Blog

  • Ըմբիշ Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռաշիդ Նազարովին

    Հայ ըմբիշ Էրիկ Պապիկյանը (65 կգ քաշային կարգ) Բաքվում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան (մինչև 17 տարեկան) աշխարհի առաջնությունում 9:1 հաշվով հաղթեց ադրբեջանցի Ռաշիդ Նազարովին։

    Պապիկյանը մենամարտի երկրորդ կեսում մի քանի հաջող նետում իրականացրեց և ապահովեց հաղթանակը որակավորման փուլում, որի արդյունքներով ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆում։

    Մեկ այլ մեկնարկային մենամարտում՝ 55 կգ քաշային կարգում, Դավիթ Բալեյանը 8:6 հաշվով հաղթեց լեհ Պշեմիսլավ Մրոզեկին։

    Ավելի վաղ, ևս Բաքվում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանեկան առաջնությունում Հայաստանից ոսկե մեդալ նվաճեց Ջանես Նազարյանը, իսկ բրոնզե մեդալները` Արարատ Ավետիսյանը և Գևորգ Հարությունյանը։

  • Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա

    Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լոուրենս Վոնգը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով: Ուղերձում ասված է.

    «Հարգելի՛ վարչապետ Փաշինյան,

    Խնդրում եմ ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքներն անցյալ ամիս տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններում Ձեր հաղթանակի առթիվ:

    Սինգապուրը և Հայաստանը բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա։ Չնայած 2027 թվականին կլրանա երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը, Հայաստանի ներդրումը Սինգապուրում սկսվել է դրանից ավելի քան մեկ դար առաջ։ Սինգապուրի ամենահին եկեղեցին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, կառուցվել է Սինգապուրում 1835 թվականին և 1973 թվականին գրանցվել է որպես ազգային հուշարձան՝ ի նշան Սինգապուրի վաղ շրջանի փոքր, բայց ազդեցիկ հայ համայնքի ներդրման։ Հայկական եկեղեցին այս տարի նշում է իր 190-ամյակը։ Սինգապուրի ազգային ծաղիկը՝ Վանդա միսս Ջոակիմը, նույնպես բուծել է հայուհի տիկին Ագնես Ջոակիմը։

    Ես նաև ողջունում եմ Հայաստանի կողմից 2025 թվականի մայիսին Սինգապուրում պատվավոր հյուպատոսության բացումը։ Սա մեր երկկողմ փոխգործակցության ամրապնդմանն ուղղված ևս մեկ քայլ է։

    Որպես Փոքր Պետությունների Ֆորումի գործընկեր անդամներ, մենք նաև կիսում ենք միջազգային իրավունքի պահպանման, ազատ առևտրի խթանման և կանոնների վրա հիմնված միջազգային կարգի պահպանման ընդհանուր շահագրգռվածություն։ Հաշվի առնելով մեր ընդհանուր շահերը, դեռևս կա ներուժ ընդլայնելու մեր երկկողմ համագործակցությունը փոխշահավետ ոլորտներում, ինչպիսիք են՝ առևտուրը և մարդկանց միջև փոխանակումները։

    Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ համատեղ աշխատանքին՝ ի բարօրություն մեր երկու պետությունների և ժողովուրդների, ինչպես նաև Ձեզ հետ հանդիպմանը։ Խնդրում եմ ընդունեք իմ լավագույն մաղթանքները Ձեր առողջության և հաջողության համար»:

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարվածություն կար, գոհ եմ` գոնե 3-րդ մրցանակ նվաճեցի

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարվածություն կար, գոհ եմ` գոնե 3-րդ մրցանակ նվաճեցի

  • Իմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր Ավետիսյան

    Մի հավատացեք ամեն բարձրաձայն ասված խոսքի․ միշտ փնտրեք փաստերը։

     Սովորեք, զարգացեք, մտածեք ինքնուրույն և երբեք մի կորցրեք քննադատական մտածողությունը։ Հարգեք միմյանց, նույնիսկ երբ համա

  • Քննարկվել են Հայաստան-Ավստրիա գիտակրթական և մասնագիտական ծրագրերի իրականացման հնարավորությունները | Մշակույթ

    Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպել է Ավստրիայի ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Միխաելա Մայրի հետ:

    Այս մասին նշված է Ավստրիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

    Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Ավստրիայի ազգային գրադարանի և Հայաստանի գործընկեր հաստատությունների միջև համագործակցության զարգացման, համատեղ գիտակրթական և մասնագիտական այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները։

    ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ծանոթացել է նաև գրադարանում պահվող հայկական մի շարք ձեռագրերի նմուշներին` կարևորելով դրանց նշանակությունը՝ որպես Հայաստան-Ավստրիա պատմամշակութային հարուստ առնչությունների խորհրդանիշ:

  • Ժամանակակից գյուղատնտեսության զարգացման կարևոր նախապայմաններից մեկը բարձր տեխնոլոգիական լուծումների կիրառումն է. Մխիթար ՀայրապետյանԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալովՄիրզոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինՆԳՆ ջրափրկարարներին հաջողվել է փրկել 22-ամյա երիտասարդի կյանքը. ՏեսանյութՍուրճի վերամշակման արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՀակախտրականության մասին օրենքը պետք է ընդունվի, հանրային հստակ պահանջ կա․ ՆԳ նախարարՎոլգոգրադի մարզը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման․ հրդեհվել է Wildberries-ի պահեստը, տներ են վնասվելՎարչապետի աշխատակազմում 5 և ավելի տարիների ընթացքում ձեռք բե

    Ժամանակակից գյուղատնտեսության զարգացման կարևոր նախապայմաններից մեկը բարձր տեխնոլոգիական լուծումների կիրառումն է. Մխիթար ՀայրապետյանԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալովՄիրզոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինՆԳՆ ջրափրկարարներին հաջողվել է փրկել 22-ամյա երիտասարդի կյանքը. ՏեսանյութՍուրճի վերամշակման արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՀակախտրականության մասին օրենքը պետք է ընդունվի, հանրային հստակ պահանջ կա․ ՆԳ նախարարՎոլգոգրադի մարզը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման․ հրդեհվել է Wildberries-ի պահեստը, տներ են վնասվելՎարչապետի աշխատակազմում 5 և ավելի տարիների ընթացքում ձեռք բերած փորձառությունս այսուհետև որպես Ազգային Ժողովի պատգամավոր կօգտագործեմ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի. Տարոն ՉախոյանԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիԱրարատ Միրզոյանն ընդունել է Իրանի փոխարտգործնախարարինԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոն Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչԿհանդիպենք Ազգային ժողովում. Նազելի Բաղդասարյանը ավարտել է իր աշխատանքը վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնումՈստիկանները ձերբակալել են առողջությանը ծանր վնաս պատճառած եղբայրներին․ երկուսն էլ կալանավորվել ենMoody’s-ն արդեն իսկ արձանագրում է, որ Հայաստանի տնտեսության ներուժն ուժեղացել է. ՓաշինյանԿոտայքի մարզպետը հրաժարական է ներկայացրելՍուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի և Արգենտինայի Ռիվեր Փլեյթ հիվանդանոցի, Բուենոս Այրես քաղաքի Բելգրանո Ադվենտիստ հիվանդանոցի միջև առաջիկայում նախատեսվում են փոխադարձ այցեր և համագործակցություններՌոստոմյան Հրաչին հեռացրին ևս մեկ ֆեդերացիայից. Ֆեդերացիայի նախագահ նշանակվեց Արթուր ՆազարյանըՀՀ պաշտպանության և ՆԳ նախարարները կվերանշանակվենԱմբերդի նախկին ղեկավարը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, ապօրինի օտարել է համայնքապատկան 9 հողակտոր. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեՀայաստանն ընտրվել է 2027 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նստաշրջանի փոխնախագահԻմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են. Արայիկ ՀարությունյանՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինԴատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամԳագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամԱԺ շենքում լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակման փոփոխություն չի եղել. Ռուբեն ՌուբինյանԸնտրակաշառք տալու, ստանալու դեպքով ձերբակալվել է ՀՅԴ անդամ, հասարակական գործիչ Արա ՆախշքարյանըԿարող ենք Իրան 2 անգամ առնվազն ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել, փոխարենը 2 անգամ ավելի շատ գազ ստանալ. Դավիթ ԽուդաթյանՇիրակի մարզում սպանության դեպք չի արձանագրվել, նվազել են համակարգչային հափշտակության դեպքերըԶինծառայող Ա. Հ.-ի դшժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ ենՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԷդվարդ Ասրյանը N բանակային զորամիավորումում հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներինՄխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»ՏԿԵՆ-ում տեղի է ունեցել «ՀԷՑ» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային լսումըԱրմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինԻրանի էներգետիկայի նախարարը և ՀՀ ՏԿԵ նախարարը քննարկել են Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ էլեկտրաէներգետիկական միջանցքների ստեղծման հարցըԽիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր էՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն ԻնյարիտուՀայկ Կոնջորյանը անդրադարձել է եղբոր հետ կապված աղմկահարույց միջադեպինՈստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողիՖրանսիայի ֆուտբոլի տղամարդկանց ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Զինեդին ԶիդանըՊուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցելԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿԱվետ Կոնջորյանի ծեծի գործով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԸմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 5 մասնակից ունիՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցելՉեռնոգորիան Հայաստանում վիզաների կենտրոն կբացիՌոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԻսրայելի հետ հակամարտությունը չի համապատասխանում Սիրիայի շահերին. Ահմեդ աշ-ՇարաաԿԸՀ-ն Երևանի ավագանու մանդատ է տվելՔննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցերՀութիները սպառնում են փակել Կարմիր ծովը2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամՀայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով 1 անձ ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումըԹեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներինՃՏՊ Արարատի մարզում՝ հրդեհի բռնկմամբ․ կան զпհեր և տուժածներ2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն ԱզիզյանԴավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ Հայաստանի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ ունեցավ աշխարհի չեմպիոններՏԿԵ նախարարը և Իրանի փոխնախագահը քննարկել են ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունըՀրապարակվել է 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. ՀԷՑ-ն այդ ցանկում արդեն 13-րդ տեղում է․ Ռոմանոս ՊետրոսյանՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետԵրկրաշարժ՝ Վրաստանի Դմանիս քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտքՈւրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններըԻրանն ու Հայաստանը նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել էներգետիկ ոլորտումՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումԿանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետՀայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոնՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 24-27-ը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպություններում հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել. ՍԱՏՄ10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնի«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Օրագիր.News լրատվականինՀրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհըԻնչքան կալուգացին դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով.Տարոն ՉախոյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. ԿիբեռոստիկանությունՌոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումըԱիդա Ազատյանը հռչակվել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոնՀայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտԿառավարությունն ընդունել է ՀԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրով միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունըՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել«Արարատցեմենտը» պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարանԱԳ նախարարի տեղակալը և ֆրանսիացի գործընկերը գոհունակությամբ նշել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՔԿ-ն՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում գտնվող որոշ տաղավարների կապարակնքման վերաբերյալՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցերԵվրամիության երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթըՄեծ Բրիտանիան Իրանից տարհանել է իր ամբողջ դիվանագիտական անձնակազմըՀուզիչ, սրտաճմլիկ տեսանյութեր անելուց առաջ շնորհակալություն կհայտնես կաշառատու հոպարին, էս ամենի մեջ քեզ ներքաշելու համարՀուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Թորոսյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել ենԲագրատաշենի և Ագարակի անցակետերի տարածքում բեռնատարների համար պարտադիր կուտակային կայանատեղիներ կստեղծվենԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԱրարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածքՔաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի․ ՆԳ նախարարն այցելել է Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժինԴադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը․ դատախազություն

  • Բաքվում ՀՀ դրոշով քայլելը հպարտություն և հուզմունք էր, սուլոցներն ինձ չէին հետաքրքրում. Ջանես Նազարյան

    Ամեն բան լավ էր, լարվածություն կար, բայց ոչ թե նրանից, որ թշնամի երկիր էր և այլն, այլ պատասխանատվության զգացումն էր: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Բաքվում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած Ջանես Նազարյանը:

    «Գոտեմարտերիցս գոհ եմ, մարզիչների հետ լավ աշխատանք ենք տարել: Սխալներ կային, բայց, փառք Աստծո, այդ սխալները չազդեցին իմ ընդհանուր արդյունքի վրա»,-նշել է նա:

    Հարցին՝ գոնտեմարտերից որը կառանձնացնի, նա պատասխանել է՝ եզրափակչինը, քանի որ ամեն ինչ ըստ պլանի չի գնացել, սխալներ է թույլ տվել, բայց մարզիչների հանգստության ու հուշումների շնորհիվ կարողացել է հաղթել մրցակցին:

    «Գոտեմարտը եզրափակչում էր, լավածությունը և պատասխանատվությունը շատ էր, քանի որ դու և մրցակիցդ դուրս եք եկել այդ մրցելույթին միայն հաղթելու համար։ Մրցակիցս ուժեղ էր, զգայուն տղա էր, ես ևս սխալներ թույլ տվեցի, սկզբում, որ միավոր տվեցի: Մարզիչներն ինձ ավելի շատ օգնեցին՝ հանգստացնելով ինձ, այսինքն, որ ես չխառնվեմ և այդ խառնված ֆոնի վրա ավելի վատ մրցելույթ ցույց չտամ։

    Մարզիչներն ավելի շատ օգնեցին, և ես էլ այն փաստից, որ լավ եմ աշխատել մինչև այդտեղ հասնելը, այսինքն՝ պարապմունքներին և հավաքներին լավ ենք աշխատել, վստահ լինելով, որ հնարավորություն ունեմ հետ բերելու՝ չխառնվեցի իրար և փառք Աստծո, կարողացա հետ վերադառնալ»,-մանրամասնել է Նազարյանը:

    Հարցին՝ երբ հաղթեց եզրափակչում, դրոշով հաղթական շրջան կատարեց, ի՞նչ էմոցիաներ ունեցավ մարզիկը, երբ շուրջբոլորը սուլում էին, նա պատասխանել է. «Սուլոցները և ձայները, այդ պահին, հավատացեք, այդքան էլ չէին հետաքրքրում, որովհետև այդքան կարևոր չէր ինձ համար սուլոցներն ու ձայները, քան իմ՝ այդ պահի վայելելը: Այդ պահն ամեն անգամ չէ, որ կարող ես վայելել: Այդքան էլ ուշադրություն չեմ դարձրել դրան, իսկ ինչ վերաբերում է դրոշով քայլելուն և այլ, ուղղակի հպարտություն և հուզմունք էր դա, որ կարողացա հասնել դրան»,-նշել է Ջանես Նազարյանը:

    Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Բաքվում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնությունում 71 կգ քաշային Ջանես Նազարյանը նվաճեց ոսկե մեդալ և դարձավ մինչև 17 տարեկանների աշխարհի կրկնակի չեմպիոն։

    Նա եզրափակչում 4։3 հաշվով հաղթեց ՌԴ-ն ներկայացնող Ասլան Ձուևին։

  • Վրաստանը իշխանի արտահանումը դեպի Ռուսաստան մեծացրել է մինչև պատմական առավելագույն





    Վրաստանը իշխանի արտահանումը դեպի Ռուսաստան մեծացրել է մինչև պատմական առավելագույն։ Այս մասին հաղորդում է Sputnik Грузия-ն։

    Սակստատի տվյալներով՝ Ռուսաստան սառեցված իշխանի արտահանումը այս տարվա հունիսին հասել է 1.6 միլիոն դոլարի գագաթնակետին՝ նախորդ տարվա 184,000 դոլարի համեմատ։

    Ներմուծումը տարեկան աճել է ինը անգամ։ Հունիսին Ռուսաստանը դարձել է Վրաստանի իշխանի միակ գնորդը։




    դիտվել է 269 անգամ

  • Ալիեւն ու Կենտրոնական Ասիայի ղեկավարները քննարկում են Հարավային Կովկասի ապագան

    Երեւան: Մեդիամաքս: Այսօր Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում անցկացվում է Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։

    Ինչպես հաղորդում է ԱԶԵՐԹԱՋ-ը, հանդիպմանը ելույթ ունենալով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «Ադրբեջանը կլինի խորհրդակցական ձեւաչափի ակտիվ անդամ եւ բոլոր ջանքերը կգործադրի, որպեսզի էլ ավելի ընդլայնվի համագործակցությունը մեր երկրների ու ժողովուրդների միջեւ»։

     

    Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը նշել է, որ «Ադրբեջանի միացումը Կենտրոնական Ասիայի երկրների պետությունների ղեկավարների խորհրդակցական հանդիպումների լիիրավ մասնակցի կարգավիճակով նշանավորեց մեր ձեւաչափի դրական էվոլյուցիայի նոր փուլ»։

     

    Իսկ Ուզբեկստանի ղեկավար Շավկաթ Միրզիյոեւն ասել է, որ Ադրբեջանի միանալը «համագործակցությունը դուրս է բերում որակապես նոր՝ մակրոտարածաշրջանային մակարդակի»։

     

    «Մեր առջեւ զարգացման միասնական տարածք ձեւավորելու պատմական հնարավորություն է բացվում, որը կմիավորի Կենտրոնական Ասիան, Հարավային Կովկասը եւ մեր մերձավոր հարեւանին՝ Աֆղանստանը։ Անհրաժեշտ է լիարժեք օգտագործել այս պահը եւ համատեղ ջանքերով ամուր հիմքեր ստեղծել Եվրասիայի հենց սրտում կայուն զարգացման, փոխկապակցվածության եւ բարիդրացիության համար»,- ասել է նա։ 

  • Արդեն ունենք պատկերացում, թե ում ենք առաջադրելու ԱԺ փոխնախագահի պաշտոնում

    Արդեն ունենք պատկերացում, թե ում ենք առաջադրելու ԱԺ փոխնախագահի պաշտոնումԱրդեն ունենք պատկերացում, թե ում ենք առաջադրելու ԱԺ փոխնախագահի պաշտոնում, բայց վերջնական որոշումը կլինի ԱԺ նիստից մի քանի ժամ առաջ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։

    «Նիստից մի քանի ժամ առաջ խմբակությունում հանդիպում կունենանք, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ։ Կան նաև մի քանի դիրքավորված ուղղություններ, որոնք վերահսկման համար կարևոր է։ Հետևաբար, վերահսկողություն ունենալու համար իրենց գործերին՝ հնարավոր է դիտարկենք նաև այդ ուղղություններում պաշտոններ վերցնելը»,-ասաց նա՝ հրաժարվելով նշել, թե կոնկրետ որ հանձնաժողովներն են պատրաստվում վերցնել։