Blog

  • Հայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա Սողոմոնյան

    Հայկական ապրանքների վրա դրվող սահմանափակումների մասին և ոչ միայն. Մենուա Սողոմոնյան

  • Մադրիդը խնդրել է օգտագործել ԵՄ համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների պատճառով



    Միջազգային





    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    Իսպանիայի Մադրիդի ինքնավար համայնքի կառավարությունը դիմել է երկրի կենտրոնական իշխանություններին՝ խնդրելով ակտիվացնել Եվրոպական միության Համերաշխության հիմնադրամը՝ տարածաշրջանում անտառային հրդեհների հետևանքները հաղթահարելու համար։ Այս մասին ասվում է տեղական իշխանությունների մամուլի հաղորդագրության մեջ։

    «Մադրիդի ինքնավար համայնքը կենտրոնական կառավարությանը կոչ է արել անհապաղ գործարկել ԵՄ Համերաշխության հիմնադրամը՝ անտառային հրդեհների հետևանքներին դիմակայելու նպատակով», — նշվում է հաղորդագրությունում։ Իշխանությունների խոսքով՝ հիմնադրամը նախատեսված է խոշոր տարերային աղետներից տուժած անդամ պետություններին աջակցելու համար և ֆինանսավորում է արտահերթ ծախսերի մի մասը։ Այն նաև կնպաստի տուժած շրջանների և կենսական նշանակության ենթակառուցվածքների վերականգնմանը։

    Ներկայում Իսպանիայում մոլեգնում են մի քանի խոշոր անտառային հրդեհներ։ Ամենախոշորը բռնկվել է Մադրիդի ինքնավար համայնքում և Ավիլա նահանգում։ Անցած շաբաթ սկսված հրդեհն արդեն ընդգրկել է շուրջ 77 հազար հեկտար տարածք։ Թեև այն դեռևս չի հաջողվել ամբողջությամբ մեկուսացնել, իշխանությունների գնահատմամբ՝ իրավիճակը կայունացել է։

    Իսպանիայի կառավարությունը հրդեհներից տուժած տարածքները հայտարարել է արտակարգ իրավիճակից լրջորեն տուժած գոտիներ։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Ավիլա նահանգի անտառային հրդեհը դարձել է երկրի պատմության մեջ ամենախոշորը՝ դիտարկումների մեկնարկից ի վեր։

    Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հուլիսի 27-ին հայտնել էր, որ այս տարվա ընթացքում հրդեհների հետևանքով երկրում այրվել է շուրջ 150 հազար հեկտար տարածք, իսկ զոհերի թիվը հասել է 13-ի։

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին

    Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հարվածել է Գազայի հատվածի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել և ոչնչացրել ՀԱՄԱՍ-ի զենքի մի քանի պահեստներ Գազայի հատվածի կենտրոնական և հյուսիսային մասերում: Գազայի հատվածի հյուսիսային մասում գտնվող զենքի պահեստներից մեկը գտնվել է մզկիթի ներսում», – ասվում է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

    ՑԱԽԱԼ-ում սա բնութագրել են որպես ևս մեկ օրինակ այն բանի, թե ինչպես են Գազայի հատվածում ահաբեկչական կազմակերպությունները օգտագործում քաղաքացիական ենթակառուցվածքները ահաբեկչական նպատակներով՝ զենք պահելով խաղաղ բնակչության բնակավայրերի մեջտեղում, այդ թվում՝ կրոնական հաստատություններում։ Մամուլի ծառայությունում հավելել են, որ հարվածներից առաջ խաղաղ բնակչությանը նախօրոք զգուշացումներ են տրվել նրանց վնաս հասցնելու ռիսկը նվազեցնելու համար։

    Իսրայելցի զինվորականների տվյալներով՝ պահեստներում պահվող զենքը նախատեսված էր Գազայի հատվածում ՑԱԽԱԼ-ի զորքերի, ինչպես նաև Իսրայելի խաղաղ բնակիչների դեմ օգտագործման համար և վերացվել է սպառնալիքը վերացնելու նպատակով։

  • Ազատ շփում Գնել Սարգսյանի հետ 29.07.2026

    Ազատ շփում Գնել Սարգսյանի հետ 29.07.2026

  • Դատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամ

    Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել՝

    75 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 52 բնակարան Նոր Նորք թաղամասում, 5 բնակարան Աբովյան փողոցում, 11 բնակարան Կոտայքի մարզում և այլ անշարժ գույքեր:

    10 գույքի շուկայական արժեք:

    42 տրանսպորտային միջոց:

    38 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք:

    Հայցվող դրամական պահանջը կազմում է 105.865.865.226 դրամ:

    Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետ Կորյուն Սերոբյանը հիշեցրել է Դատախազության բավարարված միջնորդության մասին, համաձայն որի՝ որպես հայցի ապահովման միջոց՝ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կառավարումը հանձնվել է պետությանը:

  • Այո, ես եմ ընտրվել. Լուսինե Բադալյանն (Լուլու) ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

    Ընտրությունը տեղի է ունեցել: Ես ընտրվեցի որպես Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

    «Մեր ընտրություններն անցնում են բավականին թեժ, նաև ժողովրդավար, այսինքն՝ անկանխատեսելի են դրանք լինում: Այնուամենայնիվ, դու պետք է պատրաստված լինես որոշակի առումով, բոլորի հարցերին պատասխանես և դա է որոշում ընթացքը, այսինքն՝ նախապես որոշումներ հիմնականում չեն լինում»,-նշել է նա:

  • Ամփոփվել են Քրեակատարողական ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների արդյունքները

    Ամփոփվել են Քրեակատարողական ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքների արդյունքները։

     

    Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը ներկայացրել է իրականացված աշխատանքները, արձանագրված արդյունքներն ու առաջիկա առաջնահերթությունները՝ ծառայության զարգացման, անվտանգության ամրապնդման, վերասոցիալականացման ծրագրերի, աշխատանքային պայմանների բարելավման և մի շարք այլ ուղղություններով։

  • Լոռու մարզում սննդային թnւնավորմանը բնորոշ ախտանիշներով բուժօգնության է դիմել 22 քաղաքացի. ՀՎԿԱԿ



    Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

    2026 թվականի հուլիսի 26-ին և լույս 27-ի գիշերը ՀՀ Տավուշի և Լոռու մարզերի բժշկական կենտրոն է դիմել 22 քաղաքացի՝ սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով։ Այս մասին տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

    «ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները մասնակցել են Լոռու մարզի Ճոճկան գյուղում տեղի ունեցած հարսանյաց հանդիսությանը։

    Հիվանդների մոտ դիտվել են սուր աղիքային վարակին բնորոշ ախտանիշներ՝ հիմնականում լուծ և փսխում՝ առանց բարձր ջերմության։ Բոլոր հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:


    Դեպքի առնչությամբ ՀՎԿԱԿ-ի մասնագետների կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումներ։ Վերցվել են հիվանդներից կենսանմուշներ, ինչպես նաև սննդամթերքի և շրջակա միջավայրի նմուշներ՝ լաբորատոր հետազոտությունների նպատակով։ Նշենք, որ մի քանի բուժառուի մոտ կա ստաֆիլակոկի հաստատում: Հետազոտությունների արդյունքների ամփոփումից հետո կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

    ՀՎԿԱԿ-ը հորդորում է սննդային թունավորումների կանխարգելման նպատակով պահպանել սննդամթերքի պատրաստման, պահպանման և օգտագործման հիգիենիկ կանոնները, ինչպես նաև հիվանդության ախտանիշների ի հայտ գալու դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության»,- ասվում է հաղորդագրությունում։


    Հետևեք մեզ՝ այստեղ


  • Քննությամբ պարզվել է՝ տեղի ունեցածը սպանություն է, ոչ թե հանկարծամահություն. անձը կալանավորվել է | Հասարակություն

    ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում բացահայտվել է ուշագնացության քողի տակ կատարված սպանության դեպք։

    •  2026 թվականի հուլիսի 22-ին հաղորդում է ստացվել, որ նույն օրն ուշագնացության ահազանգով դեպքի վայր մեկնած շտապօգնության խումբն արձանագրել է քաղաքացի Ն.Ռ.-ի մահը։

    • Քննչական, վարութային և օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեղի ունեցածը ոչ թե հանկարծամահություն է, այլ սպանություն:

    •  Ըստ քննության տվյալների՝ Երևան քաղաքի Սիսակյան փողոցի շենքերից մեկում գումարային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում տղամարդը հարվածներ է հասցրել տուժողին՝ պատճառելով մահացու վնասվածքներ, ապա ահազանգել է շտապօգնություն՝ պնդելով, թե իբր վերջինս ուշագնաց է եղել:

    Դատաբժշկական փորձագետի նախնական ախտորոշման համաձայն՝ տուժողի մահը վրա է հասել գլխի, պարանոցի և կրծքավանդակի փակ, բութ վնասվածքների հետևանքով առաջացած շոկից:

    Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա ենթադրյալ հանցագործություն կատարած անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

    Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Պուտինը հանձնարարել է վերանայել Ռուսաստանի ռազմական համաձայնագրերը Ղազախստանի և Ուզբեկստանի հետ

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է բանակցություններ սկսել Ղազախստանի և Ուզբեկստանի հետ՝ ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ գործող համաձայնագրերում փոփոխություններ կատարելու շուրջ։ Համապատասխան կարգադրությունները հրապարակվել են իրավական ակտերի ռուսական պորտալում, գրում է «Коммерсантъ»-ը։

    Ռուսաստանը Ղազախստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին պայմանագիր է կնքել 2013 թվականի դեկտեմբերին, փաստաթուղթը վավերացվել է 2015 թվականին։ Ուզբեկստանի հետ համանման համաձայնագիր ստորագրվել է 2016 թվականի նոյեմբերին։ Պայմանագրերը նախատեսում են սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումներ, ռազմական նշանակության արտադրանքի փոխանակում, տեխնոլոգիաների և տեխնիկական փաստաթղթերի փոխանցում։

    Համագործակցության շրջանակներում Ղազախստանը վերջին տարիներին Ռուսաստանից ստացել է Սու-30ՍՄ կործանիչներ (որոնց քանակը մինչև 2022 թվականը հասել է 20 միավորի), Մի-171Շ և Մի-35Մ ուղղաթիռներ, «Բուկ-Մ2Է» զենիթահրթիռային համալիրներ, ինչպես նաև ԲՏՌ-80 և ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ։ 2015 թվականին Մոսկվան հակաօդային պաշտպանության միասնական տարածաշրջանային համակարգի ստեղծման շրջանակում Աստանային անվճար Ս-300ՊՍ զենիթահրթիռային հինգ համակարգեր է փոխանցել։

    2017–2019 թվականներին երկիրը ստացել է 12 Մի-35Մ հարվածային ուղղաթիռներ, որոնք մատակարարվել են պետական արտահանման վարկի միջոցով։ Բացի դրանից, հանրապետությունն արդիականացրել է մոտ 30 ՄիԳ-29 կործանիչներ։ Մոսկվան և Տաշքենդը նաև քննարկել են Սու-30ՍՄ կործանիչների, «Սոպկա-2» ռադիոլոկացիոն համալիրի և «Պեչորա-2Մ» զենիթահրթիռային համալիրների համար նախատեսված սարքավորումների հնարավոր մատակարարումների հարցը։

    Ղազախստանը, ի տարբերություն Ուզբեկստանի, մտնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կազմի մեջ, ինչը երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունը կապում է հավաքական պաշտպանության ավելի լայն մեխանիզմների հետ։ Ուզբեկստանի հետ գործում է առանձին համաձայնագիր՝ երկու երկրների ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության զորքերի համատեղ կիրառման մասին։