«Փաստ» օրաթերթը գրում է, որ ԱԺ նոր գումարման առաջին նիստից հետո հնգօրյա ժամկետում կձևավորվի «նոր» կառավարությունը, որը քսանօրյա ժամկետում խորհրդարան կներկայացնի իր ծրագիրը։ Թերթը անդրադարձել է ՀՀ կառավարության 2027-2029 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրին՝ արձանագրելով հիմնարար հակասություններ և լավատեսական կանխատեսումների վրա հիմնված մոտեցում։
«Լույս» հիմնադրամի վերլուծությամբ կառավարությունը 2026-ին կանխատեսում է 5,4% տնտեսական աճ, որը 2029-ին պետք է հասնի 6,1%-ի, սակայն արտաքին կանխատեսումները ավելի պահպանողական են, իսկ բացասական ռիսկերը գերակշռող։ Ամուլսարի շահագործման վերաբերյալ կրկնվող ակնկալիքները ներկայացվում են որպես չիրականացած։
Ծրագրով 2029-ին բյուջեի ծախսերը կհասնեն 4 տրիլիոն 461 միլիարդ դրամի (35% ավելի, քան 2025-ին), պարտքը՝ 7 տրիլիոն 689 միլիարդի՝ 5 տրիլիոն 355 միլիարդից։ Տոկոսավճարները 2025-ի 349 միլիարդից կաճեն մինչև շուրջ 493 միլիարդ, իսկ 2026-ի առաջին եռամսյակում ծախսերը թերակատարվել են մոտ 29,6%-ով։
Leave a Reply