Արդեն ունենք պատկերացում, թե ում ենք առաջադրելու ԱԺ փոխնախագահի պաշտոնում, բայց վերջնական որոշումը կլինի ԱԺ նիստից մի քանի ժամ առաջ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։«Նիստից մի քանի ժամ առաջ խմբակությունում հանդիպում կունենանք, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ։ Կան նաև մի քանի դիրքավորված ուղղություններ, որոնք վերահսկման համար կարևոր է։ Հետևաբար, վերահսկողություն ունենալու համար իրենց գործերին՝ հնարավոր է դիտարկենք նաև այդ ուղղություններում պաշտոններ վերցնելը»,-ասաց նա՝ հրաժարվելով նշել, թե կոնկրետ որ հանձնաժողովներն են պատրաստվում վերցնել։
Leave a Reply