Blog
-
Բելգիայի Դաշնային խորհրդարանում կրկին բարձրացվել է Ավետիք Չալաբյանի քաղաքական հետապնդման հարցը
Պատգամավոր Սամինը հիշեցրել է, որ Ավետիք Չալաբյանի նախորդ քրեական հետապնդումը քննադատության է արժանացել միջազգային կառույցների կողմից՝ նշելով ԱՄՆ դեսպանության Մարդու իրավունքների զեկույցը, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Freedom House-ի գնահատականները։ Նա նաև հարցրել է, թե ինչպես է Եվրոպական միությունը կարողանում համադրել Հայաստանի հետ համագործակցությունը` քաղաքական ընդդիմության, հիմնարար ազատությունների և դատական իշխանության անկախության վերաբերյալ օրեցօր աճող հետապնդումներին զուգահեռ: -
Հայկական ծաղիկներն արդեն մատակարարվում են 26 երկրի շուկա, միրգը՝ 21, բանջարեղենը՝ 8 | Էկոնոմիկա
ՀՀ Կառավարության աջակցությամբ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվում է․ հայկական ծաղիկներն արդեն մատակարարվում են 26 երկրի շուկա, միրգը՝ 21, բանջարեղենը՝ 8։
2026 թվականի օգոստոսին ևս նախատեսվում է փոխհատուցում տրամադրել Հայաստանից արտահանված ջերմատնային արտադրանքի, թարմ մրգի, ինչպես նաև սննդամթերքի և խմիչքների առանձին տեսակներ արտահանող տնտեսավարողներին։
-
Ոստիկանները ձերբակալել են առողջությանը ծանր վնաս պատճառած եղբայրներին․ երկուսն էլ կալանավորվել ենMoody's-ն արդեն իսկ արձանագրում է, որ Հայաստանի տնտեսության ներուժն ուժեղացել է. ՓաշինյանԿոտայքի մարզպետը հրաժարական է ներկայացրելՍուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի և Արգենտինայի Ռիվեր Փլեյթ հիվանդանոցի, Բուենոս Այրես քաղաքի Բելգրանո Ադվենտիստ հիվանդանոցի միջև առաջիկայում նախատեսվում են փոխադարձ այցեր և համագործակցություններՌոստոմյան Հրաչին հեռացրին ևս մեկ ֆեդերացիայից. Ֆեդերացիայի նախագահ նշանակվեց Արթուր ՆազարյանըՀՀ պաշտպանության և ՆԳ նախարարները կվերանշանակվենԱմբերդի նախկին ղեկավարը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, ապօրինի օտարել է համայնքապատկան 9 հողակտոր. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեՀայաստանն
Ոստիկանները ձերբակալել են առողջությանը ծանր վնաս պատճառած եղբայրներին․ երկուսն էլ կալանավորվել ենMoody’s-ն արդեն իսկ արձանագրում է, որ Հայաստանի տնտեսության ներուժն ուժեղացել է. ՓաշինյանԿոտայքի մարզպետը հրաժարական է ներկայացրելՍուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի և Արգենտինայի Ռիվեր Փլեյթ հիվանդանոցի, Բուենոս Այրես քաղաքի Բելգրանո Ադվենտիստ հիվանդանոցի միջև առաջիկայում նախատեսվում են փոխադարձ այցեր և համագործակցություններՌոստոմյան Հրաչին հեռացրին ևս մեկ ֆեդերացիայից. Ֆեդերացիայի նախագահ նշանակվեց Արթուր ՆազարյանըՀՀ պաշտպանության և ՆԳ նախարարները կվերանշանակվենԱմբերդի նախկին ղեկավարը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, ապօրինի օտարել է համայնքապատկան 9 հողակտոր. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեՀայաստանն ընտրվել է 2027 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նստաշրջանի փոխնախագահԻմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են. Արայիկ ՀարությունյանՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինԴատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամԳագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամԱԺ շենքում լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակման փոփոխություն չի եղել. Ռուբեն ՌուբինյանԸնտրակաշառք տալու, ստանալու դեպքով ձերբակալվել է ՀՅԴ անդամ, հասարակական գործիչ Արա ՆախշքարյանըԿարող ենք Իրան 2 անգամ առնվազն ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել, փոխարենը 2 անգամ ավելի շատ գազ ստանալ. Դավիթ ԽուդաթյանՇիրակի մարզում սպանության դեպք չի արձանագրվել, նվազել են համակարգչային հափշտակության դեպքերըԶինծառայող Ա. Հ.-ի դшժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ ենՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԷդվարդ Ասրյանը N բանակային զորամիավորումում հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներինՄխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»ՏԿԵՆ-ում տեղի է ունեցել «ՀԷՑ» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային լսումըԱրմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինԻրանի էներգետիկայի նախարարը և ՀՀ ՏԿԵ նախարարը քննարկել են Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ էլեկտրաէներգետիկական միջանցքների ստեղծման հարցըԽիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր էՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն ԻնյարիտուՀայկ Կոնջորյանը անդրադարձել է եղբոր հետ կապված աղմկահարույց միջադեպինՈստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողիՖրանսիայի ֆուտբոլի տղամարդկանց ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Զինեդին ԶիդանըՊուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցելԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿԱվետ Կոնջորյանի ծեծի գործով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԸմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 5 մասնակից ունիՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցելՉեռնոգորիան Հայաստանում վիզաների կենտրոն կբացիՌոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԻսրայելի հետ հակամարտությունը չի համապատասխանում Սիրիայի շահերին. Ահմեդ աշ-ՇարաաԿԸՀ-ն Երևանի ավագանու մանդատ է տվելՔննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցերՀութիները սպառնում են փակել Կարմիր ծովը2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամՀայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով 1 անձ ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումըԹեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներինՃՏՊ Արարատի մարզում՝ հրդեհի բռնկմամբ․ կան զпհեր և տուժածներ2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն ԱզիզյանԴավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ Հայաստանի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ ունեցավ աշխարհի չեմպիոններՏԿԵ նախարարը և Իրանի փոխնախագահը քննարկել են ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունըՀրապարակվել է 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. ՀԷՑ-ն այդ ցանկում արդեն 13-րդ տեղում է․ Ռոմանոս ՊետրոսյանՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետԵրկրաշարժ՝ Վրաստանի Դմանիս քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտքՈւրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններըԻրանն ու Հայաստանը նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել էներգետիկ ոլորտումՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումԿանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետՀայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոնՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 24-27-ը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպություններում հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել. ՍԱՏՄ10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնի«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Օրագիր.News լրատվականինՀրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհըԻնչքան կալուգացին դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով.Տարոն ՉախոյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. ԿիբեռոստիկանությունՌոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումըԱիդա Ազատյանը հռչակվել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոնՀայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտԿառավարությունն ընդունել է ՀԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրով միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունըՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել«Արարատցեմենտը» պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարանԱԳ նախարարի տեղակալը և ֆրանսիացի գործընկերը գոհունակությամբ նշել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՔԿ-ն՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում գտնվող որոշ տաղավարների կապարակնքման վերաբերյալՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցերԵվրամիության երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթըՄեծ Բրիտանիան Իրանից տարհանել է իր ամբողջ դիվանագիտական անձնակազմըՀուզիչ, սրտաճմլիկ տեսանյութեր անելուց առաջ շնորհակալություն կհայտնես կաշառատու հոպարին, էս ամենի մեջ քեզ ներքաշելու համարՀուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Թորոսյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել ենԲագրատաշենի և Ագարակի անցակետերի տարածքում բեռնատարների համար պարտադիր կուտակային կայանատեղիներ կստեղծվենԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԱրարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածքՔաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի․ ՆԳ նախարարն այցելել է Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժինԴադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը․ դատախազությունՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն ՀովակիմյանՓաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետԲարձր եմ գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բըրնհեմին«Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար խոստացել են քաղաքացուն ընդգրկել օգնության ցուցակումՀամայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել2026 թվականի հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748. ՊԵԿՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտեՕգոստոսի 2-ին մեկնարկում են ամենամյա բանակային խաղերը. ՊՆ«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄԴավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներինՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
-
Անձնական փորձս ասեմ, կրքեր կբորբոքեմ, բայց վաղուց այդ աճեցված ձուկը չեմ օգտագործում, ձկան հետ առնչվում ես և տեսնում ես՝ ճարպերը հոսում են․ Նիկոլ Փաշինյան
Անձնական փորձս ասեմ, կրքեր կբորբոքեմ, բայց վաղուց այդ աճեցված ձուկը չեմ օգտագործում, քանի որ ակնհայտ է՝ խնդիր կա։ Պատահում է, որ ձկան հետ առնչվում ես և տեսնում ես՝ ճարպերը հոսում են։
Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք այսօր ասում ենք, որ աշխարհի ծովերի և օվկիանոսների ջրային ռեսուրսների կեսին տիրապետող երկրին ձուկ ենք արտահանում։ Սա ի՞նչ է նշանակում։ Չէ՛, գոհ եմ, բայց մենք ինչքան ջուր ենք վատնում և ինչքան ձուկ ենք արտահանում»,- ասել է Փաշինյանը և հավելել, որ պետք է ստանդարտի մեջ դնել։
-
Իլոն Մասկը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ կաջակցի հանրապետականներին
Միլիարդատեր Իլոն Մասկը պատրաստվում է հսկայական ֆինանսական միջոցներ ներդնել ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ՝ հանրապետականներին աջակցելու համար, հայտնում է «Axios» պորտալը։
Ըստ աղբյուրի տվյալների՝ նա վերսկսում է իր «America PAC» քաղաքական հիմնադրամի գործունեությունը, որը 2024 թվականին ավելի քան 260 միլիոն դոլար էր ծախսել՝ Դոնալդ Թրամփին նախագահի պաշտոնում ընտրվելուն օգնելու համար։
Պորտալը նշում է, որ այս անգամ Մասկի հիմնադրամը կենտրոնանալու է բնակարանային շրջայցերի, թվային առցանց գովազդի և ուղղակի փոստային առաքումների վրա, որոնք նպատակաուղղված են հանրապետական ընտրողներին ներգրավելուն։
Հաղորդվում է, որ հիմնադրամի աշխատանքը ղեկավարելու է Մասկի քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Քրիս Յանգը։
Մասկի ներկայացուցիչները հրաժարվել են հստակեցնել, թե կոնկրետ որքան գումար է նա պատրաստ ծախսել նախընտրական քարոզարշավի վրա։ Այնուամենայնիվ, պորտալը ենթադրում է, որ խոսքը բավականին խոշոր գումարի մասին է։
Նոր հարցումները վկայում են նախագահի պաշտոնում Թրամփի գործունեության ցածր վարկանիշի մասին, սակայն դա կարող է վտանգի տակ դնել Հանրապետական կուսակցության դիրքերը 2026 թվականի նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում:
Քվինիփեքի համալսարանի անցկացրած հարցման համաձայն՝ հարցվածների ընդամենը 32%-ն է աջակցում, թե ինչպես է Թրամփն անցկացնում իր նախագահության երկրորդ ժամկետը։ Ընդ որում, հարցվածների 58%-ը բացասական է արտահայտվել, իսկ 10%-ը զերծ է մնացել նրա աշխատանքը գնահատելուց։
Ըստ հարցման տվյալների՝ Թրամփի նախագահության աջակցության վարկանիշը հասել է նոր հակառեկորդային նվազագույնի։
Համալսարանի հարցմանը մասնակցած շատ քաղաքացիներ դժգոհություն են հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող հակամարտությունից, որը հանգեցրել է էներգակիրների գների աճին, ամբողջ աշխարհում քաղաքական լարվածության ավելացմանն ու 18 ամերիկացի զինծառայողի մահվան։
Հարցումն անցկացվել է հուլիսի 23-ից 27-ը, որին մասնակցել է 963 գրանցված ընտրող: Վիճակագրական սխալի մարժան կազմում է 4,1 տոկոսային կետ:
-
«Ազատությու՜՜՜ն, ազատությու՜՜՜ն»․ Գագիկ Ծառուկյանի նման մարդիկ են մեզ պետք․ ծափեր ու վանկարկումներ (video)
«Ազատությու՜՜՜ն, ազատությու՜՜՜ն»․ Գագիկ Ծառուկյանի նման մարդիկ են մեզ պետք․ ծափեր ու վանկարկումներ (video)
-
Փաշինյան. Ռուսաստանը Հայաստանի հետ «էքսկլյուզիվ հարաբերություն է ուզում»
Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «ես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պատասխանատուն եմ, ես հայ-ռուսական հարաբերությունների պատասխանատուն չեմ»։
«Ինչ վերաբերում է այդ հարաբերությունների քաղաքական բաղադրիչին, ես ասել եմ, որ Հայաստանը որոշել է ունենալ այլընտրանքներ, որոնք նախկինում չի ունեցել։
Խոսքը ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական այլընտրանքի մասին է»,- կառավարության նիստից ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթեր է ստորագրել մի քանի երկրի հետ, «իսկ նախկինում չուներ եւ չէր կարող ունենալ այդպիսի հարաբերություններ»։
«Կարող եմ ասել, որ Ռուսաստանն այդտեղ խնդիր է տեսնում։ Կա մոտեցում, թե կա՛մ պետք է հարաբերությունները էքսկլյուզիվ լինեն, կա՛մ հարաբերություններ չպետք է լինեն։ Մենք չենք ընդունում այդ մոտեցումը։ Մենք ասում ենք՝ հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
-
Կիրակի օրը հրաժարական կտանք. Նիկոլ Փաշինյան
Կիրակի օրը հրաժարական կտանք, այս մասին հուլիսի 30-ի կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ այսօր այս կազմով կառավարության վերջին հերթական նիստն է։
«ԱԺ ձևավորման առիթով այդ օրը մենք հրաժարական ենք տալու, որից հետո ՀՀ նախագահը վարչապետ կնշանակի Ազգային ժողովի մեծամասնության թեկնածուին, հետևաբար, այս կազմով հանդիպում ենք վերջին անգամ»,- ասաց նա։
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց գործադիրի բոլոր անդամներին
-
«Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Քաղաքական հետապնդումների թեման քննարկելիս հաճախ են նշում՝ իսկ այս կամ այն անձն, ի վերջո, ինչո՞ւ կալանավորվեց։ Այսօր հարյուրավոր մարդիկ անցնում են քրեական տարաբնույթ գործերի հորձանուտով։ Ոմանց ճանաչում ենք, ոմանց անունն անգամ չգիտենք, քանի որ վերջիններս չեն ծավալել հասարակական-քաղաքական ակտիվ գործունեություն, այլ ընդամենը երկրում տեղի ունեցող կարևորագույն շրջափուլերում, օրինակ՝ բողոքի ձայն են բարձրացրել։ Այսպես կոչված՝ «հաղթող» ուժը չի հանդարտվում և շարունակում է ճնշել ազատ խոսքը և այլակարծությունը։ Քաղաքագետ Արա Պողոսյանի խոսքով, խնդիրը պետք է լայն դիտարկել։
«Այն ունի թե՛ հոգեբանական, թե՛ սոցիալական բաղադրիչներ, որոնց մասնագետը չեմ, բայց քաղաքական առումով կարծում եմ, որ իշխանություններն այս պահին փորձում են իրենց համար հնարավորինս բաց դաշտ ստեղծել, որի պայմաններում կմարգինալացվի ամբողջ ընդդիմադիր դաշտը, որտեղ հիմնականում կլինեն մարդիկ, ովքեր առավել հակված են գրասենյակային, ավելի ֆորմալ պայքարին, մարդկանց, ովքեր հակված են կամ ունեն ռեսուրսներ ստեղծելու փողոցային կամ այլ ձևի անհարթություններ իշխանության համար, մարգինալացնելու, այս կամ այն կերպ մեկուսացնելու միջոցով կստեղծեն ամայի դաշտ, որտեղ մրցակցությունը կլինի անհավասար։ Բնականաբար, որոշակի շեմից հետո սա կարող է նաև առաջացնել ռետրոակտիվ էֆեկտ, մասնավորապես՝ նպաստել հասարակության մեջ ռադիկալ մտածողության զարգացմանը և հասունացմանը, ինչը տարբեր երկրների օրինակով տեսել ենք։ Ի դեպ, հենց այդպիսին էր 1979 թվականի Իրանական իսլամական հեղափոխության զարգացումը, որը տարբեր փուլեր ու շերտեր անցավ, բայց հիմնականներից մեկն իրանական շահական կառավարության կողմից անընդհատ տեռորի ենթարկելն էր ընդդիմադիր ուժերին, ինչը բերեց բավականին լուրջ հակազդեցություն հատկապես երիտասարդության շրջանում։ Նույն անալոգը կարող է այս պարագայում աշխատել, եթե իշխանությունները փորձեն սա դարձնել մեթոդական կառավարման ձև, այսինքն՝ սա ուղեկցվի ամենօրյա, մշտական խոսքի ազատության սահմանափակմամբ, տարբեր անձանց լռեցնելով։ Սա դեռ մեթոդաբանություն չէ, գործ ունենք մարդկանց հետ, ովքեր հատկապես իշխանությունների համար լուրջ վտանգ են ներկայացնում, ընդ որում՝ այդ վտանգը պարտադիր չէ, որ հանրային գիտակցության մեջ ֆիքսված լինի, դա կարող է ամենատարբեր պատճառներով լինել, որը նույնիսկ հանրային մտածողության մեջ չի տեղավորվում, բայց իշխանական հաշվարկներում տեղավորվում է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։
Բռնապետություն, ավտորիտարիզմ, միապետություն։ Ինչ բնորոշում ասես չեն տալիս Հայաստանի մերօրյա իշխանությանը։ Իրականում ի՞նչ է կատարվում: «Քաղաքագիտական առումով անցումային ժողովրդավարության փուլ է՝ ավտորիտարացման միտումներով։ Իշխանությունների գործողությունները որոշակի ասպեկտներում կարելի է գնահատել որպես ավտորիտարացման գործողություններ, դրանք տանում են դեպի ավտորիտարացում, որոշակի դեպքերում անցումային ժողովրդավարությանը բնորոշ գծեր են, չգիտեմ էլ՝ բարեբախտաբար, թե ինչպես, բայց այս գծերը դեռևս առկա են, բայց, ընդհանուր առմամբ, անցումային ժողովրդավարություն է՝ ավտորիտարացման միտումներով, ընդ որում՝ այս միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ, անկախ նրանից, թե իշխանությունն այդ հետապնդումներին ինչպիսի աստառ կտա, բայց ակնհայտ է, որ թե՛ գործարարների հետ կատարվողը, որոնք այս կամ այն կերպ քաղաքական կարծիք կամ դիրքորոշում են արտահայտել ու ակամայից դարձել քրեական հետապնդումների զոհ, թե՛ քաղաքացիների և այլոց, ովքեր քաղաքական դիրքորոշման պատճառով զրկվել են աշխատանքից և այլն, ավտորիտարացման հստակ միտումներ են, որոնք հնարավոր չէ չտեսնել, բայց միանշանակ պնդել դիկտատուրայի կամ ավտորիտար կառավարման մասին, դեռևս չափազանցված է»,-նկատում է մեր զրուցակիցը։
Վերջին տարիներին հատկապես 44-օրյա պատերազմի հետևանքներն արդարացնելու համար հաճախակի ենք լսում ինքնիշխանության մասին։ Բայց ինքնիշխան Հայաստանին Ադրբեջանն «առաջարկում» է Սահմանադրությունը փոփոխել, Ռուսաստանը՝ հանրաքվե իրականացնել և ընտրություն կատարել ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև, ԵՄ-ն էլ, կարծես, սեփական խաղն է սկսել, որտեղ Հայաստանը Ռուսաստանի դեմ գործիք է։ «Միշտ ասել եմ՝ կառավարությունից, որն ամենաբարձրն ու ամենաշատն է խոսում ինքնիշխանության մասին, պետք է զգույշ լինել ինքնիշխանության հարցում։ Եթե համարում ես, որ ինքնիշխան ես, ամեն օր դրա մասին կրկնելու կարիք չունես, որովհետև ինքնիշխանությունը վիճակ է, գործողությունների արդյունք է և ոչ թե ուղղակի փաստաթուղթ, որում կգրես՝ ինքնիշխան եմ և վերջ։ Ինքնիշխանության գաղափարը հարաբերական է, որովհետև ժամանակակից աշխարհում, հատկապես երբ խոսում ենք աշխարհի փոխկապակցվածության, լոգիստիկ ուղիների, տարբեր հաղորդուղիների, տեխնոլոգիական ընդհանրության, տնտեսական փոխկապակցվածության մասին, բախվում ենք շատ կարևոր և պարադոքսալ էլեմենտի՝ ո՞րն է ինքնիշխանության սահմանը։ Իմ խորին համոզմամբ, ինքնիշխանությունն այն է, երբ քո կամքով դրսևորում ես որոշակի վարքագիծ, որը պայմանավորված չէ արտաքին այնպիսի ճնշմամբ, որից չես կարող հրաժարվել։ Եթե անընդհատ խոսում ենք ինքնիշխանության մասին, բազմաթիվ հարցեր են առաջ գալիս։ Նշեցինք Ռուսաստանի կողմից առաջարկված, ինչպես նաև սահմանադրական հնարավոր հանրաքվեների մասին։ Ինքնիշխանության գաղափարը այսպիսի էլեմենտներում է արտահայտվում։ Սահմանադրությունը բացառիկ փաստաթուղթ է կամ պայմանագիր՝ կնքված իշխանության կրողի կամ ժողովրդի և այն մարմնի միջև, որը պետք է իշխանությունն իրականացնի։ Այս օղակի մեջ երրորդ կողմի միջամտությունը ապրիորի բերում է ինքնիշխանության, մեղմ ասած, նվազեցման։ Նույնը վերաբերում է հանրաքվեին։ Երբ երրորդ կողմը քեզ հարկադրում է այս կամ այն հարցով կատարել հանրաքվե, նշանակում է երրորդ կողմը ստացել է իրավազորություն միջամտելու քո ինքնիշխանությանը, ընդ որում՝ մեկ նախադեպը ծնում է նաև հաջորդը և այդպես շարունակ։ Երբ մեկ անգամ երրորդ երկրին թույլ ես տալիս միջամտել քո ներքին իրավակարգի որոշման գործընթացի մեջ, դա դառնում է նախադեպ, որպեսզի նաև չորրորդ, հինգերորդ պետությունները սկսեն միջամտել քո ներքին գործերին։ Այստեղ պետք է դրսևորվի երկրի ինքնիշխանությունը։ Արդյոք տվյալ պետությունն ինքնիշխա՞ն է իր որոշումների մեջ, թե՞ իրեն հարկադրվող ցանկացած պահանջ հարկադրաբար կատարելու է, որովհետև ինքնիշխանության նվազեցման միտումներ ունի»,-հավելում է նա։ Արդյոք Հայաստանի իշխանությունը սա անում է նաև սեփական իշխանությունը պահպանելո՞ւ համար։ «Կարող են լինել տարբեր գործոններ՝ վախի, իշխանություն պահելու ազդեցություն, վախ պատերազմից և այլն։ Այն իշխանությունը, որն ազգային շահ է հռչակում խաղաղությունը, իսկ խաղաղությունը չի կարող լինել ազգային շահ, այլ կարող է լինել ազգային շահի ռեալիզացիայի հետևանք, ոչ թե նպատակ, չի կարող ուղղակի դիմադրել այնպիսի գործոնների, որոնց դիմադրելու պայմաններում կարող է առաջանալ նաև պատերազմական իրավիճակ, որովհետև նա իր համար խաղաղությունը հռչակել է որպես իդեալ։ Այդ իդեալի սպասարկման համար նա պատրաստ է ամեն ինչի, այդ թվում՝ նաև զիջումների։ Այստեղ բախվում ենք շատ պարադոքսալ էլեմենտի, որտեղ խաղաղությունը դառնում է ոչ թե քո գործողությունների, վարած քաղաքականության, կառավարման որակի հետևանք, այլ՝ նպատակ։ Քաղաքական գիտությունների մեջ սա անվանում ենք նաև «կոբրայի էֆեկտ», երբ անում ես գործողություն, որը, կարծում ես՝ պետք է բերի ավելի լավ արդյունքի, բայց հակառակը՝ հանգեցնում է ավելի վատ արդյունքի»,-եզրափակում է Արա Պողոսյանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
-
Տաթևի Մեծ անապատում հայտնաբերվել է միջնադարյան աղբյուր
Տաթևի Մեծ անապատում շարունակվող հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել է համալիրի միջնադարյան աղբյուրը, որի տեղադրությունը երկար ժամանակ անհայտ էր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնից։
Կենտրոնը, Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ, շարունակում է Տաթևի Մեծ անապատի լայնածավալ հնագիտական պեղումները՝ արշավախմբի ղեկավար Արման Նալբանդյանի գլխավորությամբ։ Պեղումների ընթացքում բացվել են համալիրի տարբեր հատվածներ՝ բնակելի խցեր, տնտեսական նշանակության կառույցներ, մուտքեր և այլ տարածքներ։
Հնագետները հայտնաբերել են նաև 17-18-րդ դարերով թվագրվող բազմազան գտածոներ՝ մետաղյա, փայտյա և այլ նյութերից պատրաստված իրեր, որոնք արտացոլում են այդ ժամանակաշրջանի վանականների կենցաղն ու առօրյան։
«Դեռևս 19-րդ դարի հեղինակները, մասնավորապես՝ Երվանդ Լալայանը, հիշատակել են Տաթևի Մեծ անապատի աղբյուրը, սակայն դրա ճշգրիտ տեղադրությունը հայտնի չէր, քանի որ համալիրի զգալի մասը ծածկված էր հողի հաստ շերտով։ Ճրտարապետ Մուրադ Հասրաթյանի նկարագրության հիման վրա 2026 թվականին իրականացված պեղումների արդյունքում հողաշերտի տակից բացվել է Տաթևի Մեծ անապատի միջնադարյան աղբյուրը, որն առանձնանում է ինչպես ինժեներական, այնպես էլ գեղարվեստական լուծումներով»,- տեղեկացրին կենտրոնից:
Աղբյուրն ամբողջությամբ մաքրվել և բացվել է, ինչի շնորհիվ այն արդեն հասանելի և տեսանելի է Տաթևի Մեծ անապատի այցելուների համար։
Տաթևի Մեծ Անապատը միջնադարյան հայկական վանքային համալիր է Սյունիքի մարզում՝ Որոտան գետի ափին ։