Category: Ambion.news

  • Երբ մանկությունը փոխարինվում է գոյատևման պայքարով.Վիրաբյան – ԱՄԲԻՈՆ NEWS

    Խեղված մանկություն…

    Այս լուսանկարում երկու փոքրիկներ են՝ մոտ 2 և 7 տարեկան։ Նրանք ոչ թե մանկապարտեզում կամ խաղահրապարակում են, այլ քաղաքի փողոցներում՝ մոր հետ, մարդկանցից գումար խնդրելով, որպեսզի կարողանան հաց գնել։

    Նրանց հայացքում մանկության անհոգությունը չկա։ Փոխարենը՝ կա վաղ հասունացած լռություն, հոգնածություն և գոյատևելու պայքար։ Մինչ մյուս երեխաները խաղում, սովորում ու երազում են, այս փոքրիկները ստիպված են փողոցում սպասել անծանոթների բարությանը։

    Յուրաքանչյուր երեխա արժանի է ապահով մանկության, կրթության, սիրո և խնամքի՝ անկախ իր ազգությունից կամ սոցիալական վիճակից։ Երեխաները երբեք չպետք է դառնան աղքատության, անտարբերության կամ սոցիալական խնդիրների զոհը։

    Այս լուսանկարը պարզապես երկու երեխայի մասին չէ. այն հիշեցում է, որ մեր կողքին կան փոքրիկներ, որոնց ամենամեծ երազանքը երբեմն պարզապես մի կտոր հացն է։

    Մանկությունը չպետք է անցնի փողոցում։

  • Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով, հայտնել է փաստաբան Էմին Խաչատրյանը

    Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով, հայտնել է փաստաբան Էմին Խաչատրյանը

    «Սա ավելի զավեշտալի դեպք է, որովհետև պարոն Ծառուկյանը դեռ 2003թ․-ից, երբ ընտրվել է ԱԺ պատգամավոր, իր բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման և իր բիզնեսների կառավարման հետ որևէ առնչություն չէր կարող ունենալ»,- նշել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանը։

  • «88» սուպերմարկետի հացի արտադրամասում արձանագրվել են սանիտարական խախտումներ

    «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի
  • Յամալն ու Հոլանդն՝ ամենաթանկ ֆուտբոլիստներ՝ 220 մլն եվրո – ԱՄԲԻՈՆ NEWS

    Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստներն են դարձել Նորվագիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» 25-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը և Իսպանիայի հավաքականի ու «Բարսելոնայի» 19-ամյա եզրային հարձակվող Լամին Յամալը։ Նրանց տրանսֆերային արժեքը աճել է 20 մլն եվրոյով՝ հասնելով ռեկորդային 220 մլն-ի։

    Երրորդը Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն է՝ 200 մլն (+20)։ 100 մլն սահմանագիծը հաղթահարել են Պաու Կուբարսին ու Էնցո Ֆերնանդեսը (100), ինչպես նաև Էլիոթ Անդերսոնն ու Մորգան Ռոջերսը (110)։

    Տասնյակում՝ 4) Մայքլ Օլիսե 170, 5) Ջուդ Բելինգեմ 160, 6) Պեդրի 140, 7) Վինիսիուս Ժունիոր 140, 8) Վիտինյա 140, 9) Ժոաու Նևեշ 140, 10) Դեկլան Ռայս 120 մլն եվրո։

  • Պաշտպանները միջնորդեցին փոխել Դավիթ Ղազինյանի խափանման միջոցը – ԱՄԲԻՈՆ NEWS

    «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի պաշտպանները միջնորդեցին փոխել նրա խափանման միջոցը՝ հաշվի առնելով պատգամավորի կարգավիճակը։ Դատարանն ընդդիմադիրության կարգով կքննի խափանման միջոցի փոփոխության հարցը։

    Հակակոռուպցիոն դատարանում այսօր մեկնարկել է Ղազինյանին առնչվող գործի քննությունը։ Դատախազը հուլիսի 21-ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել էր Հակակոռուպցիոն դատարան։

    Մեղադրականում նշվում է, որ Դ.Ղ.-ն Ա.Մ.-ի, Ա.Ս.-ի և այլոց հետ նախապատրաստվել է ընտրակաշառք տալ 2026 թ. հունիսի 7-ի ընտրություններին դաշինքի օգտին քվեարկելու պայմանով։ Դ.Ղ.-ն Ա.Ս.-ին փոխանցել է 1 մլն 400 հազար դրամ, սակայն տարաձայնությունների պատճառով ծրագիրը չեղարկել է, գումարը հետո փոխանցվել է Ա.Մ.-ին, իսկ նույն վարույթով հետապնդումներ են հարուցվել նաև Ա.Մ.-ի, Ա.Ս.-ի, Լ.Ս.-ի, Ս.Հ.-ի, Գ.Հ.-ի, Հ.Գ.-ի և Պ.Ջ.-ի նկատմամբ։

  • Հուլիսի 24-29-ին սպասվում է բարձր հրդեհավտանգ իրավիճակ և շոգի ուժեղացում

    Հուլիսի 24-29-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

    Երևանում հուլիսի 24-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-29-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

    Հանրապետության տարածքում հուլիսի 24-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:

    Հուլիսի 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 24-29-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

  • Ռոսսելխոզնադզորը թույլ չի տվել Ռուսաստանում իրացնել Հայաստանից ստացված անվտանգ կաթնամթերքը

    Ռոսսելխոզնադզորը հայտնում է, որ հուլիսի 14–21-ը Հայաստանի կաթնամթերք վերամշակող մի շարք ձեռնարկություններում անցկացված ստուգումներով արձանագրվել են 2023–2024 թթ. ստուգումներին համանման խախտումներ։

    Հաստատվել է վարակված գլխաքանակից ստացված կաթի կիրառումը Ռուսաստան մատակարարվող մթերքներում, ինչպես նաև երրորդ երկրների հումքի օգտագործում բարձր յուղայնությամբ արտադրանքի համար՝ նախկին հավաստիացումներին հակառակ։ Հայաստանում դեռ բացակայում է համակարգ կաթի ծագումն ու անվտանգությունը հաստատելու համար, ընդգծվում է նաև լաբորատոր բազայի խնդիրների մասին։

    Հաշվի առնելով հայտնաբերված խախտումները՝ ձեռնարկվել են միջոցներ Ռուսաստան հատուկ վտանգավոր վարակների ներթափանցումն ու ներքին շուկայում անվտանգ կաթնամթերքի իրացումը թույլ չդնելու համար։ Ըստ հաղորդագրության՝ Հայաստանը չի հաղթահարում գյուղատնտեսական արտադրողների հսկողությունը, այդ թվում՝ 2019 թ. բարեփոխումների հետևանքների պատճառով։

  • Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը

    «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿի կողմից Գլխավոր դատախազությանը տրամադրված տեղեկատվության համաձայն՝ նշված տարածքը 2011 թվականից ամբողջությամբ ջրածածկ էիսկ պայմանագիրը ՊՈԱԿում հաշվառված է որպես դադարած։ ՄիաժամանակԿադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվությամբ պարզվել էոր պայմանագրի դադարման պետական գրանցում չի իրականացվել։

    Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿը դիմում է ներկայացրել Կադաստրի կոմիտե՝ կառուցապատման իրավունքից ծագող իրավունքի դադարեցման պետական գրանցումն իրականացնելու նպատակով։

    Կադաստրի կոմիտեի կողմից 2026 թվականի հուլիսի 22-ին տրամադրված տեղեկանքի համաձայն՝ 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման պայմանագրից ծագող իրավունքը պետական գրանցմամբ դադարեցվել է։

  • Վաղը Գագիկ Ծառուկյանի գործով փաստաբանները հանդես կգան մամուլի ասուլիսով

    Վաղը՝ հուլիսի 24-ին` ժամը 11։00-ին, փաստաբաններ Էմին Խաչատրյանը և Երեմ Սարգսյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում պարզաբանումներ կներկայացնեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործընթացների մասին։

     

    Հասցեն` Երևան, Պապ թագավորի (Ամիրյան) 4/7, «Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնի շենք, 4-րդ հարկ:

  • Առինջի 3.5 հա մակերեսով հողամասի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքն ու առողջությունը. ՀՀ քննչական կոմիտե

    ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի հունիսի 5-ին նշանակվել է համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը ստացվել է 2026 թվականի հունիսի 10-ին:
    Համաձայն փորձագետի եզրակացության՝ Աբովյան համայնքի գյուղ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասը փաստացի համադրվում է 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի զբաղեցրած և այդ գծի անվտանգության համար նախատեսված հողամասի հետ, բացի այդ, գտնվում է «Երկաթուղային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 15.1-ին հոդվածի 9-րդ մասով սահմանված՝ Երևան-Աբովյան 1520 մմ ռելսամիջի երկաթուղային գծի պաշտպանական գոտու տարածքում:
    Փորձագետը հանգել է այն հետևության, որ գյուղ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասի օտարման գործընթացը կազմակերպվել է առանց հաշվի առնելու տվյալ ժամանակահատվածում գործած ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված պահանջները։
    Փորձագետը փաստել է նաև, որ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառույցները գտնվում են (կառուցված են) բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիներում, ինչպես նաև Երևան-Աբովյան 1520 մմ ռելսամիջի երկաթուղային գծի պաշտպանական գոտիներում։
    Այսպիսով, հաշվի առնելով, որ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասում առկա որոշ ինքնակամ կառույցներ, ավտոկայանատեղին և դրան կից առևտրի տաղավարների մի մասը փաստացի անմիջականորեն գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ և դրանց հետագա շահագործումը վտանգ է ներկայացնում քաղաքացիների կյանքի և առողջության համար, անվտանգության նկատառումներից ելնելով՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից կնիքվել են: