«Հայ Վիրտուոզներ» կրթաթոշակառուների կրթական շրջագայությունները Եվրոպայում

Written by

in

Մաեստրո Սերգեյ Սմբատյանի հիմնած «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուներ Արեն Թոփլաղալցյանը և Էդուարդ Դայանը 2026-ի հուլիսին մասնակցեցին մի շարք կրթական ու համերգային միջոցառումների Եվրոպայում։

13-ամյա թավջութակահար Արեն Թոփլաղալցյանը հուլիսի 6–12-ը Իտալիայի Կիետիում մասնակցեց Chieti Classica 9-րդ փառատոնին՝ Ջուլիանո Մացոկանտեի ղեկավարությամբ, ունեցավ 5 վարպետության դաս Ալեքսանդր Չաուշյանի հետ և հանդես եկավ Chieti Classica Youth համերգում։ Հուլիսի 13–19-ը Շվեյցարիայի Սիոնում նա ուսանեց Tibor Varga ակադեմիայում՝ անցնելով 5 դաս Դենիս Սևերինի մոտ և ելույթ ունենալով մենակատարով ու քառյակում։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

More posts