Blog

  • Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ Անկախության 35-ամյակինՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՊարեկները՝ առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատվածՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՓրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձըՄսի վաճառք՝ սպանդանոցում փորձաքննության ենթարկվելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերով. նախաքննությունն ավարտվել էՆրանց առաքելությունը ս

    Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ Անկախության 35-ամյակինՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՊարեկները՝ առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատվածՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՓրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձըՄսի վաճառք՝ սպանդանոցում փորձաքննության ենթարկվելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերով. նախաքննությունն ավարտվել էՆրանց առաքելությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդու սեփական ուժերն այլևս չեն բավականացնումԱրարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները.Այս այցը պատեհ հնարավորություն է՝ մեր երկրների բարեկամական հարաբերությունները նոր բովանդակությամբ ու հավակնոտ օրակարգով համալրելու համար. Վահագն Խաչատուրյանը՝ Չեխիայի նախագահինԱվելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարն այցելել է նորաստեղծ գործարանՀԷՑ-ը 16 արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել․ վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամՈրևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ ՆալբանդյանՎարչապետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր 40 քաղաքացուց 7.9 մլն դրամի բջջային հեռախոսներ և կենցաղային իրեր գողանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. կա կալանավորվածԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-ՍուլայտինինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիտոստոդուլիդիսի հետ59 քաղաքացուց խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնել ԵԱՀԿ ԽՎ նախագահը շնորհավորել է Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերումների կապակցությամբ6 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավարներՓաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տեղափոխելու մասինԱտոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. Նիկոլ ՓաշինյանՀայ–իրանական սահմանին կգործեն մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգեր2026 թվականի առաջին կիսամյակում հաստատված սպանության բոլոր դեպքերը բացահայտվել են․ ՆԳՆԵթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Մարիա ԶախարովաԱհա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում. Արտյոմ ԿարապետյանՄհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինՎստահ եմ՝ համատեղ ջանքերով ՀՀ-ի և Վիետնամի միջև գործընկերությունը կզարգանա և կամրապնդվի. Փաշինյանը՝ Վիետնամի վարչապետին«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները Սանահին կայարանում հայհոյել են մեքենավարին, հարվածել, խոչընդոտել աշխատանքըԳրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Գևորգ ՊապոյանԱլեն Սիմոնյանը դատարանում հաղթել է «Մեդիահաբ» լրատվականինԴավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալԵՄ խորհուրդը հավանություն է տվել հայկական ապրանքների արտահանման շուրջ 80%-ի ազատականացմանը ՀԷՑ-ի կենտրոնական պահեստում իրականացվել են լայնածավալ բարեկարգման աշխատանքներՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Նիկոլ ՓաշինյանԱննա Բաբաջանյանը և Քրիստինա Թաթարյանը նշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներԱրամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնումԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատարներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններիցԱնուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահԳագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգՊահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուր համայնքի գյուղապետարանի շենքում և մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները. Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել էՍեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿոնֆլիկտի շրջանում ՀՀ-ՌԴ հարաբերություններն այլ իմաստ ունեին․ պետք է նայել իրավիճակին թարմ հայացքով․ ՓաշինյանՕֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում. Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏեսանյութԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի համար«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են թմրանյութերի նմանավող զանգվածներ և այլ արգելված իրերՀՀ ԱԺ նախագահը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցերՔրեական ենթամշակույթի դեմ պայքարը շարունակվում է․ Լոռու մարզի ոստիկանների հերթական բացահայտումըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունըԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿԱԳՆ-ն պաշտոնապես վերանվանվել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունՔրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել էՌուսաստանը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ երկաթուղիների հարցերով. ԲելոզյորովՀարավային Կովկասը վերածվում է խաղաղության տարածաշրջանի. ԱլիևՀայաստանի Հանրապետությունը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը. վարչապետը՝ ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանըԳագիկ Խաչատրյանից և որդիներից պահանջվում է բռնագանձել 93 անշարժ գույք, 17 միլիարդ 761,5 մլն դրամՆոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Արսեն Թորոսյանը Երևանի Մանկան տան 3 սանի ուղեկցել է առաջին դասարան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանի հետ«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթՀայաստանի և Սլովակիայի միջև փոխշահավետ համագործակցությունը առավել ակտիվ ընթացք է ստացել․ Նիկոլ Փաշինյանը՝ Սլովակիայի վարչապետինՏավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկումՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին Անկախության օրվա առթիվՆիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունըՄՍԾ-ն զբաղվում է Գայանե Միրզոյանի դեպքովԲիշքեկում կայացել է Ռեջեփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպումըԲիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ ՀաջիևըՆոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյանի ուղերձը սովորողներինԱյսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրըCOP17-ի հետհաշվարկը սկսված է․ Երևանում տեղադրվել է խորհրդանշական թիթեռըԱրարատում փոստային գրասենյակից գումար գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆԲիշքեկում մեկնարկել են Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերը․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացմանըՌուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է լայնածավալ հարվածների Ուկրաինայի էներգետիկ ոլորտինԻնչ են քննարկել Բիշքեկում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը. մանրամասներԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարանՆոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումիցՈւրախ եմ, որ առաջիկայում Երևանում առիթ կունենանք քննարկելու երկկողմ օրակարգի զարգացմանն առնչվող հարցերը. ՀՀ վարչապետը՝ Ղրղզստանի նախագահինԴեսպանահավաքին ներկայացվել են Կառավարության 2026-31թթ․ տնտեսական քաղաքականության առանցքային առաջնահերթություններն ու ծրագրերըՆիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստանի ՀանրապետությունԴժբախտ պատահար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում․ կա մեկ զոհԱլեն Սիմոնյանը Ռուսաստանի կործանումը չի ցանկացել. «Ժողովուրդ» օրաթերթը պետք է հերքում տարածի«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾԽուլիգանություն Նոր Նորքում. հայտնաբերվել է ատրճանակ, տուժածներ չկանԱյսօր Սևանա լճի օրն էԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են ՀՀ-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետԱԳՆ-ում քննարկվել են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման հարցերՎարչապետի երկու օգնականները վերանշանակվել են114 կեղծ գրասենյակ, փողերի լվացում և ընտրողների շահագրգռում. Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործն ուղարկվել է դատարան Տարեվերջին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու. նախարարԱրտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնումԳարեգին Խաչատրյանը վերանշանակվել է ՔՏՀԱՏՄ ղեկավարի, իսկ Վաղարշակ Մատիկյանը՝ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնումԼենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններումԿամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնումՄհեր Գրիգորյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներըՊուտինը Բիշքեկում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՏԱՍՍ Վճռաբեկ դատարանը «գողական աշխարհի» վերաբերյալ շրջադարձային որոշում է կայացրելԳյումրիում ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների աշխատաժողովը«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՄհեր Գրիգորյանն ու ԵԱՏՀ նախարարը քննարկել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի խնդիրները

  • Թմրանյութի հայտնաբերման դեպք՝ Երևանում․ «Tesla» մակնիշի ավտոմեքենայի մոտ 40-ամյա տղամարդը պարեկներին հայտնել է, որ փնտրում է «Կրիստալ» տեսակի թմրամիջոցով փաթեթը

    Օգոստոսի 29-ին թմրանյութի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ, ծառայության ընթացքում Դավիթ Բեկի 107/12 հասցեի մոտ նկատել են «Tesla» մակնիշի ավտոմեքենա։ Մոտենալով նշված ավտոմեքենային՝ պարեկները նկատել են մի քաղաքացու, որը ինչ-որ բան փնտրելիս է եղել։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երբ պարեկները հարցրել են, թե ինչ է փնտրում տվյալ անձը, վերջինս իր մոտ գտնվող բջջային հեռախոսի միջից ցույց է տվել մի լուսանկար, որում պատկերված է եղել կպչուն ժապավենով փաթեթ։

    Պարեկները հարցրել են, թե ինչ է գտնվում փաթեթում։ Քաղաքացին պատասխանել է, որ «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է, և մատնանշել է այն վայրը, որտեղ դրված էր հիշյալ թմրամիջոցը։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ պարեկները նշված հասցեից թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածով ձերբակալել և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Նվեր Գ․-ին։

    Նրա անձնական խուզարկությամբ որևէ արգելված առարկա կամ նյութ չի հայտնաբերվել, իսկ «Tesla» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժնի հատուկ պահպանվող տարածք։

    Դեպքի փաստով ոստիկանության Մարաշի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

     

  • Բաքվում հայ գերիների զանգերը վերահսկվում են և կարող են հարկադիր ընդհատվել, նրանք բացարձակ մեկուսացված են





    Բաքվում բանտում գտնվող հայ գերիներն արտաքին աշխարհի հետ ֆիզիկական շփում չունեն։ Նրանք չեն տեսնում հարազատներին, հյուպատոսական աշխատակիցների, անկախ բժիշկների, անկախ փաստաբանների, ԿԽՄԿ ներկայացուցիչների, լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

    «Նրանք պահվում են բացարձակ մեկուսացված պայմաններում։ Իհարկե, նրանց այլ իրավունքներն էլ են խախտվում, օրինակ՝ զբոսանքի իրավունքը, բայց գերագույն խնդիրն այն է, որ նրանք բացարձակ մեկուսացված են։ Արտաքին աշխարհի միակ շփումը հեռախոսային խոսակցություններն են։ Դատապարտյալները պետք է օգտվեն նամակագրության իրավունքից, սակայն այս իրավունքը ևս չի պահպանվում։ Միակ բանը, որը տրամադրված է՝ վերահսկելի հեռախոսային զանգերն են, որի հաճախականությունը տարբեր է տարբեր անձանց մոտ»,-ասաց Սահակյանը։

    Կան 3 դատապարվածներ, ովքեր կարողանում են զանգերը կազմակերպել 40 օրը մեկ հաճախականությամբ, մնացյալի համար ապահովված է շաբաթական մեկ զանգ հնարավորությունը։

    «Զանգի տևողությունը փոփոխական է, կարող է տևել 2-10 րոպե։ Խնդիրն այն է, որ բոլոր զանգերը վերահսկվող են և կախված բովանդակությունից կարող են նաև հարկադիր ընդհատման ենթարկվել»։

    Սահակյանն ասաց, որ վերջին ամիսների ընթացքում հայ գերիների՝ ընտանիքների անդամների հետ հեռախոսազանգերի ընթացքում ավելի ինտենսիվ են դարձել առողջական խնդիրների բարձրաձայնումը։

    «Մշտապես դժգոհություններ կան, որ բուժօգնություն չի կազմակերպվում»։




    դիտվել է 36 անգամ


    Լրահոս


    Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից. ԿԳՄՍՆ



    Բաքվում հայ գերիների զանգերը վերահսկվում են և կարող են հարկադիր ընդհատվել, նրանք բացարձակ մեկուսացված են



    «Նիկոլը խաղամոլի պես խաղադրույք է արել Պուտինի առաջ»․ Րաֆֆի Հովհաննիսյան (video)



    Օմանը հրաժարվել է Իրանի հետ Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնագրից



    Կաթողիկոսի բանակի ընկերները՝ եպիսկոպոսնե՞ր ու արքեպիսկոպոսնե՞ր. մի քիչ լրջություն, պարո՛ն Փաշինյան. Տեր Վրթանես Բաղալյան



    Արաբկիրում ու Քանաքեռ Զեյթունում վթարային ջրանջատում է



    «Նստեք տեղներդ»․ ինչը երեկ հունից հանեց Բագրատ Սրբազանին (video)



    Ռուբեն Վարդանյանի գործն արդեն համար ունի և քննվելու է ՄԻԵԴ-ում. Սիրանուշ Սահակյան



    Կրթել չստացվեց, որոշել է պատժել․ «Հրապարակ»



    Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք



    Իրանը հարձшկվում է բոլորի վրա, բայց ոչ մեզ վրա․ նրանք գիտեն մեր ուժը․ Նեթանյահու



    «Աննա Հակոբյանը թեմաների մեջ է ընկել»․ Էդգար Ղազարյան (video)



    Ուկրաինական անօդաչու սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Սոչիի ուղղությամբ



    Նիկոլը կիջնի, ճակատին գրած՝ «Ես ծախել եմ Հայաստանը»․ ի՞նչ է առաջարկել Ալիևին․ Հովհաննես Իշխանյան (video)



    Հայտնի է՝ երբ կհրապարակվի Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը



    Իսկ ո՞վ է պահելու հայ-թուրքական և հայ-իրանական հսկայական սահմանը ՌԴ-ի դուրս գալուց հետո. Աբրահամյան



    Փաշինյա՛ն, քեզ թվում է՝ պրծա՞ր․ թող, տես՝ ոնց կանեմ․ Բագրատ Սրբազանի կոշտ խոսքը (video)



    Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մոտալուտ հաղթանակի մասին



    ԱՄՆ-ն ցանկանում է Իրանի հետ ավելի համապարփակ համաձայնագիր կնքել. Financial Times



    Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը «Mercedes GL»-ով հայտնվել է արգելապատնեշի վրա



    Իրանի դեմ պայքարում Թուրքիան, Ադրբեջանը աջակցություն են ցուցաբերում ԱՄՆ-ին․ Վենս



    2015 թվականից ի վեր առաջին անգամ Խաղաղ օվկիանոսում միաժամանակ ձևավորվել է 3 արևադարձային փոթորիկ



    Ուիթքոֆը և Քուշները առաջիկա օրերին կայցելեն Մոսկվա և Կիև․ Զելենսկի



    Զովաբերում 220 վոլտ լարումով ձուկ որսալու հետևանքով 28-ամյա տղամարդը հոսանքահարվել ու մահացել է



    Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • Բաքվի դատարանն «Ավրորա» մրցանակը որակել է հանցավոր գործունեություն

    Երեւան: Մեդիամաքս: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն այսօր ասել է, որ «Բաքվում Ռուբեն Վարդանյանի դատավճռի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ տեղի են ունեցել մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ»:

    «Ողջ դատավարությունը ֆարս է հանդիսացել: Խախտվել են ոչ միայն իրավական ու բարոյական նորմերը, այլեւ ողջամտության ու բանականության սահմանները։ Դրա արդյունքը լեգիտիմ չէ, եւ մենք մեր իրավական փաստարկները ներկայացրել ենք ՄԻԵԴ։ Ռուբեն Վարդանյանի գործին արդեն իսկ տրված է հերթական համար, գործը քննվելու է դատարանի կողմից», – լրագրողների հետ զրույցում ասել է Սիրանուշ Սահակյանը:

     

    Իրավապաշտպանն ասել է, որ Ռուբեն Վարդանյանին վերագրվել են մի քանի տասնյակ մեղադրանքներ, որոնք «իրականության հետ որեւէ կապ չունեն, քանի որ չի հաստատվել նրա մասնակցությունն իրեն վերագրված հանցանքներին».

     

    «Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացված բարեգործությունները ներկայացվել են որպես հանցավոր գործունեություն: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Բաքվի դատարանի կողմից որակվել է որպես հանցավոր գործունեություն, իսկ դափնեկիրներն ընկալվել են որպես հանցավոր կազմակերպության անդամներ»։

     

    Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությանը՝ ձեւավորել կանանց միջազգային հումանիտար պատվիրակություն Բաքվում գտնվող հայ պատանդների հետ հանդիպելու համար, Սիրանուշ Սահակյանն ասել է, որ Հայաստանը դեռ պաշտոնական պատասխան չի տվել:

     

    «Հարցը քննարկման փուլում է, ակնկալում ենք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանի դիրքորոշում կձեւավորի: Առանց պետության աջակցության ոչ միայն հնարավոր չէ պատվիրակության այց իրականացնել Բաքու, այլեւ մուտք գործել փակ հաստատություն եւ անձնական իրեր փոխանցել հայ գերիներին»,- ասել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչը:

     

    Անդրադառնալով Բաքվում պահվող մյուս հայ գերիներին, իրավապաշտպանը նշել է.

     

    «Նրանք պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացված պայմաններում։ Խախտվում են նաեւ նրանց այլ իրավունքներ, օրինակ՝ զբոսանքի իրավունքը, բայց գերագույն խնդիրը բացարձակ մեկուսացվածությունն է։ Արտաքին աշխարհի հետ միակ շփումը հեռախոսային խոսակցությունն է»:

  • Առեւտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք. ՊԵԿ

    ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության 6-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղում բուսական և կենդանական յուղերի ու ճարպերի մեծածախ գործունեություն իրականացնող ընկերությունը համակարգված ձևով թերհայտարարագրում է ընկերության իրացման շրջանառությունը՝ թաքցնելով պետական բյուջե վճարման ենթակա հարկային պարտավորությունները։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:

    Ստացված տեղեկություններն իրացնելու նպատակով ՊԵԿ-ի հետաքնության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել և իրականացրել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ուսումնասիրվել են ընկերության գործունեությանն առնչվող էլեկտրոնային տվյալները, ներքին հաշվառման փաստաթղթերն ու գործունեության իրական ծավալներն արտացոլող տեղեկատվությունը։ Ձեռք բերված տվյալների ուսումնասիրության, վերլուծության և հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների համադրման արդյունքում բացահայտվել է հարկային հաշվառման և գործունեության իրական ծավալների միջև էական անհամապատասխանություններ։ Պարզվել է, որ 2024-2026 թվականներին ընկերությունը հարկային հաշվարկներում չի արտացոլել շուրջ 359 միլիոն դրամի իրացման շրջանառություն, ինչի հետևանքով պետական բյուջե չի հաշվարկվել և չի վճարվել ավել քան  100 միլիոն դրամի հարկային պարտավորություն։   

    Արդյունքում, ձեռք բերված նյութերի հիմքով, առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախախաձեռնվել է քրեական վարույթ։

    Ներկայում իրականացվում են վարութային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները, ներգրավված անձանց շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ։

    Պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարող սուբյեկտներին  հորդորում է զերծ մնալ հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում կեղծ տվյալներ ներառելու և իրացման շրջանառությունները թերհայտարարագրելու արատավոր երևույթից։

    Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակելու է հետևողական աշխատանքը հարկային պարտավորությունների թաքցման և հարկերից խուսափելու դեպքերի բացահայտման ու կանխման ուղղությամբ։

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի դատավճիռը, Արցախում հարսանիք ֆինանսավորելն էլ են հանցանք համարել

    Հրապարակվել է Ռուբեն Վարդանյանի դատավճիռը, Արցախում հարսանիք ֆինանսավորելն էլ են հանցանք համարել«Ռուբեն Վարդանյանի անհատական մեղադրանքը չի հիմնավորվել որևէ փաստով կամ ապացույցով: Դատավճռում չի նշվել որևէ կոնկրետ հրաման, որ Վարդանյանը տվել է սպանելու, խոշտանգելու, տեղահանելու կամ խաղաղ բնակչության վրա հարձակվելու վերաբերյալ: Ռուբեն Վարդանյանի կինը ցանկանում է իրավապաշտպան կանանց խումբ տանել Ադրբեջան»:

    Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

    Սահակյանը շեշտել է՝ դատավճռի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեղի են ունեցել բազմակի ու բազմաթիվ աննախադեպ մարդու իրավունքների խախտումներ, ողջ դատավարությունը եղել է ֆարս, դրա արդյունքն էլ լեգիտիմ չէ.

    «Ռուբեն Վարդանյանին վերագրվել են շատ լայն, մի քանի տասնյակ արարքներ ու մեղադրանքներ, օրինակ նշվում է, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին հայկական զինված ուժերը հարձակվել են Ադրբեջանի վրա և այս հարձակումները հակազդելու նպատակով եղել են զոհեր, հարձակման հետևանքով տուժածներ, և որպես ապացույց դատարանում հանդես է եկել զոհը, որը նշել է, որ այդ հարձակման հետևանքով վնասվածքներ է կրել: Այս դրվագը վերագրվել է Ռուբեն Վարդանյանին և վերջինս այս պահին քրեական պատասխանատվության է ենթարկվում այդ իրադարձության համար:

    Ռուբեն Վարդանյանն իր գործունեության ընթացքում նաև սոցիալական ծրագրերում է ակտիվ ներգրավվածություն ունեցել, և այդ դրվագները ևս որակվել են որպես հանցավոր գործունեություն, օրինակ, վերանորոգվել են դպրոցներ, մանկապարտեզներ, Ռուբեն Վարդանյանը ֆինանսավորել է Արցախում տեղի ունեցած մեծ հարսանիքը, և այս հարսանիքի կնքահայր լինելը կրկին որակվել է որպես հանցավոր գործունեություն»,- ասել է նա:

  • Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյան

    Եկեղեցին մեր վերջին սրբությունն է, և մենք ամեն գնով պետք է պայքարենք ու պաշտպանենք այն. Ցոլակ Ակոպյան

  • Ucom-ն աջակցում է Coca-Cola Fest 2026-ին



    Մշակույթ





    Ucom-ը՝ արդեն երկրորդ տարին անընդմեջ, հանդես է գալիս որպես «Coca-Cola Fest 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր։ Միջոցառումն անցկացվելու է սեպտեմբերի 5-ին, 13։00-ից 23։00-ը՝ Yerevan Park-ում (Մոնթե Մելքոնյան 31)։

    Փառատոնի տարածքում որակյալ կապ ապավովելուց բացի, Ucom-ը կներկայանա նաև հատուկ տաղավարով,  որտեղ այցելուները հնարավորություն կունենան հանգստանալու, լուսանկարվելու ԱԲ տեխնոլոգիայով ֆոտոխցիկում, լիցքավորելու հեռախոսները,  խաղալու սեղանի թենիս  և ստանալու տարբեր անակնկալներ։ Տաղավարը կդառնա փառատոնի վառ կետերից մեկը՝ ապահովելով յուրօրինակ թվային փորձառություն բոլոր այցելուների համար։

    «Ucom-ի համար կարևոր է երիտասարդներին առաջարկել ոչ միայն արագ և որակյալ կապ ու ժամանակակից թվային լուծումներ, այլև նոր փորձառություններ և շփման հնարավորություններ։ Ուրախ ենք լինել փառատոնի տեխնոլոգիական գործընկերը և մեր հնարավորություններով նպաստել մասնակիցների յուրահատուկ փորձառությանը», – նշել  է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

    Ucom-ի տաղավարում կազմակերպվող մրցույթների հաղթողները՝  այլ մրցանակների թվում, կստանան նաև Level Up+ 2500 փաթեթից 1 ամիս անվճար օգտվելու վաուչեր։  

    Ucom-ը շարունակելու է աջակցել երիտասարդական նախաձեռնություններին՝ նպաստելով տեխնոլոգիաների և ժամանակակից ժամանցային ձևաչափերի համադրմանը։

    «Յուքոմ» ՓԲԸ

    Հասարակայնության հետ կապերի վարչություն

    Էլ․ փոստ՝ [email protected] 




  • Մալայզիան բարձր է գնահատում ՀՀ-ի հետ բարեկամական հարաբերությունները․ Մոհամադ Հասանը՝ Միրզոյանին

    Մալայզիայի արտաքին գործերի նախարար Մոհամադ Հասանը վերանշանակման առթիվ շնորհավորել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանին։

    Այս մասին հայտնել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։

    «Ջերմ ողջույններ և սրտագին շնորհավորանքներ եմ հղում Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակման առթիվ»,- ասված է Մոհամադ Հասանի շնորհավորական ուղերձում։

    Մալայզիայի արտաքին գործերի նախարարը նշել է, որ Միրզոյանի վերանշանակումը վկայում է նրա առաջնորդության նկատմամբ ցուցաբերվող վստահության մասին՝ Հայաստանի դիվանագիտությունը խաղաղության, կայունության և զարգացման ուղղությամբ առաջնորդելու գործում։

    «Վստահ եմ, որ Ձեր շարունակական ղեկավարության ներքո Հայաստանը հետագայում ևս կամրապնդի իր միջազգային ներգրավվածությունը և կշարունակի կառուցողական դերակատարություն ունենալ տարածաշրջանային և գլոբալ հարցերում»,- նշել է նա։

    Մոհամադ Հասանն ընդգծել է, որ Մալայզիան բարձր է գնահատում երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունները և պատրաստակամություն հայտնել շարունակելու սերտ համագործակցությունը՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների փոխադարձ շահերի։

  • ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Դոնալդ Թրամփի հոգևոր հովվի հետ

    Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Սպիտակ տան հավատքի գրասենյակի ղեկավար, նախագահ Թրամփի երկարամյա հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

    Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են հավատքի և հոգևոր արժեքների նշանակությունը՝ ընդգծելով դրանց դերը խաղաղության և համերաշխության ամրապնդման գործում։

    Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հավատքի գրասենյակի և դեսպանության միջև ձևավորված համագործակցության, ինչպես նաև քրիստոնեական նախաձեռնություններին ցուցաբերվող աջակցության համար։

    Մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, անդրադարձել ՀՀ–ԱՄՆ միջև տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորություններին։