Category: Ambion.news

  • Իրազեկում – ԱՄԲԻՈՆ NEWS

    Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության հուլիսի 30-ի N 1098-Ն որոշման համաձայն, օգոստոսի 3-ից՝ 6 ամիս ժամկետով ժամանակավոր արգելք է սահմանվել Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներից տեղափոխման) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող (տոմատի մածուկ) ապրանքատեսակների վրա։

    Որոշման ընդունումը պայմանավորված է տոմատի մածուկ ներմուծող և տեղական հումքով տոմատի մածուկ արտադրող տնտեսավարողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու, ինչպես նաև լոլիկի մթերման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությամբ:

  • Հուլիսին Գյումրու բժշկական կենտրոնում ծնվել է 96 փոքրիկ – ԱՄԲԻՈՆ NEWS

    96 նորածին՝ Գյումրու բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում

     

    Գյումրու բժշկական կենտրոնի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում հուլիս ամսին լույս աշխարհ է եկել 96 փոքրիկ։

     

    Յուրաքանչյուր ծնունդ մեծ ուրախություն է՝ նոր հույս, նոր ժպիտ և նոր պատմություն։ Մաղթում ենք բոլոր փոքրիկներին առողջ ու անհոգ մանկություն, իսկ նրանց ընտանիքներին՝ անսահման երջանկություն։

  • Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի հետևողական և անզիջում․ Սյունիքում ամփոփվել են ոստիկանության կիսամյակային արդյունքները

    Քրեական ենթամշակույթի դեմ պայքարը պետք է լինի հետևողական և անզիջում․ ՆԳ նախարարը Սյունիքում ամփոփել է ոստիկանության 2026 թ․ առաջին կիսամյակի աշխատանքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

     

    Հուլիսի 24-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ամփոփել է Ոստիկանության Սյունիքի մարզի ստորաբաժանումների 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։

    Ներկա էին նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

     

    Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը։

     

    ՆԳ նախարարն ընդգծել է, որ առաջնահերթ ուշադրություն պետք է դարձնել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելմանն ու բացահայտմանը՝ յուրաքանչյուր դեպքով ապահովելով հետևողական և թիրախային աշխատանք։

     

    Արփինե Սարգսյանը հանձնարարել է անզիջում պայքար մղել քրեական ենթամշակույթի դեմ, գործուն միջոցներ ձեռնարկել հետախուզվողների հայտնաբերման ուղղությամբ։

     

    Ընտանեկան բռնության դեպքերի մասով ՆԳ նախարարը համայնքային ոստիկաններին հորդորել է յուրաքանչյուր ահազանգի նկատմամբ լինել հետևողական, ապահովել պատշաճ վերահսկողություն և բռնության նոր դրսևորումները կանխելու նպատակով սերտորեն համագործակցել գործընկեր կառույցների հետ։

     

    Արփինե Սարգսյանը հանձնարարել է նաև վերլուծել հատկապես ցածր արդյունավետություն արձանագրած ստորաբաժանումների աշխատանքը, վեր հանել առկա խնդիրներն ու ձեռնարկել կոնկրետ միջոցներ։

    Նախարարը կարևորել է նաև ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացումը։

     

    Մանրամասները՝ https://mia.gov.am/2026/08/05/syunik-3/

     

    Տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=2C2OUA8QHEY

  • Երևանյան լճի էկոլոգիական վիճակը գնալով վատթարանում է – ԱՄԲԻՈՆ NEWS

    Երևանյան լճի էկոլոգիական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ։ Վերջին շրջանում նկատվում է ջրի աղտոտվածության աճ, տհաճ հոտ, ինչպես նաև ջրիմուռների ակտիվ տարածում, ինչը վկայում է լճի էկոհամակարգի խախտման մասին։

    Մասնագետների գնահատմամբ՝ խնդրի հիմնական պատճառներից են կենցաղային և արտադրական կեղտաջրերի ներհոսքը, աղբի կուտակումները և անբավարար մաքրման աշխատանքները։ Այս իրավիճակը վտանգ է ներկայացնում ոչ միայն շրջակա միջավայրի, այլև հանրային առողջության համար։

    Բնապահպանները կոչ են անում պատասխանատու կառույցներին ձեռնարկել անհետաձգելի միջոցներ՝ լճի մաքրման, աղտոտման աղբյուրների վերացման և էկոլոգիական վիճակի շարունակական վերահսկողության ուղղությամբ։ Երևանյան լիճը մայրաքաղաքի կարևոր բնապահպանական գոտիներից է, և դրա պահպանությունը հանրային առաջնահերթություն է։

  • Սյունիքի մարզում 3.0 մագնիտուդով երկրաշարժ․ ցնցումները զգացվել են Սիսիանում և հարակից բնակավայրերում

    Օգոստոսի 4-ին, ժամը 11։54-ին Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։

    Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Սիսիան և Դաստակերտ քաղաքներում, ինչպես նաև Արևիս, Թանահատ, Թասիկ, Սալվարդ և Տորունիք գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

  • «Լեննագանի հումորով. ռուս հարսերն ու կիսուրների «պատերազմը»» – ԱՄԲԻՈՆ NEWS

    …Լեննագանի բառբարով ասվող ռուսերենը խելքահան կեներ ռուս աղջիկներին, ըդոր հըմար էլ հեչ մէ առաջարկություն ձեռներից բաց չէին թողնի: Շրջապատից ամչըցող ու բանից բէխաբար տղեքը լուսամուտից ներս կընգնեին ու վռազ-վռազ կհարձակվեին ռուս աղջիկների վրա, ըսոնք էլ, երբ հանգըստացնելով կըսեին. «յա սամա, յա սամա», մերոնք կհասկընային, թե յասաման կուզեն, բայց գիշերվա էդ ժամին յասաման ճարողը չեին, ստիպված կբռնեին աղջիկների ձեռներից ու կբերեին իրանց տուն: Ըշտը ըդպես Լյուբան, Նատաշան ու Տանյան կդառնային տան հարսներ: Կիսուրների հըմար էդ փաստը մէ տրագիկ սգի առիթ էր: Նախ կմտածեին հարևանության մասին, թե ինչ բդի խոսան, ինչղ խայտառակ բդի էղնին, ու էլ չբդի կարողանան քաղաք դուրս գալ: Էդ մե խնդիրը լուծում կստանար տալերի կողմից, իրանք կառաջարկեին սաղին ըսել, օր Նատաշը Էրեվան ինստիտուտ կսորվի: Սուգը կխախանդվեր, բայց օր տղեն իրա պապենական հացը՝ խլեբի հետ էր փոխել, ըդիկ աններելի էր: Մյուս խնդիրն էն էր, օր հարս ու կիսուր իրար լեզու հեչ չէին հասկնա: Կիսուրի գրող չափելուց հարսը կհասկնար, օր ուրախ չեն իրան էդ տուն հարս բերելու հըմար, ու ի միջիալյոց կսեր. «պադումայեշ»: Ըսիգ լսելով հարի տղու գործից տուն գալը, մերը հոնգուր-հոնգուր գուլար: Տղեն հենց ոտը շեմից ներս կդներ, մոր ձենն էլ ավելի կբարձրանար ու կպատմեր թե ինչղ է էդ սոխի գլուխը իրան պադվալի էշ ըսել: Ըստեղ Նատաշը իրա խլեբի հետ կուտեր առաջի քյոթակը ու կհասկնար, օր պետք է արագացրած կերպով սորվել մեր բարբառը: Առաջին արտահայտությունն օր կսորվեին ըդիկ . «աղչի էս ինչ կակը ընգա»-ն էր, բայց ինձի կթվա «կակն ընգնելն» ավելի լավ էր, կլողնաիր կանցներ, իսկ ըսիկ ապրել էր պետք:

    Ճիշտ է ամեն ռուս չէր, օր կռնար հարս մնալ, ու շատերը ետ կերթային, իրանց հետ տանելով պուճուրիկ Արմենչիկներին ու Գուրգենչիկներին: Սովորաբար հետ գնացած ու անհետ կորած ռուս հարսները բիրդան կանուշնային կիսուրների աչքին, ու մեգել հարսին տրաքցնելու հըմար միշտ կըսեին. «ճիշտ է սոխի գլուխ էր, բայց ալավաքի մաքուր աղջիկ էր»:

    Ֆեզեից հարս էգած աղջիկները մէ առավելությունըմ ունեին մեր տեղականների համեմատ. իրանց կիսուրները չբեր անդեր չէին ըսե: Ընպես կստացվեր, օր գալուց հինգ ամիս հետո ըդոնք էրեխա կունենային: Ռուս հարսների համար ամեն ինչ թազա էր մեր տների մեջ, ինչխոր այլ մոլորակ ընգած էղնեին: Ճիշտ է մեր տղեքը իրանց ջիգյարով կսիրեին, բայց խալխի աչքից հեռու: Համ էլ, մենակ էն, օր գլխըներին լեննագանցի կիսուր կար, հերիք էր օր բորշն էլ մոռանային, թթու վրունգն էլ, «միլիոն ալիխ ռոզ»-ն էլ: Կիսուրները կանիծեին ֆեզե մոգոնողին, ըդոնց մեր քաղաք ներմուծողներին ու կսկըծու կըսորվեին սոխերեն խոսալ, չնայած օր իրար չհասկընալը ավելի լավ էր, մեջերը ստրեսային կուտակումներ չէին էղնի, սաղ կըսեին իրար դեմ երեսի ու կդինջնային:

    #ուրիշքաղաքս

    #մայլիցմայլա

  • Լոռու մարզում համայնքներին վերադարձվել է 12 հողատարածք, դատարան է ուղարկվել 35 քրեական վարույթ

    Լոռու մարզում Վանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածք, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 35 քրեական վարույթ:

    Մասնավորապես՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում Լոռու մարզի դատախազության կողմից ներկայացրած միջնորդագրերի հիման վրա՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել 37 միլիոն 117 հազար դրամ կադաստրային արժեքով, 3530.45 քմ մակերեսով 9 հողամաս, իսկ քրեական վարույթի շրջանակում՝ Լոռու մարզի դատախազության միջնորդագրի հիման վրա, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2 միլիոն 315 հազար դրամ կադաստրային արժեքով, 2.11588 հա մակերեսով 3 հողամասի նկատմամբ:

  • Իտալիայում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել – ԱՄԲԻՈՆ NEWS

    Երեքշաբթի առավոտյան Իտալիայի Տոսկանա քաղաքում տեղի է ունեցել 4.3 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը (INGV)։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Պիզա նահանգում։

    Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պիզա, Լուկա և Մասսա-Կարարա քաղաքների բնակիչները հստակ զգացել են ցնցումները։ Տարածաշրջանային քաղաքացիական պաշտպանության ծառայությունը ստուգում է շենքերին ու ենթակառուցվածքներին հասցված վնասը, վիրավորների մասին հաղորդագրություններ չկան։

  • Երևանի ոստիկանները ազատությունից ապօրինի զրկելու և շորթման դեպք են բացահայտել

    Մայիսի 19-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել. Բագրատաշենի 36-ամյա բնակիչը հայտնել էր, որ ծանոթի առաջարկով պարտքի դիմաց վարկ ձևակերպելու նպատակով մայիսի 18-ին նրա և նրա ընկերոջ հետ ժամանել էր Երևան։

    Երևանում մի խումբ անձինք նրան, իր կամքին հակառակ, պահել էին ավտոտնակում՝ պահանջելով 10 միլիոն դրամ։ Կինը, տեղեկանալով դրան, դիմել էր ոստիկանություն, ինչից հետո նրան բաց էին թողել։

    Նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ազատությունից ապօրինի զրկելու և շորթման հատկանիշներով։ Պարզվել է կասկածյալների ինքնությունը, Երևանի 30, 39, 33-ամյա և Տավուշի Դեղձավանի 34-ամյա տղամարդիկ հայտնաբերվել, ձերբակալվել ու ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն։

  • Հայաստանի պետական բյուջեի պակասորդները վտանգի տակ են – ԱՄԲԻՈՆ NEWS

    Հայաստանի պետական բյուջեի պակասորդները վտանգի տակ են։ Կառավարությունները դադարել են ուղղել բյուջեի պակասորդները, բայց պատաժառները դեռ չեն արձագանքել։ Ինչ է կատարվում և ինչ ռիսկ կա։ Բյուջեի պակասորդը կարող է բերել տնտեսական անկայունության։ Քաղաքականության ձախողում՝ ոչ թե արտաքին պատճառներ։ Ի՞նչ ես կարծում, ե՞րբ կկազմակերպենք։ #տնտեսություն #բյուջե