Մեդիամաքսի կայքում «Վանոն ու Վազգենը» գիրքը հասանելի է 50 % զեղչով

Written by

in

Երեւան: Մեդիամաքս: Առաջիկա օրերին Մեդիամաքսի առցանց գրախանութում «Վանոն ու Վազգենը. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գիրքը վաճառվելու է 50 % չեղչով:
Առիթը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի ներքին գործերի նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Վանո Սիրադեղյանի հոբելյանն է՝ 2026 թվականի նոյեմբերի 13-ին նա 80 տարեկան կդառնար:
Առաջիկա օրերին գիրքը մեր կայքում կարող եք գնել 2 900 դրամով (5 800 դրամի փոխարեն):
Գրքի հեղինակներն են Արա Թադեւոսյանն ու Լուսինե Ղարիբյանը, այն լույս է տեսել 2024 թվականի հոկտեմբերի վերջին: 2026 թվականի փետրվարից վաճառքում է գրքի հինգերորդ տպաքանակը: Երկու տարվա ընթացքում վաճառվել է ավելի քան 3 500 օրինակ:
2025 թվականի փետրվարին գիրքն արժանացել էր Արմենպրեսի «Տարվա փաստավավերագրական բեսթսելեր» մրցանակին:
Գիրքը պատմում է Երրորդ Հանրապետության հիմնադիր հայրերից երկուսի մասին: Շատ փաստեր եւ վկայություններ ներկայացված են առաջին անգամ՝ թույլ տալով ավելի լավ հասկանալ Վանո Սիրադեղյանի եւ Վազգեն Սարգսյանի հարաբերությունները տարբեր ժամանակաշրջաններում:
 
Հեղինակները զերծ են մնում եզրակացություններից՝ վստահ լինելով, որ ներկայացվող նյութը ընթերցողներին հնարավորություն կտա սեփական գնահատականներն անել:
Գիրքը նաեւ բազմաթիվ դրվագներ է ներկայացնում Հայաստանի նորագույն պատմությունից, որոնք կարեւոր են այսօրվա իրողությունները հասկանալու համար:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *