Երևան քաղաքի խցանումները մեծ մասամբ մենք ենք ստեղծում՝ չպահպանելով երթևեկության պարզագույն մի կանոն. Խաչատրյան

Written by

in

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով Երևանում առկա խցանումների պատճառների և դրանց լուծումների մասին:

«Խցանումները մեր կյանքից խլում են ժամանակ, նյարդեր ու ֆինանս, բոլորս բողոքում ենք, բայց Երևան քաղաքի խցանումները մենք ենք ստեղծում, 80-90 տոկոս դեպքերում մենք ենք մեղավոր՝ չպահպանելով երթևեկության կանոնների կետերից մեկը՝ պարզագույն կանոնի պահանջը չկատարելով»,- ասել է Խաչատրյանն ու մանրամասնել, թե որ կետի մասին է խոսքը:

Խաչատրյանը հավելել է, որ ոստիկանությունը պետք է վարչական ներգործության միջոցներ ձեռնարկի իր կողմից վերահսկվող մոտ 140 խաչմերուկում:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *