Category: Ambion.news
-
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի ԱՄՆ-ի վետերանների շախմատի չեմպիոն
Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026 թվականի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն -
Հայաստանը կկորցնի պանրի արտահանումից ստացված եկամտի ավելի քան 80%-ը` – ԱՄԲԻՈՆ NEWS
Հայաստանը կկորցնի պանրի արտահանումից ստացված եկամտի ավելի քան 80%-ը` ՌԴ արգելքների ֆոնին։ՌԻԱ Նովոստիի տվյալներով՝ 2025 թվականին պանրի արտահանումից ստացված եկամուտը կազմել է 16.4 միլիոն դոլար, որից 13.5 միլիոն դոլարը ստացվել է Ռուսաստան արտահանումից։
-
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին այսօր կզրկի անձեռնմխելիությունից
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին այսօր կզրկի անձեռնմխելիությունից, ինչը նշանակում է, որ Նարեկը, -
«Որոշեցին ինձ՝ որպես Գագիկ Ծառուկյանի պաշտպան, հեռացնել վարույթից». Երեմ Սարգսյան
Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը քննչականի բակում լրագրողներին ասաց, որ հրավիրված էին շարունակելու իրանցիների հետ առերեսումը, սակայն առերեսումից առաջ որոշվել է իրեն հեռացնել վարույթից և չթույլատրել հանդես գալ որպես պաշտպան։Նրա խոսքով՝ դա հիմնավորվել է Իրանի քաղաքացու ցուցմունքով, ըստ որի ինքն էլ է եղել ընդհանուր հանդիպումներին, և դիտարկվում է որպես վկա հարցաքննվելու։ «Սա ապօրինության գագաթնակետն է»,— նշեց նա։
Սարգսյանը հավելեց, որ իրեն հեռացրել են վախից. «Էն ապօրինությունները, որ իրենք կատարում էին, երեկ ուղղակի ջախջախել ենք»։
-
Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբն Էրեբունիի հնավայրում հայտնաբերել է որմնանկարի դրվագ, հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը
Նախնական գնահատմամբ՝ որմնանկարը թվագրվում է մ.թ.ա. VII դարի երկրորդ կեսով կամ VI դարի սկզբով։Հայ-ֆրանսիական պեղումները ղեկավարում են «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հնագետ Կարեն Ազատյանը և Ֆրանսիայի մշակույթի նախարարության Իլ դը Ֆրանսի տարածաշրջանային հնագիտական ծառայության ղեկավար Ստեֆան Դեշամը։ Արշավախումբը ձևավորվել է «Էրեբունի» արգելոց-թանգարանի և Ֆրանսիայի մշակույթի նախարարության հնագիտական ծառայության համագործակցության շրջանակում։
Էրեբունի քաղաք-ամրոցը հիմնադրել է Ուրարտուի արքա Արգիշտի Ա-ն՝ մ.թ.ա. մոտ 782 թվականին։ Այն, Արգիշտիխինիլիի (ներկայիս Արմավիր) և Թեյշեբայի (Կարմիր բլուր) հետ միասին, Արարատյան դաշտավայրում ուրարտական պետության երեք գլխավոր ամրոցներից էր։ Դրանց կառուցումը նպատակ ուներ ամրապնդել Ուրարտուի իշխանությունը հյուսիսում, վերահսկել Արարատյան դաշտը և կենտրոնացնել տարածաշրջանի տնտեսական ռեսուրսները։
Էրեբունիի նորագույն շրջանի ուսումնասիրությունները սկսվել են 1879 թվականին, երբ Չոլմաքչի գյուղի բնակիչ Պ. Տեր-Ավետիսովը Արին բերդի ստորոտում հայտնաբերել էր սեպագիր արձանագրությամբ բազալտե քար։ 1894 թվականին Մոսկվայի կայսերական հնագիտական ընկերության անդամ Ալեքսեյ Իվանովսկին ձեռք է բերել այդ քարը և հետախուզական ուսումնասիրություններ իրականացրել Արին բերդում՝ փաստագրելով տեսանելի կառույցները։ Երկու տարի անց՝ 1896 թվականին, ուրարտական սեպագրերի հետազոտող Միխայիլ Նիկոլսկին հրապարակել է արձանագրության տեքստը, որտեղ հիշատակվում էր Արգիշտի Մենուայորդու հիմնադրած Էրեբունի ամրոցը։
Էրեբունիի լայնածավալ հնագիտական պեղումները մեկնարկել են 1950-ականների սկզբին։ Աշխատանքները ղեկավարել է ճարտարապետ և հնագետ Կոստանդին Հովհաննիսյանը, իսկ գիտական խորհրդատուն եղել է ուրարտագետ Բորիս Պիոտրովսկին։ 1952 թվականից պեղումներին միացել է նաև Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանի արշավախումբը։ Խորհրդային տարիներին տարբեր արշավախմբերի մասնակցությամբ պեղումները շարունակվել են մինչև 1975 թվականը։
-
Տարադրամի փոխարժեքները՝ հուլիսի 22-ի դրությամբ – ԱՄԲԻՈՆ NEWS
Rate.am-ի տվյալներով հուլիսի 22-ի դրությամբ ԱՄՆ դոլարի առքի միջինացված արժեքը 363,08 դրամ է, վաճառքը՝ 368,32 դրամ։Եվրոյի առքի արժեքը 411,82 դրամ է, վաճառքի դեպքում՝ 423,67 դրամ, ռուսական ռուբլու առքի միջին արժեքը՝ 4,39 դրամ, վաճառքինը՝ 4,81 դրամ։
-
ՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում է խարդախներից – ԱՄԲԻՈՆ NEWS
ՀՀ ՆԳ նախարարությունը հայտնում է, որ խարդախները «5G ցանցի թարմացման», «կապի որակի բարելավման» կամ «տեխնիկական կարգավորումների» պատրվակով ներկայանում են բջջային օպերատորների աշխատակիցներ և համոզում քաղաքացիներին հեռախոսում ներբեռնել հատուկ ծրագրեր։Նշվում է, որ, չնայած ՆԳՆ Կիբեռոստիկանության բազմիցս իրազեկումներին, այս մեթոդով շարունակում են արձանագրվել նոր տուժյալներ։
Նման ծրագրերի տեղադրումը հանցավորներին տալիս է հեռակա հասանելիություն, բանկային հավելվածների մուտք և գումարների հափշտակման հնարավորություն։ Մի ներբեռնեք առաջարկված ծրագրեր, մի տվեք կոդեր կամ անձնական տվյալներ, կասկածելի զանգը ընդհատեք ու դիմեք օպերատորի պաշտոնական կենտրոն։ Օպերատորները երբեք չեն պահանջում հեռախոսազանգով ներբեռնել հավելվածներ։
-
Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»
ԿԳՄՍ նախարարությունը առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության մի քանի որոշումներում, որոնք վերաբերում են բուհերի հավատարմագրմանը։ Այժմ հավատարմագրումն իրականացվում է 2011 թ. հուլիսի 28-ի N 978-Ն որոշմամբ հաստատված կարգով, որը սահմանում է արհեստագործական, միջին ու բարձրագույն մասնագիտական ծրագրեր իրականացնող հաստատությունների որակի գնահատման կանոնները։Նախագիծը նախատեսում է բարձրագույն կրթության համար առանձին լրիվ կարգավորում՝ հաստատելով բուհերի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման կարգերը։ Այն տարածվում է ՀՀ պետական, ոչ պետական, միջպետական, միջազգային բուհերի, օտարերկրյա բուհերի մասնաճյուղերի և առաջինից երրորդ մակարդակի ծրագրերի վրա՝ անկախ կարգավիճակից։
-
Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սուրինամի հետ. պատմության այս օրը (24 հուլիս)
1999-ին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Սուրինամի հետ։Այս օրը նշվում են Վանատուի Երեխաների օրը, Ռուսաստանի Կադաստրային աշխատողի օրը և Էկվադորի Սիմոն Բոլիվարի օրը։
1990-ին ԽՍՀՄ-ում հանվել է 5 տարի առաջ մտցված ալկոհոլի վաճառքի սահմանափակումը, 2008-ին Կարսում տեղի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թուրքական հատվածի հիմնարկեքը, 2015-ին հրդեհի պատճառով Երևանի Բուսաբանական այգու մոտ 20 տոկոսն այրվել է։
-
Հակոբ Ղազանչյանը նոր թատրոն է բացում – ԱՄԲԻՈՆ NEWS
Ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը մտադիր է Երևանում բացել նոր թատրոն՝ հայտարարել է Արմենպրեսում կայացած մամուլի ասուլիսում։ Հայ և ռուս արդի դրամայի թատրոնը կբացվի սեպտեմբերի 15-ին՝ «Մորուքավորի 7 կանայք» պրեմիերայով։Թատրոնը կգործի Հայաստանի Թատերական Գործիչների միության շենքում։ Ղազանչյանի խոսքով՝ գաղափարը տարիներ առաջ է ծնվել, և բեմում հիմնականում կընդգրկվեն «Գալյա Նովենց» թատերական դպրոցի շրջանավարտները։
«Մենք կփորձենք խթան հանդիսանալ հայ ժամանակակից դրամատուրգիային, ջանքեր կներդնենք, որպեսզի հայ-ռուսական թատերական կապերը շարունակեն ամրապնդվել։ Ռուսական թատրոնը աշխարհի հզորագույն թատրոնն է»,— ասել է ռեժիսորը։