Ստամբուլի Սուրբ Կարապետ հայկական եկեղեցու գերեզմանատան վրա հարձակման գործով կասկածյալ Մուհարրեմ Կյունը կալանավորվել է, գրում է Agos-ը։
Դատախազությանը տված իր ցուցմունքում 55-ամյա մեղադրյալ Մուհարրեմ Կյունը խոստովանել է հարձակումը՝ նշելով, որ անօթևան է, ոչ մեկից հրահանգներ չի ստացել և զղջացել է իր գործողությունների համար։
Մեղադրյալի դեմ կազմվել է մեղադրական եզրակացություն՝ Թուրքիայի քրեական օրենսգրքի 153/1 հոդվածի համաձայն՝ պաշտամունքի վայրերը և գերեզմանատները վնասելու համար:
Մեղադրյալը դատարանի առջև կկանգնի օգոստոսի 20-ին:
Leave a Reply