Կամ մարդիկ, որոնք պորտալ են՝ դեպի ուրիշ իրականություններ. ԱՅՆկողմնային, տարածական, անհասանելի….
ՄԱՐԴ- պոետներ, որոնք պորտաԼԱՐ են՝ երկրիդ երակին կապող, շունչդ նորոգող ու սրտիդ զարկը զգացող:
Կան պոետներ, որոնք ծնվում են ժամանակին, և ՊՈԵՏՆԵՐ, որոնք ԾՆՈւՄ են ժամանակը…
Կան ընկերներ ու կա ՀՈԳՈւԴ մեջ հավերժորեն իր ներկայությամբ դրոշմված Ընկերդ, որն ամբողջ է դարձնում քեզ, արդարացնում է հաճախ անհասկանալի իրականությունդ, որում ապրում ես, ու հիմնավորում քո գոյության իմաստը:
Բռի մեջ իր սիրտն ու ԲԱՌԻ մեջ մոլորակ տեղավորող իմ Ընկերոջ ծնունդն է այսօր, ՆԱ՝ մարդ-օդապարիկ , որն ամեն անհատի տալիս է ճախրելու հնարավորություն, որովհետև նրա Բառերը թևեր են, Միտքը՝ ճախրանք, իսկ Հոգին՝ ամենախորն օվկիանը՝ Երկինքնորի արտացոլքով:
Ավետջանս, տառերովդ թող բազում նոր աշխարհներ ծնվեն, բազմապատկեն մոլորված աշխարհի սերն ու ինձ տան հույս, որ ոչինչ էլ իզուր չի, որ կա ԽՈՍՔԸ, ու կլինի միշտ Աստծո անքննելի ուղին՝ ամեն մարդուն իր խղճով ու ցանածով պարգևող: Քո Սիրող Ընտանիքին մեծ երջանկություն, քո անսպառ Սերն ու քեզ՝ քաջառողջություն, քեզ նայողներին՝ անթաքույց հիացմունքով հայացք, Ընկերս, շնորհավո՜ր՜՜՜՜
Հ.Գ. Անժամանակ գնահատականն ու՞մ է պետք, քեզ ԺԱՄԱՆԱԿԻՆ գնահատանք ու Սեր….
Avet Barseghyan
Leave a Reply