Category: Ambion.news

  • Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ին – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:

    ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 364 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 367 դրամ:

    Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 418.5 դրամ:

     

    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.05 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.50 դրամ։

  • Զինվորական երդում տված նորակոչիկներին տրամադրվում է երկօրյա արձակուրդ

    ՀՀ զինված ուժերում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, որի շրջանակում նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ:

    ՊՆ նախարար Սուրեն Պապիկյան

  • Զախարովա․ Հայաստանը չէր ճանաչել Լեռնային Ղարաբաղը, ուստի ՀԱՊԿ-ի մասնակցությունն անհնար էր

    ՀԱՊԿ–ի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը անհնար էր, քանի որ նույնիսկ Հայաստանը չէր ճանաչում այդ տարածքը՝ ո՛չ որպես իրենը, ո՛չ որպես անկախ։

    Մարիա Զախարովա

  • Աբրահամյան․ ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է դրել ՀՀ-ի առաջ – ԱՄԲԻՈՆ NEWS

    «Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը և դրան հաջորդած տեղեկատվական փոխանակումները ցույց են տալիս, որ խնդիրները չեն լուծվում և խորանալու միտում ունեն», գրել է Տիգրան Աբրահամյանը։

    Նրա խոսքով, Մոսկվան փորձում է օրակարգ բերել ՀՀ-ում հանրաքվե՝ «ԵՄ, թե՞ ԵԱՏՄ» հարցադրմամբ, իսկ ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել Հայաստանի համար՝ իր հարցադրումներին պատասխան ստանալու և ապա ավելի կոշտ գործելու համար։

    Աբրահամյանը նաև նշում է, որ եթե իշխանությունները փորձում են քողարկված իրացնել առճակատումը, Մոսկվան ուղիղ սրում է խաղը, և կոպիտ դիմակայությունից առայժմ տուժում են սովորական քաղաքացիները։

  • «Խնդրում եմ ինձ հրավիրել հարցաքննության». Կարեն Լազարյանը դիմել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին

    Կարեն Լազարյանի դիմումը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին՝«Խնդրում եմ ինձ հրավիրել հարցաքննության»

     

    Հարգելի պարոն Նահապետյան

     

    Արդեն երկրորդ անգամ՝մայրաքաղաքային ինչ որ լրատվամիջոցներով տարածվում են «Գորիսի պետական քոլեջ» լուծարված ՊՈԱԿ-ին առնչվող և ինձ վարկաբեկող տեղեկություններ:

     

    Երկու դեպքում էլ վկայակոչվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իբր գտնվող փաստերը:

    Մի կողմ թողնենք հարցը, թե ինչպես են Հակակոռուպցիոն կոմիտեի տրամադրության տակ գտնվող և նախաքննական գաղտնիք համարվող նյութերը հայտնվում լրատվամիջոցների ձեռքում, եթե, իհարկե, վերջիներս չեն ստում՝ հղում կատարելով Հակակոռուպցիոն կոմիտեին:

     

    Խնդիրն այն է, որ այդկերպ ավելի է սաստկանում անձիս դեմ մոտ մեկուկես տարի առաջ պատվիրված ու ծավալվող արշավը: Ընդ որում՝ այդ նպատակով, անգամ ոչ իրավասու անձանց կողմից, ինչ –ինչ ապացույցներ կորզելու համար օգտագործելով ոչ իրավաչափ և հանցավոր մեթոդներ, որին Դուք հավանաբար տեղյակ եք առնվազն մամուլի հրապարակումներից:

    Դա էլ թողնենք մի կողմ:

     

    2009-25 թվականներին՝ 16 տարի, ինքս եմ գլխավորել «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը: Եվ այդ կրթօջախի գործունեության համար ինքս եմ նախևառաջ պատասխանատու:

    Տեղեկացնում եմ՝ մինչև այժմ հրապարակված բոլոր տեղեկություններն ամբողջապես սուտ են, հորինված են, ենթադրված են, իրականության հետ որևէ աղերս չունեցող են, զրպարտչական բնույթ կրող ու մեր տարիների գործունեությունը վարկաբեկող են:

     

    Զրպարտության, ապատեղեկատվության և սուտ մատնությունների արշավը, ինչպես տեսնում եմ, չի դադարելու, քանի դեռ յուրաքանչյուր՝ այսպես կոչված բարձրացված հարցի վերաբերյալ Դուք չեք իմացել ճշմարտությունը:

    Ուստի և խնդրում եմ Ձեր հանձնարարությունը՝ ինձ կանչելու-հրավիրելու հարցաքննության:

     

    Հայտարարում եմ՝ լուծարված քոլեջում չէր կարող տեղ գտնել անգամ 1 դրամի կամ մեկ գույքի կորուստ, չէր կարող տեղ գտնել ՀՀ գործող օրենքներից որևէ պահանջի խախտում:

     

    Ի դեպ, պաշտոնավարմանս տարիներին՝ մեր իսկ նախաձեռնությամբ ու անձնական կապերի շնորհիվ, մոտ 100 մլն դրամի աջակցություն ենք բերել քոլեջին՝ դրամի տեսքով, գույքի տեսքով, շինաշխատանքների տեսքով:

    Այսինքն՝ մեր գերխնդիրը քոլեջին ու կրթական գործին ծառայելն է եղել և ոչ թե քոլեջի միջոցները, այդ թվում՝ սովորողների ուսման վճարը, մեր անձին ծառայեցնելը, ինչպես կատարվեց մեզանից հետո:

     

    Սույն դիմումով նաև ակնկալիքս եմ հայտնում, որ հայտնի անձանց կողմից Ձեզ հաղորդած տեղեկությունները չհաստատվելու և չապացուցվելու պարագայում՝ սուտ մատնության հեղինակները նույնպես պատասխանատվություն կկրեն օրենքի ամբողջ խստությամբ:

    Առայժմ այսքանը:

     

    Հարգանքով՝

    Կարեն Լազարյան

    26 հուլիսի 2026 թ.

  • Ինչպես Վիգեն Էուլջեքյանի դեպքում, այնպես էլ հիմա շարունակում եմ խնդրել Ադրբեջանի նախագահին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ

    Ինչպես Վիգեն Էուլջեքյանի դեպքում, այնպես էլ հիմա շարունակում եմ խնդրել Ադրբեջանի նախագահին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ

    Ամբիոն նյուզ-ի զրուցակիցն է արգենտինահայ փաստաբան, Տուկումանի համալսարանի ցեղասպանության ուսումնասիրությունների պրոֆեսոր եւ Բուենոս Այրեսի Սենատի թեկնածու Լուսիանա Մինասյանն է

    – Տիկին Մինասյան, ժամեր առաջ տեղեկացրեցիք, որ Բաքվի բանտում գտնվող Լյուդվիգ Մկրտչյանը մեկ ամսից ավել է, ինչ չի խոսել իր ընտանիքի հետ։ Դուք դիմել եք Ալիևին, որպեսզի թույլատրի  զանգահարել ընտանիքի անդամներին։ Հաշվի առնելով Ալիևի կողմից հայերի հասցեին մշտապես հնչեցրած սպառնալից խոսքերին, արժե՞ հավատալ, որ նա հետամուտ կլինի ձեր ներկայացրած դիմումին։

    Անհրաժեշտ է ուղղակիորեն դիմել Իլհամ Ալիևին։ Դա ամենահեշտ և իրատեսական ճանապարհն է՝ դրական արդյունքի հասնելու համար։
    Ես չեմ վարանում ուղղակիորեն դիմել ամենաբարձր ատյանին։ Ինչպես Վիկեն Եուլջեքյանի դեպքում, այնպես էլ հիմա շարունակում եմ խնդրել Ադրբեջանի նախագահին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ։
    Հարկ է հիշել, որ Կարմիր Խաչի վերջին այցը տեղի է ունեցել անցյալ դեկտեմբերին, ուստի նրանց պատասխանը կուշանա։ Մինչդեռ Լյուդվիգի առողջական վիճակը ժամ առ ժամ վատթարանում է, և դա ինձ լուրջ մտահոգում է։

    – Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ-ի գործունեության դադարեցումը ևս միտված է ռազմագերիների մասին տեղեկատվություն չստանալու, և հայ հասարակությունը էլ ավելի ընկճելու՞ համար

    Ես չեմ կիսում այդ տեսակետը։ Կան այլ երկրներ, որտեղ ես ներկայացնում եմ կյանքի ազատազրկման դատապարտված այլ հայերի, և այնտեղ նույնպես Կարմիր Խաչին թույլ չեն տալիս մուտք գործել։ Կան այլ նրբերանգներ. օրինակ՝ այդ գործերում ես ստացել եմ մեղադրական եզրակացությունը, դատավճիռը և ցանկացած այլ տեղեկություն (ինչը Ադրբեջանի դեպքում երբեք չենք ստացել)։
    Կարմիր Խաչը ներկա չի եղել 2025 թվականի սեպտեմբերից, և չնայած այդ փաստին՝ ազատ արձակված գերիներ Եուլջեքյանի, Դավթյանի և Սուջյանի ընտանիքները շարունակել են ստանալ ամսական զանգերը։

    – Օրերս ԱՄՆ-ի կոնգրեսական Բրեդ Շերմանի ներկայացրած փոփոխությամբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։  Այս նախագիծը կարո՞ղ է հիմք հանդիսանալ առաջ տանելու հայ ռազմագերիների շահերը միջազգային ատյաններում

    Բացարձակապես։ Պետք է նկատի ունենալ, որ նախագահ Թրամփը ստեղծել է նաև Խաղաղության խորհուրդը, և մենք կարող ենք օգտագործել նաև այդ հարթակը։ Ինչպես Թրիփի փոխըմբռնման հուշագրի ժամանակ նա խոսեց «23 քրիստոնյաների» մասին, որոնք այժմ, ինչպես ենթադրվում է, 19-ն են և դեռ պահվում են ադրբեջանական կալանավայրերում։
    Սակայն աշխարհաքաղաքական լծակների քննարկումից բացի, ես կենտրոնացած եմ պատանդներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու վրա՝ ցանկացած հնարավոր եղանակով։ Այդ իմաստով ես նախընտրում եմ մնալ ապաքաղաքական և տեսնել, թե ինչպես են այս բանաձևերը գործում իրական քաղաքականության մեջ։ Եթե դրանք կարողանան որևէ օգուտ բերել մեր ժողովրդին, մենք ուրախ կլինենք դա տեսնել։
    Այս պահին մենք բազմիցս նամակներ ենք ուղարկել նախագահ Թրամփին 2020 թվականի գերիների համար։ Եվ ինչ-որ կերպ նրանցից ոմանք արդեն
    հայրենիքում են։ Մեզ դեռ երկար ճանապարհ է սպասվում։

    Ա. Հարությունյան

  • Ռետրոգրադ Սատուրն․ մինչև հուլիսի վերջ ազատվեք հին իրերից – ԱՄԲԻՈՆ NEWS

    Սատուրնի ռետրոգրադ շարժումը կազդի յուրաքանչյուրիս վրա, հավատում եք թե ոչ, դրանից ազդեցությունը չի փոխվում

     

    Մինչև հուլիսի վերջ դեն նետեք բոլոր հին, անպետք, չօգտագործվող, պատռված, ճաքած, կոտրված, մաշված, վատ հիշողություններ արթնացնող իրերը

     

    Այս ամենը ահռելի էներգիա են խլում ձեզանից, ռետրո Սատուրնի ժամանակ առանց այն էլ մեր հին կարման գալիս է մեր առջև, հին իրերը ավելի կբարդացնեն իրավիճակը, քանի որ հին իրերը կառավարվում են հենց Սատուրնով, եթե դրանցից չազատվենք, կունենանք էներգիայի և կենսաուժի կորուստ, նոր հնարավորությունների համար ուղղակի տեղ չի լինի

     

    Որքան շատ նշված իրերից ազատվեք, այնքան թույլ ազդեցություն կունենա ձեր վրա ձեր բացասական կարման, դա նաև կարմայի մաքրման պրոցես կլինի

     

    Բավական լուրջ շրջան է լինելու, եթե ավելի գիտակցաբար ցանկանաք անցնել այս շրջանը, որ ի օգուտ ձեզ լինի, այլ ոչ թե հակառակը, Սատուրնի հետ աշխատելու պրակտիկաներ կտամ, կասեմ, թե ինչպես է Սատուրնը բլոկավորում մեր կյանքը և ինչպես ապաբլոկավորենք նրան

     

    ՕՄ🕉️

  • Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության շնորհիվ հայ գերիները շուտով կվերադառնան Հայաստան.Քալաշյան

    Սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության շնորհիվ հայ գերիները շուտով կվերադառնան Հայաստան։ Հայը ամբողջ աշխարհին ապացուցեց, որ պարտվող ազգ չէ։ Երբ չորս պետության դեմ ես կռվում, դու արդեն հաղթած ես։ Ադրբեջանը հակտնվել է շատ դժվարին և ամոթալի իրավիճակում։ Մենք համախմբման շնորհիվ պետք է դառնանք տարածաշրջանի հզոր պետություններից մեկը։

    Պատերի տակ վնգստացող որոշների գրպանի դատավորներ, դատախազներ, քննիչներ ու այլ պաշտոնյաներ, սպասեք ժողովրդի կողմից պախարակմանը։ Ձեր ժամանակն է եկել, ։ Փառք ու պատիվ մեր բոլոր զոհվածներին, ձեր շնորհիվ է, որ Հայաստանս օրեցօր հզորանում է։ Հայի ուժը համախմբման մեջ է։ Պետք է համախմբվենք և կառուցել մարդասիրական հզոր Հայաստան։

  • Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր

    Ներքին գործերի նախարարության և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի համագործակցության շրջանակում հուլիսի 21-ին կազմակերպվել է քննարկում՝ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրանց դեմ արդյունավետ պայքարի թեմայով։

     

    Քննարկմանը մասնակցել են ՆԳՆ ոստիկանության hամայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ Գեորգի Խաչատրյանը, Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի ներկայացուցիչներ։

     

    Գեորգի Խաչատրյանը կարևորել է նման ձևաչափով մասնագիտական քննարկումների անցկացումը՝ ընդգծելով, որ դրանք արդյունավետ հարթակ են ինչպես ոլորտում առկա խնդիրների վերհանման, այնպես էլ ընտանեկան բռնության դեպքերին ոստիկանության ծառայողների և քննիչների համակարգված ու ինստիտուցիոնալ արձագանքի ապահովման համար։

     

    Մանրամասները՝ https://mia.gov.am/2026/07/27/discussion-12/

  • Մորեխների դեմ ավիացիոն սրսկումներ՝ Վերին Դվինում և հարակից բնակավայրերում

    Հուլիսի 28-ին՝ առավոտյան ժամը 07:00-ից, Վերին Դվին, Դվին, Նորաշեն, Հնաբերդ և Գետազատ բնակավայրերի հարակից տարածքներում իրականացվելու են օդային (ավիացիոն) քիմիական սրսկման աշխատանքներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:

    «Խնդրում և հորդորում ենք՝
    -սրսկման օրը մեղվաընտանիքները ժամանակավորապես տեղափոխել կամ պահել անվտանգ վայրում,
    -խուսափել գյուղատնտեսական կենդանիներին սրսկվող տարածքներ արածեցման տանելուց,
    -հնարավորության դեպքում սահմանափակել մարդկանց ներկայությունը սրսկվող տարածքներում մինչև աշխատանքների ավարտը,
    -պահպանել անվտանգության կանոնները և հետևել համայնքային պատասխանատուների ցուցումներին»,- ասվում է հաղորդագրությունում։