«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բուժական գծով տնօրեն Արա Ղազարյանն այսօր նշում է ծննդյան տարեդարձը

Written by

in

Այսօր տարեդարձն է նշում «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի բուժական գծով տնօրեն, ԵՊԲՀ շտապ օգնության և աղետների բժշկության ամբիոնի վարիչ, դոցենտ Արա Ղազարյանը։

 

Արա Ղազարյանը կարևոր և առանցքային դեր ունի համալսարանական հիվանդանոցի զարգացման, բժշկական գործընթացների արդյունավետ կազմակերպման և բարձրորակ բուժօգնության ապահովման գործում։

Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտությամբ անցած ճանապարհը ձևավորել է բժշկի, ով խորապես հասկանում է բուժական գործընթացի յուրաքանչյուր օղակի կարևորությունը։

 

Մասնագիտական բարձր պատրաստվածությունը նա մշտապես համադրում է նոր գիտելիքներ ձեռք բերելու, ժամանակակից բժշկության զարգացումներին հետևելու և ինքնակրթվելու անսպառ ձգտման հետ

 

Որպես ղեկավար՝ Արա Ղազարյանն առանձնանում է իր եռանդով, աշխատասիրությամբ և մարդկանց հետ արդյունավետ հաղորդակցվելու կարողությամբ։ Նա գիտի լսել, քննարկել, հարցեր տալ և պատասխաններ գտնել՝ ձևավորելով փոխադարձ հարգանքի և համագործակցության մթնոլորտ։

 

Սրտանց շնորհավորում ենք պարոն Ղազարյանին ծննդյան օրվա առթիվ և մաղթում ամուր առողջություն, ընտանեկան երջանկություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ։ Թող բոլոր նպատակները կյանքի կոչվեն, իսկ մասնագիտական ճանապարհը շարունակի հարստանալ բազմաթիվ արդյունավետ նախաձեռնություններով, որոնք կնպաստեն հիվանդանոցի զարգացմանը, բժշկական կրթության առաջընթացին և բուժառուների բարօրությանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *