Category: YN.am

  • Yerevannews.am | Աստղագուշակ օգոստոսի 26-ի համար

    Խոյ: Այսօր փորձեք գնահատել և ամփոփել ստացված արդյունքները: Ինքնաքննադատությամբ չեք զբաղվի և շատ ճիշտ կանեք, քանզի բարդ իրավիճակներից դուրս գալու համար ամենաճիշտ ճանապարհն եք ընտրել: Զբաղվեք այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Հանդիպեք նրանց, ում վաղուց չեք տեսել և կարոտել եք:

     

    Նպատակահարմար օր է գործնական հարաբերություններ սկսելու, նոր աշխատանքի անցնելու համար: Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունն այնքան էլ մեծ չէ: Եթե այսօր սիրահարվեք, դժվար թե ձեր զգացմունքները փոխադարձ լինեն:

     

    Ցուլ: Հրաշալի օր է բոլոր նրանց համար, ովքեր մտահոգված են ընտանիքի և սիրելիի հետ հարաբերությունների կարգավորման խնդիրներով: Աշխատանքի վրա կենտրոնանալ դժվար թե ստացվի, փոխարենը՝ կկարողանաք հրաշալի ժամանակ անցկացնել մտերիմների հետ: Հեշտությոմբ լեզու կգտնեք նրանց հետ և կխուսափեք տարաձայնություններից:

     

    Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին կհաջողվի առաջնորդվել ողջամտությամբ: Շատերը տուրք կտան երևակայությանը: Բարեբախտաբար, կգտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն խուսափել սխալներից և ետ կպահեն չմտածված քայլերից: Թեև այսօր միշտ չէ, որ կհետևեք սրտացավ մարդկանց խորհուրդներին:

     

    Երկվորյակ: Վճռականություն դրսևորեք: Ակտիվ գործողությունների անցնելու ճիշտ ժամանակն է: Օրվա ընթացքում խառնվածքի այնպիսի գծեր կդրսևորեք, որոնց մասին շրջապատի մարդկ պատկերացում անգամ չունեն: Պատահական չէ, որ շատերը կզարմանան, ոմանք էլ պարզապես կհիանան ձեզնով:Հնարավոր են խոստումնալից ծանոթություններ, նշանի շատ ներկայացուցիչներ հետաքրքիր առաջարկներ կստանան:

     

    Այսօր այնքան եք տարված սեփական խնդիրներով, որ բոլորովին չեք նկատում այն ամենն, ինչ կատարվում է մտերիմ մարդկանց կյանքում: Առավել ուշադիր եղեք ընտանիքի անդամների նկատմամբ, մտահոգվեք ընտանեկան խնդիրներով:

     

    Խեցգետին: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Եթե օրվա առաջին կեսին հնարավոր է որոշ խնդիրներ ծագեն, ապա երկրորդ կեսը հարթ կընթանա: Նպատակահարմար օր է գործնական հանդիպումների, բանակցությունների համար: Հրաշալի օր է միջազգային կազմակերպություններում ձեր ուժերը փորձելու, օտարերկրացիների հետ համագործակցելու համար:

     

    Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, սիրային արկածներ: Այսօր շատերի գլուխը կպտտեցնեք, սակայն ձեր սեփականը երբեք չեք կորցնի : Նշանի շատ ներկայացուցիչներ հաճելի անակնկալներ կմատուցեն սիրելիներին և մեծ բավականություն կստանան:

     

    Առյուծ: Հրաշալի օր է աշխատանքին նվիրելու համար: Այսօր կարող եք անգամ լեռներ շրջել: Ձեր ջանքերը շատ բարձր կգնահատվեն, հաճախ կգերազանցեն ձեր սպասելիքները: Նշանի շատ ներկայացուցիչներ, մասնագիտական ոլորտում հաջողությունների հասնելու համար, ստիպված կլինեն որոշ խորամանկությունների դիմել: Նպատակահարմար օր է խոշոր գնումներ կատարելու համար:

     

    Անձնական հարաբերություններում բացասական միտումների ազդեցությունը մեծ է: Մանրուքների շուրջ կվիճեք բոլոր նրանց հետ, ում սիրում եք: Օրը հարմար չէ սիրավեպ սկսելու համար, այդ հարաբերություններն իրենց հետ միայն նոր խնդիրներ կբերեն:

     

    Կույս: Կարող եք նոր գործեր ձեռնարկել,այդ թվում՝ բարդ և մեծամասշտաբ: Հնարավոր է, չհաջողվի միանգամից հաջողության հասնել, սակայն, ժամանակի ընթացքում, ամեն բան կկարգավորվի: Ձեռք կբերեք փորձ և մի շարք հետաքրքիր ծանոթություններ: Այսօր հնարավորություն կունենաք դրսևորել ձեր մասնագիտական հմտությունները և ապացուցել,որ շատ բանի եք ընդունակ: Ձեր ջանքերն աննկատ չեն մնա և շուտով հեռանկարային առաջարկներ կստանաք:

     

    Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեն սպասվում: Անգամ, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք, դժվար թե որևէ բան փոխվի: Ինքնազգացողությունից չեք դժգոհի , առողջական խնդիրներ չեք ունենա:

     

    Կշեռք: Սուր զգացողություններ եք ուզում, և այդ ցանկությունը կարող է ձեզ չմտածված քայլերի դրդել: Նշանի շատ ներկայացուցիչների համար օրը կապված է որոշ տհաճ իրադարձությունների հետ: Ամեն դեպքում, արդյունքը կլինի այն, որ մեծ փորձ ձեռք կբերեք, նոր բաներ կսովորեք:

     

    Հարմար օր է ակտիվ հանգստի, նաև ուղևորությունների համար: Եթե առայժմ ձեզ չեք կարող թույլ տալ ճանապարհ ընկնել, ապա ծրագրեր կազմեք ապագա ճամփորդության շուրջ: Դա զվարճալի կլինի և կբարձրացնի տրամադրությունը: Հրաշալի օր է ժամադրությունների , սիրելիի հետ հարաբերությունները կարգավորելու համար:

     

    Կարիճ: Բարեհաջող օր է: Բոլոր հարցերում հաջողակ եք, ձեռնարկած գործերն արդյունավետ կլինեն: Այսօր ծագած խնդիրներից հեշտությամբ գլուխ կհանեք, իսկ եթե ձեռնամուխ լինեք նոր նախագծերի իրագործմանը, ապա միանշանակ հաջողության կհասնեք: Հին դաշնակիցները օգնությոն հարցում կարող են մերժել, ինչի համար, սակայն, անհանգստանալ չարժե:

     

    Հրաշալի օր է մտերիմներին աջակցելու համար: Կհաջողվի ամրապնդել ընտանեկան կապերը: Սիրային ժամադրությունները լավ կանցնեն, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք և գործի դնեք վառ երևակայությունը:

     

    Աղեղնավոր: Թեթև, հաջող օր է՝ հարմար ստեղծագործական գործունեություն ծավալելու համար: Կհաջողվի իրականացնել բոլոր ծրագրերն ու մտահաղացումները: Լավ կանցնեն գործնական բանակցությունները: Կլսեք բոլոր կարծիքները, կպաշտպանեք սեփական տեսակետները:

     

    Հրաշալի օր է նոր ծանոթությունների համար :Բոլորի վրա լավ տպավորություն կթողնեք: Ձեզ կհասկանան և կգնահատեն: Նոր հարաբերությունները ներդաշնակ զարգացում կունենան, ուրախություն կպարգևեն:

     

    Այծեղջյուր: Այսօր բոլոր գործերին շատ լուրջ եք վերաբերվում: Նման մոտեցման շնորհիվ՝ կկարողանաք խուսափել սխալներից և վրիպումներից: Ստիպված կլինենք վերադառնալ անձնական բնույթի որոշ խնդիրների: Ձեր աշխատասիրությունը, պատասխանատվության մեծ զգացումն այսօր բարձր կգնահատվեն:

     

    Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ցանկալի է նվազեցնել: Խուսափեք հոգնեցուցիչ աշխատանք կատարելուց: Հետևեք ձեր սննդակարգին, նախապատվությունը տվեք օգտակար, վիտամիններով հարուստ ուտեստներին:

     

    Ջրհոս: Այսօր կարող են որոշ դժվարություններ առաջանալ, որոնք, սակայն, ձեզ չեն վախեցնի: Էներգիայի հոսք կզգաք , կհասկանաք , որ պատրաստ եք հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր, աշխատանքին վերաբերող, կարևոր տեղեկություններ կստանան: Կարող եք վերջ դնել ղեկավարության հետ ունեցած հին կոնֆլիկտներին և ամրապնդել մասնագիտական դիրքերը:

     

    Ձեր գործնական ակտիվությանը կարելի է միայն նախանձել: Հրաշալի կերպով գլուխ կհանեք ֆինանսական խնդիրներից: Անձնական հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեն սպասվում, ինչն ուրախալի է:

     

    Ձկներ: Բարդ օր է սպասվում: Որոշ անցած- գնացած խնդիրներ կհիշեցնեն իրեց մասին, ստիպված կլինեք վերադառնալ տհաճ հարցերի, որոնք վաղուց լուծված էիք համարում:Մտերիմների հետ հնարավոր են վեճեր: Կդժվարանաք ձեր տեսակետը պնդել, կկորցնեք ինքնատիրապետումը: Շատ կարևոր է հանգստություն պահպանել և պարզ քննարկումը վեճի չվերածել:

     

    Ինքնազգացողությունը փոքր-ինչ կվատանա: Առողջական խնդիրների պատճառով՝ հնարավոր է ստիպված լինեք որոշ ծրագրեր վերանայել: Հնարավոր է գումարային հարցերի ձգձգում, սակայն ֆինանսական լուրջ խնդիրներ չեք ունենա:

  • Մուսուլմանական երկրները պետք է դաշինք ձևավորեն անվտանգության ապահովման համար․ Փեզեշքիան

    Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մուսուլմանական երկրներին կոչ է արել ամրապնդել միասնությունն ու ընդլայնել հարաբերությունները տարբեր ոլորտներում՝ Մերձավոր Արևելքում երկարատև կայունություն և անվտանգություն ապահովելու համար։

    Այս մասին նա հայտարարել է երեքշաբթի օրը Թեհրանում՝ Իրաքի Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ֆաիք Զեյդանի և նրան ուղեկցող պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Mehr-ը։

    Փեզեշքիանի խոսքով՝ իսլամական միասնության ամրապնդումը հույժ անհրաժեշտություն է տարածաշրջանում անվտանգության ապահովման համար։ Նա նշել է, որ առևտրի և այլ ոլորտներում համագործակցության զարգացումը կնպաստի մուսուլմանական և հարևան պետությունների միջև կապերի ամրապնդմանը։

    «Թշնամիներն ագահությամբ են նայում տարածաշրջանի հսկայական ռեսուրսներին», — հայտարարել է Իրանի նախագահը՝ մուսուլմանական երկրներին կոչ անելով դաշինք ձևավորել Մերձավոր Արևելքում անվտանգություն ապահովելու համար։

    Իր հերթին Ֆաիք Զեյդանը շնորհակալություն է հայտնել Իրանին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում Իրաքին ցուցաբերած աջակցության համար։

    Իրաքի Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարը նաև հայտարարել է, որ երկրների միջև փոխգործակցության ընդլայնումը կնպաստի տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը։

    Զեյդանը քաղաքական և ուժային կապերի զարգացումն անվանել է տարածաշրջանային կայունության ու փոխգործակցության ամրապնդման, ինչպես նաև «սիոնիստական ռեժիմի» զսպման գործոններից մեկը։ Նա ընդգծել է Իրանի առանցքային դերակատարումն այս գործընթացում։

    Խոսելով տարածաշրջանի հարուստ բնական ռեսուրսների մասին՝ Զեյդանը նշել է, որ միջազգային և բազմակողմ կապերի զարգացումը օգուտ կբերի Մերձավոր Արևելքի բոլոր երկրներին։ Նրա խոսքով՝ Իրաքը կողմ է Իրանի մասնակցությամբ հատուկ տնտեսական համագործակցությանը և պատրաստ է խորացնել այս ոլորտում ունեցած փոխգործակցությունը։

  • Դավաճանի սովորական գործելաոճն է. պատճառը՝ «չկզել»-ն է, պատրաստ ենք այս ամեն ինչին․ Լևոն Քոչարյան

    Առավոտյան ժամը 07:00-07:10-ի սահմաններում իրավապահները խուզարկություն իրականացնելու նպատակով այցելել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարան։ ը։

    Նրա խոսքով՝ տեղի ունեցածը «դավաճանի սովորական գործելաոճն է»։ Լևոն Քոչարյանը նշել է, որ խուզարկության պատճառը երեկվա իր ելույթը չէ, քանի որ նման ելույթներ ինքը նախկինում ևս ունեցել է։

    «Պատճառը՝ չկզելն է, պատրաստ ենք այս ամեն ինչին»,- ասել է նա։

    Նշենք, քիչ առաջ Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքներով։

    Հակակոռուպցիոն կոմիտեում Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել է, արձանագրվել է արյան բարձր ճնշում, ինչից հետո նրան շտապօգնությամբ տեղափոխել են հիվանդանոց՝ հետազոտության նպատակով։

  • «Շատ ավելի վատ կլինի». Թրամփը Կանադայի ղեկավարությանը «ծաղրածուներ» է անվանել

    Կանադական Օնտարիո նահանգի ղեկավար Դագ Ֆորդից շատ «դատարկ խոստումներ» են հնչել, սակայն նա առավել հայտնի է որպես հանգուցյալ մեծ Ռոբ Ֆորդի պակաս խարիզմատիկ, ոչ ինտելեկտուալ և ընդհանուր առմամբ ոչ տպավորիչ եղբայր։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

    Ամերիկան տասնամյակներ շարունակ իր ուսերին է տարել Կանադան, բայց դա այլևս չի լինելու։ ԱՄՆ-ը միշտ շատ ավելի հարուստ և ուժեղ կլինի, քան Կանադան։ Առանց Միացյալ Նահանգների Կանադան չէր կարող գոյատևել. հենց ԱՄՆ-ից է նա ստանում իր ամբողջ գումարը, և ներկայիս վատ ղեկավարության պատճառով, առաջին հերթին նահանգապետ Քարնիի (Կանադայի վարչապետը — խմբ.) և նրա օգնական Ֆորդի պատճառով, նրան թույլ չեն տա շարունակել օգտվել Միացյալ Նահանգների առավելություններից՝ իրենց գոյատևման գլխավոր աղբյուրից։

    Հիշեք՝ էլեկտրաէներգիայի, նավթի և գազի մեծ մասը, որ ստանում է Կանադան, տեղափոխվում է ԱՄՆ-ի միջոցով։ Ինչ-որ մեկը պետք է ստիպի այս ծաղրածուներին «խելքի գալ», հակառակ դեպքում Կանադայի համար հետևանքները շատ ավելի ՎԱՏ կլինեն։ Կանադայում գործազրկության մակարդակն այժմ կազմում է 10% և արագ աճում է։ Նրանց բիզնեսը տեղափոխվում է Միացյալ Նահանգներ, և այս ամենը նրանց ձախողված քաղաքականության և ապաշնորհ ղեկավարության պատճառով է։ Այն ժամանակները, երբ մենք խաբում էինք մեր ֆերմերներին և մյուս ձեռնարկություններին, ավարտվել են», — նշել է Թրամփը։

  • Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի դեմ «գրոհելու» հրահանգ է տվել

    «Իշխանություն» լրատվականի բացառիկ տեղեկություններով՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանից հետո իրավապահները Ռոբերտ Քոչարյանի և նրա որդիների նկատմամբ գործընթաց սկսելու հրահանգ են ստացել։ Տեսարաններով և շոուներով «գրոհը» գուցե տեղի ունենա մոտ օրերս:

    Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանին հունից հանել է այսօր ԱԺ-ում Լևոն Քոչարյանի հետ տեղի ունեցած կոշտ բանավեճը, որի ժամանակ Քոչարյանը դիմելով Փաշինյանի՝ ասաց. «Ժողովուրդը մեզ ասում է՝ «էդ պիղծ դավաճանը ինչու է դեռ մնում»:

    Այս ելույթից հետո Փաշինյանն այնպես է հունից դուրս եկել, որ

    Քոչարյան ընտանիքի նկատմամբ գործողություններ սկսելու հրահանգ է տվել:

  • Օգոստոսի 25-ի աստղագուշակ

    **Խոյ.** Մի խուսափեք իմպրովիզներից՝ այսօր հենց այն որոշումները, որոնք կծագեն ձեր գլխում բոլորովին անսպասելի, կլինեն առավել հաջողը: Պնդեք ձեր տեսակետը, անգամ եթե դա ոչ բոլորին դուր գա: Հիշեք, որ ազդեցի
  • Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

    Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանը չի ընկրկի ԱՄՆ ճնշման առջև՝ միաժամանակ կոչ անելով Վաշինգտոնին հարգել Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունները։

    «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ նշելով, որ Իրանի խորհրդարանի խոսնակն այս մասին հայտարարել է Պակիստանի բանակի գլխավոր ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ հանդիպման ժամանակ։

    Ղալիբաֆը ընդգծել է, որ Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի շրջանակներում երկու կողմերի պարտավորությունները հստակ են՝ նշելով, որ Միացյալ Նահանգների կողմից իր պարտավորությունները չկատարելը խոչընդոտել է տարածաշրջանային կայունությունը և ավելի է խաթարել Վաշինգտոնի նկատմամբ վստահությունը։

    Նա նաև մերժել է այն միտքը, որ արտաքին ճնշումը կարող է ազդել Իրանի վրա՝ պնդելով, որ Թեհրանը շարունակում է հանձնառու մնալ հուշագրի պայմանների կատարմանը։ Ղալիբաֆն ասել է, որ Միացյալ Նահանգները պետք է կատարի համաձայնագրում նշված իր պարտավորությունները։

    Իր հերթին, Ասիմ Մունիրը հայտարարել է, որ կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում կայունությունը վերականգնելու համար։

    Իսլամաբադի հուշագիրը (կամ փոխըմբռնման հուշագիրը) ստորագրվել է 2026 թվականի հունիսին ԱՄՆ-ի և Իրանի միջև, որը միտված է երկրների միջև լարվածության թուլացմանն ու հրադադարի կամ հակամարտության կարգավորմանը։

  • Ռուսաստանում անօդաչուներով հարձակման ենթարկված ընկերությունները կարող են անցնել պետության վերահսկողության տակ

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր՝ ժամանակավոր կառավարում սահմանելու հնարավորության մասին այն կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներում, որոնց սեփականատերերը բավարար միջոցներ չեն ձեռնարկել դրանց անվտանգությունն ապահովելու համար, այդ թվում՝ ԱԹՍ-ների հարձակումներից պաշտպանվելու նպատակով։ Խոսքը, մասնավորապես, վառելիքաէներգետիկ համալիրի, կապի, տրանսպորտի և լոգիստիկայի օբյեկտների մասին է, հաղորդում է «Կոմերսանտ»-ը։

    Նման միջոցը ընդունվել է այսպիսի ենթակառուցվածքների անվտանգության սպառնալիքների «աճի» ֆոնին։ Մեխանիզմը հարցեր է առաջացնում փորձագետների և շուկայի մասնակիցների մոտ․ լիովին հստակ չեն նման ընթացակարգի գործարկման հիմքերը, ինչպես նաև ձեռնարկությունների սեփականատերերի և Պաշտպանության նախարարության պատասխանատվության գոտիների սահմանները։

    Աղբյուրը նշում է, որ գործնականում որոշումը վերաբերելու է «անկախ վերամշակողներին և առանձին մասնավոր տարածաշրջանային ընկերություններին»։ Նրա կարծիքով՝ նման միջոցը պայմանավորված է «հայտնի դեպքերով», երբ ձեռնարկությունը, լինելով տարածաշրջանի համար սոցիալապես կարևոր մատակարար, սկզբնապես կարող էր լրացուցիչ միջոցներ ձեռնարկել իր անվտանգությունն ապահովելու համար, սակայն «կառավարման առանձնահատկությունների պատճառով» հրաժարվել է դրանից և արդյունքում դադարեցրել է իր գործունեությունը՝ ենթակառուցվածքի վրա հարձակումների պատճառով։

  • ԱՄՆ պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 40 տրիլիոն դոլարը

    ԱՄՆ համախառն պետական պարտքն առաջին անգամ գերազանցել է 40 տրիլիոն դոլարի շեմը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի Ֆինանսների նախարարության տվյալներին։

    Ռեկորդային ցուցանիշը խորացրել է բյուջետային աճող անհավասարակշռության վերաբերյալ փորձագետների մտահոգությունները, քանի որ սոցիալական ծրագրերի իրականացման և պարտքի սպասարկման ծախսերը զգալիորեն գերազանցում են բյուջեի եկամուտներին։

    Ֆիննախի տվյալներով՝ երեքշաբթի օրվա դրությամբ չմարված պետական պարտքի ընդհանուր ծավալը կազմել է 40,047 տրիլիոն դոլար։ Դրանից 32,266 տրիլիոն դոլարը մասնավոր ներդրողների նկատմամբ պարտավորություններն են, իսկ 7,782 տրիլիոն դոլարը՝ ներպետական պարտքը։

    ԱՄՆ պետական պարտքն ավելի քան կրկնապատկվել է տասը տարուց էլ պակաս ժամանակահատվածում․ 2017 թվականի հունվարին, երբ Դոնալդ Թրամփն առաջին անգամ ստանձնեց նախագահի պաշտոնը, այն կազմում էր 19,95 տրիլիոն դոլար։ Աճի հիմնական մասը գրանցվել է COVID-19 համավարակի շրջանում, երբ Թրամփի, ապա նաև Ջո Բայդենի վարչակազմերը կտրուկ ավելացրել են պետական փոխառությունները։ Մնացած աճը պայմանավորված է բյուջեի եկամուտների նկատմամբ ծախսերի մշտական գերազանցմամբ։

    Փորձագետները զգուշացնում են, որ առանց ծախսերի կրճատման, հարկերի բարձրացման կամ այս միջոցների համադրման՝ ԱՄՆ-ն կարող է բախվել պարտքային լուրջ ճգնաժամի։ Միևնույն ժամանակ, ներդրողներն արդեն իսկ ավելի բարձր եկամտաբերություն են պահանջում երկարաժամկետ ամերիկյան պարտատոմսերի դիմաց։ Երեքշաբթի օրը երկարաժամկետ գանձապետական պարտատոմսերի եկամտաբերությունը հասել է վերջին գրեթե 20 տարվա առավելագույն ցուցանիշին։

    ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը չորեքշաբթի օրը հայտարարել է 10-ից 30 տարի մարման ժամկետ ունեցող գանձապետական պարտատոմսերի հետգնման ծավալների ավելացման մասին (մեկ գործարքի համար առնվազն մինչև 4 միլիարդ դոլարով)։

    Իրավիճակը բարդացնում է օտարերկրյա ներդրողների կողմից պահանջարկի նվազումը․ նրանց է պատկանում ամերիկյան գանձապետական պարտատոմսերի գրեթե մեկ երրորդը։ Սա նշանակում է, որ ամերիկյան պարտքի ավելի ու ավելի մեծ մասը պետք է գնորդներ գտնի երկրի ներսում, ինչը կարող է մեծացնել շուկայի տատանողականությունը։

    Միայն հուլիս ամսվա ընթացքում ԱՄՆ դաշնային բյուջեի դեֆիցիտը կազմել է 432 միլիարդ դոլար. սա երկրի պատմության մեջ ամսական չորրորդ խոշորագույն դեֆիցիտն է։ 2026 ֆինանսական տարվա առաջին 10 ամիսների ընթացքում դեֆիցիտն արդեն գերազանցել է նախորդ ամբողջ ֆինանսական տարվա ցուցանիշը։

    Ընդ որում, պարտքի սպասարկման ծախսերը շարունակում են աճել։ Ընթացիկ ֆինանսական տարվա առաջին 10 ամիսների ընթացքում պետական պարտքի տոկոսավճարները գերազանցել են Medicare ծրագրի ծախսերը՝ դառնալով Սոցիալական ապահովագրությունից հետո դաշնային բյուջեի երկրորդ խոշորագույն հոդվածը։

    ԱՄՆ Կոնգրեսի բյուջետային վարչության գնահատմամբ՝ Թրամփի օրոք ընդունված «One Big Beautiful Bill Act» օրենքը հեռանկարում պետական պարտքը կավելացնի ևս մոտ 4,7 տրիլիոն դոլարով։

  • Եղանակը Հայաստանում. Օդի ջերմաստիճանը կբարձրանա

    Հանրապետության տարածքում`

    Օգոստոսի 20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

    Օգոստոսի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Քամին` հարավարևելյան և արևելյան` 4-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։

    Օդի ջերմաստիճանն օգոստոսի 23-24-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:

    Երևան քաղաքում՝

    Օգոստոսի 21-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Օգոստոսի 20-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 17-20 մ/վ։