Blog

  • Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա Սողոմոնյան

    Մեր երկրում անձնիշխանություն է տիրում, որը գնալով վերածվում է բռնապետության. Մենուա Սողոմոնյան

  • Կապանի արվեստի թանգարանը, նախկինում Կապանի ժամանակակից արվեստի թանգարան

    Կապանի արվեստի թանգարանը, նախկինում Կապանի ժամանակակից արվեստի թանգարանը, հիմնադրվել է 1990 թվականին ՀՀ վաստակավոր գործիչ, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ։

    2019 թվականին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ թանգարանը վերանվանվել, դարձել է համայնքային ենթակայության կառույց, իսկ 2021 թվականին ամբողջությամբ վերանորոգվել և արդիականացվել է՝ այցելուների համար ստեղծելով նոր ու գրավիչ միջավայր։

    Թանգարանն ունի 8 սրահ, որտեղ ցուցադրվում են գեղանկարիչների, քանդակագործների, դեկորատիվ ու կիրառական արվեստի վարպետների աշխատանքները։

    Թանգարանի ցուցադրության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում կապանցի գեղանկարիչներ Բորիկ Մինասյանի, Նարեկ Մինասյանի, Ռուբեն Կոստանդյանի (Ուբակ), Հրանտ Դանիելյանի, Անդրեաս Օհանջանյանի, Վահրամ Խաչատրյանի, Լեռնիկ Առաքելյանի և այլոց ստեղծագործությունները։

    Աշխատանքային ժամերը

    Երեքշաբթիից ուրբաթ՝ 10։00-18։00

    Շաբաթ և կիրակի օրերին՝ 11։00-18։00

    Մուտքն անվճար է։

    Տնօրեն՝ Արմեն Գևորգյան

    Հասցե՝ Ռոմանոս Մելիքյան 8

    Հեռ․՝ 099-20-99-22

    Կապանի թանգարանների միավորում/Kapan Museums Association

  • Հայտնի են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուների անունները

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, տեղեկացրեց, որ քննարկումների և փակ, գաղտնի քվեարկության արդյունքում կուսակցության վարչությունը որոշել է խորհրդարանական խմբակցությանն առաջադրել ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների հետևյալ թեկնածուներին:Այս մասին հայտնում է 1lurer.am-ը:

    Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Նազելի Բաղդասարյանը, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Լուսինե Բադալյանը, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Սարգիս Խանդանյանը, կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Սիսակ Գաբրիելյանը, եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Սոնա Ղազարյանը, մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Զարուհի Բաթոյանը, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Վիլեն Գաբրիելյանը, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Արուսյակ Ջուլհակյանը, տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Տրդատ Սարգսյանը, տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Վահե Ղալումյանը, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Բաբկեն Թունյանը, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Ծովինար Վարդանյանը:

    «Ընտրությունը չի նշանակում, որ նշված բոլոր անձինք կընտրվեն հանձնաժողովի նախագահ, որովհետև որոշակի սկզբունքով դա կախված է նաև նրանից, թե ընդդիմության ներկայացուցիչները որ հանձնաժողովները կընտրեն»,- ասաց նա, ապա հավելեց, որ համամասնությունը պահպանված է, քանի որ 6 կին ու 6 տղամարդ է ընտրվել նախագահի թեկնածու, և որ թեկնածուները միաձայն  չեն ընտրվել:

  • Իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղվել. Միքայելյան

    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը, ինչպես հայտնի է, նիստ է հրավիրել, որի օրակարգի հիմնական հարցն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումն է։

    Դեռևս հայտնի չէ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի անունը:

    ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որը առաջադրվել էր որպես թեկնածու, լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իր թեկնածությունը չի հաստատվել, երկրորդ փուլ են անցել Արմեն Խաչատրյանը և Վիլեն Գաբրիելյանը: 

    Հարցին՝ չի՞ սրտնեղե՞լ, որ իրեն չեն ընտրել, Միքայելյանը պատասխանել է. «Ոչ, իմ կարգի մարդը կարո՞ղ է նեղված լինի»:

  • ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵԱՏՄ-ն կատվածահար է, այդպես է ստացվում. Փաշինյան

    ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԵԱՏՄ-ն կատվածահար է, այդպես է ստացվում. Փաշինյան

  • Երիտասարդների կարիերան, Հայաստանի աշխատաշուկան և ուսուցչի մասնագիտության հեռանակրները



    Դելոյթի 2026 թ. GenZ և միլենիալների համաշխարհային հետազոտությունը ցույց է տվել, որ երիտասարդների համար կարիերան այլևս սանդուղք չէ, այլ՝ աճի, իմաստի և ֆինանսական կայունության համադրություն: Միևնույն ժամանակ Հայաստանում բանկային ոլորտն արդեն գերազանցել է ՏՏ-ին նոր աշխատատեղերով, իսկ կրթությունը մնում է ամենաքիչ ընտրվող, բայց ամենամեծ ազդեցություն ունեցող ոլորտներից մեկը: Իսկ թե ինչ են ցույց տալիս Հայաստանի երիտասարդ մասնագետների, այդ թվում՝ ՏՏ ոլորտում ներգրավված մասնագետների հետ աշխատող կազմակերպության թվերը, բացահայտել է «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հավաքագրման խմբի ղեկավար Արշակ Պողոսյանի հետ զրույցով:

    Ի՞նչ են իրականում փնտրում հայ երիտասարդներն աշխատաշուկայում:

    Հայաստանի աշխատաշուկան վերջին տարիներին փոխվել է ավելի արագ, քան դրան հասցնում են արձագանքել թե՛ կրթական համակարգը, թե՛ հենց երիտասարդները։ Ըստ Staff.am-ի «Աշխատաշուկայի հաշվետվություն 2025»-ի՝ բանկային և ֆինանսական ոլորտն այսօր առաջին անգամ գերազանցել է ՏՏ ոլորտին նոր աշխատատեղերի ծավալով՝ 20.8% ընդդեմ 20.2%-ի։ ՏՏ ոլորտը, որը տարիներ շարունակ համարվում էր երիտասարդների «երաշխավորված» ուղին, հասունացել է և սղվել. ընկերությունները փնտրում են փորձառու, նեղ մասնագիտացած կադրեր, մինչդեռ սկսնակների համար դռները նկատելիորեն փակվել են։

    Արդյունքում ձևավորվել է պարադոքս, որին բախվում է գրեթե յուրաքանչյուր շրջանավարտ. գործատուն պահանջում է փորձ, բայց փորձ ձեռք բերելու հնարավորությունները քչանում են։ Առաջին լուրջ պատասխանատվությունը, առաջին թիմը, առաջին իրական նախագիծը երիտասարդ մասնագետի համար դարձել են դեֆիցիտ։

    Իսկ ի՞նչ են ուզում հատկապես GenZ և միլենիալները:

    Այս հարցին ամենածավալուն պատասխաններից մեկը տալիս է Deloitte-ի «Gen Z և միլենիալներ 2025» համաշխարհային հետազոտությունը, որ ներառել է 23 482 հարցվածներ 44 երկրից։ Մինչև 2030 թվականը այս երկու սերունդները միասին կկազմեն աշխարհի աշխատուժի մոտ 74%-ը, և նրանց սպասումներն արդեն այսօր վերաձևում են աշխատաշուկան։

    Հետազոտության ամենաանսպասելի թվերից մեկն է. Z սերնդի ներկայացուցիչների միայն 6%-ն է իր կարիերայի գլխավոր նպատակ համարում ղեկավար պաշտոնի հասնելը։ Բայց սա ամենևին չի նշանակում, որ նրանք հավակնություն չունեն։ Նույն հետազոտությունը ցույց է տալիս, որ Z սերնդի 70%-ը շաբաթական առնվազն մեկ անգամ ժամանակ է հատկացնում իր հմտությունների զարգացմանը, իսկ գործատու ընտրելիս սովորելու և զարգանալու հնարավորությունը նրանց համար առաջին երեք չափանիշներից մեկն է։

    Փոխվել է նաև այն, թե ինչպես են երիտասարդներն ուզում սովորել։ Հարցվածների 89%-ը ամենաարդյունավետ է համարում գործնական, աշխատանքի ընթացքում ձեռք բերվող փորձը, իսկ 86%-ը՝ փորձառու գործընկերոջ մենթորությունը։ Այսինքն՝ ոչ թե դասընթաց, այլ իրական գործ և իրական ուղեկցում։

    Deloitte-ն այս սերնդի ընտրությունը նկարագրում է որպես երեք գործոնի համադրություն՝ իմաստալից աշխատանք, ֆինանսական կայունություն և բարեկեցություն։ Կարևոր է ճիշտ կարդալ այս բանաձևը. խոսքը փողի և իմաստի հակադրության մասին չէ։ Աշխատավարձը երիտասարդի համար շեմ է՝ պայման, որից ցածր առաջարկը պարզապես չի դիտարկվում։ Բայց այդ շեմից վեր որոշումը կայացնում են այլ գործոններ՝ աճ, պատասխանատվություն, իմաստ և լավ ղեկավար։

    Ի՞նչ կապ ունի այս ամենը դպրոցի հետ:

    Հայաստանում կրթության ոլորտը նոր աշխատատեղերի ընդամենը 3.2%-ն է ապահովում. սա շուկայի ամենափոքր հատվածներից է։ Միևնույն ժամանակ հենց այս ոլորտից է կախված, թե ինչ որակի շրջանավարտներ կմտնեն մյուս բոլոր ոլորտներ ընդամենը հինգ տարի հետո։ Մարզային ու գյուղական դպրոցներում ուսուցիչների պակասը մնում է կրթական համակարգի ամենասուր խնդիրներից մեկը։ 600-ից ավելի թափուր հաստիք է առկա այս պահին հանրակրթության ոլորտում։

    Հենց այս երկու խնդիրների հատման կետում՝ երիտասարդների՝ իրական փորձի պակասի և դպրոցների՝ ուժեղ կադրերի պակասի, վերջին տարիներին ձևավորվել է ուշագրավ միտում. ուսուցչությունը սկսում է դիտարկվել ոչ միայն որպես կոչում, այլև որպես առաջնորդության դպրոց՝ վաղ պատասխանատվության, թիմ առաջնորդելու և իրական արդյունքի հասնելու փորձ, որի հնարավորությունը երիտասարդ մասնագետն այլ վայրում այդքան վաղ չի ստանում։

    Այս միտումը հաստատում են նաև թվերը. «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամի 2026 թվականի “Ուսուցիչ-առաջնորդների երկամյա ծրագրի” հավաքագրման տվյալներով՝ ծրագրին 2025-20206 ուս.տարում դիմել է 3,555 երիտասարդ մասնագետ՝ նախորդ տարվա 899-ի փոխարեն՝ գրանցվելով ավելի քան կրկնակի աճ, և ապա դասավանդելու պայմանագիր է կնքել 60 մասնակից՝ 58%-ով ավելի, քան մեկ տարի առաջ։ Ուշագրավ է հատկապես, որ ծրագրին ՏՏ ոլորտից միացող մասնագետների (Tech4Armenia) շրջանում դիմումից մինչև պայմանագիր հասնողների տեսակարար կշիռը կազմել է 21.7%՝ ամենաբարձր տեսակարար կշիռը բոլոր խմբերի մեջ։ Այլ կերպ ասած՝ ՏՏ ոլորտից, որտեղ աշխատավարձերն ամենաբարձրն են երկրում, մարդիկ գիտակցված ընտրությամբ ընտում են իրենց աշխատանքին զուգահեռ մտնել դասարաններ։ Սա լավագույնս ցույց է տալիս, որ Deloitte-ի նկարագրած «շեմից վեր» գործոնները՝ իմաստը, աճը, ազդեցությունը, Հայաստանում նույնպես գործում են ծրագրավորողների, ինժեներների, և ՏՏ այլ մասնագետների համար։

    Ուսուցիչների հավաքագրման նոր սեզոնը և Early Bird հնարավորությունը:

    2027 թ.-ի սեպտեմբերից դասարան մտնելու, մեկ տարի դասավանդելու և ապա
    ևս մեկ տարով դասավանդումը երկարաձգելու (1+1) համար «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»՝ Ուսուցիչ-առաջնորդների երկամյա ծրագրի հավաքագրման նոր սեզոնը մեկնարկել է 2026 թ.-ի հուլիսին։ Մինչև հուլիսի 31-ը վաղ հավաքագրմամբ դիմողները կոնկրետ առավելություններից են օգտվելու՝ վաղ արձագանք, ընտրության փուլերի առաջնահերթ անցկացում, տեղակայման վայրի ընտրության ավելի լայն հնարավորություն, իսկ վերջին կուրսի ուսանողները նաև կրթաթոշակային ֆոնդից օգտվելու հնարավորություն կստանան։

    Վաղ դիմելը պատահական շեշտադրում չէ. հավաքագրման տվյալները ցույց են տալիս, որ սեզոնի սկզբում դիմող թեկնածուներն ավելի պատրաստված են և հավասար պայմաններով միևնույն է ավելի հաճախ են հասնում մինչև պայմանագիր, քան գարնանային վերջին շաբաթներին դիմողները։

    Երկամյա ծրագիրը մասնակիցներին առաջարկում է հենց այն, ինչ, ըստ հետազոտությունների, փնտրում է նոր սերունդը՝ իրական պատասխանատվություն առաջին իսկ օրվանից, անհատական մենթորություն ողջ ընթացքում, առաջնորդության զարգացման մոդել և ուղղորդված միջամտություններ ծրագրի ողջ ընթացքում, և ամենակարևորը չափելի ազդեցություն մասնագիտական ու անձնային որակների զարգացման մասով։ Ծրագիրը բաց է գրեթե բոլոր մասնագիտությունների շրջանավարտների, ուսանողների և գործող մասնագետների համար. մանկավարժական կրթությունը պարտադիր չէ։



  • ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կնշանակվի Լիլիթ Մակունցը | Քաղաքականություն

    Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում կնշանակվի Լիլիթ Մակունցը։

    Հիշեցնենք, որ Լիլիթ Մակունցը 2025 թվականի օգոստոսի 29-ից զբաղեցնում է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը։ 2021-2025 թվականներին նա եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։

    Մինչ այդ Մակունցը ստանձնել է նաև Մշակույթի նախարարի պարտականությունները, եղել է ԱԺ պատգամավոր։

     

  • Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինԴատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամԳագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամԱԺ շենքում լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակման փոփոխություն չի եղել. Ռուբեն ՌուբինյանԸնտրակաշառք տալու, ստանալու դեպքով ձերբակալվել է ՀՅԴ անդամ, հասարակական գործիչ Արա ՆախշքարյանըԿարող ենք Իրան 2 անգամ առնվազն ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել, փոխարենը 2 անգամ ավելի շատ գազ ստանալ. Դավիթ ԽուդաթյանՇիրակի մարզում սպանության դեպք չի արձանագրվել, նվազել են համակարգչային հափշտակության դեպքերըԶինծառայող Ա. Հ.-ի դшժան ծեծի

    Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինԴատախազությունը Ծառուկյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 105.8 մլրդ դրամԳագիկ Խաչատրյանից կբռնագանձվի 17.7 մլրդ դրամԱԺ շենքում լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակման փոփոխություն չի եղել. Ռուբեն ՌուբինյանԸնտրակաշառք տալու, ստանալու դեպքով ձերբակալվել է ՀՅԴ անդամ, հասարակական գործիչ Արա ՆախշքարյանըԿարող ենք Իրան 2 անգամ առնվազն ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել, փոխարենը 2 անգամ ավելի շատ գազ ստանալ. Դավիթ ԽուդաթյանՇիրակի մարզում սպանության դեպք չի արձանագրվել, նվազել են համակարգչային հափշտակության դեպքերըԶինծառայող Ա. Հ.-ի դшժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ ենՄովսես Հարությունյանն ազատվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնիցԷդվարդ Ասրյանը N բանակային զորամիավորումում հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներինՄխիթար Հայրապետյանն այցելել է Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարան»ՏԿԵՆ-ում տեղի է ունեցել «ՀԷՑ» ՓԲԸ-ի 100 % բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հանրային լսումըԱրմեն Գրիգորյանն ընդունել է դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանինԻրանի էներգետիկայի նախարարը և ՀՀ ՏԿԵ նախարարը քննարկել են Իրան-ՀՀ-Վրաստան-ՌԴ էլեկտրաէներգետիկական միջանցքների ստեղծման հարցըԽիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր էՀՀ-ի ճանապարհը դեպի Եվրոպա հնարավոր է, սակայն պահանջում է զգուշավոր քաղաքականություն․ Ջոն ԻնյարիտուՀայկ Կոնջորյանը անդրադարձել է եղբոր հետ կապված աղմկահարույց միջադեպինՈստիկանները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողիՖրանսիայի ֆուտբոլի տղամարդկանց ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Զինեդին ԶիդանըՊուտինը և Ալիևը հեռախոսազրույց են ունեցելԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք. ՊԵԿԱվետ Կոնջորյանի ծեծի գործով 5 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումԸմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունում Հայաստանն այսօր 5 մասնակից ունիՆիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցելՉեռնոգորիան Հայաստանում վիզաների կենտրոն կբացիՌոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթողԻսրայելի հետ հակամարտությունը չի համապատասխանում Սիրիայի շահերին. Ահմեդ աշ-ՇարաաԿԸՀ-ն Երևանի ավագանու մանդատ է տվելՔննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցերՀութիները սպառնում են փակել Կարմիր ծովը2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամՀայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով 1 անձ ձերբակալվել էԴավիթ Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումըԹեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի«Սա մի հարթակ է, որտեղ ծնվում են նոր գաղափարներ». Մխիթար Հայրապետյանը ողջունել է «Seaside Startup Summit Armenia 2026»-ի մասնակիցներինՃՏՊ Արարատի մարզում՝ հրդեհի բռնկմամբ․ կան զпհեր և տուժածներ2026 թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն ԱզիզյանԴավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ Հայաստանի հրաձգության հավաքականը պատմության մեջ առաջին անգամ ունեցավ աշխարհի չեմպիոններՏԿԵ նախարարը և Իրանի փոխնախագահը քննարկել են ենթակառուցվածքների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունըՀրապարակվել է 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. ՀԷՑ-ն այդ ցանկում արդեն 13-րդ տեղում է․ Ռոմանոս ՊետրոսյանՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետԵրկրաշարժ՝ Վրաստանի Դմանիս քաղաքից 7 կմ հյուսիս-արևմուտքՈւրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթություններըԻրանն ու Հայաստանը նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել էներգետիկ ոլորտումՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումԿանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետՀայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոնՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 24-27-ը գործուղվել է Իրանի Իսլամական Հանրապետություն ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. ՀՀ ՊՆ Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպություններում հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել. ՍԱՏՄ10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնի«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Օրագիր.News լրատվականինՀրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհըԻնչքան կալուգացին դարձավ վարչապետ, այնքան էլ սրանք կաշխատեն 1 դրամով.Տարոն ՉախոյանՔաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. ԿիբեռոստիկանությունՌոսսելխոզնադզորը հուլիսի 27-ից կսահմանափակի Հայաստանից կաթնամթերքի ներմուծումըԱիդա Ազատյանը հռչակվել է Երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոնՀայաստանի 27 զինծառայող՝ BMATT-ի դասընթացի շրջանավարտԿառավարությունն ընդունել է ՀԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրով միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունըՖրանսիայում անտառային հրդեհների պատճառով ավելի քան 20 000 մարդ է տարհանվել«Արարատցեմենտը» պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարանԱԳ նախարարի տեղակալը և ֆրանսիացի գործընկերը գոհունակությամբ նշել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման դինամիկանՔԿ-ն՝ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում գտնվող որոշ տաղավարների կապարակնքման վերաբերյալՔննարկվել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցերԵվրամիության երկրները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթըՄեծ Բրիտանիան Իրանից տարհանել է իր ամբողջ դիվանագիտական անձնակազմըՀուզիչ, սրտաճմլիկ տեսանյութեր անելուց առաջ շնորհակալություն կհայտնես կաշառատու հոպարին, էս ամենի մեջ քեզ ներքաշելու համարՀուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Թորոսյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայողները կալանավորվել ենԲագրատաշենի և Ագարակի անցակետերի տարածքում բեռնատարների համար պարտադիր կուտակային կայանատեղիներ կստեղծվենԲացահայտվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնող ամուսինների ինքնությունը. խմբի ղեկավարը կալանավորվել էԱրարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածքՔաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի․ ՆԳ նախարարն այցելել է Շիրակի մարզի հաշվառման-քննական բաժինԴադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը․ դատախազությունՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առիթով«Պատգամավորը չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ»․ Վահագն ՀովակիմյանՓաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետԲարձր եմ գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բըրնհեմին«Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար խոստացել են քաղաքացուն ընդգրկել օգնության ցուցակումՀամայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել2026 թվականի հունիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748. ՊԵԿՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ. Հակակոռուպցիոն կոմիտեՕգոստոսի 2-ին մեկնարկում են ամենամյա բանակային խաղերը. ՊՆ«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄԴավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներինՌուբեն Ռուբինյանի կարգադրություններով ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից Հայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող միգրանտներինՀյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել. ՍԱՏՄԿԸՀ նախագահը հնչեցնում է «Հայաստան» դաշինքի՝ ԱԺ անցած պատգամավորների անունները. ՏեսանյութՈվքեր կլինեն նոր ԱԺ-ում «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները. ԿԸՀ. ՏեսանյութՈվքեր կլինեն նոր խորհրդարանի ՔՊ-ական պատգամավորները. ԿԸՀ նախագահը հնչեցնում է անուններ. ՏեսանյութՈվքե՞ր են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ինքնաբացարկ հայտնելՈՒՂԻՂ I ԿԸՀ-Ն ՏՐԱՄԱԴՐՈՒՄ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԱՆԴԱՏՆԵՐԸ Դատարան են հանձնվել ընտրակաշառք տալու նախապատրաստություն կատարած՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

  • Չեռնոգորիան գրեթե ամբողջությամբ կատարել է ԵՄ-ին անդամակցելու պայմանները․ Մերց





    Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Չեռնոգորիան հիմնականում կատարել է Եվրամիությանն (ԵՄ) անդամակցելու համար անհրաժեշտ պայմանները և պնդել, որ երկիրը պետք է համայնքի անդամ դառնա «մինչև տասնամյակի վերջ»։

    «Չեռնոգորիան արդեն այն փուլում է, երբ պատրաստ է անդամակցությանը։ Այն հիմնականում կատարել է բոլոր անհրաժեշտ պայմանները», – Դուբլինում Իրլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Մերցը։ Հեռարձակումն իրականացնում էր Phoenix հեռուստաալիքը։ Ընդ որում, նա նշել է, որ Եվրամիությունը 13 տարի նոր անդամներ չի ընդունել։

    «Ընդ որում, մենք միշտ հայտարարել ենք, որ Եվրամիությունը բաց է եվրոպական այն պետությունների համար, որոնք համապատասխանում են սահմանված պահանջներին՝ Կոպենհագենյան չափանիշներին։ Չեռնոգորիան համապատասխանում է դրանց։ Այդ դեպքում Եվրոպական միությունը պարտավոր է տեր կանգնել իր խոսքին։ Մենք չենք կարող երկիրն ուղարկել «սպասման ռեժիմ» միայն այն պատճառով, որ մյուս պետությունները դրան դեռևս պատրաստ չեն», – պնդել է ԳՖՀ կանցլերը։

    Նա ընдգծել է, որ այս հարցը քննարկվելու է Եվրոպական միության ներսում՝ Եվրոպական խորհրդի նիստում։ Դրա համար, Մերցի խոսքով, պահանջվում է միաձայն որոշում։ «Մենք չպետք է հետաձգենք Չեռնոգորիայի անդամակցությունը՝ դիտարկելով այն որպես այլ երկրների հետ փաթեթային համաձայնագրի մաս։ Չեռնոգորիան պետք է դառնա Եվրոպական միության անդամ մինչև տասնամյակի վերջ», – պնդել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։

    Ավելի վաղ Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչը հայտարարել էր, որ երկրի իշխանությունների նպատակն է մինչև 2028 թվականը ստանալ ԵՄ անդամի կարգավիճակ։ Ապրիլի 22-ին Եվրամիության անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների կոմիտեն որոշում էր ընդունել Չեռնոգորիայի՝ միավորման կազմ մտնելու պայմանագրի մշակման հատուկ աշխատանքային խումբ ստեղծելու մասին։




    դիտվել է 154 անգամ

  • 6 կին և 6 տղամարդ ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել. Փաշինյան

    ՔՊ-ն առաջադրել է ԱԺ հանձնաժողովների նախագահների իր թեկնածուները։ Տվյալները լրագրողներին հայտնեց  Նիկոլ Փաշինյանը։

    Նազելի Բաղդասարյան՝ ԱԺ աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով

     

    Սիսակ Գաբրիելյան`ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով

    Լուսինե Բադալյան` ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով

    Սոնա Ղազարյան` ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով

    Սարգիս Խանդանյանին` ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողով

     

    Զարուհի Բաթոյան՝ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողով

     

    Վիլեն Գաբրիելյան՝ Պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողով

     

    Արուսյակ Ջուլհակյան՝ Պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողով

     

    Տրդատ Սարգսյան՝ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողով

     

    Վահե Ղալումյան՝ Տարածքային կառավաման և շրջակա միջավայրի պաշտպանության մշտական հանձնաժողով

     

    Բաբկեն Թունյան՝ Տնտեսական հարցրեձի մշտական հանձնաժողով

     

    Ծովինար Վարդանյան՝ Ֆինանսավարկային ու բյուջետանին հարցերի մշտական հանձնաժողով։

    «6 կին և 6 տղամարդ  ընտրվել են 12 հանձնաժողովների նախագահի թեկնածուներ, ոչ ոք միաձայն չի ընտրվել»,-ասաց Փաշինյանը: