Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպել է Ավստրիայի ազգային գրադարանի գլխավոր տնօրեն Միխաելա Մայրի հետ:
Այս մասին նշված է Ավստրիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են Ավստրիայի ազգային գրադարանի և Հայաստանի գործընկեր հաստատությունների միջև համագործակցության զարգացման, համատեղ գիտակրթական և մասնագիտական այլ ծրագրերի իրականացման հնարավորությունները։
ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ծանոթացել է նաև գրադարանում պահվող հայկական մի շարք ձեռագրերի նմուշներին` կարևորելով դրանց նշանակությունը՝ որպես Հայաստան-Ավստրիա պատմամշակութային հարուստ առնչությունների խորհրդանիշ:
Leave a Reply