Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիայի հետ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Նախարարը ողջունել է վրացի գործընկերոջը Երևան կատարած այցի և Հայաստան–Վրաստան 7-րդ իրավական ֆորումին մասնակցության կապակցությամբ:Սրբուհի Գալյանը նշել է, որ իրավական ֆորումը դարձել է մասնագիտական փորձի փոխանակման, ինստիտուցիոնալ բարեփոխումների և գործնական համագործակցության կարևոր հարթակ։
Նա ներկայացրել է Հայաստանում իրականացվող՝ դատաիրավական, քրեակատարողական ոլորտների բարեփոխումները, անդրադարձել նոր Սահմանադրության նախագծին, ինչպես նաև ՀՀ- ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրով արդարադատության նախարարության անելիքներին։
Պաատա Սալիան կարևորել է երկու երկրների միջև արդարադատության ոլորտում համագործակցության շարունակական զարգացումը, փորձի փոխանակումն ու համատեղ նախաձեռնությունների իրականացումը:Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավական փոխօգնության ոլորտում համագործակցության ամրապնդման հնարավորությունները, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Leave a Reply