ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից երեք առյուծ և 1 վագր այս պահին կարանտինի մեջ են Երևանի կենդանաբանական այգում։
Այս մասին Armenia Sputnik-ին հայտնել են սեփական աղբյուրները։ Ընդ որում, մեր տվյալներով, կենդանիներին կենդանաբանական այգի են տեղափոխել հուլիսի 7-ի գիշերը և անմիջապես տեղավորել կարանտինային գոտում։
Լուրը, որ կենդանաբանական այգի են բերվել նոր բնակիչներ, մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանում։ @ArmeniaSputnik-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիները հայտարարել են, որ հատուկ են եկել այստեղ՝ կենդանիներին տեսնելու հույսով։ Սակայն թե երբ առյուծներին ու վագրին կտեղափոխեն ցուցադրական ազատավանդակներ, դեռ չի հաղորդվում։
ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական գործողություններ է իրականացրել հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ԱՆՆԱ ՕՀԱՆՅԱՆ ԼՅՈՎԱՅԻ» Ա/Ձ-ին պատկանող լցակայանում (ՀՀ Լոռու մարզ, Վանաձոր, Դեմիրճյան 1)։
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Գյուղական զբոսաշրջություն» (Գաստրոբակ) ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցել Արագածոտնի մարզի Թալին համայնքի Գառնահովիտ բնակավայրում գործող «Սերվեն» հյուրատանը (հիմնադիր՝ Սիրանուշ Եղիազարյան)։
Գառնի ,քարերի սիմֆոնիայի մոտ տարիներով բիզնեսի համար շահագործվող այս ձին շատ վատ վիճակում է։ Ահազանգ ենք ստացել, որ հղի է , բայց այդ շոգին էլ > օգտագործում է տուրիստներին ման տալու համար։
Ու գիտեք չէ՞, էս կինոն զուտ նրա համար էր, որ արխիվում պահեն, թե ինչպես 30 կերած խմած ազրահիլ, պարկեցնելով գետնին տարան մի մարդու, ով առհասարակ դիմադրություն ցույց չէր տալիս: