Category: YN.am

  • Հոկտեմբերի 5-ի աստղագուշակ

    Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար օրը լի կլինի անակնկալներով և հնարավորություններով։ Կախված ձեր էներգիայից և ծրագրերից՝ այս օրը կարող եք օգտագործել նպատակներին հասնելու, բարդ հարցեր լուծելու կամ
  • ՌԴ ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին և նավահանգիստներին․ ՌԻԱ Նովոստի

    Ռուսական զինված ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին և նավահանգիստներին։ Այս մասին, վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

    ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ հարվածների հետևանքով Խարկովի մարզում խոցվել է Կոչետոկի էլեկտրական ենթակայանը։

    Հարվածներ են հասցվել նաև Օդեսայի մարզում գտնվող մի շարք օբյեկտների։ Մասնավորապես՝ Վիլկովո բնակավայրի նավահանգստին, որը, ըստ ռուսական կողմի, օգտագործվել է Ուկրաինայի զինված ուժերի համար բեռների տեղափոխման նպատակով, Չեռնոմորսկում վառելիքաքսուքային նյութերի պահեստներին և նավի, ինչպես նաև Օդեսայից հարավ՝ Սև ծովում գտնվող ռազմական արտադրանքով բեռնված չոր բեռնատար նավի։

    ՌԴ պաշտպանության նախարարությունը նախօրեին հայտարարել էր, որ Ուկրաինայի ռազմական արդյունաբերության օբյեկտների ուղղությամբ հարվածները կուժեղացվեն՝ ի պատասխան Վլադիմիր Զելենսկու՝ նավթավերամշակման գործարանների դեմ հարձակումներն ակտիվացնելու սպառնալիքի։

  • Ինչպես է Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ ու նրա երեխաների առողջական վիճակը

    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնում է․

    «Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չունենք:

    Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն:

    Հարգելի´ լրագրողներ, հորդորս է հարգել բուժառուի և նրա ընտանիքի անձնական սահմանները, չխախտել նրանց անձնական տարածքը:

    Հավատացած եղեք´, որ բժշկական անձնակազմը արել և անում է առավելագույնը»:

  • ԱՄՆ-ն իր ռազմավարական ռմբակոծիչները դուրս է բերել Մեծ Բրիտանիայի Ֆեյրֆորդի բազայից

    ԱՄՆ-ն բոլոր B-1 ռազմավարական ռմբակոծիչները Մեծ Բրիտանիայի Ֆեյրֆորդ բազայից տեղափոխել է հետ՝ ամերիկյան բազաներ՝ նոր, չճշտված սպառնալիքի ֆոնին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրին։

    «Այժմ մենք կարող ենք հաստատել, որ Թագավորական ռազմաօդային ուժերի Ֆեյրֆորդ բազայում տեղակայված բոլոր ամերիկյան ռմբակոծիչները վերադարձվել են Միացյալ Նահանգներում գտնվող իրենց բազաներ»,- հեռուստաալիքին հայտնել է ամերիկացի պաշտոնյան։

    Իրավիճակին ծանոթ աղբյուրը խոսքը եղած սպառնալիքը բնութագրել է որպես «իրական միջադեպ»։

    Վերատեղակայված ինքնաթիռների թիվը հրապարակման մեջ չի հստակեցվում։

    Ինչպես հաղորդվել էր, սեպտեմբերի 27-ին Գլոստերշիրի կոմսության Ուելֆորդ բնակավայրի շրջանում, Ֆեյրֆորդ ավիաբազայից ոչ հեռու, ձերբակալվել էր հինգ մարդ։ Ոստիկանությունը հայտնել էր, որ տղամարդիկ բերման են ենթարկվել պայթյուն նախապատրաստելու կասկածանքով։ Բոլոր հինգ ձերբակալվածները Միացյալ Թագավորության հպատակներ էին և մշտապես բնակվում էին Լոնդոնում։ Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարել էր, որ նրանց մեքենաներում պայթուցիկ նյութեր չեն եղել։ Տղամարդիկ անցած երկուշաբթի ազատ են արձակվել գրավի դիմաց։

    Չորեքշաբթի Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնեմը հայտարարել է, որ իր կառավարությունն ունի «լուրջ հիմքեր» ենթադրելու, որ Իրանը «դեր է խաղացել» Ֆեյրֆորդ ավիաբազայում հետաքննվող միջադեպում։

    Իր հերթին, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին հավաստիացրել է, որ Բերնեմը սխալվում է՝ հայտարարելով Թեհրանի դերի մասին Ֆեյրֆորդ բազայում պայթյուն իրականացնելու ենթադրյալ դավադրության մեջ։

    Sky News հեռուստաալիքի տվյալներով՝ Ֆեյրֆորդ ավիաբազայում պայթյուն իրականացնելու նպատակով դավադրությունը «դարձել է բրիտանական ոստիկանության խոշոր հակաահաբեկչական հետաքննության առարկա»։ Սակայն խափանված գործողության ծագումը դեռևս անհայտ է։

    ԱՄՆ զինված ուժերի՝ Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում Ֆեյրֆորդ ավիաբազայում տեղակայված էին ավելի քան 20 ամերիկյան B-1B Lancer և B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչներ, որոնք հարվածներ էին հասցնում իրանական ամենակարևոր թիրախներին։ Այդ ժամանակ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Անգլիայում գտնվող Ֆեյրֆորդ ավիաբազան հայտարարել էր իրանական պատասխան միջոցների համար «օրինական թիրախ»։

  • Եղանակը Հայաստանում. Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա

    Հանրապետության տարածքում`

    Հոկտեմբերի 5-ի գիշերը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 5-ի կեսօրից հետո, 6-8-ի` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։

    Քամին արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

    Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-9-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

    Երևան քաղաքում՝

    Հոկտեմբերի 5-ի գիշերը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 5-ի և 6-ի՝ առավելապես երեկոյան ժամերին, 7-ի՝ գիշերը և կեսօրից հետո, 8-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։

  • Օվերչուկ․ հույս ունենք, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում

    Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ)։ Այս մասին «Վեստի» լրատվական ծառայության լրագրող Մարինա Գրոմովային տված հարցազրույցում հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

    Այսպես է նա պատասխանել Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում աշխատանքը շարունակելու վերաբերյալ հարցին։

    «Մենք, անշուշտ, ձգտում ենք դրան և Հայաստանը տեսնում ենք որպես Եվրասիական տնտեսական միության մասնակից։ Եվ այն 10-ից մի փոքր ավելի տարիների ընթացքում, ինչ Հայաստանը միության անդամ է, այդ երկրի ՀՆԱ-ն աճել է գրեթե երեք անգամ։ Մեկ շնչին ընկնող եկամուտները, մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, համապատասխանաբար, նույնպես երեք անգամ աճել են։ Մեր առևտուրը բարձրակետային՝ 2024 թվականին հասել էր 12,4 մլրդ դոլարի, այն դեպքում, երբ Հայաստանի ՀՆԱ-ն այդ ժամանակահատվածում մոտ 26-27 մլրդ դոլարի մակարդակում էր։ Եվ մենք, իհարկե, հուսով ենք, որ Հայաստանը կշարունակի կառուցողական աշխատանքը Եվրասիական տնտեսական միության մյուս մասնակից պետությունների հետ միասին»,- ասել է Օվերչուկը։

  • Հոկտեմբերի 2-ի աստղագուշակ

    Խոյ. Օրվա էմոցիոնալ ֆոնը բավական բարենպաստ է, ինչն էլ դրականորեն է անդրադառնում ձեր տրամադրության վրա: Նոր ծանոթությունները չափազանց օգտակար կլինեն, կհաջողվի ստանալ այն մարդկանց աջակցությունը, ովքեր ձ
  • Ֆրանսիացի դպրոցականները բողոքի ցույցերի ժամանակ քիչ է մնացել պայթեցնեին ուսուցչին

    Ֆրանսիայում դպրոցականների բողոքի ցույցերի ընթացքում տեղի են ունեցել մի շարք վտանգավոր միջադեպեր, որոնցից մեկը քիչ էր մնում ծանր հետևանքների հանգեցներ Օքսիտանիա շրջանի Բեզիե քաղաքի Անրի IV դպրոցի ուսուցչի համար։

    Մեկ այլ դրվագ տեղի է ունեցել հանրային տրանսպորտի կանգառի մոտ։ Անհայտ անձը դեզոդորանտ է փչել աղջկա դեմքին, ապա հրկիզել աերոզոլը։ Կրակը չի անցել տուժածի մազերին։

    Փարիզում երիտասարդների մի խումբ հետապնդել է անցնող ավտոմեքենան և ոտքերով հարվածել մեքենային։ Վարորդը չի կանգնել և արագացրել է ընթացքը։ Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ Ազգի հրապարակում, անկարգությունների մասնակիցները հրկիզել են աղբամաններ։

    Բացի այդ, դեռահասների ամբոխը շրջապատել է ոստիկանական մեքենան և սկսել հարվածներ հասցնել։ Իրավապահ մարմինների աշխատակիցները մեքենայով լքել են դեպքի վայրը։

    Բողոքի ցույցերի ֆոնին վնասներ են կրել Ֆրանսիայի ամբողջ տարածքում գտնվող ավելի քան 100 դպրոցներ, դրանք փակվել են։ Այս մասին հայտնել է հանրապետության ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեն։ Նրա տվյալներով՝ տուժել են նաև կրթական հաստատությունների 65 աշխատակիցներ, որոնց թվում՝ 40 դպրոցի տնօրեններ։

  • Օշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին ժայռաբեկորը պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված

    Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 09։41-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշականի ոլորաններից դեպի Ձորակ թաղամաս տանող ճանապարհին ժայռաբեկորը պոկվել է և ընկել ճանապարհի երթևեկելի հատված, ինչի արդյունքում ճանապարհը միակողմանի փակ է։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Փրկարարները սահմանազատել են տարածքը և հատուկ տեխնիկայի օգնությամբ քարերը հեռացրել ճանապարհահատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։

  • Պուտինը զգուշացրել է Արևմուտքին․ Ռուսաստանը պատրաստ է օգտագործել «բոլոր զենքերը»՝ Կալինինգրադը պաշտպանելու համար

    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է օգտագործել իր զինանոցում առկա «բոլոր զենքերը», այդ թվում՝ միջուկային, եթե Կալինինգրադի նկատմամբ ուղղակի հարձակում իրականացվի։

    Պուտինը նման հայտարարություն է արել Մոսկվայում անցկացվող «Վալդայ» քննարկումների ժամանակ՝ նշելով, որ Ռուսաստանը մտադիր չէ հարձակվել եվրոպական որևէ երկրի վրա, սակայն պատրաստ է պատասխանել իր դեմ ագրեսիային։

    Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի վերջին զորավարժությունները Բալթիկ ծովում և Կալինինգրադի շրջափակման մասին քննարկումները Մոսկվայում դիտարկվում են որպես սրման քայլեր։

    «Եթե խոսքը հասնի Ռուսաստանի Դաշնության, մասնավորապես՝ Կալինինգրադի և, հնարավոր է, այլ տարածքների դեմ ուղղակի հարձակման, ապա մեր երկրի զինանոցում առկա բոլոր զենքերի կիրառման հարցը անխուսափելիորեն կդրվի օրակարգում»,– ասել է Պուտինը։

    Նա նաև նշել է, որ ուկրաինական հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին երկրի տնտեսությանը հասցրել են վնաս, և իր գնահատմամբ՝ Ռուսաստանի ՀՆԱ-ն կորցրել է մոտ 1 տոկոս։

    Միաժամանակ Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է պատրաստ լինել Ուկրաինայի պատերազմի ավարտին բանակցությունների միջոցով։ CNN-ի փոխանցմամբ՝ Reuters-ի ուսումնասիրած բյուջետային փաստաթղթերի համաձայն՝ Ռուսաստանը 2027 թվականին նախատեսում է պաշտպանության ոլորտին հատկացնել 17.1 տրիլիոն ռուբլի՝ մոտ 27 տոկոսով ավելի, քան նախապես նախատեսված էր։