Իլոն Մասկը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ կաջակցի հանրապետականներին

Written by

in

Միլիարդատեր Իլոն Մասկը պատրաստվում է հսկայական ֆինանսական միջոցներ ներդնել ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ՝ հանրապետականներին աջակցելու համար, հայտնում է «Axios» պորտալը։

Ըստ աղբյուրի տվյալների՝ նա վերսկսում է իր «America PAC» քաղաքական հիմնադրամի գործունեությունը, որը 2024 թվականին ավելի քան 260 միլիոն դոլար էր ծախսել՝ Դոնալդ Թրամփին նախագահի պաշտոնում ընտրվելուն օգնելու համար։

Պորտալը նշում է, որ այս անգամ Մասկի հիմնադրամը կենտրոնանալու է բնակարանային շրջայցերի, թվային առցանց գովազդի և ուղղակի փոստային առաքումների վրա, որոնք նպատակաուղղված են հանրապետական ընտրողներին ներգրավելուն։

Հաղորդվում է, որ հիմնադրամի աշխատանքը ղեկավարելու է Մասկի քաղաքական հարցերով գլխավոր խորհրդական Քրիս Յանգը։

Մասկի ներկայացուցիչները հրաժարվել են հստակեցնել, թե կոնկրետ որքան գումար է նա պատրաստ ծախսել նախընտրական քարոզարշավի վրա։ Այնուամենայնիվ, պորտալը ենթադրում է, որ խոսքը բավականին խոշոր գումարի մասին է։

Նոր հարցումները վկայում են նախագահի պաշտոնում Թրամփի գործունեության ցածր վարկանիշի մասին, սակայն դա կարող է վտանգի տակ դնել Հանրապետական կուսակցության դիրքերը 2026 թվականի նոյեմբերի 3-ին կայանալիք ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում:

Քվինիփեքի համալսարանի անցկացրած հարցման համաձայն՝ հարցվածների ընդամենը 32%-ն է աջակցում, թե ինչպես է Թրամփն անցկացնում իր նախագահության երկրորդ ժամկետը։ Ընդ որում, հարցվածների 58%-ը բացասական է արտահայտվել, իսկ 10%-ը զերծ է մնացել նրա աշխատանքը գնահատելուց։

Ըստ հարցման տվյալների՝ Թրամփի նախագահության աջակցության վարկանիշը հասել է նոր հակառեկորդային նվազագույնի։

Համալսարանի հարցմանը մասնակցած շատ քաղաքացիներ դժգոհություն են հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող հակամարտությունից, որը հանգեցրել է էներգակիրների գների աճին, ամբողջ աշխարհում քաղաքական լարվածության ավելացմանն ու 18 ամերիկացի զինծառայողի մահվան։

Հարցումն անցկացվել է հուլիսի 23-ից 27-ը, որին մասնակցել է 963 գրանցված ընտրող: Վիճակագրական սխալի մարժան կազմում է 4,1 տոկոսային կետ:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *