Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար

Written by

in

Ֆասթ Բանկը ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար՝ 16–150 մլն ՀՀ դրամ կամ 50–350 հազ. ԱՄՆ դոլար սահմանաչափերով։ Վարկը հնարավորություն է տալիս ներդրում կատարել Հայաստանի սահմաններից դուրս և ստեղծել եկամտի լրացուցիչ աղբյուր։

Եկամուտների հիմնավորմամբ՝ անվանական տոկոսադրույքը 13.5% է դրամով և 10.5%՝ դոլարով, տարեկան փաստացի՝ 14.37–17.69% ու 10.47–12.27%։ Առանց եկամուտների հիմնավորման՝ 15% դրամով ու 12% դոլարով, տարեկան փաստացի՝ 16.08–18.24% և 12.68–14.54%։

Վարկի ժամկետը 36–240 ամիս է, գույքը միայն եկամուտ ստանալու համար է և չի կարող լինել հիմնական բնակության վայր։ Ֆասթ Բանկը ներկայացված է Երևանում ու բոլոր մարզերում և վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *