Blog

  • ԱՄՆ-ն հույս ունի, որ ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթվա ընթացքում աստիճանաբար կսկսի հանձնել զենքը․ AP

    ԱՄՆ իշխանություններն ու վերջիններիս նախաձեռնությամբ ստեղծված «Խաղաղության խորհրդի» ներկայացուցիչները կարծում են, որ պաղեստինյան ծայրահեղական «ՀԱՄԱՍ» շարժմանը ենթակա ոստիկանական ուժերը առաջիկա երկու շաբաթվա ընթացքում սկսելու են զենք հանձնել Գազայի ժամանակավոր իշխանություններին։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է Associated Press (AP) գործակալությունը։

    Ամերիկյան ղեկավարությունը լավատեսորեն է տրամադրված Գազայի խաղաղ կարգավորման համաձայնագրի երկրորդ փուլի շուտափույթ իրականացման հարցում։ Այնուամենայնիվ, խոսքը դեռևս վերաբերում է միայն «ՀԱՄԱՍ»-ի վերահսկողության տակ գտնվող ոստիկանական ստորաբաժանումներին։ «ՀԱՄԱՍ»-ի հիմնական զինված ուժերի զինաթափման, այդ թվում՝ ծանր սպառազինության հանձնման ժամկետները դեռևս անհայտ են։ ԱՄՆ իշխանությունների և «Խաղաղության խորհրդի» որոշ ներկայացուցիչների գնահատմամբ՝ այդ գործընթացը կարող է ձգվել 200-ից 350 օր։

    Ինչպես հինգշաբթի օրը հայտնել է Axios պորտալը, Վաշինգտոնում կարծում են, որ «ՀԱՄԱՍ» շարժման զինաթափումը կսկսվի առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում։ Ձեռք բերված փոխհամաձայնության համաձայն՝ «ՀԱՄԱՍ»-ն ու Իսրայելը մոտ 7-8 ամսվա ընթացքում պետք է փոխադարձության սկզբունքով մի շարք քայլեր ձեռնարկեն, որոնց իրականացումը կհաստատվի անկախ կողմի կողմից։ Հրապարակման համաձայն՝ նախատեսվում է նաև հիմնովին ոչնչացնել «ՀԱՄԱՍ»-ի ջոկատների կողմից օգտագործվող թունելներն ու զենքի արտադրամասերը։

    Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհուրդը պայմանավորվել է Գազայում ՀԱՄԱՍ-ի և այլ զինված խմբավորումների լիակատար զինաթափման շուրջ։ ԱՄՆ նախագահը նաև հայտարարել էր, որ դրանից հետո իսրայելական ստորաբաժանումները դուրս կբերվեն Գազայից:

  • Երևան-Սևան ավտոճանապարհին օտարերկրացի վարորդը «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ մոպեդավարը հիվանդանոցում մահшցել է

    Այսօր՝ հուլիսի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11:45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում Թուրքմենստանի Հանրապետության քաղաքացի 37-ամյա Բեգենչ Չ․-ն իր վարած «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

    Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

    Հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

    Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

  • Դատարանը վարույթ է ընդունել Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցը – ԱՄԲԻՈՆ NEWS

    Սիրելի´ հայրենակիցներ,

    Ինչպես նախկինում տեղեկացրել էի, հայց էի ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ այն հայտարարության վերաբերյալ, որը նա արել էր սույն թվականի հունիսի 11-ին։ Նա հայտարարել էր, որ ընդդիմության բոլոր ընտրողները, առանց բացառության, ընտրել են ընտրակաշառքով, իսկ ՔՊ-ի ձայներն օրգանիկ են։

     

    Դատարանը վարույթ է ընդունել հայցը, և այսօր ստացա համապատասխան որոշումը։

    Շարունակելի…

  • Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ադրբեջանի մայրաքաղաքի էլիտար բնակելի համալիր Port Baku Residence-ում հրդեհ է բռնկվել։



    Հրդեհի վայրում արդեն աշխատում են Ադրբեջանի ԱԻՆ-ի ստորաբաժանումները, որոնք ժամանել են՝ հրդեհը մարելու և իրավիճակը վերահսկողության տակ առնելու նպատակով։

    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն արձագանքել է դատարանի որոշմանը | Հայաստան

     «Այսօր՝ հուլիսի 31-ին, հայտնի դարձավ, որ ընդհանուր իրավասությունների դատարանը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկատվությունը հերքելու և փոխհատուցում վճարելու պահանջների վերաբերյալ։

    Նիկոլ Փաշինյանը զրպարտչական արտահայտություններ էր թույլ տվել Ռոբերտ Քոչարյանի հասցեին, իսկ դատարանն այն համարել է գնահատողական դատողություն»։ Այս մասին գրում է Yerevan.Today-ը ։

    Այս առիթով լրատվամիջոցը դիմել է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գարսենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին՝ գնահատական տալու դատարանի որոշմանը։ Միկոյանն ասել է, որ Առաջին ատյանի դատարանը մերժելով ՀՀ երկրորդ նախագահի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, չի հաստատել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ճշմարտացիությունը, դրանք համարել է Փաշինյանի սուբյեկտիվ գնահատողական դատողություններ։

    «Հիրավի, մտահոգիչ է դատարանի այն մոտեցումը, ըստ որի՝ այդ արտահայտությունները գնահատվել են՝ հաշվի առնելով, որ դրանք հնչեցվել են ոչ թե որպես քաղաքացի Նիկոլ Փաշինյանի, այլ հենց Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից՝ կառավարության նիստում։ Ստացվում է՝ որքան բարձր է պաշտոնը, այնքան լայն են անձի վերաբերյալ ամենածանր գնահատականներ հնչեցնելու սահմանները։

    Դատարանի տրամաբանությունից բխում է, որ կարելի է նույն կերպ Նիկոլ Փաշինյանի հասցեին ևս հնչեցնել առերևույթ զրպարչական արտահայտություններ՝ պայմանով, որ այդ արտահայտություններ հնչեցնողը ևս քաղաքական գործիչ լինի․ այդ դեպքում, դատարանն այն կգնահատի քաղաքական գործչի գնահատողական դատողություն։

    Մնում է հասկանալ՝ վճիռը կայացրած դատավորը քաղաքական գործիչ Փաշինյանի արած «վնգստացող դատավորներ» և «կաշառակեր դատավորներ» ֆրազներից ո՞րոնք է նույնպես համարում գնահատողական դատողություն» ասել է Բագրատ Միկոյանը ։

  • Տելեգրամի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՆԳՆ ջրափրկարարներին հաջողվել է փրկել 22-ամյա երիտասարդի կյանքը. ՏեսանյութՍուրճի վերամշակման արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՎոլգոգրադի մարզը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման․ հրդեհվել է Wildberries-ի պահեստը, տներ են վնասվելՈստիկանները ձերբակալել են առողջությանը ծանր վնաս պատճառած եղբայրներին․ երկուսն էլ կալանավորվել ենԱմբերդի նախկին ղեկավարը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, ապօրինի օտարել է համայնքապատկան 9 հողակտոր. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

    Տելեգրամի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՆԳՆ ջրափրկարարներին հաջողվել է փրկել 22-ամյա երիտասարդի կյանքը. ՏեսանյութՍուրճի վերամշակման արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՎոլգոգրադի մարզը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման․ հրդեհվել է Wildberries-ի պահեստը, տներ են վնասվելՈստիկանները ձերբակալել են առողջությանը ծանր վնաս պատճառած եղբայրներին․ երկուսն էլ կալանավորվել ենԱմբերդի նախկին ղեկավարը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, ապօրինի օտարել է համայնքապատկան 9 հողակտոր. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

  • Wildberries-ն իրականացրել է տուժած վաճառողներին աջակցող վճարումների երկրորդ փուլը





    Wildberries-ի մամուլի ծառայության պաշտոնական ալիքի փոխանցմամբ՝ ընկերությունն իրականացրել է աջակցող վճարումների երկրորդ փուլը այն վաճառողների համար, որոնց ապրանքները վնասվել են ընկերության լոգիստիկ օբյեկտների վրա իրականացված հարձակումների հետևանքով։

    Վճարումների երկրորդ փուլում ընդգրկվել են ավելի քան 97 հազար փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչներ, այդ թվում՝ նաև այն վաճառողները, որոնք արդեն ստացել էին առաջին փուլով նախատեսված աջակցող վճարումները։ Գումարները մոտ ժամանակում կփոխանցվեն նրանց Wildberries հարթակի հաշվեկշիռներին, իսկ դրանց դուրսբերումը հնարավոր կլինի գործող վճարումների ժամանակացույցին համապատասխան։

    Ավելի վաղ Wildberries-ն արդեն իրականացրել էր աջակցող վճարումների առաջին փուլն՝ ընդգրկելով ավելի քան 88 հազար ձեռնարկատիրոջ։ Բացի այդ, ընկերությունը գործարկել է վաճառողներին աջակցող մի շարք լրացուցիչ միջոցառումներ, այդ թվում՝ սեփական միջոցների հաշվին ավելացրել է գնորդների համար նախատեսված զեղչերի ֆինանսավորումը, տրամադրել է արտոնյալ պայմաններ պահեստավորման և լոգիստիկ ծառայությունների համար, ինչպես նաև նախաձեռնել այլ նախաձեռնություններ, որոնք ուղղված են վաճառքների պահպանմանն ու ձեռնարկատերերի բիզնեսի կայունության ապահովմանը։

    Wildberries-ը շարունակելու է փուլային կերպով իրականացնել վաճառողներին աջակցող միջոցառումները և գործընկերներին պաշտոնական հաղորդակցման ալիքներով տեղեկացնել հետագա որոշումների մասին։

    Հուլիսի 18-ից Ռուսաստանի տարբեր շրջաններում «Wildberries»-ի մի շարք պահեստներ և լոգիստիկ կենտրոններ ենթարկվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների։ Դրանց հետևանքով հրդեհներ են բռնկվել, վնասվել են պահեստավորված ապրանքները, իսկ ընկերության բաշխման ցանցի աշխատանքը որոշ ուղղություններով խաթարվել է։ Հուլիսի 30-ին հարվածներ են գրանցվել նաև Պենզայի և Սարապուլի լոգիստիկ օբյեկտներում։

    Տուժածների թվում կան նաև Հայաստանից հարթակի միջոցով առևտուր իրականացնող տնտեսավարողներ։ Առանձին հայաստանցի վաճառողներ հայտնել են մի քանի միլիոն դրամի հասնող կորուստների մասին։

    «Wildberries»-ը ավելի վաղ հայտարարել էր, որ առաջին աջակցության վճարները տրամադրվել են ավելի քան 88 հազար վաճառողի։ Ընկերությունը տուժած վաճառողների համար սահմանել է նաև անվճար տարանցիկ մատակարարումներ տարածաշրջանային պահեստներ, ապրանքների պահպանման զեղչեր, վարկային արձակուրդներ և լոգիստիկ ծախսերը մեղմող այլ միջոցներ։




    դիտվել է 77 անգամ

  • Կրակ, օվկիանոս, տառապանք

    Ներկայացնում ենք 2026 թվականի հուլիսի 27-ից 31-ը աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների լուսանկարների ընտրանին։
    Մարդիկ լողում են Պրահովոյում (Սերբիա)՝ Դանուբի ջրի մակարդակի իջեցման հետևանքով ջրի երես դուրս եկած գերմանական նավի կողքին, որը խորտակվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։
    Թեհրանում տեղադրված այս պաստառում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պառկած է դագաղում:
    Մարդիկ պայքարում են հրդեհի դեմ Թուրքիայում Մուղլա շրջանում։
    Հրշեջը Լե Անդրոյում (Ֆրանսիա)։
    Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ողջունում է Կորեական պատերազմի վետերաններին։
    Պաղեստինուհին զննում է իր տունը Գազա քաղաքում իսրայելական հարվածից հետո։
    Սերֆինգիստը Կալիֆոռնիայում մայրամուտի ժամանակ։
    Հայրն ու դուստրը սգում են Լահորում (Պակիստան) իրենց տան տանիքի փլուզման հետևանքով զոհված հարազատների համար։
    Լոս Անջելեսի Մելրոուզ պողոտայում մարդիկ նկարվում են «Վարդագույն պատի» մոտ:
    Զինեդին Զիդանը՝ Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո։

  • Վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները

    Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դեպի Վրաստան շարունակում է ընդլայնվել։ Այս մասին տեղեկացնում են դեսպանությունից:

    «Մասնավորապես հուլիսի 27-ին, 29-ին և 30-ին վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները, նախատեսվում է մատակարարումների ծավալների հետագա աճ։

    Հաջողությամբ ավարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցում։ Հայկական բարձրորակ ձկնարտադրանքն ևս հասանելի կլինի Վրաստանի սպառողներին։

    ՀՀ դեսպանությունը շարունակելու է հետևողական աշխատանքը՝ ուղղված հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը և հայաստանյան արտադրողների համար վրացական շուկայում նոր հնարավորությունների ստեղծմանը»,- ասվում է հաղորդագրությունում։

  • Լիպարիտ Դրմեյանը զրպարտության համար հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Փաշինյանի

    Լիպարիտ Դրմեյանը զրպարտության համար հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՓաշինյանիԱրտաքին դերակատարների մեծ մասը դժգոհ չէ Ն. Փաշինյանից, դժգոհ են միայն Իրանը և Ռուսաստանը։ Իշխող քաղաքական ուժն իրականացնում է հավաքական Արևմուտքի ծրագիրը՝ Արցախի հարցի փակումը, «Զանգեզուրի միջանցք» կոչվածի տրամադրումը ԱՄՆ-ին և ռուսական ռազմաքաղաքական ու ռազմատնտեսական ազդեցության չեզոքացումը։ «ՓաստԻնֆոյի» եթերում ասել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

    Բանախոսի դիտարկմամբ՝ ընդդիմությունը չի կարողանում որոշակի եզրահանգումներ անել և ճիշտ գնահատել երկրում ստեղծված իրավիճակը։ Ընդդիմությունը չի հասկանում, որ կառավարման համակարգը սահմանադրական ճանապարհով ապամոնտաժելու համար չեն կարող ստանդարտ գործիքներ օգտագործել։ Այն սպասում է, որ հայ-ռուսական վատթարացող հարաբերությունների արդյունքում փոփոխություն կլինի։

    Փորձագետն արձանագրում է, որ հիմա իրավիճակը փոխվել է, և ընդդիմությունը Խորհրդարանում ավելի շատ պատգամավորներ ունի, քան նախկինում։ Հասարակությունն իշխանափոխության իր մասով գործը կատարել է։ Եթե ընդդիմությունը կրեատիվ մտածելակերպ ունենա, ապա երկու շաբաթվա նախապատրաստական աշխատանքից հետո կկարողանա սեպտեմբերին իշխանափոխություն իրականացնել։ Սակայն հստակ է, որ առանց դրսի աջակցության Հայաստանում իշխանափոխություն իրականացնել հնարավոր չէ։

    «Վատթարացող տնտեսության ֆոնին ԵՄ օգնությունը Հայաստանին մեծ պետք է լինի՝ տարեկան նվազագույնը մեկ միլիարդ եվրո, որը դժվար թե պատրաստ լինեն տրամադրել։ Ն. Փաշինյանը կարող է քիչ գումար խնդրել՝ ոստիկանության, ԱԱԾ-ի, բանակի, իր քաղաքական թիմի և պետական ապարատի աշխատավարձը վճարելու համար, որպեսզի դրա միջոցով իշխանության մնա։ Հիմա Խորհրդարանում դիրքային պայքար է ընթանալու՝ թե ով, ումից, որքան պատգամավոր «կփախցնի»»,–ասել է Ա. Բադալյանը։