Category: Ambion.news

  • Balaton AI կրթական կենտրոնում մեկնարկում է մաթեմատիկայի նոր խմբերի ձևավորումը

    Balaton AI կրթական կենտրոնը հայտարարում է մաթեմատիկայի նոր խմբերի ձևավորման մասին։ Ծրագրերը նախատեսված են 2–9-րդ դասարանների աշակերտների, բուհերի ընդունելության քննություններին և SAT Math քննությանը պատրաստվողների համար։

    Խմբերը ձևավորվում են նախնական գնահատման արդյունքների հիման վրա՝ հաշվի առնելով սովորողի գիտելիքների մակարդակը, տարիքը և ուսուցման նպատակը։

    Դասերը կմեկնարկեն սեպտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։

    Գրանցման և լրացուցիչ տեղեկությունների համար՝ 093 889 525։

    Հասցե՝ Գյումրի, Աբովյան փողոց, 218 շենք, 3-րդ հարկ (Balaton AI կրթական կենտրոն)։

  • Գյումրու փոսերը սուբվենցիայի սպասումով – ԱՄԲԻՈՆ NEWS

    Գյումրիի բազմաթիվ փողոցներ շարունակում են մնալ անմխիթար վիճակում։ Անձրևներից հետո փոսերը վերածվում են ջրափոսերի, իսկ չոր եղանակին՝ փոշու աղբյուրի՝ դժվարացնելով թե՛ վարորդների, թե՛ հետիոտների տեղաշարժը։

    Քաղաքացիները տարիներ շարունակ բարձրաձայնում են նույն խնդիրը՝ նշելով, որ ճանապարհների վերանորոգումը հաճախ հետաձգվում է՝ սուբվենցիոն ծրագրերի հաստատման կամ ֆինանսավորման սպասումով։ Մինչ համապատասխան ծրագրերը դեռ ընթացքի մեջ են, վնասվում են ավտոմեքենաները, մեծանում է վթարների վտանգը, իսկ բնակիչների դժգոհությունը՝ խորանում։

    Թեև սուբվենցիոն ծրագրերը կարևոր հնարավորություն են համայնքների ենթակառուցվածքները բարելավելու համար, բնակիչների կարծիքով առաջնահերթ լուծման կարիք ունեցող ճանապարհները չպետք է երկար ժամանակ մնան անուշադրության մատնված։

    Գյումրեցիները հույս ունեն, որ ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները կսկսվեն հնարավորինս արագ, որպեսզի քաղաքի փողոցները վերջապես ազատվեն երկար տարիների փոսերից և դառնան անվտանգ ու հարմարավետ բոլորի համար։

  • Ռոնալդուի և Ջորջինայի պսակադրությունը կանցնի Մադեյրայում առաջիկա օրերին

    Daily Mail-ի տեղեկացմամբ՝ Կրիշտիանու Ռոնալդուն և Ջորջինա Ռոդրիգեսը առաջիկա հանգստյան օրերին Մադեյրայում կկազմակերպեն շքեղ հարսանիք։ Պաշտոնական արարողությունը կլինի Ֆունշալի Մայր տաճարում, որից հետո հյուրերի հետ նրանք կտեղափոխվեն հնգաստղանի հյուրանոց։

    Գաղտնիությունն ու անվտանգությունը ապահովելու համար հյուրանոցը մյուս հանգստացողներին զգուշացրել է, որ ուրբաթ և շաբաթ օրերին համալիրի երկու հարկերն ու մի քանի բարային գոտիներ փակ կլինեն։

    Ֆունշալը Ռոնալդուի ծննդավայրն է։ Զույգը միասին է 2016 թվականից և համատեղ երեխաներ է մեծացնում։

  • ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Կառավարության հրաժարականը – ԱՄԲԻՈՆ NEWS

    «Սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ:

     

    Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանը, ավելի ճիշտ արդեն մեկնարկել է, և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն Կառավարությունը Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրը Հանրապետության նախագահին է ներկայացնում իր հրաժարականը։ Եվ ես հիմա պատրաստվում եմ ստորագրել Կառավարության հրաժարականը՝ համաձայն Սահմանադրության 158-րդ հոդվածի, որը ուղղված է Հանրապետության նախագահին։ Գրությունը հետևյալն է. «Մեծարգո պարոն նախագահ, հիմք ընդունելով Սահմանադրության 158-րդ հոդվածը, խնդրում եմ ընդունել Կառավարության հրաժարականը»:

     

    Այսօր, հիմա այս գրությունը կուղարկվի Հանրապետության նախագահին, և նախագահը, Սահմանադրության համաձայն, կընդունի Կառավարության հրաժարականը:

     

    Ասեմ նաև, որ այս պայմաններում՝ մինչև նոր Կառավարության ձևավորումը Կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները: Իսկ հաջորդիվ Սահմանադրության 149-րդ հոդվածն ասում է, որ Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։ Այսօր խորհրդարանական մեծամասնությունը Հանրապետության նախագահին կներկայացնի վարչապետի թեկնածուին և, համապատասխանաբար, տեղի կունենա նշանակում՝ համաձայն Սահմանադրության 149-րդ հոդվածի։

     

    Լավ օր եմ մաղթում բոլորիդ և սիրում եմ բոլորիդ»:

  • Վահագն Խաչատուրյան․ Խորհրդարանի աշխատանքի չափանիշը օրենքների որակն է

    Այս խորհրդարանի գործունեության արդյունքները չափվելու են ոչ միայն ընդունված օրենքների քանակով, այլև դրանց որակով, հանրային ազդեցությամբ և պետության երկարաժամկետ զարգացմանը բերված նպաստով․ ԱԺ-ում ելույթի ընթացքում հայտարարել է Վահագն Խաչատուրյանը

  • 45-ամյա օտարերկրացի տղամարդը Երևանում տաբատն իջեցրած պառկել է նստարանին ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

    Հուլիսի 15-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտայի 12 հասցեի մոտ, ենթադրաբար ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, հասարակության նկատմամբ ցուցաբերելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, տաբատն ամբողջովին իջեցրած պառկած է նստարանին։

    «Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Ուկրաինայի քաղաքացի 45-ամյա Վոլոդիմիր Պիդկուիկոն։

    Նա խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահպանման վայր։

    Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին»,-հայտնում է shamshyan.com-ը։

  • 2-ամյա երեխայի հետ երիտասարդ մայրն անօգնական վիճակում է հայտնվել Երևանում

    Ըստ տարածվող տեղեկությունների՝ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում՝ «Ֆլեշ» բենզալցակայանի հարակից տարածքում, երիտասարդ կինն իր 2-ամյա երեխայի հետ հայտնվել է անօթևան և ծայրահեղ ծանր սոցիալական վիճակում։ Նշվում է, որ նրանք կապի որևէ միջոց չունեն, ինչի հետևանքով օգնություն խնդրելն էլ դժվարացել է։

    Եթե որևէ մեկը կարող է ժամանակավոր կացարան տրամադրել կամ ունի ֆերմա, հողամաս կամ աշխատանք, որտեղ կինը կկարողանա միաժամանակ ապրել և աշխատել, խնդրում ենք արձագանքել։

    Ambion.news-ը պատրաստ է հրապարակել նաև այն անձանց կամ կազմակերպությունների տվյալները, որոնք ցանկություն կունենան աջակցել մորն ու փոքրիկին։ Եթե տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, նույնիսկ մեկ արձագանքը կարող է փոխել այս ընտանիքի ճակատագիրը։

  • Եմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան

    ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է, որ «Reuters»-ի տվյալներով Եմենի «Անսար Ալլահ»-ը մտադիր է վճար սահմանել Բաբ էլ-Մանդեբով անցնող առևտրային նավերի համար։

    Նրա խոսքով, նախաձեռնությունը քննարկվել է հութիների պատվիրակության Թեհրան կատարած այցի ընթացքում, իսկ գաղափարը ծագել է Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման և հարձակումների հայտարարությունից հետո։ Նշվում է, որ նեղուցով կատարվում է նավթի համաշխարհային մատակարարումների 10–12%-ը։

    Զաքարյանը նաև հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի ՊՆ-ն հայտարարել է «Ծովային անվտանգության ապահովման բազմազգ կոալիցիա» ստեղծելու հարցով հանդիպման մասին՝ Պարսից ծոցում, Կարմիր ծովում և Ադենի ծոցում անվտանգությունը ամրապնդելու նպատակով։ Ըստ նախարարության, գաղափարին աջակցել է Մերձավոր Արևելքի տասներեք պետություն։

  • Շիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել

    Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրի քաղաքի բնակիչ 33-ամյա երիտասարդը առանց համապատասխան թույլտվության պատրաստում, շշալցնում և իրացնում է տարբեր տեսակի օղիներ։

     

    Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է։

    Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 33-ամյա երիտասարդի՝ Հովսեփյան փողոցում գտնվող տան բակում հայտնաբերվել են տարբեր տարողության 244 շիշ կեղծ օղի, ինչպես նաև օղի պատրաստելու և շշալցելու տարբեր հարմարանքներ ու 314 դատարկ շիշ։

     

    Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն։

     

    ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունից։ Այն քրեորեն պատժելի արարք է, իսկ նման դեպքերում կարող է վտանգվել նաև մարդկանց առողջությունը։ Իրավապահ մարմինները հետևողական աշխատանք են իրականացնում նմանօրինակ դեպքերը բացահայտելու և կանխելու ուղղությամբ։

  • «Կրթվելը նորաձև է». Վարդաշենի կանայք հիշարժան օր անցկացրին Սյունիքում

    «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի «Կանանց ակումբներ»-ի նպատակներից մեկը համայնքային կյանքի ակտիվացումն էր, կանանց առօրյայի բազմազանեցումն ու նրանց համար որակյալ ժամանցի և ինքնազարգացման հնարավորությունների ստեղծումը։

     

    Այս նպատակի հերթական գեղեցիկ օրինակն էր հուլիսի 29-ին Վարդաշենի կանանց ակումբի շուրջ 20 անդամների նախաձեռնած այցը Սյունիքի մարզ։ Կանայք այցելել են Տաթևի վանական համալիր, Շաքիի ջրվեժ, Սատանի կամուրջ և մարզի այլ տեսարժան վայրեր։ Օրը շարունակվել է բնության գրկում, որտեղ նրանք ընթերցանության և յոգայի բաց դաս են անցկացրել։

     

    Մասնակիցներից մի քանիսը նշել են, որ իրենց համար սա առաջին այցն էր Տաթևի վանական համալիր, և շնորհիվ ակումբի գործունեության իրենք հնարավորություն ունեցան իրենց ակումբի կանանց հետ անցկացնելու ջերմ ու հիշարժան օր։