Ապագան սկսվում է ընդերքից. Mining Innovation Summit-ը միավորեց…
Blog
-
Հայաստանը 6 ամսով արգելք կսահմանի տոմատի մածուկի ներմուծման վրա
կառավարության կողմից հաստատվել է «Հայաստանի Հանրապետության տարածք ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող ապրանքատեսակների ներմուծման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը /30.07.2026, N 1098-Ն/։ Որոշման ընդունումը պայմանավորված է տոմատի մածուկ ներմուծող և տեղական հումքով տոմատի մածուկ արտադրող տնտեսավարողների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու, ինչպես նաև լոլիկի մթերման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությամբ:
Տոմատի մածուկի շուկայում ստեղծված իրավիճակը, որը պայմանավորված է ներմուծվող արտադրանքի զգալի ծավալներով և տեղական արտադրության իրացման և արտահանման դժվարություններով, հանգեցրել է լոլիկի մթերման պահանջարկի նվազմանը և շուկայի անհավասարակշռությանը՝ բացասաբար անդրադառնալով գյուղատնտեսական արտադրողների գործունեության վրա և ստեղծելով ֆորս-մաժորային իրավիճակ։ Որոշմամբ ս․թ․ օգոստոսի 3-ից 6 ամիս ժամկետով արգելք կսահմանվի Հայաստանի Հանրապետության տարածք (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներից տեղափոխման) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2002 90 ծածկագրին դասվող (տոմատի մածուկ) ապրանքատեսակների ներմուծման վրա։
-
«Մուլտի Ուելնես» ակումբը վերաբացվել է և ստացել է «Երևան Ուելնես Սենթր» անվանումը
«Մուլտի Ուելնես» ակումբը վերաբացվել է և ստացել է «Երևան Ուելնես Սենթր» անվանումը
-
«Հայ Վիրտուոզներ» կրթաթոշակառուների կրթական շրջագայությունները Եվրոպայում
Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հիմնած «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուներ Արեն Թոփլաղալցյանը և Էդուարդ Դայանը 2026-ի հուլիսին մասնակցեցին մի շարք կրթական ու համերգային միջոցառումների Եվրոպայում։13-ամյա թավջութակահար Արեն Թոփլաղալցյանը հուլիսի 6–12-ը Իտալիայի Կիետիում մասնակցեց Chieti Classica 9-րդ փառատոնին՝ Ջուլիանո Մացոկանտեի ղեկավարությամբ, ունեցավ 5 վարպետության դաս Ալեքսանդր Չաուշյանի հետ և հանդես եկավ Chieti Classica Youth համերգում։ Հուլիսի 13–19-ը Շվեյցարիայի Սիոնում նա ուսանեց Tibor Varga ակադեմիայում՝ անցնելով 5 դաս Դենիս Սևերինի մոտ և ելույթ ունենալով մենակատարով ու քառյակում։
-
Մի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն Հախվերդյանին
«Երբ ինձ հարցնում են՝ ով է իմ սիրած երգահանը կամ երգիչը, միանշանակ ՝ Ռուբեն Հախվերդյանը»,-գրում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը:
«Ռուբենը երգահան է, քաղգործիչ չէ, և հնարավոր է՝ սխալվի, բայց …
Ռուբե՛ն ջան, մենք քո ուզած Հայաստանն ենք ուզում ստանանք, որ քեզ պես մարդիկ գնահատվեն, ոչ թե քո անունը փորձեն օգտագործել քաղաքական այսօրեական պահանջների մեջ:
Մի՛ եղիր հեզ…
-
«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում | Հայաստան
«Մուլտի տրանսպորտ» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանի նկատմամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
«Քրեական վարույթի շրջանակում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով Ա. Դ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանք»,«-Արմենպրեսս»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Արթուր Դալլաքյանը «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրենն է, իսկ ընկերության բաժնեմասի 100 տոկոսը պատկանում էր Գագիկ Ծառուկյանի որդուն՝ Նվեր Ծառուկյանին։
Ընկերությունը սպասարկում է Կոտայքի և Արագածոտնի մարզերի միասնական երթուղային ցանցերը։ Դալլաքյանը 2019-2021 թվականներին եղել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր։
-
Սուրճի վերամշակման արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՎոլգոգրադի մարզը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման․ հրդեհվել է Wildberries-ի պահեստը, տներ են վնասվելՈստիկանները ձերբակալել են առողջությանը ծանր վնաս պատճառած եղբայրներին․ երկուսն էլ կալանավորվել ենԱմբերդի նախկին ղեկավարը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, ապօրինի օտարել է համայնքապատկան 9 հողակտոր. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեԻմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են. Արայիկ ՀարությունյանԴատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
Սուրճի վերամշակման արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՎոլգոգրադի մարզը ենթարկվել է ԱԹՍ-ների զանգվածային հարձակման․ հրդեհվել է Wildberries-ի պահեստը, տներ են վնասվելՈստիկանները ձերբակալել են առողջությանը ծանր վնաս պատճառած եղբայրներին․ երկուսն էլ կալանավորվել ենԱմբերդի նախկին ղեկավարը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, ապօրինի օտարել է համայնքապատկան 9 հողակտոր. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեԻմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են. Արայիկ ՀարությունյանԴատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ
-
Հայէկոնոմբանկը ժամկետից շուտ ավարտել է դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումը
Բանկը ժամկետից շուտ ավարտել է 5մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով դոլարային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման գործընթացը:
Պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը 5% է, արժեկտրոնների վճարման պարբերականությունը` կիսամյակային, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս, իսկ պարտատոմսերի մարման ամսաթիվը՝ 09.07.2029թ.:
Պարտատոմսերը ներկայացվելու են ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողի (Marketmaker) կողմից։
Պարտատոմսերի արժեկտրոնային եկամուտների վճարումը և մարումն իրականացվելու է հետևյալ ժամանակացույցով՝
- 1-ին վճարում – 09.01.2027թ.
- 2-րդ վճարում – 09.07.2027թ.
- 3-րդ վճարում – 09.01.2028 թ.
- 4-րդ վճարում – 09.07.2028թ.
- 5-րդ վճարում – 09.01.2029թ.
- 6-րդ վճարում և անվանական արժեքի մարում – 09.07.2029թ.:
Հիշեցնենք, որ «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Բանկի կողմից թողարկված անվանական արժեկտրոնային պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորվում են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
86 86 | aeb.am
Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: -
Նեղուցների օգտագործումը որպես քաղաքական ճնշման գործիք կարող է դառնալ նոր համաշխարհային թրենդ
ՀՀԿ ԳՄ անդամ, նախկին պատգամավոր Արտակ Զաքարյանը գրում է․
«Ըստ «Reuters» գործակալության՝ Եմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար: Ըստ էության, սա համաշխարհային առևտրի կարևորագույն երթուղիներից մեկում սեփական «ծովային տուրքերի» համակարգ ստեղծել է նշանակում:
Գործակալության տվյալներով՝ եմենյան հութիների մոտ այս գաղափարը ծագել է այն բանից հետո, երբ նրանք հայտարարեցին Սաուդյան Արաբիայի ծովային շրջափակման մասին և սկսեցին հարձակումներ իրականացնել թագավորության նավերի ու նավթային ենթակառուցվածքների վրա։
Ինչպես նշում է «Reuters»-ը Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու համար վճար սահմանելու նախաձեռնությունը քննարկվել է հութիների պատվիրակության՝ Թեհրան կատարած այցի ընթացքում։ Նշենք, որ միայն նավթի համաշխարհային առևտրի պարագայում՝ Բաբ էլ Մանդեբի նեղուցով իրականացվում է մատակարարումների 10–12%-ը։ Նեղուցը համարվում է Եվրոպան, Ասիան և Մերձավոր Արևելքը կապող ծովային առևտրային ուղիներից կարևորագույնը։
ԱՄՆ և Եվրոպական մի շարք քաղաքական կենտրոններում առաջ է եկել մտահոգություններ, որ Հորմուզի և Բաբ էլ Մանդեմի նեղուցներում ստեղծվող իրավիճակը կարող է դառնալ «Պանդորայի արկղը» աշխարհի այլ ծովային երթուղիների պարագայում:
Ենթադրվում է, որ առաջիկա ամիսներին Թրամփի և ԱՄՆ-ի համար կենսական նշանակություն կունենա մերձավորարևելյան խորացող ճգնաժամի հաղթահարման վճռական գործողություններ ձեռնարկելը։ Հակառակ դեպքում՝ նեղուցների օգտագործումը որպես քաղաքական ճնշման և սակարկության գործիք կարող է դառնալ նոր համաշխարհային թրենդ: Բացի այդ, ռեգիոնալ երկրներն արդեն սկսում են կասկածանքով վերաբերվել ԱՄՆ-ի գործողությունների արդյունավետությանը՝ մտահոգվելով դրանց հնարավոր հետևանքներով։
Հատկանշական է, որ Սաուդյան Արաբիայի ՊՆ-ն երեկ արդեն հայտարարել է «Ծովային անվտանգության ապահովման բազմազգ կոալիցիա» ստեղծելու հարցով հանդիպման անցկացման մասին: Կոալիցիայի նպատակը պետք է լինի ամրապնդել անվտանգությունն ու պաշտպանությունը Պարսից ծոցում, Կարմիր ծովում և Ադենի ծոցում։ Ըստ նախարարության՝ մերձավորարևելյան տասներեք պետություն աջակցություն է հայտնել «Ծովային անվտանգության ապահովման բազմազգ կոալիցիայի» ստեղծելու գաղափարին և ողջունել ծովային պաշտպանական կառույցների ստեղծման նպատակը։
Խոսքը հետևյալ երկրների մասին է. Բահրեյն, Ջիբութի, Եգիպտոս, Հորդանան, Քուվեյթ, Մալդիվներ, Պակիստան, Կատար, Սոմալի, Սուդան, Թուրքիա և Եմենի Նախագահական խորհրդի կառավարություն:
Ակնհայտ է, որ, եթե ձևավորվի այս «կոալիցիան» այն ուղղված է լինելու նաև Իրանի (և ոչ միայն) գործողությունների դեմ: Առայյժմ դժվար է ասել, թե ինչ դե՞ր ունի ԱՄՆ-ը այս գաղափարի մեջ:
Հիմա կարևոր է հասկանալ, արդյո՞ք այն ԱՄՆ գործողությունների նկատմամբ վստահության նվազու՞մ է նշանակում: Գուցե հետագա ռազմական խոշոր աղետներից խուսափելու, ռեգիոնալ երկրների ջանքերը միավորելու և ընդհանուր խնդրի համատեղ լուծման փո՞րձ է: Թե՞ ԱՄՆ-ի հերթական ալյանսային նախաձեռնությունն է, որի նպատակն է լինելու Մերձավոր Արևելքում շահերի հակակշռումն ու երկարատև դիմակայության մեխանիզմների ձևավորումը»:
դիտվել է 94 անգամ -
Հանքարդյունաբերություն և ՏՏ․ Քննարկվել են ՀՀ երկու առաջադեմ ոլորտների համագործակցության հեռանկարները
Հուլիսի 30-ին Seaside Startup Summit-ի էներգետիկ միջավայրում անցկացվեց Mining Innovation Summit-ը՝ Հայաստանում հանքարդյունաբերության, տեխնոլոգիաների և նորարարությունների համադրմանն ուղղված առաջին և ամենամասշտաբային հարթակը։ Մի վայրում հավաքվել էին ոլորտների առաջատար ներկայացուցիչները՝ կիսվելու փորձով, նոր գաղափարներով ու լուծումներով, գտնելու համագործակցության նոր եզրեր և ձևավորելու երկխոսություն, որը կարող է վերածվել իրական նախագծերի։ Մանրամասները՝ տեսանյութում։