Blog

  • Թրամփը վստահ չէ՝ Կիևին Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա տրամադրելու հարցում

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չի որոշել՝ արդյոք թույլ կտա Ուկրաինային արտադրել Patriot համակարգերի համար նախատեսված հրթիռներ։ Այս մասին նա ասել է Financial Times-ին տված մեկնաբանությունում՝ կասկածի տակ դնելով Վաշինգթոնի և Կիևի միջև ավելի վաղ հայտարարված պայմանավորվածությունները։ Լրագրողների հետ հեռախոսազրույցում Թրամփը նշել է, որ ինքը «վստահ չէ», թե արդյոք ԱՄՆ-ն Ուկրաինային հրթիռների արտադրության լիցենզիա կտրամադրի, և որ Վաշինգթոնը դեռևս «քննարկում է» այդ հարցը։

    «Սա բացառիկ զենք է, և մենք պետք է մի փոքր ավելի զգույշ լինենք, թե ում ենք տրամադրում լիցենզիաներ։ Մենք ընդհանրապես չենք լիցենզավորում սպառազինությունների արտադրությունը»,- ասել է նա։

    Թրամփի խոսքով՝ այժմ իր ուշադրությունը կենտրոնացած է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև մեծ պատերազմի դադարեցման վրա։

    ԱՄՆ նախագահը հավելել է, որ իր հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշները և Սթիվ Ուիթքոֆը առաջիկա օրերին առաջին անգամ կայցելեն Ուկրաինա։

  • Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում․ կա վիրավnր

    Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում Երևանի բնակիչ 21-ամյա Էրիկ Հ․-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվելով հայտնվել ձորակում։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

  • Բարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ)



    Հուլիսի 30-ին Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի (ՌՏՀ) Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ 2026 թվականի բակալավրիատի և քոլեջի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը։

    Այս օրը շրջանավարտների համար դարձավ կյանքի ամենահիշարժան ու կարևոր իրադարձություններից մեկը։ Երջանիկ ժպիտները, հուզմունքը, հարազատների շնորհավորանքներն ու ձեռքերում պահված երկար սպասված դիպլոմները վկայում էին տարիների հետևողական աշխատանքի և ձեռքբերումների մասին։
    Արարողությունը բացեց մասնաճյուղի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի Դաշնության կրթության ոլորտի պատվավոր աշխատող Թամարա Ռազմիկի Վարդանյանը։

    Ողջունելով շրջանավարտներին՝ նա նշեց. «Վստահ եմ, որ այս օրը երկար կմնա ձեր հիշողության մեջ։ Այսօր դուք ստանում եք ոչ միայն բարձրագույն կրթության մասին փաստաթուղթ, այլև ձեր աշխատասիրության, նպատակասլացության և գիտելիքի հանդեպ նվիրումի խորհրդանիշը։ Տեխնոլոգիաների արագ զարգացող աշխարհում կարևոր է ոչ միայն մասնագիտական գիտելիքներ ունենալը, այլև կարողանալ լայն մտածել, լինել ստեղծագործ և պատրաստ՝ դիմագրավելու ժամանակի նոր մարտահրավերներին»։

    Թամարա Վարդանյանը նաև ընդգծեց, որ մասնաճյուղը հպարտանում է իր ուսանողներով, ովքեր տարիներ շարունակ աչքի են ընկել ոչ միայն ուսման մեջ, այլև գիտական, հասարակական, մշակութային և մարզական կյանքում՝ արժանապատվորեն ներկայացնելով համալսարանը տարբեր հարթակներում։
    «Հիշե՛ք՝ իրական հաջողությունը պայմանավորված է ոչ միայն գիտելիքներով, այլև ազնվությամբ, պատասխանատվությամբ, բարեվարքությամբ և հասարակության ու պետության հանդեպ ծառայելու պատրաստակամությամբ»,– նշեց մասնաճյուղի տնօրենը։

    Շրջանավարտներին շնորհավորեց նաև Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության խորհրդական Ալեքսանդր Իգորի Նովիկովը։
    «Ձեր դիպլոմը վստահելի ուղեգիր է դեպի մասնագիտական կյանք, ամուր հիմք և որակի վկայագիր, որը ճանաչված է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։ Համարձակորեն կյանքի կոչե՛ք ձեր գաղափարներն ու նախաձեռնությունները և երբեք մի՛ սահմանափակվեք արդեն ձեռք բերածով»,– ասաց նա։

    Շրջանավարտներին իր բարեմաղթանքները հղեց նաև Երևանում Ռուսական տան ղեկավարի տեղակալ Եկատերինա Անդրեևան՝ մաղթելով նրանց հաջողություններ մասնագիտական գործունեության, ձեռնարկատիրության և գիտության ոլորտներում, ինչպես նաև նոր գաղափարներ, ստեղծագործ մոտեցումներ և նշանակալի ձեռքբերումներ։

    2026 թվականին Երևանի Պլեխանովի անվան ՌՏՀ մասնաճյուղի բակալավրիատն ու քոլեջն ավարտեցին ավելի քան 150 շրջանավարտներ։ 

    Արարողության ավարտին, արդեն ձևավորված ավանդույթի համաձայն, շրջանավարտները երկինք բաց թողեցին օդապարիկներ, որոնք խորհրդանշում էին նոր երազանքներ, լայն հնարավորություններ և ապագա հաջողություններ։

    Թող այս օրը երկար մնա շրջանավարտների հիշողության մեջ, իսկ Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղը նրանց համար միշտ լինի ջերմ հիշողությունների, արժեքավոր գիտելիքների և կյանքի կարևոր ձեռքբերումների խորհրդանիշ։

    Բարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ։ Թող ձեր մասնագիտական ուղին լի լինի հաջողություններով, համարձակ նախաձեռնություններով և նոր նվաճումներով։



  • Կալանավորվել է Ստամբուլի  Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու գերեզմանատան վրա հարձակման գործով կասկածյալը | Տարածաշրջան

    Ստամբուլի  Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու գերեզմանատան վրա հարձակման գործով կասկածյալ Մուհարրեմ Կյունը կալանավորվել է, գրում է Agos-ը։ 

    Դատախազությանը տված իր ցուցմունքում 55-ամյա մեղադրյալ Մուհարրեմ Կյունը խոստովանել է հարձակումը՝ նշելով, որ անօթևան է, ոչ մեկից հրահանգներ չի ստացել և զղջացել է իր գործողությունների համար։

    Մեղադրյալի դեմ կազմվել է մեղադրական եզրակացություն՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի 153/1 հոդվածի համաձայն՝ պաշտամունքի վայրերը և գերեզմանատները վնասելու համար:

    Մեղադրյալը դատարանի առջև կկանգնի օգոստոսի 20-ին:

  • Այսօր Նարեկ Կարապետյանը մի քանի ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս ՊետրոսյանԺամանակակից գյուղատնտեսության զարգացման կարևոր նախապայմաններից մեկը բարձր տեխնոլոգիական լուծումների կիրառումն է. Մխիթար ՀայրապետյանԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալովՄիրզոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինՆԳՆ ջրափրկարարներին հաջողվել է փրկել 22-ամյա երիտասարդի կյանքը. ՏեսանյութՍուրճի վերամշակման արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՀակախտրականության մասին օրենքը պետք է ընդունվի, հանրային հստակ պահանջ կա․ ՆԳ նախարարՎոլգոգրադի մարզը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման․ հրդեհվել է Wil

    Այսօր Նարեկ Կարապետյանը մի քանի ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս ՊետրոսյանԺամանակակից գյուղատնտեսության զարգացման կարևոր նախապայմաններից մեկը բարձր տեխնոլոգիական լուծումների կիրառումն է. Մխիթար ՀայրապետյանԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալովՄիրզոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինՆԳՆ ջրափրկարարներին հաջողվել է փրկել 22-ամյա երիտասարդի կյանքը. ՏեսանյութՍուրճի վերամշակման արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՀակախտրականության մասին օրենքը պետք է ընդունվի, հանրային հստակ պահանջ կա․ ՆԳ նախարարՎոլգոգրադի մարզը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման․ հրդեհվել է Wildberries-ի պահեստը, տներ են վնասվելՎարչապետի աշխատակազմում 5 և ավելի տարիների ընթացքում ձեռք բերած փորձառությունս այսուհետև որպես Ազգային Ժողովի պատգամավոր կօգտագործեմ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի. Տարոն ՉախոյանԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիԱրարատ Միրզոյանն ընդունել է Իրանի փոխարտգործնախարարինԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոն Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչԿհանդիպենք Ազգային ժողովում. Նազելի Բաղդասարյանը ավարտել է իր աշխատանքը վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնումՈստիկանները ձերբակալել են առողջությանը ծանր վնաս պատճառած եղբայրներին․ երկուսն էլ կալանավորվել ենMoody’s-ն արդեն իսկ արձանագրում է, որ Հայաստանի տնտեսության ներուժն ուժեղացել է. ՓաշինյանԿոտայքի մարզպետը հրաժարական է ներկայացրելՍուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի և Արգենտինայի Ռիվեր Փլեյթ հիվանդանոցի, Բուենոս Այրես քաղաքի Բելգրանո Ադվենտիստ հիվանդանոցի միջև առաջիկայում նախատեսվում են փոխադարձ այցեր և համագործակցություններՌոստոմյան Հրաչին հեռացրին ևս մեկ ֆեդերացիայից. Ֆեդերացիայի նախագահ նշանակվեց Արթուր ՆազարյանըՀՀ պաշտպանության և ՆԳ նախարարները կվերանշանակվենԱմբերդի նախկին ղեկավարը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, ապօրինի օտարել է համայնքապատկան 9 հողակտոր. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեՀայաստանն ընտրվել է 2027 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նստաշրջանի փոխնախագահԻմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են. Արայիկ ՀարությունյանՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինԴատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամԳագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամԱԺ շենքում լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակման փոփոխություն չի եղել. Ռուբեն ՌուբինյանԸնտրակաշառք տալու, ստանալու դեպքով ձերբակալվել է ՀՅԴ անդամ, հասարակական գործիչ Արա ՆախշքարյանըԿարող ենք Իրան 2 անգամ առնվազն ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել, փոխարենը 2 անգամ ավելի շատ գազ ստանալ. Դավիթ ԽուդաթյանՇիրակի մարզում սպանության դեպք չի արձանագրվել, նվազել են համակարգչային հափշտակության դեպքերըԶինծառայող Ա. Հ.-ի դшժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ ենՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԷդվարդ Ասրյանը N բանակային զորամիավորումում հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներինՄխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»ՏԿԵՆ-ում տեղի է ունեցել «ՀԷՑ» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային լսումըԱրմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինԻրանի էներգետիկայի նախարարը և ՀՀ ՏԿԵ նախարարը քննարկել են Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ էլեկտրաէներգետիկական միջանցքների ստեղծման հարցըԽիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր էՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն ԻնյարիտուՀայկ Կոնջորյանը անդրադարձել է եղբոր հետ կապված աղմկահարույց միջադեպինՈստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողիՖրանսիայի ֆուտբոլի տղամարդկանց ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Զինեդին ԶիդանըՊուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցելԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿԱվետ Կոնջորյանի ծեծի գործով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԸմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 5 մասնակից ունիՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցելՉեռնոգորիան Հայաստանում վիզաների կենտրոն կբացիՌոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԻսրայելի հետ հակամարտությունը չի համապատասխանում Սիրիայի շահերին. Ահմեդ աշ-ՇարաաԿԸՀ-ն Երևանի ավագանու մանդատ է տվելՔննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցերՀութիները սպառնում են փակել Կարմիր ծովը2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամՀայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով 1 անձ ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումըԹեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներինՃՏՊ Արարատի մարզում՝ հրդեհի բռնկմամբ․ կան զпհեր և տուժածներ2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն ԱզիզյանԴավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ Հայաստանի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ ունեցավ աշխարհի չեմպիոններՏԿԵ նախարարը և Իրանի փոխնախագահը քննարկել են ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունըՀրապարակվել է 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. ՀԷՑ-ն այդ ցանկում արդեն 13-րդ տեղում է․ Ռոմանոս ՊետրոսյանՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետԵրկրաշարժ՝ Վրաստանի Դմանիս քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտքՈւրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններըԻրանն ու Հայաստանը նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել էներգետիկ ոլորտումՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումԿանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետՀայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոնՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 24-27-ը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպություններում հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել. ՍԱՏՄ10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնի«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Օրագիր.News լրատվականինՀրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհըԻնչքան կալուգացին դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով.Տարոն ՉախոյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. ԿիբեռոստիկանությունՌոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումըԱիդա Ազատյանը հռչակվել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոնՀայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտԿառավարությունն ընդունել է ՀԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրով միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունըՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել«Արարատցեմենտը» պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարանԱԳ նախարարի տեղակալը և ֆրանսիացի գործընկերը գոհունակությամբ նշել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՔԿ-ն՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում գտնվող որոշ տաղավարների կապարակնքման վերաբերյալՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցերԵվրամիության երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթըՄեծ Բրիտանիան Իրանից տարհանել է իր ամբողջ դիվանագիտական անձնակազմըՀուզիչ, սրտաճմլիկ տեսանյութեր անելուց առաջ շնորհակալություն կհայտնես կաշառատու հոպարին, էս ամենի մեջ քեզ ներքաշելու համարՀուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Թորոսյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել ենԲագրատաշենի և Ագարակի անցակետերի տարածքում բեռնատարների համար պարտադիր կուտակային կայանատեղիներ կստեղծվենԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԱրարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածքՔաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի․ ՆԳ նախարարն այցելել է Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժին

  • Նախկին «Մուլտի Ուելնես» ակումբն այսօր՝ հուլիսի 31-ին, վերաբացվել է նոր անվան ներքո․ Տիգրան Ավինյան

    Նախկին «Մուլտի Ուելնես» ակումբն այսօր՝ հուլիսի 31-ին, վերաբացվել է նոր անվան ներքո։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

    «Բոլոր մարդիկ, ովքեր ունեին փաթեթներ, փաթեթները շարունակում են գործել»,-ասել է նա։

  • Պետությունն անկարող է գտնվել անգամ սեփական կալանավորին դատարան հասցնելու տեխնիկական պարտականությունը կատարելու հարցում․ ահազանգ անգործության մասին





    ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
    ՀԱՅԿԱԿԱՆ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ» ՁԵՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՏԺԻՉ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
    Արդեն մեկ տարի և երկու ամիս անազատության մեջ գտնվող Ա.Ա.-ի գործով (դատավոր՝ Գևորգ Պողոսյան) տեղի ունեցածը ոչ թե պարզապես դատավարական միջոցառման ձախողում է, այլ պետական համակարգի սնանկության և մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման հերթական ցուցադրությունը։
    Այսօր` 30.07.2026 թվականի նախատեսված դատական նիստը չի կայացել մի պատճառաբանությամբ, որն ուղղակիորեն ծաղրում է իրավական պետության հիմքերը. ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ից կալանավորին չեն ուղեկցել՝ ուղեկցողների պակասության կամ անբավարարության պատճառով:
    Սա պետության կողմից իր սահմանադրական և միջազգային պարտավորությունների չկատարման դասական դրսևորում է, որն Ա.Ա.-ի գործով առաջին անգամը չէ։ Համոզված եմ, որ այլ կալանավորների գործերով ևս առկա են նույնաբնույթ արատավոր երևույթներ։ Պետությունը, որը ստանձնել է անձի ազատությունը սահմանափակելու «բացառիկ իրավունքը», անկարող է գտնվել անգամ սեփական կալանավորին դատարան հասցնելու տեխնիկական պարտականությունը կատարելու հարցում:
    ԱՄԻՍԸ ՄԵԿ ՆԻՍՏ ԵՎ ԿԱԼԱՆՔԻ ԱՎՏՈՄԱՏ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄ. ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԱՊԱԿԱՐԳ
    Այս ողբերգության մեջ առավել ցնցողն ու զայրացուցիչը դատական մոտեցումն է.
    Ամիսը մեկ նիստի տրամաբանությունը.
    Դատավոր Գևորգ Պողոսյանը, չկայացած նիստից հետո, հաջորդ դատական նիստը նշանակել է միայն շուրջ մեկ ամիս անց՝ 2026 թվականի օգոստոսի 25-ին, իսկ նախորդը տեղի էր ունեցել շուրջ մեկ ամիս առաջ։ Սա նշանակում է, որ գործը փաստացի ձգձգվում է առանց որևէ ողջամիտ ժամկետների պահպանման: Ուսումնասիրելով «ԴԱՏԱԼԵՔՍ» կայքում ներառված տեղեկատվությունը կայացած դատական նիստերի ընթացքի վերաբերյալ կարող ենք եզրակացնել, որ դատական նիստերը տեղի են ունեցել ամիսը մեկ կամ երկու ամիսը մեկ անգամ, որոնք հիմնականում վերաբերվել են մեղադրյալի կալանքը երակարացնելու քննարկմանը:
    Կալանքի անվերապահ երկարաձգում.
    Շուրջ մեկ ամիս առաջ՝ 2026 թվականի հունիսի 25-ին կայացված որոշմամբ, դատավոր Գևորգ Պողոսյանն «արդյունավետորեն» քննարկել և առանց վարանելու ևս 3 ամսով՝ մինչև սեպտեմբերի 27-ը երկարաձգել է Ա.Ա.-ի կալանքի ժամկետը՝ անտեսելով անձի առողջական վիճակը, մեղադրանքի ծանրությունը (միջին ծանրության հանցանքներ, որոնց համար նախատեսվում է տուգանքի, կամ հանրային աշխատանքների, կամ ազատության սահմանափակման, կամ կարճաժամկետ ազատազրկման, կամ առավելագույն պատիժ ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով) և այլընտրանքային խափանման միջոցների անհրաժեշտ կիրառելիությունը։
    Կալանքը՝ որպես պատիժ և ինքնանպատակ մեխանիզմ.
    Ստացվում է աղաղակող իրողություն. պետությունը չի կարողանում ապահովել նիստի բնականոն ընթացքը (ուղեկցողների պակաս), բայց հիանալի կերպով «հասցնում է» ժամանակին կալանքի տակ պահել մարդուն։ Հայաստանում դատարանների գործունեությունը վերածվել է բացառապես մարդկանց անազատության մեջ պահելու և կալանքները մեխանիկորեն երկարաձգելու պատժիչ կոնվեյերի։
    ՄԻԵԴ ԱՀԱԶԱՆԳԸ ԵՎ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
    Հայաստանի դատական համակարգում կալանքի անհիմն երկարաձգման, դատավարությունների անհիմն ձգձգումների և պետական մարմինների անգործության այս պրակտիկան վաղուց արձանագրված է միջազգային ատյանների կողմից։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բազմիցս ուղիղ մատնանշել է Հայաստանում կալանքը որպես ընդհանուր կանոն կիրառելու համակարգային խնդիրը, որտեղ դատարանները հաճախ խուսափում են կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ՝ նախապատվությունը տալով անձին անվերջ անազատության մեջ պահելուն։
    Անընդունելի է, երբ պետության կազմակերպչական ձախողումների (կոնկրետ՝ ՔԿՀ ուղեկցող անձնակազմի անբավարարության) հետևանքով տուժում է մարդու ազատության հիմնարար իրավունքը, իսկ դատավոր Գևորգ Պողոսյանը շարունակում է անտեսել իրավական պետության պահանջները՝ մարդուն անհարկի զրկելով արդար դատաքննության իրավունքից։
    ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ
    Ուղղված՝
    ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին,
    ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին,
    ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին
    ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին
    Տիկնա՛յք,
    Այն իրականությունը, որում պետական համակարգը կալանավորին դատարան հասցնելու տեխնիկական պարտականությունը՝ ուղեկցողների անբավարարության պատճառով, վերածում է մարդու ազատության և արժանապատվության շարունակական ոտնահարման, վկայում է ոչ միայն վարչական սնանկության, այլև իրավական փիլիսոփայության հիմնարար ճգնաժամի մասին։
    Դեռևս հնագույն իմաստասերներն էին հիշեցնում, որ օրենքն ու արդարությունը չպետք է լինեն մահակ պետության ձեռքում կամ անհոգի բյուրոկրատական մեքենայի անխնա կոնվեյեր։ Երբ մարդը գտնվում է անազատության մեջ ամիսներ ու տարիներ, իսկ դատական համակարգը «արդարադատություն» է իմիտացնում ամիսը մեկ կամ երկու ամիսը մեկ անգամ նիստ նշանակելով և անվերապահորեն երկարաձգելով կալանքը, դա այլևս իրավունքի կիրառում չէ, այլ բռնության արդարացում։
    Հիշե՛ք, որ ազատության սահմանափակումը պետության ամենածանր բացառիկ լիազորությունն է, որը չի կարող ծառայել որպես պետական մարմինների անգործության և կազմակերպչական անկարողության քողածածկույթ։
    Արդարադատությունը, որը զուրկ է մարդասիրությունից և ողջամիտ ժամկետների գաղափարից, դադարում է արդարություն լինելուց՝ վերածվելով ինքնանպատակ պատժի։
    Փաստաբան` Զարուհի Փոստանջյան
    30 հուլիս, 2026 թվականԼուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:Հնարավոր է սա տեքստ նկարն էՀնարավոր է սա մեկ կամ մի քանի մարդիկ նկարն էՀնարավոր է սա մեկ կամ մի քանի մարդիկ նկարն է

    Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:




    դիտվել է 230 անգամ

  • Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին

    Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչինՀայ ըմբիշ Էրիկ Պապիկյանը (65 կգ) առաջին մենամարտում 9:1 հաշվով հաղթել է ադրբեջանցի Ռաշիդ Նազարովին։

    Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ընթանում է Ազատ ոճի ըմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունը։

  • Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան

    Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան

  • Փաշինյանը հետևողական կերպով ոչնչացնում է քաղաքական ու հանրային դաշտը և լռեցնում ընդդիմադիր ձայները․

    Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

    Իշխանությունները շարունակում են քաղաքական բռնաճնշումները և բանտարկությունները հայտնի ու ազդեցիկ ընդդիմախոսների դեմ:

    Ի թիվս նախորդ բազմաթիվ դեպքերի՝ վերջին ցցուն դրվագներից են Ավետիք Չալաբյանի ապօրինի բանտարկությունը, Նարեկ Կարապետյանի դեմ կարված քրեական գործը և Լիպարիտ Դրմեյանի դեմ պատվիրված հետապնդումը: Դե իսկ Գագիկ Ծառուկյանի բեմադրված ձերբակալությունն էլ ոչ միայն իրավական ու քաղաքական, այլև՝ լրացուցիչ բարոյական սահմաններ է անցել:

    Փաշինյանը հետևողական կերպով ոչնչացնում է քաղաքական ու հանրային դաշտը և լռեցնում ընդդիմադիր ձայները՝ Հայաստանը օրեցօր գլորելով ավտորիտարիզմի անդունդը՝ ի հակառակ իր «ժողովրդավարական երդումների»:

    Բոլոր քաղաքական հետապնդումները պետք է դադարեցվեն, և դրա համար հանրային ճնշումը շատ կարևոր է: