Category: Ambion.news

  • Ստեփանավանն ու հարակից համայնքները ստանում են ժամանակակից գյուղտեխնիկա

    Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքում և Գյուլագարակ, Կուրթան, Գարգառ բնակավայրերում գյուղտեխնիկայի սուր պակասի հարցը ստացել է իրական լուծում։ «Ուժեղ Հայաստանն» ու Սամվել Կարապետյանը, տեղական շուկայի ուսումնասիրությունից և լեռնային ռելիեֆի ու կլիմայի հաշվառումից հետո, ներմուծել են «Gomselmash G55» հացահատիկահավաք կոմբայն։

    Նոր տեխնիկան կկրճատի հնձի կորուստները՝ նախկինում 20 տոկոսից և ավելիից մինչև ընդամենը 1-3 տոկոս, ապահովելով արագ ու անկորուստ բերքահավաք։

    Ֆերմերների ծախսերը նույնպես կնվազեն. եթե մեկ հեկտարի քաղը այլ մարզերից վարձակալած տեխնիկայով արժեր 25000-30000 դրամ, ապա այժմ կվճարվի միայն վառելիքն ու վարորդի աշխատանքը, և ծախսը կնվազի ավելի քան երկու անգամ՝ մինչև 15000 դրամ։ Սա կիջեցնի տեղական հացահատիկի ինքնարժեքը և կբարձրացնի Լոռու ֆերմերների մրցունակությունը։

  • Սաուդյան Արաբիայի ափերի մոտ տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել, նավում հրդեհ է բռնկվել

     UKMTO-ն հաստատում է Սաուդյան Արաբիայի ափերի մոտ տանկերի վրա հարձակումը Ծովային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի Ալ-Շուքայք քաղաքից 70 ծովային մղոն հարավ-արևմուտք ընկած հատվածում տանկերը հարվածի է ենթարկվել արկի կողմից։ Հարձակման հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել, որը ներկայումս մարում է անձնակազմը։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ

    Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջ։

     

    Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։ Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը։

     

    Վարչապետ Փաշինյանը և Դաշնային կանցլեր Մերցն անդրադարձել են Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետևողական զարգացման, ինչպես նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության հետագա խորացման հեռանկարներին։

  • Հրշեջ-փրկարարները մարել են մատուռում բռնկված հրդեհը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Հուլիսի 22-ին՝ ժամը 15։37-ին, Գեղարքունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել։

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում։

    Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։00-ին, մարվել՝ 16։45-ին։

    Մատուռի ներսում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ։

  • Օրվա ամփոփում – ԱՄԲԻՈՆ NEWS




    Օրվա ամփոփում – ԱՄԲԻՈՆ NEWS


















  • ՋՐԻ ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆՈՒՄ – ԱՄԲԻՈՆ NEWS

    ԵՓՐԱՏ

    Եփրատ գետից անցնողը նվիրական է համարվում և զօրութիւն է ստանում “Էրթիկ” կոչված երեսի մորթային հիվանդութիւնը բուժելու։Սա կայծքարը բռնում է հիվանդի երեսի մոտ և կայծառը խփում այնպէս,որ կայծերը ցայտեն վերքերի վրայ։

    ԱՏԱՄՆԱՂԲԻՒՐ

    Սա գտնվում է Մոքսից Սաղին տանող ճանապարհի վրայ։ Ատամնացավ ունեցողն այդ ջրից առնում է բերանը և առնում թափում “Ձիավորի ճուռ” կոչված աղբիւրը։ Վերջինիս մասին պատմում են,թե Սասունցի Դավթի ձին սաստիկ ծարաված միջոցին խփել է այդ տեղ իւր սմբակը և այդ աղբիւրը բղխեցրել։

    ԿԱԹՆԱՂԲԻՒՐՆԵՐ

    Մոքսում նշանավոր է Բառի կաթնաղբիւրը, որը գտնվում է Բառի և Սեպ գիւղերի միջև բարձրացող լեռան վրայ,մի գեղեցիկ տեղում,ուր ուխտի են գնում առավելապէս համբարձման հինգշաբթի օրը։

    Նշանավոր է նաև Սըփկանից և Մարականց գիւղերի միջև գտնվող աղբիւրը։ Այստեղ եկող կանայք մոմ են վառում և իրենց գլխի հարդարանքի ասեղները խրում աղբրի ական մէջ և այդ ջրից քսում իրենց ծծերին ,որպէսզի իրենց կաթն ավելանայ։

    ՀՈԴԱՑԱՎ ԲԺՇԿՈՂ ԱՂԲԻՒՐՆԵՐ

    Համարվում են Մոքսում Գնիկանց աղբիւրը`համանուն գիւղի մօտ, Ամենափրկչյա աղբիւրը,որ գտնվում է Առնանց գիւղի վերև,Կճավի վանքի աղբիւրը,որ կոչվում է Քավավանք։ Այս աղբիւրների ջրով ուխտավորները լողանում են և կամ սրանց ջրիցը հանկարծակի իրենց վրայ ածում։

    Ս.ՆՇԱՆԻ ԹՈՒԽ ՄԱՆՈՒԿԻ ՋՐՀՈՐ

    Գտնվում է Վան քաղաքի Ս.Նշան եկեղեցու մօտ,Թուխ Մանուկ կոչված մատրան մէջ։Ջրհորի ջուրը չափազանց սառն է։Ջերմ ունեցողները`թէ հայ,թէ թիւրք,ուխտ են գալիս այստեղ ,մոմ վառում և այս ջրով լվացվում,երբեմն և լողանում։

    ԽԱՉ֊ԱՂԲԻՒՐ

    Շատվան գիւղում մի աղբիւր կայ,որ Խաչ Աղբիւր է կոչվում և սուրբ է համարվում։ Սրա ջրից ածում են խնոցու մէջ,որպէսզի կարագը շատ լինի։

    ՄԸԶԸԼ ՀԷՐ

    Փութկիից Մոքս տանող ճանապարհի վրայ Մոքսի գետի ակի հանդէպ մի այր կայ։Սրա մէջ բղխում է մի աղբիւր,որի ջուրն անմիջապէս ծծվում է գետնի մէջ։Ականջի ցավ ունեցողները ուխտ են գալիս այստեղ և այս ջրից լցնում ցավող ականջի մէջ։

    Պատմում են,թէ այս այրում բնակվել է մի ճգնավոր,որը հոգեվարքի միջոցին ուղարկել է մի հովվի հանդիպակաց այրում բնակվող վարդապետի մօտ խնդրելու,որ գայ,հաղորդութիւն տայ իրեն։Վարդապետը ուշացել է,սա կրկին անգամ է ուղարկել կանչելու և երբ տեսել է,որ չի գալիս,խնդրել է Աստծուց,որ քար դառնայ։Եվ նա քար է դարձել և իւր բերանից այժմեան Մոքս գետն է սկսել բղխել։Ճգնավորը տեսնելով, որ Աստված իւր խնդիրը կատարեց և փրփրադէզ, հստակ ջուրն այրից դուրս է հոսում, նախանձում է և խնդրում,որ իւր վերայից ևս ջուր հոսի,միայն այս ականջացավի դեղ լինի։Այդպէս էլ լինում է։

    Ս.ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՂԲԻՒՐ

    Հոգոց վանքի հիւսիսային կողմը մի խոր ձորի մէջ գտնվում է մի սուրբ աղբիւր, որ կոչվում է Լուսավորչի անունով։Հոգոց վանքի ուխտավորներն իջնում են այդ աղբիւր մօտ,իրենց հիվանդութիւններին բժշկութիւն հայցելու։

    ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՎԱԶԱՆ

    Գտնվում է Վանի Այգեստան թաղի մօտ Թոփրակ Կալէ բլրի ստորոտում։ Առավելապէս Կանաչ կիրակին այստեղ ուխտ են գալիս ամէն տեսակի հիվանդներ

    ԳԸՌՈՏԻ ԱՎԱԶԱՆ

    Գտնվում է Կենդանան գիւղում և համարվում է բորոտութեան (գռոտ) բուժիչ։ Բորոտներն ուխտ են գալիս այստեղ,մոմ վառում և սրա ջրով լվացվում։

    Թէպէտ ջրից վատ հոտ է գալիս, սակայն ուխտավորները “օխ,օխ” են ասում` երկիւղ կրելով,որ եթէ զզվանք արտահայտեն, իրենց բորոտութիւնը փոխանակ բուժվելու`կը սաստկանայ։

    Պանդխտութեան գնացողի ետևից ջուր են թափում,որպէսզի շուտ վերադառնայ։

    Կաշու գործարանների (դաբախանայ) ջուրը բախտ բացող է համարվում։ Ամուսնանալ ցանկացողները իրենց վրայ են սրսկում այս ջրից, որպէսզի բախտերը բացվի`ամուսնանան։

    Երազում մաքուր ջուր,այսինքն գետ, աղբիւր տեսնելը բախտավորութեան նշանակ է համարվում,իսկ պղտոր ջուրը`չարագուշակ։

    Ե.Լալայան

    Հավատք

    ՏԻԳՐԻՍ ԵՒ ԵՓՐԱՏ ԳԵՏԵՐԸ 1900թ

    ՏԻԳՐԻՍ ԵՒ ԵՓՐԱՏ ԳԵՏԵՐԸ 1900թ

  • Ֆրանսիան 15 տարեկանից ցածր երեխաների համար արգելեց սոցիալական ցանցերը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Ֆրանսիան դարձավ ԵՄ առաջին երկիրը, որն արգելեց մինչև 15 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր
    Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որով 15 տարեկանից ցածր երեխաներին կարգելվի օգտվել սոցիալական ցանցերից՝ երկիրը դարձնելով Եվրամիությունում առաջինը, որն ընդունում է նման սահմանափակում։
    Ըստ ընդունված օրինագծի՝ սեպտեմբերի 1-ից մինչև 15 տարեկան երեխաները չեն կարողանա ստեղծել նոր հաշիվներ TikTok-ում, Instagram-ում, Snapchat-ում և այլ սոցիալական հարթակներում, իսկ գործող հաշիվները կփակվեն 2027 թվականի հունվարից։

  • Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան

    «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Էմին Խաչատրյանը նշեց, որ բացարկի միջնորդությամբ դիմել են ոչ միայն քննիչի ու քննչական խմբի ղեկավարի, այլև ամբողջ քննչական խմբի դեմ։ Նրա խոսքով՝ միջնորդությունից հետո առերեսումը դադարեցվեց։

    Փաստաբանը խոսեց քննության ընթացքում արձանագրված ապօրինությունների մասին՝ ընդգծելով, որ պարոն Ծառուկյանին զրկում են արդյունավետ պաշտպանության իրավունքից։ Նա ենթադրեց, որ բացարկը կմերժվի, սակայն իրենք փաստում են տեղի ունեցածը։

    Խաչատրյանի խոսքով՝ Ծառուկյանը շինծու և միակողմանի է որակել գործը ու կհրաժարվի այլ գործողություններից մինչ բացարկի հարցի լուծումը։ Հիշեցնենք, որ առերեսումը սկսելուց առաջ որոշվել էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանին հեռացնել վարույթից։

  • Մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը սովորում էր Ռուս-Հայկական համալսարանի լրագրության բաժնում

    Զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան լուրը խոր ցավ է պատճառել նրա հարազատներին, ընկերներին և կրթական համայնքին։

    Նարեկ Թորոսյանը սովորում էր Ռուս-Հայկական համալսարանի լրագրության բաժնում։ Համալսարանում նա ճանաչված էր որպես նպատակասլաց, աշխատասեր և ակտիվ ուսանող, իսկ նրա անժամանակ մահը մեծ կորուստ է համալսարանական ընտանիքի համար։

    Նարեկի հիշատակը հարգանքով են հիշում դասախոսներն ու համակուրսեցիները՝ ընդգծելով նրա մարդկային բարձր արժանիքներն ու մասնագիտական ձգտումները։

    Խորին ցավակցություններ ենք հայտնում Նարեկ Թորոսյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու սիրել են նրան։ Նրա հիշատակը վառ կմնա բոլորի սրտերում։

  • ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. – ԱՄԲԻՈՆ NEWS

    «Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նախատեսվում է նշանակել Դավիթ Համբարյանին։ Ո՞վ է նա։

    Համբարյանն ունի պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, կրթության և մասնավոր հատվածում կառավարման փորձ։

    Նրա աշխատանքային ուղին սկսվել է դեռ 2002 թվականին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ։ Այնուհետև՝ 2004-2007 թվականներին, աշխատել է նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունում՝ որպես առաջատար մասնագետ։

    2005-2011 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։

    2008-2009 թվականներին զբաղեցրել է «Հայփոստ» ընկերության հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության ծառայության պետի պաշտոնը, իսկ 2009-2016 թվականներին աշխատել է «Օրանժ Արմենիա» ընկերությունում՝ սկզբում որպես խորհրդատու, ապա՝ գովազդի,

    մարքեթինգի ռազմավարության և պլանավորման թիմի ղեկավար։

    2015-2016 թվականներին ղեկավարել է «Օրանժ Արմենիա»-ի և «Յուքոմ»-ի միավորման գործընթացը, իսկ 2016-2017 թվականներին ղեկավարել է «Յուքոմ»-ի մարքեթինգային և հաղորդակցության գործընթացները։

    2017-2020 թվականներին եղել է «Դասավանդիր Հայաստան» կրթական հիմնադրամի հավաքագրման և ընտրության գծով տնօրեն։

    Պետական կառավարման համակարգ է վերադարձել 2020 թվականին՝ նշանակվելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար, այնուհետև՝ գլխավոր քարտուղար։

    2022 թվականին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, իսկ 2023 թվականի հունվարի 9-ից զբաղեցնում է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը»։