Blog

  • Եկեղեցու շուրջ պայքարը տեղափոխվում է քաղաքական նոր հարթություն․ Արմեն Հովասափյան



    Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ես Գարեգին Երկրորդ անունով կաթողիկոս չեմ ճանաչում»։

     

    Ըստ էության, այս հայտարարությունը շատ ավելի լայն նշանակություն ունի, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Խոսքը պարզապես հերթական սուր արտահայտության մասին չէ։ Այն ավելի շատ հուշում է, որ իշխանությունը վերադառնում է իր նախկին քաղաքական գործելաոճին՝ կրկին շրջանառության մեջ դնելով այն թեմաներն ու գործիքակազմը, որոնք նախկինում բազմիցս օգտագործվել են հասարակական օրակարգը ձևավորելու և ներքաղաքական բևեռացումն ուժեղացնելու համար։

     

    Այս պահին իրավիճակը նաև արտաքին տեսանկյունից է առանձնահատուկ։ Եթե նախկինում իշխանության որոշ քայլեր զսպվում էին արտաքին գործոններով կամ աշխարհաքաղաքական հաշվեկշռով, ապա այսօր նման սահմանափակումներ գործնականում չեն երևում։ Դա իշխանությանը տալիս է ավելի ազատ գործելու հնարավորություն, և հենց այդ պատճառով առաջիկա զարգացումները մեծապես կախված են լինելու ոչ այնքան իշխանության հաջորդ քայլերից, որքան այն բանից, թե ինչ արձագանք կստանա այդ քաղաքականությունը։

     

    Հիմա առանցքային հարցն արդեն այլ է. ի՞նչ մարտավարություն են ընտրելու Հայ Առաքելական Եկեղեցին և ընդդիմությունը։ Արդյո՞ք սահմանափակվելու են առանձին հայտարարություններով, թե՞ փորձելու են ձևավորել քաղաքական և հասարակական այնպիսի վարքագիծ, որը կհամապատասխանի ստեղծված իրավիճակին։

    Այս համատեքստում ուշագրավ է նաև մեկ այլ հարց, որի պատասխանը, հավանաբար, շուտով կստանանք։ Եթե մամուլում շրջանառվող տեղեկությունները հաստատվեն, և Ազգային ժողովի հերթական գումարման առաջին նիստին Ամենայն Հայոց կաթողիկոսի փոխարեն մասնակցի կարգալույծ քահանա կամ իշխանությանը բացահայտ աջակցող որևէ հոգևորական, ապա ինչպիսի՞ կեցվածք կորդեգրեն ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։ Կմասնակցե՞ն այդ արարողությանը՝ ընդունելով ստեղծված փաստը, թե՞ կընտրեն այլ քաղաքական վարքագիծ։ Այդ պահը կարող է դառնալ ոչ միայն խորհրդարանական արարողակարգի, այլև քաղաքական դիրքորոշումների կարևոր փորձաքար։

     

    Հ․Գ․ Պատմության մեջ նման մեթոդները նորություն չեն։ Տարբեր ժամանակներում տարբեր բնույթի վարչակարգեր փորձել են սահմանափակել կամ իրենց ազդեցությանը ենթարկել հոգևոր հաստատությունները։ Անգլիայի Հենրի VIII-ը, հակասության մեջ մտնելով Հռոմի պապի հետ, փորձեց եկեղեցու ղեկավարման իրավունքը կենտրոնացնել թագի ձեռքում։ Ֆրանսիական հեղափոխության ընթացքում պետությունը փորձեց վերակազմավորել եկեղեցին այնպես, որ այն հաշվետու լինի հեղափոխական իշխանությանը։ 19-րդ դարում Գերմանիայում Բիսմարկի նախաձեռնած Kulturkampf-ը նույնպես նպատակ ուներ սահմանափակել կաթոլիկ եկեղեցու ինքնուրույն ազդեցությունը պետական կյանքում։ Իսկ բոլշևիկները եկեղեցին դիտարկում էին որպես մրցակից հեղինակություն և երկար տարիներ հետևողականորեն պայքարում էին նրա դեմ։


  • Ո՞ւմ նկատի ունեք կաթողիկոս ասելով, ես այդպիսի կաթողիկոս չեմ ճանաչում. վարչապետ | Քաղաքականություն

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում անդրադարձել է Գարեգին Բ-ին օգոստոսի 2-ին ԱԺ անդրանիկ նիստին հրավիրելու հարցին։

    «Ո՞ւմ նկատի ունեք կաթողիկոս ասելով, ես այդպիսի կաթողիկոս չեմ ճանաչում»,- ասել է վարչապետը։

    Ով է լինելու հյուրը հարցին՝ վարչապետը պատասխանել է․

    «Տեղյակ չեմ՝ ով է լինելու հյուրը»

  • Հայաստանն ընտրվել է 2027 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նստաշրջանի փոխնախագահԻմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են. Արայիկ ՀարությունյանՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինԴատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամԳագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամԱԺ շենքում լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակման փոփոխություն չի եղել. Ռուբեն ՌուբինյանԸնտրակաշառք տալու, ստանալու դեպքով ձերբակալվել է ՀՅԴ անդամ, հասարակական գործիչ Արա ՆախշքարյանըԿարող ենք Իրան 2 անգամ առնվազն ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել, փոխարենը 2

    Հայաստանն ընտրվել է 2027 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի նստաշրջանի փոխնախագահԻմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են. Արայիկ ՀարությունյանՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինԴատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամԳագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամԱԺ շենքում լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակման փոփոխություն չի եղել. Ռուբեն ՌուբինյանԸնտրակաշառք տալու, ստանալու դեպքով ձերբակալվել է ՀՅԴ անդամ, հասարակական գործիչ Արա ՆախշքարյանըԿարող ենք Իրան 2 անգամ առնվազն ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել, փոխարենը 2 անգամ ավելի շատ գազ ստանալ. Դավիթ ԽուդաթյանՇիրակի մարզում սպանության դեպք չի արձանագրվել, նվազել են համակարգչային հափշտակության դեպքերըԶինծառայող Ա. Հ.-ի դшժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ ենՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԷդվարդ Ասրյանը N բանակային զորամիավորումում հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներինՄխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»ՏԿԵՆ-ում տեղի է ունեցել «ՀԷՑ» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային լսումըԱրմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինԻրանի էներգետիկայի նախարարը և ՀՀ ՏԿԵ նախարարը քննարկել են Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ էլեկտրաէներգետիկական միջանցքների ստեղծման հարցըԽիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր էՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն ԻնյարիտուՀայկ Կոնջորյանը անդրադարձել է եղբոր հետ կապված աղմկահարույց միջադեպինՈստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողիՖրանսիայի ֆուտբոլի տղամարդկանց ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Զինեդին ԶիդանըՊուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցելԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿԱվետ Կոնջորյանի ծեծի գործով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԸմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 5 մասնակից ունիՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցելՉեռնոգորիան Հայաստանում վիզաների կենտրոն կբացիՌոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԻսրայելի հետ հակամարտությունը չի համապատասխանում Սիրիայի շահերին. Ահմեդ աշ-ՇարաաԿԸՀ-ն Երևանի ավագանու մանդատ է տվելՔննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցերՀութիները սպառնում են փակել Կարմիր ծովը2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամՀայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով 1 անձ ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումըԹեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներինՃՏՊ Արարատի մարզում՝ հրդեհի բռնկմամբ․ կան զпհեր և տուժածներ2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն ԱզիզյանԴավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ Հայաստանի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ ունեցավ աշխարհի չեմպիոններՏԿԵ նախարարը և Իրանի փոխնախագահը քննարկել են ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունըՀրապարակվել է 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. ՀԷՑ-ն այդ ցանկում արդեն 13-րդ տեղում է․ Ռոմանոս ՊետրոսյանՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետԵրկրաշարժ՝ Վրաստանի Դմանիս քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտքՈւրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններըԻրանն ու Հայաստանը նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել էներգետիկ ոլորտումՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումԿանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետՀայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոնՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 24-27-ը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպություններում հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել. ՍԱՏՄ10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնի«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Օրագիր.News լրատվականինՀրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհըԻնչքան կալուգացին դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով.Տարոն ՉախոյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. ԿիբեռոստիկանությունՌոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումըԱիդա Ազատյանը հռչակվել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոնՀայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտԿառավարությունն ընդունել է ՀԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրով միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունըՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել«Արարատցեմենտը» պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարանԱԳ նախարարի տեղակալը և ֆրանսիացի գործընկերը գոհունակությամբ նշել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՔԿ-ն՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում գտնվող որոշ տաղավարների կապարակնքման վերաբերյալՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցերԵվրամիության երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթըՄեծ Բրիտանիան Իրանից տարհանել է իր ամբողջ դիվանագիտական անձնակազմըՀուզիչ, սրտաճմլիկ տեսանյութեր անելուց առաջ շնորհակալություն կհայտնես կաշառատու հոպարին, էս ամենի մեջ քեզ ներքաշելու համարՀուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Թորոսյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել ենԲագրատաշենի և Ագարակի անցակետերի տարածքում բեռնատարների համար պարտադիր կուտակային կայանատեղիներ կստեղծվենԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԱրարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածքՔաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի․ ՆԳ նախարարն այցելել է Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժինԴադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը․ դատախազությունՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն ՀովակիմյանՓաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետԲարձր եմ գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բըրնհեմին«Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար խոստացել են քաղաքացուն ընդգրկել օգնության ցուցակումՀամայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել2026 թվականի հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748. ՊԵԿՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտեՕգոստոսի 2-ին մեկնարկում են ամենամյա բանակային խաղերը. ՊՆ«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄԴավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներինՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից Հայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող միգրանտներինՀյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել. ՍԱՏՄԿԸՀ նախագահը հնչեցնում է «Հայաստան» դաշինքի՝ ԱԺ անցած պատգամավորների անունները. ՏեսանյութՈվքեր կլինեն նոր ԱԺ-ում «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները. ԿԸՀ. ՏեսանյութՈվքեր կլինեն նոր խորհրդարանի ՔՊ-ական պատգամավորները. ԿԸՀ նախագահը հնչեցնում է անուններ. ՏեսանյութՈվքե՞ր են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ինքնաբացարկ հայտնել

  • ՌԴ նախագահն ինձ չի շնորհավորել, բայց էդ դեպքում հարց է առաջանում, թե նա ու՞մ հետ էր խոսում. Փաշինյան

    Ամենաօպերատիվ և օբյեկտիվ տեղեկատվությունները Հայաստանից և աշխարհից, մեկ հարթակում։ Բացառիկ հարցազրույցներ և մեկնաբանություններ՝ հնչեղ իրադարձությունների շուրջ։
  • Երկրաշարժ Ճապոնիայում. տասնյակ մարդիկ գործարանում և առևտրի կենտրոնում փլատակների տակ. կան զոհեր և անհայտ կորածներ

    Ճապոնիայի Կումամոտո պրեֆեկտուրայում շարունակվում են փրկարարական աշխատանքները ճապոնական սեյսմիկ սանդղակով 7 բալ առավելագույն ուժգնության հասած հզոր երկրաշարժից հետո, հայտնում է TBS հեռուստաալիքը։

    Տեղական իշխանությունների տվյալներով՝ Յացուսիրո քաղաքում ճապոնական Nippon Paper Industries ընկերության գործարանում ստորգետնյա ցնցումներից հետո 11 մարդ արգելափակված է մնացել։ Երկու աշխատակցի հաջողվել է դուրս բերել փլատակների տակից, սակայն երկուսն էլ գտնվել են սրտի և շնչառության կանգի վիճակում։ Եվս ինը մարդու ճակատագիր առայժմ անհայտ է։

    Կասիմա քաղաքի Aeon Mall Kumamoto առևտրի կենտրոնում փրկարարները հայտնաբերել են հինգ մարդու։ Նրանցից երեքը ստացել են միջին ծանրության վնասվածքներ, մեկը՝ թեթև վնասվածքներ, ևս մեկ անձի վիճակը ճշտվում է։ Ընդ որում, ևս ինը մարդու գտնվելու վայրը մնում է անհայտ։

    6,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել հուլիսի 28-ին Ճապոնիայի հարավում։ Այն հանգեցրել է հրդեհների, շենքերի վնասման, էլեկտրամատակարարման և տրանսպորտային խափանումների։ Իշխանությունները նախազգուշացրել են տարածաշրջանի բնակիչներին նոր ուժեղ ցնցումների և սողանքների պահպանվող սպառնալիքի մասին։

  • Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի հարձակումն ահաբեկչություն է. Զախարովա





    ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ահաբեկչություն է որակել Կասպից ծովում իրանական նավի վրա Ուկրաինայի հարձակումը:

    Ինչպես ավելի վաղ հայտնել էր Իրանի ԱԳՆ-ն, Ուկրաինան հուլիսի 25-ին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա: Հարձակման հետևանքով մեկ նավաստի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել։

    «Դա իսկական ահաբեկչություն է։ Համաշխարհային պրակտիկայի տեսանկյունից, հավանաբար, առաջացել է վերածնվող ծովահենությունից», – ասել է Զախարովան Sputnik ռադիոյի եթերում։

    Հիշեցնենք` Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում հայտարարել էր, որ Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա Ուկրաինայի հարձակումը անպատասխան չի մնա:




    դիտվել է 197 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Հուլիսի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Հուլիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը


    Հուլիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Հուլիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը


    Հուլիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը


    Հուլիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը


    Հուլիսի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը


    Հուլիսի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


    Հուլիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


    Հուլիսի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը

  • Փաշինյանը խոսել է Պուտինի հետ զրույցի եւ «ԵԱՏՄ-ի վերջի սկզբի մասին»

    Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իրեն չի շնորհավորել ԱԺ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։

    «Չի ուզել, չի շնորհավորել։ Ռուսաստանի նախագահը ինձ չի շնորհավորել, բայց այդ դեպքում հարց է առաջանում՝ այդ դեպքում ինքն ո՞ւմ հետ էր խոսում»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։

     

    Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են առաջիկայում հանդիպել՝առանց կոնկրետ ժամկետ հստակեցնելու։

     

    Ինչ վերաբերում է հայկական ապրանքների Ռուսաստան արտահանման խնդիրներին, վարչապետն ասել է, որ «դա ոչ թե Հայաստանի, այլ ԵԱՏՄ-ի խնդիրն է»։

     

    «Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է եւ չի աշխատում։ Եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը։ Ամեն դեպքում Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու ծրագիր չունի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

  • Տիգրան Խաչատրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ

    Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

    Բարձր գնահատելով վերջին տարիներին Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հագեցած և դինամիկ օրակարգը՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին երկկողմ գործընկերության ամրապնդման գործում իր անձնական ներդրման համար: Տիգրան Խաչատրյանը վստահություն է հայտնել, որ կատարված աշխատանքի շնորհիվ հաջողվել է ապահովել այն ամուր հիմքը, որն անհրաժեշտ է երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման համար:

    Իր հերթին դեսպան Դըկոտինյին շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին վերջին տարիների սերտ համագործակցության և երկկողմ հարաբերությունների տեսանկյունից կարևոր նախաձեռնությունների առաջմղման համար։

    Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցության օրակարգի կարևոր ուղղությունների, այդ թվում՝ էներգետիկայի, ենթակառուցվածքների, արտահանման դիվերսիֆիկացիայի և այլ ուղղություններով տարվող աշխատանքների վերաբերյալ:

  • Վարչապետի աշխատակազմի ղեկավար կնշանակվի Լիլիթ Մակունցը

    Վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կնշանակվի Լիլիթ Մակունցը։

    Մակունցը նախկինում զբաղեցրել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը, իսկ ավելի վաղ եղել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար։

  • ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն կլինի Վիլեն Գաբրիելյանը

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը, ինչպես հայտնի է, նիստ է հրավիրել, որի օրակարգի հիմնական հարցն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումն է եղել։

    ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն կլինի Վիլեն Գաբրիելյանը։

    Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

    Նշենք՝ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուներն էին Արմեն Խաչատրյանը, Վիլեն Գաբրիելյանը, Սասուն Միքայելյանը: