ԵԱՏՄ-ն կայուն է՝ անկախ Հայաստանի անդամակցության որոշումից. Վալենտինա Մատվիենկո

Written by

in

Եվրասիական տնտեսական միությունն ապացուցել է իր արդյունավետությունը։ Ինչ որոշում էլ կայացնի Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ, չի ազդի միության կայունության վրա, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն։

«Հայաստանի իշխանությունների կայացրած որոշումը չի ազդի Եվրասիական տնտեսական միության կայունության վրա։ Այն ապացուցել է իր արդյունավետությունը, փոխադարձ օգուտը։ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության նկատմամբ մյուս պետությունների հետաքրքրությունն անընդհատ աճում է», – լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Մատվիենկոյի խոսքով՝ Երևանը չի կարողանա միանալ Եվրամիությանը և միաժամանակ մնալ Եվրասիական տնտեսական միության կազմում։

«Դա անհամատեղելի է։ Բոլոր առաջնորդները բացահայտ և անկեղծորեն ասում են, որ պետք է ընտրություն կատարել։ Մենք նաև կցանկանայինք, որ այս ընտրությունը, իհարկե, լինի հայ ժողովրդի ընտրությունը», – ասել է նա։

դիտվել է 7 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


Նոյեմբերի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը


Նոյեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


Նոյեմբերի 10-ին՝ ժամը 15։0-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Նոյեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *