Կապանում ժամանակակից սպորտային համալիրի կառուցման նախագիծը կներկայացվի հանրային լսումների

Written by

in

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կազմակերպում է հանրային լսումներ՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված որոշման նախագծի վերաբերյալ։

 

Քննարկվող նախագծով առաջարկվում է Սյունիքի մարզի Կապան համայնքում ֆուտբոլի մարզադաշտի տարածքի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ՝ նույն տարածքում միջազգային չափանիշներին համապատասխանող ժամանակակից սպորտային համալիրի հիմնադրման նպատակով։

 

Նախագծի հանրային լսումները կանցկացվեն օգոստոսի 10-ին` ժամը 14:00-ին, ԿԳՄՍ նախարարությունում (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ):

 

Նախագծի հանրային լսումը կանցկացվի 2026 թվականի օգոստոսի 10-ին` ժամը 14:00-ին, ԿԳՄՍ նախարարությունում (հասցե՝ Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, 5-րդ հարկ):

 

Հանրային լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2026 թվականի օգոստոսի 9-ը՝ ժամը 17:00-ն, harutyun.eghoyan@escs.am էլեկտրոնային հասցեին ուղարկել հավաստող նամակ՝ ներկայացնելով մասնակցի տվյալները՝ անուն, ազգանուն, էլփոստ և հեռախոսահամար: Լսումների օրը մասնակիցներին խնդրում ենք ներկայանալ ժամը 13:50-ին՝ անձը հաստատող փաստաթղթով։

 

Ավելին՝ https://escs.gov.am/articles/announcements/149

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *