Քննչական կոմիտեում հերթական սկանդալն է եղել։ Իրավապահները պարզել են, որ ՔԿ-ի քննիչ Վազգեն Աբգարյանը, քրեական վարույթի շրջանակում խուզարկություն կատարելիս, որպես ապացույց վերցրել և կնքել է 500 ԱՄՆ դոլարն ու 40 եվրոն, սակայն, հետագայում հափշտակել է այդ գումարը։ Այնուհետև, անհետացումը քողարկելու նպատակով, կնքված ծրարի մեջ տեղադրել է երկրորդ՝ նույնաբովանդակ ծրար։ Քրեական վարույթը, մեր տեղեկություններով, որի շրջանակում մեղադրյալի տանը խուզարկություն է կատարել Աբգարյանը, առնչվել է թմրանյութ իրացնելուն։ Հետագայում, երբ գործը մտել է դատարան՝ ապացույցների հետազոտության ժամանակ պարզվել է, որ արտաքին անխախտ ծրարի ներսում եղել է պատռված երկրորդ ծրարը, իսկ գումարը՝ բացակայել։ Այստեղ էլ բացահայտվել է հանցանքը, եւ քննիչ Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել։
Արդեն նախկին քննիչի գործը քննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ Հակակոռուպցիոն դատարանից, սակայն մեր զանգերին չպատասխանեցին։
Նշենք, որ ՔԿ-ում «հափշտակության» երկրորդ դեպքն է։ 2025-ին քննիչի կեղծ վկայականով անհայտ անձը մուտք է գործել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք ու հափշտակել 590 հազար դոլար։ Գողը ՔԿ շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով աշխատանքային ժամինու ամբողջ գիշեր մնացել այնտեղ։ Այս գործով մեղադրյալ է գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը և մեկ անձ։ Վարույթով նախաքննությունը Հակակոռուպցիոն կոմիտեում շարունակվում է:
Հանրության դատին եմ հանձնելու Մխիթար վարդապետ Գոշի «Հայոց Դատաստանագրքին» վերաբերող ծավալուն աշխատության միայն մեկ հատորը (ծավալը՝ 320 էջ), որի վրա աշխատել եմ շուրջ 6 տարի՝ հիմնականում գիշերները՝ անքնության «շնորհիվ»։ Գրեթե պատրաստ է ևս մեկ հատոր։ Մյուս 4 հատորները կգրեմ առաջիկա տարիներին՝ ուժերիս ներածին չափով։ Կամ էլ ցանկացողների հետ աշխատանքային խումբ կստեղծենք ու ավելի արագ կպատրաստենք։ Տեսնենք։
Կամ մարդիկ, որոնք պորտալ են՝ դեպի ուրիշ իրականություններ. ԱՅՆկողմնային, տարածական, անհասանելի….
Ամբիոն նյուզ-ի հարցերին պատասխանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը.
Հուլիսի 3–16-ը «Երաժշտություն հանուն ապագայի» ծրագրի «Հայ Վիրտուոզներ» ուղղության ուսանողները և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի շահառուն Էստոնիայում մասնակցեցին Յարվի ակադեմիային և Պյարնուի փառատոնին։
ՀՀ կենտրոնական բանկից «Արմենպրես»-ին հայտնում են, որ հուլիսի 23-ին բանկը սահմանել է նոր փոխարժեքներ։ ԱՄՆ դոլարը նվազել է 0.94 դրամով և կազմել 365.95 դրամ, եվրոն՝ 1.07 դրամով՝ 417.29 դրամ, ռուսական ռուբլին՝ 0.0322 դրամով՝ 4.6535 դրամ, բրիտանական ֆունտը՝ 1.44 դրամով՝ 489.13 դրամ։
Հուլիսի 22-ին Արագածոտնի մարզային վարչություն հաղորդում է ստացվել 1970 թվականին ծնված Ռ․ Մ․-ի անհետ կորելու մասին։
Հեղինակը պնդում է, որ «ադրբեջանցիների վերադարձ» ձևակերպումը չպետք է կիրառել։ Նա նշում է, որ ըստ Արման Թաթոյանի տրամադրած նյութերի ներկայումս չկա միջազգային ատյան, որտեղ ադրբեջանցիները կարողանան բարձրացնել «վերադարձի» կամ սեփականության իրավունքի հարցը։
Ֆասթ Բանկը ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար՝ 16–150 մլն ՀՀ դրամ կամ 50–350 հազ. ԱՄՆ դոլար սահմանաչափերով։ Վարկը հնարավորություն է տալիս ներդրում կատարել Հայաստանի սահմաններից դուրս և ստեղծել եկամտի լրացուցիչ աղբյուր։