Blog

  • Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՔՈԳՎ բացահայտումըԴատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՓրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձըՆրանց առաքելությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդու սեփական ուժերն այլևս չեն բավականացնումՈրևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ Նալբանդյան

    Օտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին․ ՔՈԳՎ բացահայտումըԴատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի նկատմամբՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՓրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձըՆրանց առաքելությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդու սեփական ուժերն այլևս չեն բավականացնումՈրևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ Նալբանդյան

  • Իսրայելը հայտարարել է, որ Ալի-Թահեր լեռնաշղթան վերահսկողության տակ վերցնելով ավարտվում է հարավային Լիբանանում անվտանգության գոտու ստեղծումը

    Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) կողմից «Հեզբոլլահ» շարժման հենակետի գրավումը Ալի-Թահեր լեռնաշղթայի տակ գտնվող ստորգետնյա համալիրում թույլ կտա խոսել հարավային Լիբանանում անվտանգության գոտու ձևավորման մասին։

    «Այս գործողությունը նշանավորում է հարավային Լիբանանում անվտանգության գոտում վերահսկողություն հաստատելու փուլի ավարտը»,- նախարարի խոսքն է մեջբերում The Times of Israel-ը՝ մեկնաբանելով ՑԱՀԱԼ-ի հայտարարությունները այդ շրջանի գրավման մասին։

    Նա նշել է, որ հրամանատարությունը որոշում է կայացրել վերցնել այս բարձունքներն այն բանից հետո, երբ տեղեկություն է ստացվել, որ կատակոմբներում կան «Հեզբոլլահ»-ի հրամանատարական և կառավարման կենտրոններ, որոնք շարժման առաջապահ հենակետն են ծառայում Էն-Նաբաթիա նահանգում։

    «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ես վարում ենք հստակ, անզիջում քաղաքականություն, որն ամեն օր հաստատվում է ՑԱՀԱԼ-ի գործողություններով. Իսրայելը չի հեռանա Լիբանանի անվտանգության գոտուց, քանի դեռ Լիբանանում «Հեզբոլլահ»-ը չի զինաթափվել (…) Ալի-Թահերի գրավումը կարևոր քայլ է այս նպատակին հասնելու համար»,- հավելել է Կացը։

    The New York Times-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՑԱՀԱԼ-ը թշնամուց մաքրել է երկու թունել, որոնք տանում են դեպի «Հեզբոլլահ»-ի ամրոցը, և մտադիր է շարքից հանել ամբողջ ստորգետնյա օբյեկտը։ Սակայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ներկայացուցիչը պարբերականին պատմել է, որ ԻՀՊԿ-ի «Ալ-Ղուդս» հատուկ ստորաբաժանման ծառայողները գտնվում են «Հեզբոլլահ»-ի մարտիկների հետ միասին Ալի-Թահեր լեռնաշղթայի տակ գտնվող ստորգետնյա տարածքներում։ Պարբերականի զրուցակիցները նշել են, որ հինգշաբթի Իրանը Օմանի միջոցով ուղերձ է հղել ԱՄՆ-ին այն մասին, որ Ալի-Թահերի տակ գտնվող ռազմավարական օբյեկտի գրավումը ՑԱՀԱԼ-ի կողմից անընդունելի կլինի, և իսրայելական հարձակման շարունակման դեպքում Իրանը ստիպված կլինի պատասխանել։

  • «Նստեք տեղներդ»․ ինչը երեկ հունից հանեց Բագրատ Սրբազանին (video)

    «Նստեք տեղներդ»․ ինչը երեկ հունից հանեց Բագրատ Սրբազանին (video)

  • Ուկրաինայի հարցի խաղաղ կարգավորման համար կոնկրետ նախադրյալներ չկան. Պեսկով



    Միջազգային


    Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չնայած նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, որ Ուկրաինայի հետ հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորություն կա, սակայն նման արդյունքի համար դեռևս որևէ կոնկրետ նախադրյալ ի հայտ չի եկել։

    Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

    «Ոչ, դեռ վաղ է դրա մասին խոսել։ Ցավոք, դեռևս կոնկրետ նախապայմաններ չկան։ Աշխատանքները շարունակվում են, և շփումները շարունակվում են», – ասել է Պեսկովը։


    Խոսնակը նշել է, որ ամերիկացիների բարի կամքը նախկինի նման առկա է, և նրանք պատրաստ են շարունակել միջնորդական ջանքերը։ Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանը շարունակում է պատրաստակամ լինել՝ անցնելու խաղաղ կարգավորման և նպատակներին հասնելու խաղաղ մոտեցման։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը, որը Պուտինը երկու տարի առաջ արտահայտել էր Արտաքին գործերի նախարարությունում, մնում է անսասան։

    «Կիևը լավ գիտակցում է սա, և այս ամենն, իհարկե, հիմք է տալիս ասելու, որ նման հնարավորություն գոյություն ունի. չի կարելի բացառել, որ մենք կկարողանանք հասնել խաղաղ կարգավորման», – եզրափակել է նա։

    Ավելի վաղ Պուտինն Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում հայտարարել է, որ իր կարծիքով կա խաղաղ կարգավորման հնարավորություն։

    Պեսկովը նաև նշել է, որ Մոսկվան լսել է Ուկրաինայի տարածքում հեռահար հրթիռների արտադրություն հիմնելու ծրագրերի մասին և ուշադիր հետևում և ստուգում է այդ տեղեկատվությունը։

    Նա շեշտել է, որ Ուկրաինայի «ռազմականացման դրսևորումները», ինչպիսիք են նրա տարածքում հեռահար հրթիռների արտադրություն սկսելու ծրագրերը, գլխացավանք կդառնան երկրի բնակիչների համար։

    «Առաջին հերթին, Ուկրաինայի տարածքում գտնվող ցանկացած նման օբյեկտ կդառնա մեր զինված ուժերի օրինական թիրախը», – ընդգծել է Պեսկովը։

    Անդրադառնալով ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների Ռուսաստան կատարելիք այցին՝ Կրեմլի խոսնակը նշել է, որ այցից առաջ Մոսկվան Կիևի հետ ուղիղ բանակցություններ չի վարի հարձակումները դադարեցնելու վերաբերյալ։

    Ինչ վերաբերում է Ռուսաստանին ուղղված Գերմանիայի մեղադրանքներին, Պեսկովը նշել է, որ Լայպցիգի օդանավակայանում անօդաչու թռչող սարքի հետ կապված միջադեպի մեղադրանքներն անհիմն են։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ




  • Oragir.live | Ինչպիսի՞ եղանակ է սպասվում


    Հասարակություն





    Հանրապետության տարածքում`

    Սեպտեմբերի 4-ի և 6-ի կեսօրից հետո, 5-ի և 7-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Քամին` հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-21 /վ։


    Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ը կնվազի 5-8 աստիճանով։

    Երևան քաղաքում`

    Սեպտեմբերի 4-5-ը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։

    Երևան քաղաքի սեպտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

    • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37.2°C (2017թ.)
    • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 8.1°C (1997թ.)
    • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 23.4°C

    Հետևեք մեզ՝ այստեղ



  • Armenia24.live | Ինչպիսի՞ եղանակ է սպասվում



    Հասարակություն





    Հանրապետության տարածքում`

    Սեպտեմբերի 4-ի և 6-ի կեսօրից հետո, 5-ի և 7-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

    Քամին` հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-21 /վ։


    Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ը կնվազի 5-8 աստիճանով։

    Երևան քաղաքում`

    Սեպտեմբերի 4-5-ը, 8-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։

    Երևան քաղաքի սեպտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

    • Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37.2°C (2017թ.)
    • Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 8.1°C (1997թ.)
    • Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 23.4°C

    Հետևեք մեզ՝ այստեղ




  • Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգել է ևս երկու ամսով

    Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը ևս երկու ամսով երկարաձգել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանի կալանքի ժամկետը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնել է Ծառուկյանի պաշտպան Էմին Խաչատրյանը։

    «Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց ևս երկու ամսով։ Որոշումը բողոքարկելու ենք Վերաքննիչ դատարանում»,- ասել է Խաչատրյանը։

    Սեպտեմբերի 3-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում քննվել էր Ծառուկյանի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ մեղադրող կողմի միջնորդությունը։ Դատարանը որոշումը հրապարակել է սեպտեմբերի 4-ին։

    Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է 2026 թվականի հուլիսի 7-ին։ Դատարանն այդ ժամանակ բավարարել էր վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամսով կալանք կիրառելու վերաբերյալ։

    Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել էր հուլիսի սկզբին։ Իրավապահ մարմինները խուզարկություններ էին իրականացրել նրա առանձնատանը, ինչպես նաև նրան և նրա ընտանիքին առնչվող մի շարք ընկերություններում ու այլ տարածքներում։ Դրանից հետո Ծառուկյանը ձերբակալվել էր և ներկայացվել դատարան։

    Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման համար։ Հետագայում նրան վերագրվող արարքներին ավելացել է նաև հարկերից խուսափելու մեղադրանքը։

     

     

  • ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցների հետ

    Ուրախ եմ, որ դուք այս շատ կարևոր ծրագրով եկել եք Հայաստան՝ ծանոթանալու և ներդրում ունենալու Հայաստանի Հանրապետությունում։ Շատ կարևորում եմ այս ծրագիրը. ողջունելով «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին՝ ասել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը:

     

    17 երկրից ժամանած 28 երիտասարդների հետ ԱԺ փոխոսնակը հանդիպել է սեպտեմբերի 4-ին:

     

    Հանդիպումն ընթացել է հարցուպատասխանի ձևաչափով։ Երիտասարդների հարցերը վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, վիզաների ազատականացմանը, Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցին, երկրի անվտանգությանը, ներդրումների դիվերսիֆիկացմանը, անվտանգ երթևեկությանը, Հայաստանի խորհրդարանում Սփյուռքից պատգամավորներ ունենալու հնարավորությանը, Հայաստանում ընտրություններին նրանց մասնակցությանը և այլն։ 

     

    ԱԺ նախագահի տեղակալը պատասխանել է հարցերին, տվել պարզաբանումներ։

     

    Վահագն Ալեքսանյանը երիտասարդներին հորդորել է վերադառնալ և իրենց գիտելիքներով նպաստել հայրենիքի շենացմանը: 

     

    Երկշաբաթյա ծրագրի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ստացել ծանոթանալու Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական կյանքին, մասնակցելու տարբեր դասընթացների։

  • ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Խաղաղության խաչմերուկի» թվային ապագային առնչվող միջազգային կլոր սեղան-քննարկմանը

    Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչները մասնակցել են ««Խաղաղության խաչմերուկի» թվային ապագան. արհեստական բանականություն, անվտանգություն և նորարարական ենթակառուցվածքներ» խորագրով միջազգային կլոր սեղան-քննարկմանը, որը կազմակերպվել է վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:

    Միջոցառման ընթացքում ՀՀ բարձրաստճան պաշտոնյաների և միջազգային փորձագետների մասնակցությամբ քննարկվել են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության թվային էկոհամակարգի զարգացման հեռանկարները, արհեստական բանականության կիրառումը, թվային ենթակառուցվածքների զարգացումը, կիբեռֆիզիկական անվտանգությունը, մարդկային կապիտալի զարգացումը և ժամանակակից ենթակառուցվածքային համակարգերի կառավարումը։

    «Կիբեռֆիզիկական անվտանգություն և սահմանների կառավարում» թեմայի շուրջ անցկացված քննարկմանը, որպես բանախոսներ հանդես են եկել նաև ՊԵԿ արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետ Արտեմ Կարապետյանը և «Ջի Սոլյուշնս» ՊՈԱԿ-ի կիբեռանվտանգության դեպարտամենտի ղեկավար Արտյոմ Ասլանյանը։

    Քննարկմանը կարևորվել են թվային տեխնոլոգիաների և արհեստական բանականության նոր հնարավորությունները՝ սահմանների կառավարման, կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության և անվտանգ կապակցվածության ապահովման համար։ Այս համատեքստում Արտեմ Կարապետյանն իր խոսքում ընդգծել է ազգային և տնտեսական անվտանգության ապահովումը, ինչպես նաև արդյունավետ մաքսային հսկողության և քաղաքացիների սպասարկման բարձր որակի կարևորությունը։ Կարևորվել է մաքսային համակարգի լայնածավալ վերազինումն ու նորագույն տեխնոլոգիաների ներդրումը՝ սահմանային մաքսային անցակետերում ռիսկերի կառավարման և գնահատման, գործիքակազմի թվայնացման ու հսկողության գործընթացների արդյունավետության բարձրացման համար։

    Անդրադարձ է եղել Կենտրոնացված մոնիթորինգի կենտրոնի գործունեությանը, նախնական հայտարարագրման գործընթացին, նավիգացիոն կապարակնիքների կիրառման հնարավորություններին և ապրանքների ավտոմատ բացթողնման համակարգին։ Առանձնակի կարևորվել են մաքսային համակարգերի ամբողջական թվայնացումը և արհեստական բանականության գործիքների կիրառումը՝ մարդկային շփումների և գործընթացների ժամանակատարության նվազեցման, աննկատ, արագ սպասարկում ապահովելու և առավել արդյունավետ հսկողություն իրականացնելու նպատակով։

    Միաժամանակ, քննարկվել է կիբեռֆիզիկական համակարգերի անվտանգության, տվյալների պաշտպանության, ռիսկերի կառավարման, ինչպես նաև պետական մասնավոր հատվածների և միջազգային համագործակցության կարևորությունը՝ անվտանգ արդյունավետ և դիմակայուն սահմանային ենթակառուցվածքների զարգացման նպատակով։ Արտյոմ Ասլանյանն անդրադարձել է Կոմիտեում արհեստական բանականության գործիքների ներդրման գործընթացին, մասնավորապես դրանց կիրառմամբ մաքսային ոլորտում նոր համակարգերի ներդրմանը՝ ընդգծելով տեղեկատվության կիբեռանվտանգության, համակարգերի պաշտպանության և տվյալների գաղտնիության ապահովումը։ Այս ենթատեքստում կարևորվել են նաև ՊԵԿ աշխատակիցների, թվային հմտությունների կատարելագործման նպատակով շարունակական կրթությունն ու վերապատրաստումները։

  • Դատախազը Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդում է հարուցել ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ

    Դատախազի՝ 2026 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում,  հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2003 թվականից մինչև 2008 թվականի հուլիսի 2-ը ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Գ.Գ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):

    Քրեական վարույթով պարզվել է, որ Գ.Գ.-ն՝ որպես հրամանատար, անտեսելով, որ 2008 թվականին ՀՀ ոստիկանության զորքերի կողմից հատուկ միջոցների կիրառման կարգի վերաբերյալ անհրաժեշտ իրավական ակտեր առկա չեն, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի հետևանքով միջոցներ չի ձեռնարկել իրեն ենթակա ստորաբաժանումները՝ կիրառման համար պիտանի և ոչ ժամկետանց  սպառազինությամբ՝ հատուկ միջոցներով ապահովելու, դրանց անվտանգ և ճիշտ շահագործումը կազմակերպելու ուղղությամբ:

    Մասնավորապես՝ Գ.Գ.-ն 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքի Պարոնյան, Սբ.Գրիգոր Լուսավորիչ, Լեո փողոցների և Մաշտոցի պողոտայի հատման հատվածին հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձությունների ընթացքում անմիջականորեն, ինչպես նաև իրեն ենթակա հրամանատարների միջոցով հրամայել է ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներին «ԿՍ-23» հատուկ կարաբիններից ցուցարարների ուղղությամբ արձակել փակ տարածքներում գործադրման համար նախատեսված «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ: Հատուկ միջոցների կիրառման կարգի բացակայության պայմաններում, առանց նախազգուշացման, ապօրինի գործադրվել են ժամկետանց, կիրառման համար ոչ պիտանի և ոչնչացման ենթակա հատուկ միջոցներ, այդ թվում՝ «ԿՍ-23» հատուկ կարբիններից ցուցարարների ուղղությամբ արձակվել են փակ տարածքներում գործադրման համար նախատեսված «Չերյոմուխա-7» տեսակի արցունքաբեր գազի նռնակներ, որի հետևանքով ցույցի մասնակիցներից երեք անձ մահացել է, երկու անձի առողջությանը պատճառվել է ծանր, իսկ մեկ անձի առողջությանը՝ միջին ծանրության վնաս:

    Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: