Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. անհամբեր սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը. Փաշինյանը՝ թուրք լրագրողին

Written by

in

Շատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. անհամբեր սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը: Այս մասին Անթալիայում թուրք լրագրողի հարցին ի պատասխան՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր մենք շատ դրական հանդիպում ունեցանք նախագահ Էրդողանի հետ, և մենք շատ դրական երկխոսություն ունենք ու անհամբեր սպասում ենք մեր հարաբերությունների հետագա զարգացմանը»,- ասել է Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որ փուլում է այժմ գտնվում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Իսկ այն հարցին, թե արդյոք տարածաշրջանային փոխկապակցվածության համատեքստում արժևորում է երկու երկրների միջև գործընկերությունը, Փաշինյանը պատասխանել է.

«Այո, իհարկե։ Այժմ մենք պետք է վերանորոգենք և բացենք մեր երկրների միջև երկաթուղին, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *