Blog

  • ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալովՄիրզոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինՀակախտրականության մասին օրենքը պետք է ընդունվի, հանրային հստակ պահանջ կա․ ՆԳ նախարարՎարչապետի աշխատակազմում 5 և ավելի տարիների ընթացքում ձեռք բերած փորձառությունս այսուհետև որպես Ազգային Ժողովի պատգամավոր կօգտագործեմ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի. Տարոն ՉախոյանԱրարատ Միրզոյանն ընդունել է Իրանի փոխարտգործնախարարինԿհանդիպենք Ազգային ժողովում. Նազելի Բաղդասարյանը ավարտել է իր աշխատանքը վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում

    ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ՀՀ ԱԺ պատվո մեդալովՄիրզոյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինՀակախտրականության մասին օրենքը պետք է ընդունվի, հանրային հստակ պահանջ կա․ ՆԳ նախարարՎարչապետի աշխատակազմում 5 և ավելի տարիների ընթացքում ձեռք բերած փորձառությունս այսուհետև որպես Ազգային Ժողովի պատգամավոր կօգտագործեմ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի. Տարոն ՉախոյանԱրարատ Միրզոյանն ընդունել է Իրանի փոխարտգործնախարարինԿհանդիպենք Ազգային ժողովում. Նազելի Բաղդասարյանը ավարտել է իր աշխատանքը վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում

  • Կրшկոցներ՝ Արարատի մարզում․ կա ձերբակալված

    Հուլիսի 18-ին կրակոցներ և խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

    Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 19։30-ից մինչև 20։00-ն ընկած ժամանակահատվածում «Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 3 անգամ լսվել է ուժգին ձայն, որից հետո նկատվել է սպիտակ գույնի «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որը երթևեկել է Մյասնիկյան փողոցի ուղղությամբ։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 19։40-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի Երևան-Երասխ մայրուղում գտնվող «Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում գտնվող Երևանի բնակիչ, 23-ամյա Գոռ Ի․-ն, բացահայտ անհարգալից և արհամարհական վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, իր մոտ պահվող «ԲԼՈՎ» տիպի 9 մմ տ/չ մեկնարկային ատրճանակով 3 անգամ կրակոց է արձակել դեպի օդ։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով, Գոռ Ի․-ն Արտաշատ քաղաքում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նշված ատրճանակը։

    Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։

  • Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը





    ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցն անփոփոխ թողնելու վերաբերյալ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել․

    2026 թվականի հուլիսի 30-ին դատարանը մերժեց ԱԺ 8-րդ և 9-րդ գումարումների պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը վերացնելու պաշտպանների միջնորդությունը։ Առանց որևէ փաստարկված իրավական հիմնավորման, կոպտորեն հակասելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմանը, դատարանը Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը երկարաձգեց ևս մեկ ամսով։ Այսպիսով, ժողովրդի կողմից ընտրված պատգամավորը զրկված է իր սահմանադրական պարտավորություններն ազատ իրացնելու հնարավորությունից։ Սա ոչ միայն առանձին պատգամավորի իրավունքների, այլև Ազգային ժողովի լիարժեք գործունեության և հազարավոր քաղաքացիների կամարտահայտության և ընտրական իրավունքի կոպիտ ոտնահարում է։
    Ըստ այդմ․ «Հայաստան» դաշինքը հայտարարում է․

    1. Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է։ Նրա նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման նպատակը նրա պատգամավորական գործունեությունը կաթվածահար անելն է, ընդդիմադիր ձայնը լռեցնելը և քաղաքական հաշվեհարդարը շարունակելը։

    2. Արթուր Սարգսյանը, 18 Արդարների գործով անցնող բոլոր մեղադրյալները, ինչպես նաև բոլոր քաղաքական բանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն։

    3. Օրենքի և սահամանադրականության այս աննախադեպ ոտնահարման վերաբերյալ մեր բողոք-ահազանգը փոխանցելու ենք մեր միջազգային գործընկերներին՝ ակնկալելով նրանց համարժեք գնահատականը։




    դիտվել է 96 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 31-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը (ՀՀԿ)


    Հուլիսի 31-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


    Հուլիսի 31-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Հուլիսի 31-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


    Հուլիսի 31-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը


    Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը

  • Նույն լուսինը՝ տարբեր երկինքներում – Mediamax.am

    Ներկայացնում ենք 2026 թվականի հուլիսի 29-ից 30-ը աշխարհի տարբեր մասերում արված լիալուսնի լուսանկարների ընտրանին:

    Լուսանկարը` REUTERS/Pilar Olivares

    Լուսանկարը` REUTERS/Abdul Saboor

    Լիալուսինը Աթենքից հարավ գտնվող Պոսեյդոնի հին տաճարի հետևում։

    Լուսանկարը` REUTERS/Louiza Vradi

    Ֆլամինգոները Թուրքիայի Կոնիա նահանգի Դյուդեն լճում։

    Լուսանկարը` REUTERS/Efekan Akyuz

    Լիալուսինը ծագում է Ստամբուլի Գալաթա աշտարակի հետևում։

    Լուսանկարը` REUTERS/Dilara Senkaya

    Լուսանկարը` REUTERS/Toby Melville

    Լուսանկարը` REUTERS/Kacper Pempel

    Լուսանկարը` REUTERS/Amr Abdallah

  • ԱՍՀ նախարարությունը ներկայացնում է սոցիալական ոլորտի բառարանը

    ԱՍՀ նախարարությունը ներկայացնում է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առավել հաճախակի սխալ կիրառվող բառերը և դրանց ճիշտ տարբերակները։ Ս

    ոցիալական բառարանի նպատակն է խթանել ոլորտային միասնական և ճշգրիտ տերմինաբանության կիրառումը՝ ապահովելու հստակ ու հասկանալի հաղորդակցություն։

    Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://social.gov.am/social-vocabulary

  • Օգոստոսի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը

    Օգոստոսի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 3-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

    Երևանի Արաբկիր վարչական շրջան՝

    11:00-17:00 Ազգալդյան փողոց 2/1 շենք, Վերին Անտառային փողոց 124/1-138/6, 124/6, 128/2, 136/11, 146/7, 174/2 շենքեր, Աղբյուր Սերոբի փողոց 52/5, 52/20 շենքեր,

    Երևանի Աջափնյակ վարչական շրջան՝

    10:00-11:00 Սիսակյան փողոց 16, 18Ա, 18Բ, 20 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արզումանյան փողոց 20Ա, 43 շենքեր, Շինարարների փողոց 15/2 շենք,

    Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝

    10:00-11:00 Օհանովի փողոց 10, 12, 14, 16, 18, 20, 24 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շերամի փողոց 59, 61, 63, 65, 71 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Արարատի մարզ՝

    11:00-12:30 Արևշատ գյուղ մասնակի,

    Կոտայքի մարզ՝

    11:00-16:00 Հրազդան քաղաք՝ Վանատուր թաղամաս մասնակի, Ջրառատ թաղամաս մասնակի, Ծաղկաձոր քաղաք՝ Պահլավունյաց փողոց, «Խաչմերուկ Գազ» գազալցակայան, «Ալյասկա» հյուրանոց, «Նոր Հաց» ՍՊԸ, «Ադամ» հանդիսությունների սրահ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Գեղարքունիքի մարզ՝

    11:30-13:00 Ակունք համայնք՝ 5, 12, 15, 16 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    11:30-12:30 Վարդենիս քաղաք՝ Միկոյան 1, 2, 4, 5, 6, 7, 10, 11, 15 փողոցներ, Չարենցի 1, 3, 4, 8, 11, 13, 15 փողոցներ, Տերյան 11, 14 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    12:40-16:50 Վարդենիս համայնք՝ Ազգալդյան 2, 3, 5, 6, 7 փողոցներ, Վ. Համբարձումյան 8, 9 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    14:00-16:50 Վարդենիս համայնք՝ Բաբաջանյան 2, 4 փողոցներ, Երևանյան 2, 38, 56, 58 փողոցներ, Տեր Գաբրիելյան 2, 3, 4, 5, 8, 10 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

    Շիրակի մարզ՝

    11:00-15:00 Ամասիայի տարածաշրջան՝ Զարիշատ գյուղ,

    Սյունիքի մարզ՝

    10:00-13:00 Դաստակերտ քաղաք, Նժդեհ և Ցղուն գյուղեր:

    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

  • Moody’s-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»



    Հասարակություն


    30 հուլիս, Երևան- Moody’s Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Կոնվերս Բանկի երկարաժամկետ ավանդների Ba3 վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»։ Միաժամանակ վերահաստատվել են Բանկի բոլոր գործող վարկանիշները, այդ թվում՝ ba3 Baseline Credit Assessment (BCA) և Adjusted BCA գնահատականները։

    Վարկանիշի հեռանկարի փոփոխությունը հաջորդել է ՀՀ ինքնիշխան վարկանիշի հեռանկարի՝ «կայուն»-ից «դրական» փոփոխությանը և արտացոլում է երկրի մակրոտնտեսական ու քաղաքական միջավայրի բարելավման վերաբերյալ Moody’s-ի գնահատականը։

    Moody’s-ի գնահատմամբ՝ Կոնվերս Բանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշի «դրական» հեռանկարը պայմանավորված է Հայաստանի կառավարության՝ անհրաժեշտության դեպքում բանկային համակարգին և խոշոր բանկերին աջակցելու կարողության բարելավմամբ, ինչպես նաև բանկային ոլորտի գործարար միջավայրի շարունակական ամրապնդմամբ։

    Միաժամանակ, գործակալությունը, վերահաստատելով Կոնվերս Բանկի ba3 BCA գնահատականը, նշել է, որ առաջիկա 12-18 ամիսների ընթացքում Բանկը կպահպանի իր ամուր ֆինանսական դիրքերը։

    Moody’s-ի գնահատմամբ՝ Կոնվերս Բանկի ba3 BCA գնահատականը հիմնված է Բանկի՝ վնասների կլանման կարողության, ֆինանսավորման կայուն կառուցվածքի, իրացվելիության և կապիտալիզացիայի բարձր մակարդակի վրա։ 

    Moody’s-ի հրապարակումը հասանելի է այստեղ:

    Conversebank.am, 010 511 211

    Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:






  • Իսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Ուրբաթ առավոտից Սեուտայի սահմանն ապօրինի հատած 37 500 ներգաղթյալ արդեն վերադարձվել է Մարոկկո, հաղորդում է Euronews-ը։


    Ընդհանուր առմամբ, տարբեր գնահատականներով, սահմանն ապօրինի հատել է 50 հազարից մինչև 60 հազար մարդ։


    Առնվազն 34 մարդ զոհվել է՝ փորձելով Մարոկկոյից լողալով հասնել Սեուտա։

    Ներգաղթյալների զանգվածային հոսքը ծանրաբեռնել է իսպանական իշխանություններին և մոտ 83 հազար բնակչություն ունեցող ինքնավար քաղաքի բնակիչներին։

    Հինգշաբթի Իսպանիան և Մարոկկոն պայմանավորվել են արագացնել անկլավ ապօրինի մուտք գործած ներգաղթյալների վերադարձը։

    Փախստականների ժամանման ծավալները Իսպանիայի կառավարությանը դրդել են բանակ ուղարկել՝ Սեուտայում անվտանգությունն ուժեղացնելու համար։ Վարչապետ Պեդրո Սանչեսը ժամանել է անկլավ, որտեղ սահմանների զանգվածային հատումներն անվանել է «Իսպանիայի տարածքային ամբողջականության խախտում»։

    Գիշերվա ընթացքում բախումներ են տեղի ունեցել մարոկկոյական ոստիկանության և հարյուրավոր մարդկանց միջև, որոնք շարունակել են փորձել հասնել Սեուտա։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է․ քաղաքական հետապնդման նպատակը ընդդիմադիր ձայնը լռեցնելն է․ հայտա

    «Հայաստան» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոցն անփոփոխ թողնելուն։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

    «2026 թվականի հուլիսի 30-ին դատարանը մերժեց ԱԺ 8-րդ և 9-րդ գումարումների պատգամավոր Արթուր Սարգսյանի խափանման միջոց տնային կալանքը վերացնելու պաշտպանների միջնորդությունը։ Առանց որևէ փաստարկված իրավական հիմնավորման, կոպտորեն հակասելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմանը, դատարանը Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը երկարաձգեց ևս մեկ ամսով։ Այսպիսով, ժողովրդի կողմից ընտրված պատգամավորը զրկված է իր սահմանադրական պարտավորություններն ազատ իրացնելու հնարավորությունից։ Սա ոչ  միայն առանձին պատգամավորի իրավունքների, այլև Ազգային ժողովի լիարժեք գործունեության և հազարավոր քաղաքացիների կամարտահայտության և ընտրական իրավունքի կոպիտ ոտնահարում է։

    Ըստ այդմ․ «Հայաստան» դաշինքը հայտարարում է․

    1. Արթուր Սարգսյանը քաղաքական պատանդ է։ Նրա նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման նպատակը նրա պատգամավորական գործունեությունը կաթվածահար անելն է, ընդդիմադիր ձայնը լռեցնելը և քաղաքական հաշվեհարդարը շարունակելը։

    2. Արթուր Սարգսյանը, 18 Արդարների գործով անցնող բոլոր մեղադրյալները, ինչպես նաև բոլոր քաղաքական բանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն։

    3. Օրենքի և սահամանադրականության այս աննախադեպ ոտնահարման վերաբերյալ մեր բողոք-ահազանգը փոխանցելու ենք մեր միջազգային գործընկերներին՝ ակնկալելով նրանց համարժեք գնահատականը։

    31 հուլիսի, 2026 թ․»։

  • Հարավկովկասյան երկաթուղիների վագոնները Բրեժնևին են հիշում,…

    Հարավկովկասյան երկաթուղիների վագոնները Բրեժնևին են հիշում,…