Category: YN.am

  • Yerevannews.am | Աստղագուշակ օգոստոսի 20-ի համար

    Խոյ: Գործնական ակտիվությունը ցածր է, և ծուլությունն ամենևին էլ կապ չունի: Պարզապես, գործի անցնելու փոխարեն, ամպերին նստած շարունակ երազում եք: Չարժե ժամանակ վատնել, մինչ դուք մտովի սավառնում եք երկնքում, ձեր հակառակորդները հստակ քայլեր են ձեռնարկում և հաջողությունների հասնում:

    Մանրուքներին հանդեպ առավել ուշադիր եղեք: Որքան ավելի զգոն լինեք, այնքան ճիշտ որոշումներ կկայացնեք անձնական հարաբերությունների հետ կապված հարցերում: Հրաշալի օր է երեխաների հետ շփվելու, ընտանեկան հանգիստ վայելելու, նաև տարբեր ուղևորությունների համար:

    Ցուլ: Օրը բարեհաջող ընթանց կունենա, եթե ձեզ ճիշտ դրսևորեք: Հաջողության հասնելու համար ստիպված կլինեք շատ աշխատել: Մի ծուլացեք և մի հետաձգեք գործերը, անգամ եթե այդպես վարվելու ցանկությունը մեծ է:

    Ձեր ունեցվածքի հանդեպ առավել ուշադիր եղեք: Այսօր որևէ թանկարժեք իր կորցնելու կամ խարդախության զոհ դառնալու վտանգը մեծ է: Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ: Փոխարենը՝ սիրային հարցերում ամեն բան հրաշալի է: Ժամադրություններն անմոռանալի կանցնեն, եթե տուրք տաք ձեր անսպառ երևակայությանը:

    Երկվորյակ: Բացասական միտումների ազդեցությունը զգալի է, ինչը, սակայն, ծրագրերի իրագործման հարցում ձեզ չի խանգարի: Նախանձելի համառություն կդրսևորեք, անգամ հակառակորդները կսկսեն հարգել ձեզ: Որքան արագ կողմնորոշվեք, թե որ հարցերն են առաջնային և որոնք՝ ոչ, այնքան շատ ժամանակ կխնայեք, ջանքերն էլ ապարդյուն չեն անցնի:

    Օրը կարող եք նվիրել ճշգրտություն, ուշադրություն պահանջող գործերին: Կենտրոնանալով դրանց վրա ՝ ձեզնից հեռու կվանեք վատ մտքերը և կյանքին լավատեսորեն կտրամադրվեք:

    Խեցգետին: Այսօր հրաշալի լեզու կգտնեք շրջապատի մարդկանց հետ, նաև հետաքրքիր ծանոթություններ կհաստատեք:Կարող եք ձեռք բերել նոր գործընկերներ, հնարավոր է նոր սիրավեպի սկիզբ դրվի: Նշանի շատ ներկայացուցիչների կհաջողվի ավարտին հասցնել կոմորցիոն որոշ նախագծեր: Ցանկացած իրավճակից հաղթանակած դուրս կգաք:

    Կարող եք ձեռնամուխ լինել նոր գործերի: Հավատեցեք, հաջողությունը սպասեցնել չի տա: Թույլ չեք տա այնպիսի սխալներ, որոնց համար հետագայում ստիպված կլինեք զղջալ:

    Առյուծ: Աշխատանքում դժվարություններ կծագեն, ստիպված կլինեք երկար գլուխ կոտրել, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Նշանի շատ ներկայացուցիչներ հակված են անիմաստ գումարներ վատնել, այն դեպքում, երբ կարելի է դրանք խելամիտ ծախսել: Որոշ Առյուծներ էլ ճիշտ հակառակը՝ փորձում են որքան հնարավոր է շատ վաստակել, երբեմն նույնիսկ գերագնահատում են իրենց ՝ ուժերից վեր գործեր սկսելով:

    Մտերիմների հետ հարաբերությունները լարված կլինեն: Ինքներդ էլ չեք նկատում, թե ինչպես եք նեղացնում նրանց և հուսահատեցնում: Օրվա վերջում հոգնածություն կզգաք, հնարավոր է ինքնազգացողության վատացում, քրոնիկական որոշ հիվանդությունների սրում:

    Կույս: Վիճաբանություններն այսօր շատ ժամանակ կխլեն: Թեև մեծ ջանքեր չեն պահանջվի հաղթանակ տանելու համար, սակայն ոչ մի լավ բանի այդ ամենը չի հանգեցնի:Ուստի նախապես մտածեք, արժե արդյոք, սեփական վարկանիշը բարձրացնելու համար՝վտանգել այն մարդկանց հետ հարաբերությունները, ովքեր թանկ են ձեզ համար:

    Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր կվերանայեն իրենց ծրագրերը և կվերագնահատեն արժեքները:Այս գործընթանցն այնքան էլ հաճելի չի լինի, քանզի ստիպված կլինենք խոստովանել , որ շատ ջանքեր անիմաստ են եղել: Մյուս կողմից էլ, հին ծրագրերին փոխարինելու կգան նորերը: Ի հայտ կգան նոր հետաքրքրություններ ու նախասիրություններ:

    Կշեռք: Բավական է ինքնաքննադատությամբ զբաղվեք: Այսօր կարող եք մեղադրել ինքներդ ձեզ այն ամենի մեջ, ինչի հետ բոլորովին կապ չունեք: Փորձեք կենտրոնանալ թույլ տված սխալներն ուղղելու վրա: Այսօր դա անելու համար լավ հնարավորություն կունենաք:

    Հաճելի մարդկանց ընկերակցությոմբ հրաշալի երեկո է սպասվում: Սակայն, եթե հոգնածության պատճառով, ստիպված լինեք հրաժարվել ակտիվ հանգստից, կամ զվարճանքի վայրեր այցելելու առաջարկներից, հոգ չէ, դուք տանն էլ հրաշալի ժամանակ կանցկացնեք, հետաքրքիր զբաղմունքներ կգտնեք:

    Կարիճ: Ֆինանսական տեսանկյունից օրն այնքան էլ բարեհաջող չէ: Կրած վնասները շատ ավելի զգալի կլինեն, քան օրվա եկամուտը: Վաղեմի հակառակորդներն իրենց մասին հիշեցնել կտան: Թեև նրանք ի վիճակի չեն վնասել ձեզ, միևնույն է զգոն և աչալուրջ եղեք:

    Հարազատների հետ հարաբերություններն այնքան էլ հեշտ չեն, որքան թվում են, և ոչ էլ այնքան ներդաշնակ, ինչպես կցանկանայիք: Սակայն համակերպվելու կարիք չկա, այսօր հնարավորություն կունենաք լուծել կուտակված բոլոր խնդիրները, պարզել ծագած թյուրիմացությունները:

    Աղեղնավոր: Օրը բավականին բարեհաջող սկիզբ կունենա: Նշանի շատ ներկայացուցիչների համար օրվա առջին կեսը կապված կլինի, մասնագիտական ոլորտում, նշանակալի հաջողությունների հետ: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, այդ թվում այն մարդու հետ, ում ժամանակին սիրել եք: Ցանկության դեպքում՝ հնարավորություն կունենաք վերականգնել հարաբերությունները:

    Օրվա երկրորդ կեսին ընտանեկան խնդիրներ կծագեն: Մտերիմների հետ հնարավոր են տարաձայնություններ: Ձեր տեսակետը պաշտպանելիս՝ փորձում եք հնարավորինս զուսպ լինել, սակայն դա ձեզ մոտ չի ստացվում: Այդ հարցում ձեզ խանգարում են հույզերն ու զգացմունքները:

    Այծեղջյուր: Այսօր բոլորին կզարմացնեք ձեր համառությամբ ու անկոտրում կամքով : Ոչ մի հարցում զիջումների չեք գնա: Բանն այն է, որ խնդիրներ են առաջացել, սկզբունքային նշանակություն ունեցող հարցերի շուրջ, և թուլանալը, ձեր դեպքում, անթույլատրելի է: Այս դիրքորոշումը միանգամայն ճիշտ է: Ընդիմախոսները հարգանքով կվերաբերվեն ձեր ռազմավարությանը:

    Պատրաստ եղեք իմպրովիզների: Գործել ըստ նախապես կազմած ծրագրերի՝ այսօր դժվար թե հաջողվի: Ձեր երևակայությունն անսպառ է: Ճիշտ որոշումներ կկայացնեք կայծակնային արագությամբ:

    Ջրհոս: Մասնագիտական տեսանկյունից բարեհաջող օր է սպասվում: Ձեզ մոտ հրաշալի են ստացվում թե՛ ժամանակին սկսած ու անավարտ թողած, և թե՛ նոր գործերը: Գործարարի ձեր հոտառությունն այսօր շատ սուր է, կնքած գործարքները եկամտաբեր կլինեն:

    Անձնական հարաբերություններում հնարավոր են խնդիրներ: Սիրելիի հետ լեզու գտնել չի հաջողվի, իսկ փոխըմբռնման մասին խոսք անգամ չի կարող լինել: Սիրելիի անիմաստ ու անտեղի խանդը կարող է ավելի սրել լարված իրավիճակը:

    Ձկներ: Հաճելի օր է սպասվում: Ամեն բան հեշտ կտրվի, հնարավոր են մի շարք անակնկալնել, ամեն քայլափոխի հաջողությունը կժպտա ձեզ: Վերջերս անհանգստացնող խնդիրները շատ արագ կլուծվեն: Թեև գործնական տեսանկյունից օրն այնքան էլ խոստումնալից չէ, այնուամենայնիվ երկարաժամկետ ծրագրեր կարող եք կազմել:

    Այսօր մեծ բավականություն կստանաք տնային գործերից: Միջոցառումների մասնակցելու հնարավորությունը բաց չեք թողնի և շրջապատի վրա անմոռանալի տպավորություն կթողնեք:

     

  • Փաշինյանը «Իննոպրոմ-2026»-ում․ Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան միապաղաղ աշխատանքից

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի գլխավոր լիագումար նիստում՝ հայտարարելով, որ տեխնոլոգիական զարգացման հիմնական ուղենիշը պետք է շարունակի մնալ մարդը, իսկ ժամանակակից տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը պետք է մարդկանց ազատեն առօրյա միապաղաղ աշխատանքից, այլ ոչ թե դուրս մղեն նրանց։

    Բացման խոսքում Հայաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ ցուցահանդեսին մասնակցելու հրավերի համար և նշել ֆորումի կազմակերպման բարձր մակարդակը։

    Վարչապետը ընդգծել է, որ «Իննոպրոմ»-ը ավանդաբար հանդիսանում է առաջատար արդյունաբերական լուծումների ցուցադրման, փորձի փոխանակման և գործարար կապերի զարգացման խոշորագույն միջազգային հարթակներից մեկը։

    Փաշինյանի խոսքով՝ համաշխարհային արդյունաբերությունն այսօր անցնում է խորքային վերափոխման փուլ, որտեղ առավել ու առավել կարևոր դեր են խաղում գիտական մշակումները, թվայնացումը, արհեստական բանականությունը և տվյալների վերլուծության տեխնոլոգիաները։

    Խոսելով Հայաստանում տիրող իրավիճակի մասին՝ վարչապետը նշել է արդյունաբերության զարգացման կայուն դրական դինամիկան։

    «2025 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2024 թվականի համեմատ կազմել է 4,7%, իսկ ընթացիկ տարվա առաջին չորս ամիսներին՝ արդեն 13%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ», — հայտնել է նա։

    Կառավարության ղեկավարը հատուկ ուշադրություն է դարձրել վերամշակող արդյունաբերության զարգացմանը։

    Նրա խոսքով՝ վերջին ինը տարիների ընթացքում այս ոլորտում արտադրության ծավալներն աճել են երկու անգամ։ Զուգահեռաբար ակտիվորեն զարգանում են միկրոէլեկտրոնիկան, կենսադեղագործությունը և ռոբոտատեխնիկան, ինչը նպաստում է հիմնարար գիտական հետազոտությունների պահանջարկի աճին, մասնագիտական կրթության արդիականացմանը և աշխատանքի նոր շուկայի ձևավորմանը։

    Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի արդյունաբերական քաղաքականության առաջնահերթություններից մեկը գիտատար արտադրությունների ստեղծումն է։

    «Բարձր տեխնոլոգիական արտադրությունների ձևավորումը պետք է ապահովի տեխնոլոգիական զարգացում՝ թվայնացման, արհեստական բանականության տեխնոլոգիաների և տվյալների վերլուծության ներդրման հաշվին», — նշել է վարչապետը։

    Նրա խոսքով՝ նման մոտեցումը թույլ կտա բարձրացնել ոլորտի ներդրումային գրավչությունը, արագացնել ժամանակակից տեխնոլոգիաների փոխանցումը և ստեղծել պայմաններ բարձր ավելացված արժեքով արտադրանքի թողարկման համար։

    Կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի նորարարական զարգացման ռազմավարությունն ուղղված է կայուն տնտեսական աճի ապահովմանը և երկրի ինտեգրմանը համաշխարհային տեխնոլոգիական գործընթացներին։

    «Մեր նպատակը համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության քարտեզի վրա արժանի տեղ զբաղեցնելն է», — ասել է Փաշինյանը։

    Նա նաև նշել է, որ վերջին տարիների խոշոր ներդրումները վկայում են միջազգային գործընկերների աճող վստահության մասին Հայաստանի նկատմամբ՝ որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկարաժամկետ ռազմավարական տեսլական ունեցող պետության։

    Իր ելույթի առանձին հատվածը վարչապետը նվիրել է եվրասիական ինտեգրման հարցերին։ Նրա խոսքով՝ արդյունաբերությունը շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության զարգացման առանցքային շարժիչ ուժերից մեկը։

    Փաշինյանը նշել է կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմի նշանակությունը, որը, նրա կարծիքով, նպաստում է ԵԱՏՄ անդամ պետությունների արդյունաբերության մրցունակության բարձրացմանը և ստեղծում է փոխշահավետ համագործակցության բարենպաստ պայմաններ։

    Նա ընդգծել է, որ հայկական ձեռնարկություններն արդեն մասնակցում են Եվրասիական տնտեսական միության գործընկերների հետ մի շարք համատեղ արդյունաբերական նախագծերի։

    Ամփոփելով ելույթը՝ վարչապետն անդրադարձել է արհեստական բանականության սրընթաց զարգացման թեմային՝ ընդգծելով նոր տեխնոլոգիաների ներդրման ժամանակ մարդակենտրոն մոտեցման պահպանման անհրաժեշտությունը։

    «Բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության սրընթաց զարգացման դարաշրջանում մեզ համար հիմնական ուղենիշը պետք է մնա մարդասիրական ասպեկտը։ Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա միապաղաղ աշխատանքից՝ այդպիսով բացելով նոր հորիզոններ մտավոր և ստեղծագործական գործունեության համար», — հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

    «Իննոպրոմ-2026» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսը Եկատերինբուրգում անցկացվում է հուլիսի 6-ից 9-ը։ Ֆորումի աշխատանքներին մասնակցում են կառավարությունների ղեկավարներ, նախարարներ, արդյունաբերության և բիզնեսի ներկայացուցիչներ տասնյակ երկրներից։

  • Ռուսաստանից Հայաստան նոր բեռ է ուղարկվել Ադրբեջանի միջոցով

    Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ, կուղարկվի պրոպան գազ։

    Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ ռուսական պրոպան գազով 30 վագոն այսօր կուղարկվի Բալաջարի կայարանից։

    Ավելի վաղ Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով տարանցիկ, ուղարկվել էր ավելի քան 36 հազար տոննա հացահատիկ, շուրջ 8 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկաձավար և 414 տոննա անտրացիտ։

    Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան արտահանվում են նավթամթերքներ։ Մինչ օրս այս երկիր է մատակարարվել ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք և շուրջ 5 հազար տոննա ԱԻ-92 և ԱԻ-95 բենզին։

  • «Ադրբեջանի ԶՈՒ-ն ցանկացած պահի կարող է գնդակոծել իջնող, բարձրացող ինքնաթիռները»․ Ոսկան Սարգսյան

    Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանը այսօր թռել է Կապան, Կապանի քաղաքապետը Փաշինյանին դիմավորողների մեջ չի եղել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ շատ հարմարավետ թռիչք էր, ընդամենը 45 րոպե տևողությամբ։ Կապանի օդանավակայանը գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, ցանկացած պահի կարող են գնդակոծել այդ օդանավակայան իջնող կամ այնտեղից բարձրացող ինքնաթիռները։ Ահա և հարմարավետ վիճակը»։

     

  • Սիրիան հայտարարել է, որ Մակրոնը մտադիր է կոչ անել Դամասկոսին նվազեցնել տարածաշրջանում լարվածությունը

    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնական այցով ժամանել է Դամասկոս, նա դարձել է առաջին արևմտյան առաջնորդը, որն այցելել է Սիրիա 2024 թվականի դեկտեմբերին երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։ Այս մասին հաղորդում է սիրիական պետական ​​հեռուստատեսությունը։

    Սիրիայի մայրաքաղաքում գտնվելու ընթացքում Մակրոնը բանակցություններ կվարի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, որի ընթացքում, ըստ հեռուստատեսության, ֆրանսիացի առաջնորդը «մտադիր է կոչ անել Դամասկոսին ավելի ակտիվ դեր խաղալ տարածաշրջանում լարվածության նվազեցման գործում»։

    Ավելի վաղ Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Ֆրանսիայի նախագահը «կայցելի Դամասկոս՝ երկկողմ հարաբերությունները ամրապնդելու համար»։ Նշվել էր, որ Մակրոնին «կուղեկցի պատվիրակություն, որի մեջ կլինեն ներդրողներ և ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչներ»։ Նշվում է նաև, որ ալ-Շարաան և Մակրոնը «կանցկացնեն կլոր սեղան երկու պատվիրակությունների մասնակցությամբ»։

  • ԱՄԷ-ն գաղտնի ռազմական բազա է կառուցում ԱՄՆ-ի և Իսրայելի համար

    Բերբերա քաղաքի ծայրամասում շարունակվում է ռազմական ենթակառուցվածքների շինարարությունը օդանավակայանի տարածքում, որը, ֆրանսիական հրատարակության տվյալներով, պետք է դառնա Արաբական Միացյալ Էմիրությունների, ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ բազա։ Արբանյակային լուսանկարները վկայում են լայնածավալ հողային աշխատանքների մասին, ներառյալ ստորգետնյա օբյեկտների կառուցումը, որոնք, անվտանգության ոլորտի աղբյուրների գնահատմամբ, կարող են օգտագործվել զինամթերքի և վառելիքի պահեստավորման համար։

    Ինչպես նշում է հրատարակությունը, շինարարության ակտիվ փուլը համընկել է 2025 թվականի դեկտեմբերին Իսրայելի կողմից Սոմալիլենդի անկախության ճանաչման հետ։ Նյութի հեղինակների կարծիքով՝ դա կարող է կապված լինել Ադենի ծոցի շրջանում՝ Եմենի ափերից ոչ հեռու, որտեղ գործում են Իրանի կողմից աջակցվող հութիները, ռազմավարական հենակետ ստեղծելու Իսրայելի ձգտման հետ։

    Le Monde-ի տեղեկություններով՝ շինարարությունն իրականացնում են ԱՄԷ-ն՝ Սոմալիլենդի հետ դեռևս 2017 թվականին ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագրի շրջանակում։ Հրատարակության աղբյուրները պնդում են, որ օբյեկտը ստեղծվում է նաև ԱՄՆ-ի և Իսրայելի շահերից ելնելով, թեև կողմերը պաշտոնապես չեն հաստատում նման եռակողմ համաձայնագրի գոյությունը։

    Հրատարակությունը նաև հայտնում է, որ իսրայելական ռազմական կառույցների ներկայացուցիչներն արդեն այցելել են Բերբերա, իսկ AFRICOM-ի պատվիրակությունները պարբերաբար ստուգում են օբյեկտը։ Աղբյուրների գնահատմամբ՝ Վաշինգտոնը Բերբերան դիտարկում է որպես Ջիբութիում գտնվող իր բազայի հնարավոր այլընտրանք, որտեղից ամերիկյան ուժերը սահմանափակված են հութիների դեմ գործողություններ իրականացնելու հարցում։

    Հիշեցնենք, որ Բերբերայի նավահանգիստն ու օդանավակայանը ռազմավարական նշանակություն ունեն՝ շնորհիվ Կարմիր ծովի մուտքի մոտ և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի հարևանությամբ գտնվելու, որը համաշխարհային ծովային առևտրի կարևորագույն երթուղիներից է։