Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը, հայտնել են Երևանի քաղաքապետարանից:
«Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում, մասնավորապես կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՆԳՆ-ի նշած հատվածում տեղադրվել են երթևեկության նկատմամբ վերահսկողություն սահմանող և իրավախախտումներն արձանագրող տեղախցիկներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Leave a Reply