Կապանի արվեստի թանգարանը, նախկինում Կապանի ժամանակակից արվեստի թանգարան

Written by

in

Կապանի արվեստի թանգարանը, նախկինում Կապանի ժամանակակից արվեստի թանգարանը, հիմնադրվել է 1990 թվականին ՀՀ վաստակավոր գործիչ, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի նախաձեռնությամբ։

2019 թվականին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ թանգարանը վերանվանվել, դարձել է համայնքային ենթակայության կառույց, իսկ 2021 թվականին ամբողջությամբ վերանորոգվել և արդիականացվել է՝ այցելուների համար ստեղծելով նոր ու գրավիչ միջավայր։

Թանգարանն ունի 8 սրահ, որտեղ ցուցադրվում են գեղանկարիչների, քանդակագործների, դեկորատիվ ու կիրառական արվեստի վարպետների աշխատանքները։

Թանգարանի ցուցադրության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում կապանցի գեղանկարիչներ Բորիկ Մինասյանի, Նարեկ Մինասյանի, Ռուբեն Կոստանդյանի (Ուբակ), Հրանտ Դանիելյանի, Անդրեաս Օհանջանյանի, Վահրամ Խաչատրյանի, Լեռնիկ Առաքելյանի և այլոց ստեղծագործությունները։

Աշխատանքային ժամերը

Երեքշաբթիից ուրբաթ՝ 10։00-18։00

Շաբաթ և կիրակի օրերին՝ 11։00-18։00

Մուտքն անվճար է։

Տնօրեն՝ Արմեն Գևորգյան

Հասցե՝ Ռոմանոս Մելիքյան 8

Հեռ․՝ 099-20-99-22

Կապանի թանգարանների միավորում/Kapan Museums Association

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *