Category: Ambion.news

  • Զանգվածային վրաերթ Բեռլինում․ զոհ և վիրավորներ կան – ԱՄԲԻՈՆ NEWS

    Շաբաթ երեկոյան Բեռլինի ԼԳԲՏ համայնքի մարդաշատ միջոցառման ժամանակ զանգվածային վրաերթի հետևանքով մեկ մարդ զոհվել, ևս 17-ը՝ վիրավորվել են, ոմանց կյանքին վտանգ է սպառնում։ Իրավապահները որոնում են մեղավորներին, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել են մայրաքաղաքի ոստիկանությունից։

    Ավելի ուշ ոստիկանությունից մանրամասնել են, որ որպես կասկածյալ որոնում են «Բեռլինի իսլամիստական շրջանակների անդամի» և միջոցներ են ձեռնարկում նրան ձերբակալելու ուղղությամբ։

  • Վեդիում 26-ամյա երիտասարդը տան մեջ կրակոցներ է արձակել – ԱՄԲԻՈՆ NEWS

    Հուլիսի 18-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզում. գրում է shamshyan.com-ը։

     

    «Ժամը 21։55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 21։40-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Նորիկ Ղ.-ն իրենց տանը, իրեն պատկանող «Ekol Ledy» մոդելի, գործարանային համարով 9 մմ տրամաչափի ատրճանակով 4 կրակոց է արձակել՝ այդ կերպ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ։

     

    Ոստիկանության Վեդիի բաժնի ծառայողների կողմից Նորիկ Ղ.-ն նշված հասցեից, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է»,- նշում է լրատվամիջոցը։

     

     

  • Փրկարարները կովին դուրս են բերել Ախուրյանի աջափնյա ջրանցքից – ԱՄԲԻՈՆ NEWS

    Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Ախուրյանի աջափնյա ջրանցքում։ Փրկարար ծառայությունը ստացել է ահազանգ, որ ջրանցքում կով է հայտնվել և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ։

    Դեպքի վայր ժամանած փրկարարները հատուկ միջոցների կիրառմամբ իրականացրել են փրկարարական աշխատանքներ և հաջողությամբ կենդանուն դուրս բերել ջրանցքից։

    Բարեբախտաբար, կովը փրկվել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

  • Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. ջերմաստիճանը կբարձրանա – ԱՄԲԻՈՆ NEWS

    1. Հանրապետության տարածքում հուլիսի 26-30-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ։

    Հուլիսի 26-30-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով։

    Երևանում հուլիսի 26-30-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 26-30-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։

    Հուլիսի 26-30-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

  • 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ

    Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին տրամադրվել է լրացուցիչ արձակուրդ։

    Հաղորդագրության համաձայն, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով է սահմանվել լրացուցիչ արձակուրդը։ Լրացուցիչ արձակուրդների տրամադրման գործընթացը շարունակվում է։

  • Իրանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին

    Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին և բողոքի նոտա է հանձնել Կասպից ծովում իրանական առևտրային նավին ՈւԶՈւ-ի հասցրած հարվածի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է IRIB պետական ռադիոհեռուստաընկերությունը։

    Ըստ նախարարության դիրքորոշման՝ Իրանը պաշտպանելու է իր անվտանգությունն ու ազգային շահերը և չի թողնի անպատասխան իր քաղաքացիների կյանքի ու գույքի նկատմամբ ոտնձգությունները։ Ավելի վաղ ԱԳՆ-ն հայտնել էր, որ ՈւԶՈւ-ն հարձակվել է նշված նավի վրա։

    Նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 25-ի շաբաթ օրը առավոտյան հարձակման հետևանքով նավում տեղի ունեցած պայթյունից մեկ նավաստի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։ Ըստ ԱԳՆ-ի՝ սա ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի խախտում է և ագրեսիայի ակտ։

  • Մակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց

    Սուրեն Սուրենյանցը գրում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում Մակրոնը կրկին շնորհավորել է Փաշինյանի ընտրական հաղթանակը։ Նա ընդգծում է, որ սա Մակրոնի արդեն երրորդ շնորհավորանքն է՝ քաղաքական ուղերձով։

    Նրա վարկածներով՝ Փարիզը փորձում է ապահովել արտաքին լեգիտիմություն, հաստատում է խաղադրույքը գործող իշխանության վրա, կամ «ինքնիշխանության» շեշտադրումները համընկնում են Ռուսաստանի քայլերին։ Հուլիսի 24-ին «Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է Հայաստանից կաթնամթերքի ներմուծման նոր սահմանափակումների մասին՝ ուժի մեջ հուլիսի 27-ից, շարունակելով ճնշումները նաև այլ ապրանքների նկատմամբ։

    Սուրենյանցը գրում է, որ արտաքին լեգիտիմությունը չի լուծում տնտեսական ու սոցիալական խնդիրները, իսկ ֆրանսիական աջակցությունը հիմնականում հռետորաբանություն է։ Նրա հարցադրումն է՝ հերթակա՞ն շնորհավորանք, լեգիտիմացմա՞ն փորձ, թե՞ աշխարհաքաղաքական մրցակցության դրսևորում։

  • «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բուժական գծով տնօրեն Արա Ղազարյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը

    Այսօր տարեդարձն է նշում «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բուժական գծով տնօրեն, ԵՊԲՀ շտապ օգնության և աղետների բժշկության ամբիոնի վարիչ, դոցենտ Արա Ղազարյանը։

     

    Արա Ղազարյանը կարևոր և առանցքային դեր ունի համալսարանական հիվանդանոցի զարգացման, բժշկական գործընթացների արդյունավետ կազմակերպման և բարձրորակ բուժօգնության ապահովման գործում։

    Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտությամբ անցած ճանապարհը ձևավորել է բժշկի, ով խորապես հասկանում է բուժական գործընթացի յուրաքանչյուր օղակի կարևորությունը։

     

    Մասնագիտական բարձր պատրաստվածությունը նա մշտապես համադրում է նոր գիտելիքներ ձեռք բերելու, ժամանակակից բժշկության զարգացումներին հետևելու և ինքնակրթվելու անսպառ ձգտման հետ

     

    Որպես ղեկավար՝ Արա Ղազարյանն առանձնանում է իր եռանդով, աշխատասիրությամբ և մարդկանց հետ արդյունավետ հաղորդակցվելու կարողությամբ։ Նա գիտի լսել, քննարկել, հարցեր տալ և պատասխաններ գտնել՝ ձևավորելով փոխադարձ հարգանքի և համագործակցության մթնոլորտ։

     

    Սրտանց շնորհավորում ենք պարոն Ղազարյանին ծննդյան օրվա առթիվ և մաղթում ամուր առողջություն, ընտանեկան երջանկություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։ Թող բոլոր նպատակները կյանքի կոչվեն, իսկ մասնագիտական ճանապարհը շարունակի հարստանալ բազմաթիվ արդյունավետ նախաձեռնություններով, որոնք կնպաստեն հիվանդանոցի զարգացմանը, բժշկական կրթության առաջընթացին և բուժառուների բարօրությանը։

  • «Խոստումներ,գումարներ ոսկեղեն և անպատասխան հարցեր․ ո՞վ է պաշտպանելու տուժածներին».Վիրաբյան

    Հասարակական-քաղաքական գործիչ, հետաքննող լրագրող, Ambion.news-ի հիմնադիր տնօրեն Հասմիկ Վիրաբյանը սոցիալական իր էջում հրապարակում է կատարել՝ բարձրաձայնելով, իր խոսքով, խարդախությունների մեջ ներգրավված մի խմբի գործունեության վերաբերյալ մտահոգություններ։                                                Ամիսներ առաջ բացահայտեցի մի շատ յուրահատուկ խումբ, որի գործունեության վերաբերյալ բազմաթիվ հարցեր կան։ Ըստ տուժածների պատմությունների՝ տարբեր պատրվակներով մարդկանցից վերցվել են գումարներ և ոսկեղեն, տրվել են խոստումներ, որոնք այդպես էլ չեն կատարվել։
    Ամենազարմանալին այն է, որ այդ խմբի անդամներից մեկը, ինչպես պնդում են տարբեր մարդիկ, տարբեր առիթներով ներկայացել է տարբեր մասնագիտություններով՝ մեկ որպես քննիչ, մեկ որպես գաղտնի ծառայությունների աշխատակից կամ գործեր բացահայտող անձ։ Վերջին դեպքերից մեկում, ըստ ներկայացված տեղեկությունների, մի կնոջից վերցվել է 1 700 000 դրամի արժողությամբ ոսկեղեն՝ այն պատճառաբանությամբ, թե իբր աշխատում է լուրջ կառույցում, «ռեմենները վերջացել են, հենց բերեն՝ գումարը կվերադարձնեմ»։
    Բազմաթիվ հարցեր են առաջանում. մինչև ե՞րբ է շարունակվելու այս ամենը, էլ քանի՞ մարդ պետք է տուժի, և ո՞վ է ապահովում այս մարդկանց անպատժելիության զգացումը։ Եթե կան տուժածներ և համապատասխան տվյալներ, ապա ակնկալելի է, որ իրավապահ մարմինները դրանց իրավական գնահատական կտան։
    Հետաքրքիր է նաև, թե ինչու այս ամենի շուրջ մինչ օրս տեսանելի արդյունք չկա, մինչդեռ խոսքը վերաբերում է մարդկանց հնարավոր վնասներին։
    Իսկ այս խմբում կա նաև հայտնի իր կլյավուզյաներով, ստախոսությամբ ու «սուտի ընդդիմադիր» կեցվածքով մի անձ, որը, գործի հետ որևէ առնչություն չունենալով, ամեն կերպ փորձում է խառնվել՝ ինչպես ինքն է սիրում ասել՝ «փող բռնելու» ակնկալիքով։
    Զբաղվեք այս մարդկանցով։ Մարդիկ մեղք են։
    Հ.Գ. Տիկին, սխալ ճանապարհ եք ընտրել։ Ինձ մի՛ շփոթեք այն մարդկանց հետ, որոնց կարողացել եք մոլորեցնել։ Ձեր քայլերից շատերի մասին տեղեկացված եմ։ Եթե որևէ անօրինական գործողություն կատարվել է, ապա ոչ գործընկերները, ոչ էլ որևէ այլ անձ չի կարող ազատել պատասխանատվությունից։ Օրենքի առաջ բոլորը հավասար են։

  • ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 24-27-ը գործուղվել է Իրան

    Վարչապետի համապատասխան որոշման համաձայն՝ նախարարը Թեհրանում հանդիպումներ կունենա Իրա