Blog

  • ՀՀ նախագահը Վարդգես Մահտեսյանին է հանձնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևը՝ Երախտագիտության մեդալը | Քաղաքականություն

    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին և նրան հանձնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևը՝ Երախտագիտության մեդալը։

    Ողջունելով Վարդգես Մահտեսյանին՝ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նրան, բարձր գնահատել հայանպաստ գործունեությունն ու Հայաստան-Կիպրոս հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ավանդը և մաղթել հետագա հաջողություններ։

    2021 թվականին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ, որոշում էր կայացվել Երախտագիտության մեդալով պարգևատրել Վարդգես Մահտեսյանին Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար:

  • Հայաստանը 6 ամսով արգելում է տոմատի մածուկի ներմուծումըԿիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքովՏելեգրամի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱյսօր Նարեկ Կարապետյանը մի քանի ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս ՊետրոսյանԺամանակակից գյուղատնտեսության զարգացման կարևոր նախապայմաններից մեկը բարձր տեխնոլոգիական լուծումների կիրառումն է. Մխիթար ՀայրապետյանԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալովՄիրզոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինՆԳՆ ջրափրկարարներին հա

    Հայաստանը 6 ամսով արգելում է տոմատի մածուկի ներմուծումըԿիպրոսում Մեծ Բրիտանիայի ավիաբազայում ադրբեջանցի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության կասկածանքովՏելեգրամի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱյսօր Նարեկ Կարապետյանը մի քանի ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս ՊետրոսյանԺամանակակից գյուղատնտեսության զարգացման կարևոր նախապայմաններից մեկը բարձր տեխնոլոգիական լուծումների կիրառումն է. Մխիթար ՀայրապետյանԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալովՄիրզոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինՆԳՆ ջրափրկարարներին հաջողվել է փրկել 22-ամյա երիտասարդի կյանքը. ՏեսանյութՍուրճի վերամշակման արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՀակախտրականության մասին օրենքը պետք է ընդունվի, հանրային հստակ պահանջ կա․ ՆԳ նախարարՎոլգոգրադի մարզը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման․ հրդեհվել է Wildberries-ի պահեստը, տներ են վնասվելՎարչապետի աշխատակազմում 5 և ավելի տարիների ընթացքում ձեռք բերած փորձառությունս այսուհետև որպես Ազգային Ժողովի պատգամավոր կօգտագործեմ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի. Տարոն ՉախոյանԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ ՓաշինյանիԱրարատ Միրզոյանն ընդունել է Իրանի փոխարտգործնախարարինԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոն Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչԿհանդիպենք Ազգային ժողովում. Նազելի Բաղդասարյանը ավարտել է իր աշխատանքը վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնումՈստիկանները ձերբակալել են առողջությանը ծանր վնաս պատճառած եղբայրներին․ երկուսն էլ կալանավորվել ենMoody’s-ն արդեն իսկ արձանագրում է, որ Հայաստանի տնտեսության ներուժն ուժեղացել է. ՓաշինյանԿոտայքի մարզպետը հրաժարական է ներկայացրելՍուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի և Արգենտինայի Ռիվեր Փլեյթ հիվանդանոցի, Բուենոս Այրես քաղաքի Բելգրանո Ադվենտիստ հիվանդանոցի միջև առաջիկայում նախատեսվում են փոխադարձ այցեր և համագործակցություններՌոստոմյան Հրաչին հեռացրին ևս մեկ ֆեդերացիայից. Ֆեդերացիայի նախագահ նշանակվեց Արթուր ՆազարյանըՀՀ պաշտպանության և ՆԳ նախարարները կվերանշանակվենԱմբերդի նախկին ղեկավարը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, ապօրինի օտարել է համայնքապատկան 9 հողակտոր. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեՀայաստանն ընտրվել է 2027 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նստաշրջանի փոխնախագահԻմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են. Արայիկ ՀարությունյանՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինԴատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամԳագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամԱԺ շենքում լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակման փոփոխություն չի եղել. Ռուբեն ՌուբինյանԸնտրակաշառք տալու, ստանալու դեպքով ձերբակալվել է ՀՅԴ անդամ, հասարակական գործիչ Արա ՆախշքարյանըԿարող ենք Իրան 2 անգամ առնվազն ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել, փոխարենը 2 անգամ ավելի շատ գազ ստանալ. Դավիթ ԽուդաթյանՇիրակի մարզում սպանության դեպք չի արձանագրվել, նվազել են համակարգչային հափշտակության դեպքերըԶինծառայող Ա. Հ.-ի դшժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ ենՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԷդվարդ Ասրյանը N բանակային զորամիավորումում հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներինՄխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»ՏԿԵՆ-ում տեղի է ունեցել «ՀԷՑ» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային լսումըԱրմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինԻրանի էներգետիկայի նախարարը և ՀՀ ՏԿԵ նախարարը քննարկել են Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ էլեկտրաէներգետիկական միջանցքների ստեղծման հարցըԽիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր էՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն ԻնյարիտուՀայկ Կոնջորյանը անդրադարձել է եղբոր հետ կապված աղմկահարույց միջադեպինՈստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողիՖրանսիայի ֆուտբոլի տղամարդկանց ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Զինեդին ԶիդանըՊուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցելԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿԱվետ Կոնջորյանի ծեծի գործով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԸմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 5 մասնակից ունիՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցելՉեռնոգորիան Հայաստանում վիզաների կենտրոն կբացիՌոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԻսրայելի հետ հակամարտությունը չի համապատասխանում Սիրիայի շահերին. Ահմեդ աշ-ՇարաաԿԸՀ-ն Երևանի ավագանու մանդատ է տվելՔննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցերՀութիները սպառնում են փակել Կարմիր ծովը2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամՀայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով 1 անձ ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումըԹեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներինՃՏՊ Արարատի մարզում՝ հրդեհի բռնկմամբ․ կան զпհեր և տուժածներ2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն ԱզիզյանԴավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ Հայաստանի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ ունեցավ աշխարհի չեմպիոններՏԿԵ նախարարը և Իրանի փոխնախագահը քննարկել են ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունըՀրապարակվել է 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. ՀԷՑ-ն այդ ցանկում արդեն 13-րդ տեղում է․ Ռոմանոս ՊետրոսյանՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետԵրկրաշարժ՝ Վրաստանի Դմանիս քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտքՈւրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններըԻրանն ու Հայաստանը նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել էներգետիկ ոլորտումՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումԿանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետՀայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոնՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 24-27-ը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպություններում հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել. ՍԱՏՄ10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնի«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Օրագիր.News լրատվականինՀրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհըԻնչքան կալուգացին դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով.Տարոն ՉախոյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. ԿիբեռոստիկանությունՌոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումըԱիդա Ազատյանը հռչակվել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոնՀայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտԿառավարությունն ընդունել է ՀԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրով միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունըՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել«Արարատցեմենտը» պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարանԱԳ նախարարի տեղակալը և ֆրանսիացի գործընկերը գոհունակությամբ նշել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՔԿ-ն՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում գտնվող որոշ տաղավարների կապարակնքման վերաբերյալՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցերԵվրամիության երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթըՄեծ Բրիտանիան Իրանից տարհանել է իր ամբողջ դիվանագիտական անձնակազմըՀուզիչ, սրտաճմլիկ տեսանյութեր անելուց առաջ շնորհակալություն կհայտնես կաշառատու հոպարին, էս ամենի մեջ քեզ ներքաշելու համարՀուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Թորոսյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել ենԲագրատաշենի և Ագարակի անցակետերի տարածքում բեռնատարների համար պարտադիր կուտակային կայանատեղիներ կստեղծվեն

  • «Նիկո՛լ, երկու ամիս համբերի ու կտեսնես՝ դու էլ չես լինելու»․ Սամվելյան


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ)


    Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը


    Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը

  • Սարամագուի «Կուրությունը», մարդն ու փլուզվող հասարակարգը

    Ի՞նչ կլինի, եթե մի օր մարդիկ դադարեն տեսնել։ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ժոզե Սարամագուի «Կուրություն» վեպը (1995) անհայտ քաղաքում բռնկված «սպիտակ կուրության» մասին է։  
    Այն լույս է ընծայել  «Անտարես» հրատարակչությունը։ Պորտուգալերենից թարգմանել է Կառա Չոբանյանը, որի հետ էլ զրուցել ենք։
    – Սարամագուի «Կուրությունը» կյանքի այլաբանական պատկերն է։ Կույրերի երկրում բարոյական անկումը հասնելու էր ամենացածր կետին։ Ու դրա պատճառը չտեսնե՞լն էր,  բնականից շեղո՞ւմը, թե՞ փլուզվող աշխարհակարգը։
    – Կան ստեղծագործություններ, որոնք ընթերցողները, գրականագետները, քննադատները միանշանակ են ընկալում: Հնարավոր է, որ մի խմբի կարծիքը շեղվի ընդհանուրի ընկալումից, բայց այդ խումբը երբեք մեծաքանակ չի լինում: Բայց կան այնպիսի գործեր, որոնք ամեն մեկը յուրովի է ընկալում: Ըստ իս՝ Սարամագուի «Կուրությունն» այդ գործերից է: 
    Երեք պատճառ եք նշել, ուրեմն երեքն էլ հնարավոր եք համարել, երեք տարբեր ձևերով կարող եք ընկալել վեպը: Իմ ընկալմամբ՝ Սարամագուն ցույց է տվել, թե որքան խոցելի է մարդ արարածը, նրա ստեղծած համակարգը, քաղաքական ու հասարակական կարգը, առօրյա կենսակերպը աղետների, համաճարակների դեպքում: Հարցը կուրությունը չէ: Նույն հաջողությամբ կարող էր խլությունը լինել կամ հոտառության կորուստը, որոնք դարձյալ փլուզելու էին այդ համակարգը: Գուցե ավելի դանդաղ, քան կուրությունը, բայց միևնույն է, փլուզելու էին: Մենք աչքներիս առաջ դրա վառ օրինակն ունենք. ոչ վաղ անցյալում քովիդի համավարակը, երբ մի քանի օրում կյանքը հանկարծ կանգ առավ, շեղվեց այն բնականոն ընթացքից, որին սովոր էինք և չգիտենք, թե ուր կհասնեինք, եթե մի քանի ամսից համավարակը չնահանջեր: 
    Ինչ վերաբերում է բարոյական անկմանը, ես չեմ կարծում, որ համատարած բարոյական անկում է տիրում: Միշտ էլ ծայրահեղ իրավիճակներում, լինի պատերազմ, համաճարակ, թե բնական աղետ, ամեն ինչ սրվում է՝ բարոյական անկումը խորանում է, սակայն որոշ մարդկանց մեջ էլ մինչև այդ չերևացող կամ թաքնված դրական հատկանիշներ են ի հայտ գալիս, եղածները՝ ավելի վառ արտահայտվում: Մուգ ակնոցով աղջիկը, օրինակ: Երբեք երեխա չունեցած, մարմնական վայելքներով ապրող, թեթևաբարո երիտասարդ աղջիկն ի՜նչ հոգատարությամբ, համբերատարությամբ, գորովանքով, պատասխանատվությամբ, նույնիսկ անձնուրացությամբ է խնամում շլաչք փոքրիկին, սուղ ուտելիքը կտրում  բերանից, որ իրեն միանգամայն օտար երեխան հանկարծ քաղցած չմնա: Կամ ինչ սիրով ու պատասխանատվությամբ է վերաբերվում ծնողներին: Կամ, օրինակ, անքնությամբ տառապող կինը, երբ չարագործների մոտ գնալիս բժշկի կինը հաշվից դուրս է թողնում նրան, համերաշխության ինչ բարձր զգացում է դրսևորում՝ կամավոր գնալով այն նվաստացմանը, ինչին ենթարկվելու են մյուսները, այն դեպքում, երբ ոչ ոք չէր մեղադրի նրան բժշկի կնոջ ընձեռած հնարավորությունից օգտվելու համար:
    – Բժշկի կինը խուսափում է անկումից, առաջնորդի դեր է ստանձնում, որովհետև միա՞կն է, որը շարունակում է տեսնել։ Գուցե գրողը  կիրառում է «մի՞թե կարող է կույրը կույրին առաջնորդել» բանաձևո՞ւմը։
    – Այո, բժշկի կինը խուսափում է անկումից և առաջնորդի դեր է ստանձնում, քանի որ միակն է, որ տեսնում է, բայց իմ կարծիքով ստանձնելու էր այդ դերը, եթե նույնիսկ կուրանար: Կամ եթե ոչ նա, ապա անպայման բարձր բարոյական արժեքներ ունեցող մեկը: Չէր կարող տեսողությունը պահպանած չարագործ մեկը առաջնորդի դեր ստանձնել, այդպիսի մեկը միայն բռնապետության պես մի համակարգ կարող էր ստեղծել՝ է՛լ ավելի մեծ տառապանքներ պատճառելով մյուսներին, որը, սակայն, ինչպես ցանկացած բռնապետություն, կփլուզվեր ի վերջո: 
    Դեռևս հրատարակման փուլում գտնվող թարգմանություններիցս մեկում մի նախադասություն կա, որը տեղին է նաև այս դեպքում՝ «Վերջին պահին միշտ եղել է զինվորների մի դասակ, որը փրկել է քաղաքակրթությունը»: Ես հավատում եմ, որ ծայրահեղ իրավիճակներում միշտ գտնվում են անձինք կամ անձանց խումբ, որոնք առաջնորդի դեր են ստանձնում և փրկում մյուսներին: Քաղաքակրթությունը փրկող դասակն այս վեպում բժշկի կինն է:
    -Ոչ ավանդական կետադրությունը՝ նկարագրությունների ու երկխոսությունների  միահյուսումը, ընդգծում է պատումի խորհրդավորությունը։ Իբրև թարգմանիչ՝ ինչպե՞ս էիք վերաբերվում սրան։ Առհասարակ Սարամագուի լեզվի, ոճի, թարգմանության ընթացքի մասին ի՞նչ կասեք։
    – Ծանոթ եմ իսպանացի և պորտուգալացի ընթերցողների կարծիքներին ու տպավորություններին գրքի վերաբերյալ և գիտեմ,  որ ոմանց տարօրինակ է թվացել կետադրությունը, նույնիսկ բարդացրել ընթերցանությունը: Ինքս դժվարություն չեմ ունեցել, մանավանդ որ այլ գրքերից արդեն ծանոթ էի Սարամագուի ոճին: 
    Սովորաբար ես արագ եմ ընտելանում հեղինակների ոճին և ոչ ավանդական կետադրությանը, եթե այդպիսին կա, հատկապես Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» վեպի քսան-երեսունէջանոց նախադասություններից և Դելիբեսի «Անմեղ սրբեր»-ից հետո, որտեղ ամեն գլուխը մի նախադասություն է: Միակ դժվարությունը թերևս բնագրային լեզուն՝ պորտուգալերենն էր, որին նույնքան ազատ չեմ տիրապետում, ինչքան իսպաներենին, և ճշգրիտ թարգմանելու համար սովորականից ավելի հաճախ էի ստիպված լինում բառարան նայել, ինչը ժամանակի առումով երկարաձգում էր աշխատանքը: 
    -Եկեղեցում սրբապատկերների աչքերը փակելն ի՞նչ է խորհրդանշում․ այն, որ մարդը պետք է ապավինի սեփական ուժերի՞ն, թե՞ գիտակցում, որ նույնիսկ աստվածներն են երես թեքում, երբ մարդն այդքան ցածր է ընկնում։ 
    – Նորից եկանք վեպի յուրովի ընկալումներին: Ձեր հարցի մեջ էլի պատասխաններ են հնչում, այսինքն՝ դարձյալ երկու ընկալում: Ամենևին չբացառելով Ձերը, ես էլ ավելացնեմ իմը: Իմ կարծիքով մեկը՝ հավանաբար հենց քահանան էր կապել սրբերի աչքերը, ինչպես պնդում է կույրերից մեկը, պարզապես ամոթից այն նվաստացուցիչ վիճակի, անկման և ապականության համար, որում հայտնվել են: 
    Չէ՞ որ եկեղեցին այն վայրն է, ուր մարդիկ մտնում են ոչ միայն խնդրելու, այլև հոգով մաքրվելու, խաղաղվելու համար: Ի՞նչ կարող էին խնդրել հիմա Աստծուց ու սրբերից մարմնապես և հոգեպես ապականված կույրերը, և քահանան գերադասել էր, որ Աստված և սրբերը չտեսնեին իրենց անկումը:
    Արմինե Սարգսյան

  • «Ներդրումների վերադարձը»՝ պայմաններով․ ի՞նչ է նախատեսում ՀԿԵ-ի կոնցեսիոն պայմանագիրը

    Հայաստանի երկաթուղային համակարգի ապագայի շուրջ Երևան-Մոսկվա հեռակա վեճը նոր փուլ է մտել․ ռուսական կողմը հայկական կողմին պատասխանում է ֆինանսական պահանջների մասին նախազգուշացումներով։

    Այսպես, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության (ՌԺԴ) գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզերովը հուլիսի 30-ին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում (1, 2, 3) հայտարարել է, որ եթե հայկական կողմը որոշի դադարեցնել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կոնցեսիոն պայմանագիրը կամ փոփոխել դրա պայմանները, ՌԺԴ-ն իրավունք ունի ակնկալելու կատարված ներդրումների վերադարձը։ 

    «Կողմերի բոլոր իրավունքներն ու պարտականությունները սահմանված են կոնցեսիոն պայմանագրում, որի կողմ է նաև Հայաստանի կառավարությունը։ Մենք մեր հերթին մտադիր ենք խստորեն հետևել պայմանագրին, իսկ եթե հայկական կողմը դիտարկում է դրա դադարեցման կամ պայմանների փոփոխության հնարավորությունը, մենք իրավունք ունենք ակնկալելու կատարված ներդրումների վերադարձը»,- ասել էր նա։

    Միաժամանակ նա ներկայացրել է կատարված ներդրումների չափը․ «2008-2025 թվականներին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի միջոցներից և ՀԿԵ-ի սեփական եկամուտներից կատարված ներդրումները կազմել են 146 մլրդ դրամ՝ ավելի ստույգ՝ 145.77 մլրդ դրամ կամ շուրջ 396.3 մլն դոլար։ Այդ ամբողջ գումարը հաստատված է փաստաթղթերով»։

    Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն էլ իր հերթին արդեն հուլիսի 31-ին տված հարցազրույցում պնդել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղին» ռուսական ընկերությանն անհատույց փոխանցված ակտիվ չէ․ դրանում ներդրվել է ավելի քան 30 մլրդ ռուբլի, և եթե Հայաստանը միակողմանիորեն վերանայի իր պարտավորությունները՝ վնաս պատճառելով ներդրողին, ռուսական կողմը փոխհատուցում պահանջելու հիմքեր կունենա։

    Ռուս պաշտոնյաների հայտարարությունները հետևել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն դիտարկումներին, որ ՀԿԵ-ի հետ խնդիրները չկարգավորվելու դեպքում Հայաստանը կարող է դիմել արբիտրաժի։ Նա նաև առաջարկել էր քննարկել կոնցեսիան երրորդ կողմին փոխանցելու հնարավորությունը։

    Սակայն 2008 թվականին կնքված կոնցեսիոն պայմանագիրն արդյո՞ք իսկապես նախատեսում է ռուսական կողմի կատարած բոլոր ներդրումների անվերապահ վերադարձ։ Ի՞նչ փոխհատուցման մեխանիզմներ են գործում պայմանագրի դադարեցման տարբեր սցենարներում, և պայմանների փոփոխությունն ինքնին կարո՞ղ է Հայաստանի համար ֆինանսական պարտավորություն առաջացնել։

    «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է կոնցեսիոն պայմանագիրը և ռուս պաշտոնյաների հայտարարությունները համադրել դրա դրույթների հետ։ 

    Հիշեցնենք՝ 2008 թվականի փետրվարին ՌԺԴ-ի և Հայաստանի կառավարության միջև կնքվել է կոնցեսիոն պայմանագիր, որով երկրի երկաթուղային տրանսպորտի համակարգը կառավարման է հանձնվել ռուսական ՀԿԵ-ին։ Փաստաթղթի համաձայն՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը 30 տարի է՝ աշխատանքի առաջին 20 տարիներից հետո կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

    Պայմանագիրն իսկապես նախատեսում է փոխհատուցում պահանջելու հնարավորություն, սակայն դրա չափն ու իրավական հիմքը կախված են պայմանագրի դադարեցման պատճառներից, կողմերի հնարավոր խախտումներից, ՀԿԵ-ի ստացած շահույթից և կատարված ներդրումների՝ աուդիտով հաստատված ծավալից։ Իսկ պայմանագրի պայմանների փոփոխությունն ինքնին ներդրումների վերադարձի ավտոմատ պարտավորություն չի առաջացնում։

    Ի՞նչ է նախատեսում պայմանագիրը Հայաստանի կողմից դադարեցնելու դեպքում 

    Կոնցեսիոն պայմանագրի 17-րդ հոդվածում փոխհատուցման մեխանիզմը կախված է՝

    • պայմանագիրը ո՞ր կողմն է դադարեցնում,
    • ի՞նչ հիմքով է դադարեցվում,
    • արդյո՞ք ՀԿԵ-ն պատշաճ կատարել է իր պարտավորությունները,
    • որքա՞ն շահույթ է արդեն ստացել ընկերությունը,
    • ի՞նչ արժեք ունի շարժակազմը դադարեցման պահին։

    Օրինակ՝ եթե Հայաստանի կառավարությունը պայմանագիրը դադարեցնի կոնցեսիոների, այսինքն՝ ՀԿԵ-ի կողմից կատարված որևէ խախտման հիմքով, Հայաստանը պարտավոր է վճարել ենթակառուցվածքներում կատարված ներդրումների և մինչև դադարեցման պահը ստացված շահույթի տարբերության միայն 50 տոկոսը։ Այդ գումարը պետք է հաստատվի անկախ աուդիտորի կողմից։

    Շարժակազմի դեպքում փոխհատուցվում է ոչ թե դրա սկզբնական գնման արժեքը, այլ դադարեցման պահին ունեցած մնացորդային արժեքը՝ անկախ գնահատողի հաշվարկով։ Միաժամանակ ՀԿԵ-ն պարտավոր է Հայաստանին փոխհատուցել պայմանագրով նախատեսված գումարները, այդ թվում՝ նոր մրցույթի կազմակերպման փաստացի ծախսերը՝ առավելագույնը 2 մլն դոլարի սահմաններում։

    Հետևաբար նույնիսկ այս դեպքում խոսքը կատարված բոլոր ներդրումների վերադարձի մասին չէ։

    Եթե պայմանագիրը լուծում կամ դադարեցնում է ՀԿԵ-ն՝ Հայաստանի խախտման հիմքով 

    Եթե ՀԿԵ-ն դադարեցնում է պայմանագիրը Հայաստանի կառավարության կողմից խախտման հիմքով, ապա այս դեպքում այլ բանաձև է կիրառվում։ Սակայն նկատենք՝ Հայաստանի կառավարության կողմից պայմանագրի փոփոխության առաջարկը կամ բանակցություն սկսելը դեռ այս կետի կիրառման հիմք չէ։

    Նախ պետք է արձանագրվի կոնկրետ պայմանագրային խախտում, մյուս կողմին դրա մասին ծանուցվի և հնարավորություն տրվի այն վերացնելու։ Եթե խախտումը սահմանված ժամկետում չի վերացվում, ՀԿԵ-ն կարող է պայմանագիրը դադարեցնելու ծանուցում ներկայացնել։

    Այդ դեպքում ՀԿԵ-ն կարող է պահանջել՝

    • պայմանագրի վաղաժամկետ լուծման հետևանքով առաջացած ծախսերն ու վնասները,
    • պայմանագրի լուծմանը նախորդող երեք տարիներին ստացած շահույթի հանրագումարը,
    • ենթակառուցվածքներում կատարված ներդրումների և մինչև պայմանագրի լուծումը ստացված ընդհանուր շահույթի տարբերությունը։

    Եթե պայմանագիրը լուծվում է կոնցեսիոն գործունեության մեկնարկից երեք տարուց շուտ, նախորդ երեք տարիների շահույթի փոխարեն հաշվարկվում է գործունեության ամբողջ ժամանակահատվածի միջին տարեկան շահույթի եռապատիկը։

    Շարժակազմն այս դեպքում ևս հաշվարկվում է առանձին․ Հայաստանը պետք է այն ձեռք բերի անկախ գնահատողի սահմանած մնացորդային արժեքով։

    Վերադարձվում են ոչ բոլոր ներդրումները

    Պայմանագիրը հատուկ նշում է «ենթակառուցվածքներում կատարված ներդրումները», հետևաբար Բելոզերովի ներկայացրած 145.77 մլրդ դրամը հնարավոր չէ ամբողջությամբ ներառել այս բանաձևում՝ առանց դրա կառուցվածքը պարզելու։

    Հարկավոր է առանձնացնել՝ այդ գումարից որքանն է ուղղվել՝

    • երկաթուղային ենթակառուցվածքներին,
    • շարժակազմի ձեռքբերմանը կամ արդիականացմանը,
    • ընթացիկ պահպանմանն ու վերանորոգմանը,
    • ՀԿԵ-ի այլ ծախսերին։

    Օրինակ՝ եթե ՀԿԵ-ն ենթակառուցվածքներում ներդրել է 120 մլրդ դրամ և մինչև պայմանագրի լուծումը ստացել 30 մլրդ դրամ ընդհանուր շահույթ, ներդրումային բաղադրիչով կարող է պահանջել 90 մլրդ դրամ, ոչ թե ամբողջ 120 մլրդը։

    Միայն շահույթ չստանալու դեպքում այս բաղադրիչը կարող է հավասարվել ենթակառուցվածքներում կատարված ամբողջ ներդրմանը։ Սակայն նույնիսկ այդ դեպքում շարժակազմի սկզբնական արժեքը չի վերադարձվում․ այն ձեռք է բերվում դադարեցման պահին ունեցած մնացորդային արժեքով։

    Բելոզերովի հրապարակած 145.77 մլրդ դրամը չի կարելի նույնացնել Հայաստանի հնարավոր ֆինանսական պարտավորության հետ։ Այդ թիվը ներառում է ՌԺԴ-ի միջոցներից և ՀԿԵ-ի սեփական եկամուտներից կատարված ընդհանուր ներդրումները, մինչդեռ պայմանագիրը, ինչպես վերևում ներկայացրինք, տարբեր կերպ է դիտարկում ենթակառուցվածքային ներդրումները, շարժակազմը և այլ ծախսերը։ 

    Ինչ վերաբերում է կողմերի փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը դադարեցնելուն, ապա այդ դեպքում ֆինանսական հետևանքներ սահմանված չեն։ Պայմանագրի համաձայն՝ դրանք որոշվում են կողմերի բանակցությունների և ձեռք բերված համաձայնության արդյունքում։

    Այսպիսով՝ Բելոզերովի հայտարարությունը պայմանագրային հիմքից ամբողջությամբ զուրկ չէ։ Հայաստանի կողմից պայմանագրային պարտավորությունների խախտման հաստատման և ՀԿԵ-ի նախաձեռնությամբ պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում ընկերությունն իսկապես կարող է պահանջել ենթակառուցվածքային ներդրումների ու ստացված շահույթի տարբերությունը, ինչպես նաև այլ ծախսերի և վնասների փոխհատուցում։

    Սակայն Բելոզերովի ձևակերպումը թերի և մոլորեցնող է։ Նա նույնացնում է պայմանագրի պայմանների հնարավոր փոփոխությունը և դրա վաղաժամկետ լուծումը, չի նշում փոխհատուցման համար անհրաժեշտ իրավական պայմանները և տպավորություն է ստեղծում, թե Հայաստանը բոլոր դեպքերում պարտավոր է վերադարձնել ռուսական կողմի հայտարարած ամբողջ ներդրումը։

    Իրականում փոխհատուցման իրավական հիմքը և չափը կախված են պայմանագրի դադարեցման պատճառից, կողմերի հնարավոր խախտումներից, ենթակառուցվածքային ներդրումների կառուցվածքից, ՀԿԵ-ի ստացած շահույթից, շարժակազմի մնացորդային արժեքից և, վեճի դեպքում, արբիտրաժի գնահատականից։

    Հասմիկ Համբարձումյան

  • Ֆիլհարմոնիկը կրկին Սյունիքում էր – Սյունիք ՀԸ

    Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մարզային շրջագայությունը շարունակեց Կապանում։ Էդուարդ Թոփչյանի ու Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ ամեն տարի Սյունիք գալը իրենց պարտքն են համարում։ Համերգային վերջին ծրագիրը կլինի Գորիսում։

  • Եթե ընդդիմությունը կրեատիվ մտածելակերպ ունենա, կկարողանա իշխանափոխության հասնել երկու շաբաթվա նախապատրաստական աշխատանքից հետո

    Եթե ընդդիմությունը կրեատիվ մտածելակերպ ունենա, կկարողանա իշխանափոխության հասնել երկու շաբաթվա նախապատրաստական աշխատանքից հետո Hayacq.com-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նշեց, որ ընդդիմությունը չի կարողանում որոշակի եզրահանգումներ անել և ճիշտ գնահատել երկրում ստեղծված իրավիճակը։ 

    «Ընդդիմությունը չի հասկանում, որ կառավարման համակարգը սահմանադրական ճանապարհով ապամոնտաժելու համար չեն կարող ստանդարտ գործիքներ օգտագործել։ Սպասում են, որ հայ-ռուսական վատթարացող հարաբերությունների արդյունքում փոփոխություն կլինի։

    Հիմա իրավիճակը փոխվել է, և ընդդիմությունը Խորհրդարանում ավելի շատ պատգամավորներ ունի, քան նախկինում։ Հասարակությունն իշխանափոխության մասով իր գործը կատարել է։ Եթե ընդդիմությունը կրեատիվ մտածելակերպ ունենա, ապա երկու շաբաթվա նախապատրաստական աշխատանքից հետո կկարողանա սեպտեմբերին իշխանափոխություն իրականացնել։ Սակայն հստակ է, որ առանց դրսի աջակցության Հայաստանում իշխանափոխություն իրականացնել հնարավոր չէ։

    Իշխող քաղաքական ուժն իրականացնում է հավաքական Արևմուտքի ծրագիրը՝ Արցախի հարցի փակումը, «Զանգեզուրի միջանցք» կոչվածի տրամադրումը ԱՄՆ-ին և ռուսական ռազմաքաղաքական ու ռազմատնտեսական ազդեցության չեզոքացումը:

    Վատթարացող տնտեսության ֆոնին ԵՄ օգնությունը Հայաստանին մեծ պետք է լինի՝ տարեկան նվազագույնը մեկ միլիարդ եվրո, որը դժվար թե պատրաստ լինեն տրամադրել։ Նիկոլ Փաշինյանը կարող է քիչ գումար խնդրել՝ ոստիկանության, ԱԱԾ-ի, բանակի, իր քաղաքական թիմի և պետական ապարատի աշխատավարձը վճարելու համար, որպեսզի դրա միջոցով իշխանության մնա։ 

    Հիմա Խորհրդարանում դիրքային պայքար է ընթանալու՝ թե ով, ումից, որքան պատգամավոր «կփախցնի»»,–նշեց Արմեն Բադալյանը։

  • «Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան


    Քաղաքականություն





    Նարեկ Կարապետյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանի՝ գործարանների և բարեգործության վերաբերյալ հայտարարությունները՝ ընդգծելով, որ որևէ ձեռնարկություն պատկանում է իր սեփականատիրոջը, ոչ թե իշխանությանը։

    «Այն գործարանը` «Արարատցեմենտը», որն ուզում է պետականացնել, ո՛չ իրենն է, ո՛չ պետությանը։ Այն պատկանում է սեփականատիրոջը։ Մարդու ունեցվածքն այդ մարդու սեփականությունն է։ Ի՞նչ է ուզում՝ գնանք մարդկանց սեփականազրկե՞նք»,- ասել է Կարապետյանը։

    Նա նաև հակադարձել է բարեկարգման վերաբերյալ Փաշինյանի դիտարկումներին՝ հորդորելով նախ ուշադրություն դարձնել «Հայկական ժամանակի» գրասենյակի դարպասներին։ Կարապետյանի խոսքով՝ քննադատվող անձը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել, շինարարություն ու բարեկարգում կատարել, մինչդեռ իշխանությունը փորձում է ամեն ինչին բացասական որակում տալ։



  • Ինչպե՞ս է նշանակվել Կոնջորյանի կինը «Հայփոստ»-ի տնօրեն և ի՞նչ բանաձևով է բարձր աշխատավարձ ստանում. Ա

    Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կինը՝ Շուշան Ալեքսանյանը, 2024-ի նոյեմբերին դարձավ փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ-ի տնօրեն։ «Հայփոստ»-ն ամբողջությամբ պետական ընկերություն է։ Ըստ Շուշան Ալեքսանյանի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ այս պաշտոնում Ալեքսանյանի տարեկան աշխատավարձը գերազանցում է 118 հազար դոլարը, ըստ այդմ՝ իշխանական պատգամավորի կինը պետական ընկերությունից ամսական ստանում է ավելի քան 3.6 մլն դրամ կամ մոտ 10 հազար դոլար աշխատավարձ։ Սրան զուգահեռ՝ «Հայփոստ»-ի 2025 թվականի հաշվետվությունից պարզ է դառնում, որ ընկերության վիճակը որոշ ֆինանսական ուղղություններով անցած տարի վատթարացել է։

    Ինչպե՞ս է նշանակվել Ալեքսանյանը

    Հայաստանյան փոստային կապի օպերատորը 2006-ից հանձնված էր հավատարմագրային կառավարման արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի ընկերությանը։ 2020-ին հավատարմագրային կառավարման ժամկետն ավարտվեց, ու այն անցավ պետության կառավարմանը։

    «Հայփոստ»-ի տնօրենը նշանակվում է ընկերության դիտորդ խորհրդի կողմից՝ մրցութային կարգով։ «Ազատություն»-ը դիմել է «Հայփոստ»-ին և ընկերության կառավարումն իրականացնող Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ մրցութային նիստերի բոլոր արձանագրությունները տրամադրելու խնդրանքով, ինչպես նաև խնդրել է տեղեկացնել, թե «Հայփոստ»-ի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթին քանի անձ և ովքեր են մասնակցել։ Ո՛չ ընկերությունից, ո՛չ նախարարությունից այս հարցերին չեն պատասխանել։ Իսկ ովքե՞ր են «Հայփոստ»-ի դիտորդ խորհրդի անդամները. պետական ընկերության ղեկավար կազմի մասին այս տեղեկությունները ևս չեն տրամադրվել «Ազատությանը»․ ըստ «Հայփոստ»-ի՝ դրանք անձնական տվյալներ են։

    Փաստացի, «Հայփոստ»-ի և այն կառավարող նախարարության պատասխաններից հնարավոր չէ հասկանալ՝ որքանով է ընկերության տնօրենի մրցույթը եղել անաչառ ու մրցակցային, և կառավարչական որ արժանիքների համար է հենց Հայկ Կոնջորյանի կինը նշանակվել այդ պաշտոնում։

    Բարձր աշխատավարձ՝ գոյություն չունեցող բանաձևի հիման վրա

    Պաշտոնական աղբյուրները հրաժարվել են նաև մանրամասնել՝ ինչպես է գոյացել «Հայփոստ»-ի տնօրենի աշխատավարձը, որն ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի գերազանցում է 3.6 միլիոն դրամը։ Այդ աշխատավարձը սահմանում է ընկերության բաժնետերը, այսինքն՝ Կառավարությունն ի դեմս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության։ Ի՞նչ բանաձևով է ձևավորվում «Հայփոստ»-ի տնօրենի աշխատավարձը, «Ազատություն»-ը հետաքրքրվել էր նախարարությունից, որտեղից ի պատասխան հայտնել են՝ «Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրենի աշխատավարձի ձևավորման առանձին բանաձև առկա չէ», չկան չափորոշիչներ ու առանձին սկզբունքներ։

  • Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամասի նկատմամբ

    Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Աղայան փողոցի 7-րդ շենքի 51,9 քմ ընդհանուր մակերեսով թիվ 97 նկուղային տարածքի և 0,08 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 21 միլիոն 690 հազար դրամ: Այս մասին #հատիկառհատիկ հեշթեգով ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: