Եթե ընդդիմությունը կրեատիվ մտածելակերպ ունենա, կկարողանա իշխանափոխության հասնել երկու շաբաթվա նախապատրաստական աշխատանքից հետո

Written by

in

Եթե ընդդիմությունը կրեատիվ մտածելակերպ ունենա, կկարողանա իշխանափոխության հասնել երկու շաբաթվա նախապատրաստական աշխատանքից հետո Hayacq.com-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նշեց, որ ընդդիմությունը չի կարողանում որոշակի եզրահանգումներ անել և ճիշտ գնահատել երկրում ստեղծված իրավիճակը։ 

«Ընդդիմությունը չի հասկանում, որ կառավարման համակարգը սահմանադրական ճանապարհով ապամոնտաժելու համար չեն կարող ստանդարտ գործիքներ օգտագործել։ Սպասում են, որ հայ-ռուսական վատթարացող հարաբերությունների արդյունքում փոփոխություն կլինի։

Հիմա իրավիճակը փոխվել է, և ընդդիմությունը Խորհրդարանում ավելի շատ պատգամավորներ ունի, քան նախկինում։ Հասարակությունն իշխանափոխության մասով իր գործը կատարել է։ Եթե ընդդիմությունը կրեատիվ մտածելակերպ ունենա, ապա երկու շաբաթվա նախապատրաստական աշխատանքից հետո կկարողանա սեպտեմբերին իշխանափոխություն իրականացնել։ Սակայն հստակ է, որ առանց դրսի աջակցության Հայաստանում իշխանափոխություն իրականացնել հնարավոր չէ։

Իշխող քաղաքական ուժն իրականացնում է հավաքական Արևմուտքի ծրագիրը՝ Արցախի հարցի փակումը, «Զանգեզուրի միջանցք» կոչվածի տրամադրումը ԱՄՆ-ին և ռուսական ռազմաքաղաքական ու ռազմատնտեսական ազդեցության չեզոքացումը:

Վատթարացող տնտեսության ֆոնին ԵՄ օգնությունը Հայաստանին մեծ պետք է լինի՝ տարեկան նվազագույնը մեկ միլիարդ եվրո, որը դժվար թե պատրաստ լինեն տրամադրել։ Նիկոլ Փաշինյանը կարող է քիչ գումար խնդրել՝ ոստիկանության, ԱԱԾ-ի, բանակի, իր քաղաքական թիմի և պետական ապարատի աշխատավարձը վճարելու համար, որպեսզի դրա միջոցով իշխանության մնա։ 

Հիմա Խորհրդարանում դիրքային պայքար է ընթանալու՝ թե ով, ումից, որքան պատգամավոր «կփախցնի»»,–նշեց Արմեն Բադալյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *