«Համահայկական ճակատ» ՇԱՐԺՄԱՆ անդամները մեծամասամբ Զինված ուժերի պահեստազորի զինվորականներ են. նրանց համար անցյալ չկա, նրանք ծառայել, ծառայում և ծառայելու են Հայաստանի Հանրապետությանը:
ՀՃՇ անդամ, ԶՈւ պահեստազորի զինծառայող Աննա Ղուկասյան
Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի ավելի մեղմ պայմաններում։
Ինչպես հայտնում է «MediaHub»-ը՝ հղում անելով Դատական դեպարտամենտին, դատարանը բավարարել է Ջ. Հարությունյանի բողոքը՝ ընդդեմ Քրեակատարողական հիմնարկի պետի որոշման։ Ազատազրկման կատարման պայմանները փոխվել են, և ՊԲ նախկին հրամանատարն այսուհետ պատիժը կշարունակի կրել ցածր անվտանգային գոտու մեղմ պայմաններում։
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ջալալ Հարությունյանը կալանքի պատիժը կրելու էր «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում։
2025 թվականի հունվարի 15-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ջալալ Հարությունյանի նկատմամբ մեղադրական վճիռ էր կայացրել։ Փետրվարի 6-ի նիստում հանրային մեղադրողը պահանջել էր նրան դատապարտել 6 տարվա ազատազրկման, իսկ տուժող կողմը՝ 8 տարվա։
Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով («Զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»): Հունիսի 18-ին ՀՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատավճիռը, որով ՊԲ նախկին հրամանատարը դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման։
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները նշել են, որ անօդաչու թռչող սարքերով հարված են հասցրել Սաուդյան Արաբիայի նավթի փոխադրման օբյեկտներին։
«Մի քանի անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել Սաուդյան Արաբիայի արևելքից դեպի Յանբու նավահանգիստ տանող մի շարք զգայուն թիրախների և նավթի մատակարարման ու փոխադրման կետերի», – գրել է ապստամբների ռազմական խոսնակ Յահյա Սարիան իր Telegram ալիքում։
Սարիան նշել է, որ հարձակումը պատասխան է եղել «սաուդյան անօդաչու թռչող սարքերի կողմից Եմենի օդային տարածքի խախտմանը»։
Ավելի վաղ թագավորության պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են Իրաքի տարածքից արձակված մի քանի անօդաչու թռչող սարքեր։ Սաուդյան բանակի տվյալներով՝ անօդաչու թռչող սարքերը փորձել են հարձակվել Ալ-Շարքիա նահանգում և Ռիադում գտնվող նավթային օբյեկտների վրա։
«Աննախադեպ ինքնիշխանություն»՝ երկու պարտադրված հանրաքվեով
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի այսօրվա հայտարարությունը փաստացիորեն ամրագրում է նոր քաղաքական իրողություն։
Հուլիսի 27-ին հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցում Մոսկվան հստակորեն շեշտել է Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու հարցով հանրաքվեի հնարավորինս արագ անցկացման անհրաժեշտությունը։ Ժամկետներ չեն նշվել, սակայն ուղերձը միանշանակ է. հարցն այլևս տեսական քննարկման առարկա չէ։
Այսպիսով՝ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում փաստացիորեն լեգիտիմացվում է արդեն երկրորդ հանրաքվեի անցկացման պահանջը՝ արտաքին դերակատարի նախաձեռնությամբ։
Առաջինը սահմանադրական հանրաքվեն է։ Բաքուն տարիներ շարունակ այն ներկայացնում է որպես խաղաղության պայմանագրի առանցքային նախապայման։ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագրի տեքստը մինչ օրս չի ստորագրվել հենց այս պատճառով։ Ադրբեջանին արդեն հաջողվել է հասնել նրան, որ Հայաստանի ներքաղաքական օրակարգում հայտնվի Սահմանադրության փոփոխության հարցը՝ իր պահանջների տրամաբանությամբ։
Այժմ նույն տրամաբանությամբ Մոսկվան հրապարակայնորեն առաջ է մղում երկրորդ հանրաքվեի գաղափարը։ Կարևոր է, սակայն, նշել, որ այս պահանջը չի ծագել հենց այնպես։ 2025 թվականին Հայաստանում ընդունված «Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքը ԵԱՏՄ գործընկերների համար դարձել է իրավական անհամատեղելիության ապացույց։ Մայիսի 29-ի Աստանայի համատեղ հայտարարությամբ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանն արդեն պահանջել էին հանրաքվե և սահմանել էին դեկտեմբերին ԵԱՏՄ պայմանագրի կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ զեկույցի պատրաստման ժամկետ։ Պեսկովի հայտարարությունը այդ դիրքորոշման վերահաստատումն է՝ ավելի բարձր տոնով։
Նիկոլ Փաշինյանը շարունակում է դիմադրել՝ պայման դնելով, որ հանրաքվեն հնարավոր է միայն Եվրամիությանը պաշտոնական դիմում ներկայացնելուց և հարցը բովանդակային դարձնելուց հետո։ Սակայն փաստը մնում է անփոփոխ. երկու հանրաքվեների օրակարգն արդեն ձևավորվել է Երևանից դուրս։
Ստացվում է խիստ խորհրդանշական պատկեր։ Իշխանությունը շարունակում է խոսել Հայաստանի «աննախադեպ ինքնիշխանության» մասին, մինչդեռ իրական քաղաքական գործընթացներում երկիրը կանգնած է երկու արտաքին պարտադրված հանրաքվեների հեռանկարի առջև։ Մեկը՝ Բաքվի պահանջով, մյուսը՝ Մոսկվայի և ԵԱՏՄ գործընկերների նախաձեռնությամբ։
Այս ամենը վկայում է նաև ավելի խորքային խնդրի մասին։ Արտաքին դերակատարների շրջանում ակնհայտորեն նվազել է վստահությունը Նիկոլ Փաշինյանի քաղաքական խոսքի և ստանձնած պարտավորությունների նկատմամբ։ Եթե նախկինում բավարար էին նրա հավաստիացումները, ապա այսօր թե՛ Բաքուն, թե՛ Մոսկվան նախընտրում են իրենց համար կենսական նշանակություն ունեցող հարցերը ամրագրել ոչ թե վարչապետի խոստումներով, այլ հանրաքվեի միջոցով՝ հայ ժողովրդի ուղղակի կամարտահայտությամբ։
Սա միայն արտաքին քաղաքականության խնդիր չէ։ Խոսքը Հայաստանի պետական ինքնիշխանության, միջազգային սուբյեկտայնության և գործող իշխանության նկատմամբ արտաքին վստահության մակարդակի մասին է։ Երբ երկրի ռազմավարական որոշումների օրակարգը հերթով ձևավորվում է օտար մայրաքաղաքներում, իսկ Երևանը հայտնվում է այդ օրակարգերին արձագանքողի դերում, «աննախադեպ ինքնիշխանության» մասին հայտարարությունները կորցնում են իրենց քաղաքական բովանդակությունը։
Ի վերջո, եթե Հայաստանի ապագային վերաբերող հանրաքվեների օրակարգը հերթով ձևակերպվում է Բաքվում և Մոսկվայում, ապա խոսքն այլևս ինքնիշխանության ամրապնդման մասին չէ։ Դա արտաքին քաղաքական պարտադրանքների աստիճանական ինստիտուցիոնալացումն է, որի ամենամեծ զոհը կարող է դառնալ Հայաստանի ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքն ու կարողությունը։
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել՝
193 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում:
29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ն, «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն:
14 շարժական գույք:
1.451.074 ԱՄՆ դոլարի չափով ձեռքբերված պարտատոմսեր:
147.210 ԱՄՆ դոլար ավանդ:
23.081.354 ԱՄՆ դոլարի, 409.806.800 ՀՀ դրամի և 9.750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք:
Մ-3 միջպետական ճանանարհի՝ Ապարան-Սպիտակի ոլորանների շուրջ 21.6 կմ երկարությամբ հատվածում (կմ75+460-կմ97+020) կատարվում է միջին նորոգում. հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Միջին նորոգման աշխատանքների շրջանակում իրականացվում է երթևեկամասի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում, ասֆալտբետոնե վերին շերտի տեղադրում։ Ասֆալտբետոնե ծածկի տեղադրումից հետո կատարվում են կողնակների լրացում ու հարթեցում, անվտանգային տարրերի տեղադրում և գծանշում։
Այս պահին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում նաև Մ-4, Երևան-Սևան ճանապարհին, Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանով անցնող Մ-2 միջպետական ճանապարհի տարբեր հատվածներում, հանրապետության այլ տեղամասերում։
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել. 22 անշարժ գույք, որից 19-ի միջին շուկայական արժեքների հանրագումարը կազմում է 11.154.790.000 դրամ: 2 անշարժ գույքի գնման իրավունք: 3.084.965 ԱՄՆ դոլարով և 985.190.729 դրամով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան 1.405.059 դոլարի և 200 միլիոն դրամի ավանդ: Պահանջը ներառում է նաև 13 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն, «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ն և այլն, ինչպես նաև 4 իրավաբանական անձի մասնակցության ձեռքբերման արժեքը:
Ներկայացված հայցադիմումով պահանջվում է նաև. 4.025.914 դոլարի, 8.302.016.732 դրամի, 260.452.574 ռուբլիի և 589.741 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք: 2 տրանսպորտային միջոց, ինչպես նաև 3.822.451.103 դրամին համարժեք գումարով գույքի ձեռքբերման արժեքներ: Գումարային պահանջը կազմում է 19.561.949.303 դրամ, ինչպես նաև 502.359.121 դրամ՝ որպես քրեական գործով վճարված գրավի գումարի ապօրինի մաս:
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախադպրոցական կրթության ոլորտի վերաբերյալ երկու նախագիծ, որոնց նպատակն է բարելավել Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի արդյունավետ ներդրումը։
Նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագրերը հաստատելու մասին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանների նախագծով սահմանվում են նախադպրոցական կրթական համալիր ծրագրեր՝ տարիքային բոլոր խմբերի համար։
Մյուս նախագծով առաջարկվում է հաստատել նախադպրոցական տարատարիք խմբերի ծրագրերը և կրթական ծառայությունները: Այն վերաբերում է փոքրաքանակ երեխաներով բնակավայրերին, որտեղ հաճախ ձևավորվում են նման խմբեր։
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայի և Մոսկվայի մարզի համար մինչև հուլիսի 30-ը կանխատեսվող ուժեղ անձրևի պատճառով եղանակային վտանգավորության դեղին մակարդակ է հայտարարվել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի հիդրոօդերևութաբանական կենտրոնը։
«Այսօր երեկոյան և գիշերը Մոսկվայում և Մոսկվայի մարզում սպասվում է անձրև, որոշ շրջաններում՝ ուժեղ անձրև, և հայտարարվել է եղանակային վտանգի դեղին մակարիդակ», – գործակալությանը հայտնել է աղբյուրը։ Նա նշել է, որ այս տագնապը, որը նախազգուշացնում է հնարավոր եղանակային վտանգների մասին, ուժի մեջ կլինի այսօր՝ Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ից մինչև հուլիսի 30-ի, հինգշաբթի, ժամը 9:00-ն։
Ավելի վաղ Մոսկվայի իշխանությունները նաև զգուշացրել էին բնակիչներին և այցելուներին եղանակի վատթարացման մասին՝ հիշեցնելով նրանց չափազանց զգույշ լինել դրսում անձրևի, ամպրոպի և ուղեկցող ուժեղ քամու ժամանակ։ Մասնավորապես, խուսափել ծառերի տակ ապաստան գտնելուց և դրանց մոտ կայանելուց։
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել՝
– 193 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում: – 29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ն, «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն: – 14 շարժական գույք: – 1.451.074 ԱՄՆ դոլարի չափով ձեռքբերված պարտատոմսեր: – 147.210 ԱՄՆ դոլար ավանդ: – 23.081.354 ԱՄՆ դոլարի, 409.806.800 ՀՀ դրամի և 9.750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք: – 17.761.537.781 դրամ: