Blog

  • ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պարգևատրվել է ԱԺ պատվո մեդալով

    Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը պետական գործունեության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի, վաստակի և մատուցած ակնառու ծառայությունների համար պարգևատրվել է Ազգային ժողովի պատվո մեդալով:

    Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը։

  • Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» – ԱՄԲԻՈՆ NEWS

    «Փաստ» օրաթերթը գրում է, որ ԱԺ նոր գումարման առաջին նիստից հետո հնգօրյա ժամկետում կձևավորվի «նոր» կառավարությունը, որը քսանօրյա ժամկետում խորհրդարան կներկայացնի իր ծրագիրը։ Թերթը անդրադարձել է ՀՀ կառավարության 2027-2029 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրին՝ արձանագրելով հիմնարար հակասություններ և լավատեսական կանխատեսումների վրա հիմնված մոտեցում։

    «Լույս» հիմնադրամի վերլուծությամբ կառավարությունը 2026-ին կանխատեսում է 5,4% տնտեսական աճ, որը 2029-ին պետք է հասնի 6,1%-ի, սակայն արտաքին կանխատեսումները ավելի պահպանողական են, իսկ բացասական ռիսկերը գերակշռող։ Ամուլսարի շահագործման վերաբերյալ կրկնվող ակնկալիքները ներկայացվում են որպես չիրականացած։

    Ծրագրով 2029-ին բյուջեի ծախսերը կհասնեն 4 տրիլիոն 461 միլիարդ դրամի (35% ավելի, քան 2025-ին), պարտքը՝ 7 տրիլիոն 689 միլիարդի՝ 5 տրիլիոն 355 միլիարդից։ Տոկոսավճարները 2025-ի 349 միլիարդից կաճեն մինչև շուրջ 493 միլիարդ, իսկ 2026-ի առաջին եռամսյակում ծախսերը թերակատարվել են մոտ 29,6%-ով։

  • Հայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայում



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Վրաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը դեպի Վրաստան շարունակվում է ընդլայնվել։ Մասնավորապես հուլիսի 27-ին, 29-ին և 30-ին վրացական շուկա են մուտք գործել հայկական գյուղմթերքով բեռնված առաջին խմբաքանակները, նախատեսվում է մատակարարումների ծավալների հետագա աճ։

    «Հաջողությամբ ավարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցում։ Հայկական բարձրորակ ձկնարտադրանքն ևս հասանելի կլինի Վրաստանի սպառողներին։

    ՀՀ դեսպանությունը շարունակելու է հետևողական աշխատանքն՝ ուղղված հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը և հայաստանյան արտադրողների համար վրացական շուկայում նոր հնարավորությունների ստեղծմանը»,-ասված է հայտարարության մեջ։


    Հետևեք մեզ՝ այստեղ


  • ՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համար

    Օլիվյե Լեֆեբվրը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել գնահատանքի համար՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու բարեկամական հարաբերություններն ամրապնդելու ո…
  • Փաշինյանը ճիշտ է՝ փոքր մարդիկ չե՛ն կարող մեծ բաների մասին մտածել. Արա Պողոսյան





    Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

    ««Հայաստանը համեստ ու փոքր պետություն է, մենք նման ամբիցիոզ հայտարարություններ ու մտադրություններ չենք կարող ունենալ»:

    Այս հայտարարությունը ոչ ավել, ոչ պակաս Հայաստանի վարչապետն է արել։ Եթե նման միտք արտահայտեր պայմանական Բմբլաշեն գյուղի կթվորուհի Վարդուշ տատին, կարելի էր հասկանալ, նույնիսկ կարելի էր ըմբռնել, բայց երբ նման բան է ասում երկրի ղեկավարը, ապա մնում է մի բան ասել․ «Վա՜յ այդ երկրին»։

    Ժամանակակից աշխարհում պետությունները արդեն վաղուց չեն համեմատվում ըստ տարածք մեծության, բնակչության թվի։ Ընդհանրապես՝ պետության մեծ կամ փոքր լինելը բազմաթիվ գործոններից է կախված, որոնց ամենակարևոր բաժինն աննյութական գործոններն են՝ կառավարման որակ, իշխանությունների լեգիտիմություն, դիվանագիտական ազդեցություն, ռեսուրսների կենտրոնացման և իրական ազդեցության փոխարկման կարողություն (Power conversion)։ Ընդ որում բոլոր ռեսուրսներից թերևս ամենակարևորը հենց ուժի փոխարկման կարողությունն (Power conversion) է։

    Ցանկացած պետություն, նույնիսկ Աֆղանստանը, նույնիսկ աֆրիկյան ամենաթերի զարգացած պետության ղեկավարը երբեք նման հայտարարություն չէր անի, որովհետև սա պետության ապագան կանխորոշող հայտարարություն է, որը հասարակական գիտակցության վրա թողնում է «համեստ ու փոքր պետություն» ունենալու ազդեցությունը։ «Համեստ ու փոքր պետության» զինվորը չի՛ կարող ավելի մեծի մասին երազել, քաղաքացին չի՛ կարող ավելիի մասին մտածել, գիտնականը չի՛ կարող ավելիի մասին խորհել․․․

    1990-ականներին Հայաստանը ենթարկվեց դեինդուստրալիզացիայի աղետին, հիմա՝ դեազգայնացման աղետին է ենթարկվում։

    Բայց մի կողմից Նիկոլ Փաշինյանը ճիշտ է՝ փոքր մարդիկ չե՛ն կարող մեծ բաների մասին մտածել, նպատակադրել ու հասնել։

    Դա բնորոշ է միայն մեծ մարդկանց՝ մեծ հոգով, սրտով, մտքով, երազներով, նպատակներով մեծ մարդկանց»։




    դիտվել է 254 անգամ

  • Այս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա Կոստանյան

    Այս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա Կոստանյան

  • Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասին


    Աշխարհ





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Իսրայելական բանակը Գազայի հատվածում սպանել է ՀԱՄԱՍ-ի մատակարարման հարցերով սպայի և հրամանատարի։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։


    «Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) հարվածել է Գազայի հատվածի մի քանի շրջանների և ոչնչացրել ՀԱՄԱՍ-ի մատակարարման հարցերով սպա Մուհամմադ ալ-Աբեդին և ՀԱՄԱՍ-ի հրամանատար Ահմադ Մային Մուհամմադ Անքարին»,- նշվել է հայտարարության մեջ։


    Մամուլի ծառայության տվյալներով՝ «Ալ-Աբեդը զբաղվել է Գազայի հատված զենքի մաքսանենգությամբ, նպաստել է մաքսանենգ թունելների կառուցմանը և զենք է մատակարարել ահաբեկչական կազմակերպությունների ռազմական ստորաբաժանումներին»։


    Ըստ հայտարարության՝ վերջին ամիսներին նրանք մշակել են ահաբեկչական հարձակումների ծրագրեր՝ ուղղված Իսրայելի պաշտպանության բանակի զորքերին և Իսրայելի քաղաքացիական անձանց։

    Նաև նշվել է, որ զինյալները «սպառնալիք են ներկայացրել իսրայելական զորքերի համար և վերացվել են ճշգրիտ ավիահարվածների արդյունքում»։

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Պրահայում ցուցադրվել են մի շարք պատմական լուսանկարներ Արցախից և Հայաստանից՝ դրանք ներկայացնելով որպե

    Օրերս Պրահայի կենտրոնական հրապարակում ադրբեջանական շրջանակների կողմից կազմակերպված բացօթյա ցուցահանդեսում ցուցադրվել են մի շարք պատմական լուսանկարներ Արցախից և Հայաստանից՝ դրանք ներկայացնելով որպես իրենց՝ ադրբեջանցիների, այսպես կոչված «պատմական հայրենիքում մշակութային ներկայության վավերագրություններ։ Այս մասին գրում է ԱԺ պտգամավր Լիլիթ Գալստյանը։

    «ՊԱՐՏՎՈՂԱ- ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻՈՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

    Մինչ պաշտոնական Հայաստանի քաղաքական օրակարգում Բաքվում բռնադատվող և խոշտանգվող հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարց պարզապես չկա, մինչ պաշտոնական Հայաստանի քաղաքական օրակարգում տեղ չունի Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրը, մինչ պաշտոնական Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում լռում կամ ավելին՝ խոչընդոտում է և մերժում բարձրաձայնել Արցախում ընթացող հայկական մշակութային և հոգևոր ժառանգության ցեղասպանության խնդիրը, մինչ պաշտոնական Հայաստանը չի խոսում արցախահայության Վերադարձի իրավունքինց, մինչև վարչախումբը պաշտոնապես հայտարարում է և գլխավորում թշնամական արշավը մեր ինքնության հենասյուն Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ՝

    արհեստական և ցեղասպան պետություն Ադրբեջանը շարունակում է յուրացնել մեր հազարամյա ժառանգությունը՝ միջազգային տարածքներում ամրապնդելով այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի խոսույթն ու գաղափարախոսությունը։

    Օրերս Պրահայի կենտրոնական հրապարակում ադրբեջանական շրջանակների կողմից կազմակերպված բացօթյա ցուցահանդեսում ցուցադրվել են մի շարք պատմական լուսանկարներ Արցախից և Հայաստանից՝ դրանք ներկայացնելով որպես իրենց՝ ադրբեջանցիների, այսպես կոչված «պատմական հայրենիքում մշակութային ներկայության վավերագրություններ։

    Ինչպես ասում են՝ «սուրբ տեղը դատարկ չի մնում»։ Պարտվողա- կապիտուլյացիոն դիվանագիտության և նրա օրակարգերում մեր ինքնության և իրավունքների պաշտպանության տոտալ բացակայության ֆոնին, ագրեսոր Ադրբեջանն անցել է հարձակվողական և ծավալապաշտական քաղաքականության՝ յուրացնելով մերը, հայկականը՝ տարածքներից մինչև քաղաքակրթական ժառանգություն։

    Հայկական հետքի, հայկականության ջնջումը Ադրբեջանում պաշտոնական քաղաքականություն է՝ ուղղորդվող և կառավարվող հենց նախագահի կողմից։

    Ադրբեջանն աշխատում է, նրանց դիվանագիտությունն ագրեսիվ է ու նախաձեռնողական։ Միջազգային տարածքներում ինտենսիվորեն, Հայաստանի իշխանությունների կանաչ լույսի ներքո, Ադրբեջանը լեգիտիմացնում է Արցախի ցեղասպանությունը, ներառյալ՝ հոգևոր- մշակութայինը։

    Այս ընթացքում Հայաստանում կարծրանում է բանտ- պետությունը, ուր հալածվում է ընդդիմադիր քաղաքական մարդն ու այլախոհ միտքը։

    Պաշտոնական Հայաստանն այսպիսով մի կողմից խլացնում է ադրբեջանաթուրքական իրական սպառնալիքը, մյուս կողմից՝ վախի ու իրավական վակխանալիաի մթնոլորդում ճզմվում է հանրության կամքը։

    Այս ամենը գին ունի՝ վճարելու ենք բոլորս․ «Արևմտյան Ադրբեջան» կոնցեպտը մտել է նաև մեր տարածքներ․․․․կույր պիտի լինել սա չտեսնելու համար։

    31․07․ 2026

    Լուսանկարները տրամադրել է Գագիկ Հակոբյանը»։

     

  • Զարմացած ու շփոթված ենք․ «Ռուսական երկաթուղիների» արձագանքը՝…

    Զարմացած ու շփոթված ենք․ «Ռուսական երկաթուղիների» արձագանքը՝…

  • Ամասիա համայնքին է վերադարձվել ապօրինի օտարված շուրջ 5 հա մակերեսով արոտավայր

    Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքին է վերադարձվել համայնքային սեփականություն հանդիսացող 5,03766 հա մակերեսով արոտավայր:

    Մասնավորապես՝ Շիրակի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում, ուսումնասիրելով Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցները, համաձայն որոնց՝ Շիրակի մարզի Ամասիա համայնքի ղեկավար Ջ.Հ.-ն, խախտելով Հողային օրենսգրքի պահանջները, 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Ամասիա համայնքի Բանդիվան բնակավայրում գտնվող՝ 5,03766 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրն օտարել է ֆիզիկական անձի, միջնորդագիր է հասցեագրել Ամասիա համայնքի ղեկավարին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել նշված հողատարածքն Ամասիա համայնքին վերադարձնելու և դրա ապօրինի տիրապետումը դադարեցնելու ուղղությամբ:

    Միջնորդագրի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի հուլիսի 30-ին Բանդիվան բնակավայրի 5,03766 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության արոտավայրի նկատմամբ Կադաստրի կոմիտեում գրանցվել է Ամասիա համայնքի սեփականության իրավունքը։