Blog

  • Առաջատար բուհերի ՀՀ քաղաքացի ուսանողները կարող են ազատվել զինծառայությունից

    Աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/ ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ առանվազն երեք տարի ՀՀ-ում սահմանված ոլորտներում աշխատելուց հետո։

    Այս մասին հայտնում են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ ընդգծելով, որ գործընթացը կարգավորվում է` համաձայն ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-Ն որոշման։ Ըստ այդմ՝  պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրամադրվում վերոնշյալ ակադեմիական վարկանիշավորման Academic Ranking of World Universities ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կամ մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու և ուսումն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետությունում առնվազն երեք տարի աշխատելու համար: Նշված պահանջը կատարելու դեպքում քաղաքացին սահմանված կարգով կարող է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

    Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար անհրաժեշտ է ապրիլի 1-ից մայիսի 1-ը կամ հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը դիմում ներկայացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը։

    Որոշման նպատակն է հնարավորություն տալ քաղաքացիներին կրթություն ստանալ աշխարհի առաջատար բուհերում և ստացած գիտելիքն ու մասնագիտական ներուժը կիրառել Հայաստանի Հանրապետության զարգացման և ռազմավարական նշանակություն ունեցող հետևյալ ոլորտներում՝

    Հանրային կառավարման ոլորտ (աշխատանքը ՀՀ նախագահի աշխատակազմում, նախարարություններում, ինչպես նաև վարչապետի աշխատակազմում, կառավարության, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմիններում, Ազգային ժողովում, դատական իշխանության մարմիններում և ինքնավար պետական մարմիններում)

    Կրթության և գիտության ոլորտ (աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում գործող գիտական կազմակերպություններում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված կրթական ուսումնական հաստատություններում)

    Ռազմարդյունաբերության ոլորտ (աշխատանքը Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի 2026 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 2069- Ա հրամանով հաստատված  կազմակերպություններում)

    Բարձր տեխնոլոգիաների ոլորտ (աշխատանքը Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի 2026 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 2068- Ա հրամանով հաստատված  կազմակերպություններում)

    Առողջապահության ոլորտ (աշխատանքը Առողջապահության նախարարի 2026 թվականի օգոստոսի 26-ի թիվ 4917-Ա հրամանով (փոփոխությունը` 2026 թվականի օգոստոսի 31-ի թիվ 4999-Ա հրաման) հաստատված  կազմակերպություններում)

    Ֆինանսական ոլորտ (աշխատանքը Կենտրոնական բանկի նախագահի 2026 թվականի օգոստոսի 28-ի թիվ 1/358 Ա որոշումով հաստատված  կազմակերպություններում):

  • Սեպտեմբերի 4-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը

    Սեպտեմբերի 4-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 4-ին ժամը 09:00-01:00 կդադարեցվի  Դ.Անհաղթի, Ա. Տիգրանյան, Ն. Սուրենյան, Վարշավյան, Վրթ. Փափազյան, Ազատության նրբ., Չոլաքյան, Վ. Վահյանի, Բաբայան, Ահարոնյան, Հր. Ներսիսյան, Հ. Մալյան/Արաբկիր 45 փող., Ա. Հեքիմյան/Արաբկիր 49 փող., Ազատության 1-2, 2/1-2/6, 4-4/2, 4Ա, 6-6/6, 8-8/4, 10, 10/7, 12-12/8, 14/2-18, 20, 24-24/9, 26-26/9, Կ. Ուլնեցու 1-62/3 շենքերի, Պ. Սևակի 1-30/2 շենքերի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 4-ին ժամը 10:30-15:00-ն կդադարեցվի Ավետ Ավետիսյանի, Երզնկյանի, Մարշալ Բաղրամյան 3 Նրբ., Օրբելի 4,6 Շենքերի ջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 4-ին ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի Կ.Ուլնեցու 1 Նրբ., Կ.Ուլնեցու 1 փակ., Կ.Ուլնեցու 2 Նրբ., Կ.Ուլնեցու 2 փակ., Կ.Ուլնեցու 3 Նրբ., Կ.Ուլնեցու 3 փակ., Կ.Ուլնեցու   58-58/4 զույգ Շենքերիջրամատակարարումը:

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի  4-ին ժամը 11:00-15:00-ն կդադարեցվի  ք.Եղեգնաձոր Գր.Նարեկացու, Մոմիկի, Միկոյանի, Պ.Սեվակ փողոցների ջրամատակարարումը:

     

    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի  4-ին ժամը 11:30-17:00-ն կդադարեցվի ք.Էջմիածին Սասունցի Դավիթ, Մ.Մելքոնյան/չոբանքարայի Խճ., ՔԿՀ-ի, Մարգարայի Խճ., Գ.Նժդեհ փողոցի ջրամատակարարումը:

    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ավետիսյան



    Քաղաքականություն





    Այս ամենը վերլուծելով ու գիտակցելով էր, որ տարիներ շարունակ խնդրում էի, պահանջում էի, համոզում էի, որ մենք պետք է մի կողմ թողնեք ներքաղաքական օրակարգը և փորձեք լուծել Հայաստանի անվտանգության խնդիրը։

     

     Պետք է հասկանայինք և հիմա գոնե հասկանանք, որ Արևմուտքը գծել է մի այնպիսի խաղ, որ ոչ ընտրություններով, ոչ փողոցով չեք կարող հեռացնել գործող իշխանությանը։ Հետևաբար, պետք է համախմբվել, համոզել, փորձել գործող իշխանությանը հետ պահել Արևմուտքի ձեռքին գործիք դառնալուց։ Պետք է փորձել թույլ չտալ, որպեսզի իշխանությունները գնան դեպի Արևմուտք՝ իրենց հետևից Արևմուտք տանելով Հայաստանը։

     

     Իսկ դրա համար քաղաքական, այսպես կոչված, «ընդդիմությունը» պետք է ոչ թե ժողովրդին մեսիջներ տար, թե ինքն ավելի հայրենասեր է, որ ինքը գալու է Արցախը հետ բերի, այլ ինքը պետք է մեսիջներ տար հասարակությանը, որ այնպիսի օրհասական իրավիճակում ենք, որ ամեն ինչ թողնում ենք մի կողմ, չենք էլ պայքարում իշխանության համար, համաձայն ենք, որ Նիկոլ Փաշինյանը թեկուզ հավերժ մնա իշխանության, միայն թե մեզ չտանի դեպի Արևմուտք։

     

     Եթե պետք էր, պետք է նախկին օլիգարխները կամ այսպես կոչված թալանչիները կամովի իրենց ունեցվածքը դնեին հայրենիքը փրկելու զոհասեղանին՝ ժողովրդին ցույց տալով, որ, տեսեք, իրավիճակն այնքան վատ է, օրհասական, որ մենք պատրաստ ենք մեր ամբողջ ունեցվածքը կորցնել, նույնիսկ այդ գնով մեր հայրենիքը փրկելու համար։ Միևնույն է շատերը դա այսպես թե այնպես կորցնելու են։

    Իշխանության համար մղվող պայքարը պետք էր հանել օրակարգից, և քանի դեռ ուշ չէ գոնե հիմա պետք է հանել։

     Հիմա պետք է ոչ թե իշխանության համար պայքար մղել, այլ պետք է իշխանությանը փորձել համոզել, ստիպել, ինչ-որ լուծումներ գտնել՝ հետ պահելու դեպի Արևմուտք երկիրը տանելու կործանարար ճանապարհից։

     

     Իսկ այն մարդիկ, ովքեր ասում են, որ մենք կգանք Նիկոլ Փաշինյանի փոխարեն, կխաղանք երկու լարի վրա, և ամեն ինչ լավ կլինի, այդ մարդիկ իրականում ոչ միայն քաղաքականապես տգետ են, այլ բարոյականության հետ ևս լուրջ խնդիրներ ունեն, որովհետև Արևմուտքի համար կարևոր չի քո անուն-ազգանունը, կարևոր է, որ դու խաղաս իրենց խաղը և կործանես քո երկիրն ու պետությունը։ Իսկ երկու լարի վրա խաղալ չի նշանակում վարել բազմաբևեռ քաղաքականություն։ Սրանք հորինված միֆեր են։ Երկու լարի վրա խաղալ նշանակում է՝ հնարավորություն տալ Արևմուտքին փչացնել հայ-ռուսական հարաբերությունները և քանդել մեր տարածաշրջանի ճարտարապետությունը։

     

     102-րդ ռազմակայանը պարզապես ռուսական զորամաս չէ․ այն Հայաստանի գոյությունը պահպանող զսպիչ համակարգի առանցքն է։ Հետևաբար՝ դրա գոյության կամ ներկայության վտանգումը նշանակում է նաև Հայաստանի անվտանգության վտանգում։ Ռուսաստանը փաստացի ասում է․ ընտրությունը ձերն է, սակայն այդ ընտրության հետևանքների պատասխանատվությունը նույնպես ձերն է։

    Միակ օրակարգային հարցն այսօր Հայաստանում պետք է լինի Արևմուտք գնալուց հրաժարվելը։

    Մնացածն անիմաստ դատարկ խոսակցություններ են։

     

    ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ…

     

    Գրառում 1/3

     

    Մհեր Ավետիսյան 

     



  • Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացում է 101-րդ համերգաշրջանը՝ «Սպարտակի» համաշխարհային պրեմիերայով

    Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը մեկնարկում է իր 101-րդ համերգաշրջանը՝ բացելով պատմության նոր էջ: Համերգաշրջանի հանդիսավոր բացմանը սպասվում է համաշխարհային պրեմիերա՝ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի նորարարական սինեմատիկ շոու՝ Khachaturian Rooftop-ում՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 21:00-ին :

    Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ՝ բալետի երաժշտության կենդանի կատարմանը զուգահեռ համերգասրահի տանիքում տեղադրված մեծ էկրանի վրա կցուցադրվի «Սպարտակ» բալետի սյուժեով հատուկ այս նախագծի համար ստեղծված ֆիլմը, արհեստական բանականությամբ ստեղծված սինեմատիկ վիզուալ լեզվով, որն իրենից պատմական բլոքբաթեր է ներկայացնում:

    Ֆիլմի ռեժիսորն է Արտյոմ Բաղդասարյանը՝ DJAN AI Studio-ի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը, ՀՀ կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիայի նախագահը:

     

  • Իսրայելը սպառնացել է հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին՝ ի պատասխան հնարավոր հարձակումների

    Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Թեհրանի կողմից հարվածի դեպքում իր երկիրը կթիրախավորի Իրանի բոլոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ էներգետիկ օբյեկտները։  Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

    «Մենք տեսնում ենք նշաններ, որ հզոր տնտեսական ճնշումը, որի ներքո գտնվում է  Իրանը, և ապստամբության ու վարչակարգի կործանման ահը կարող են նրանց դրդել հուսահատ միջոցների», – պնդել է Կացը հրեական Նոր տարվա կապակցությամբ Պաշտպանության նախարարության աշխատակիցների հետ հանդիպմանը։

    Դատելով այն մասին, թե Իրանը կարող է հարված հասցնել  Իսրայելին, նախարարը սպառնացել է դաժան պատասխան միջոցներով:

    «Իրանի հարձակումն Իսրայելի վրա մեզ կազատի բոլոր սահմանափակումներից։ Մենք կհարվածենք բոլոր ենթակառուցվածքներին, այդ թվում՝ էներգետիկ ենթակառուցվածքին, և  կվերադարձնենք Իրանը դեպի քարի դար և խավար», – ասել է նա:

    Կացը հավելել է, որ Իսրայելը պատրաստ կլինի ցանկացած զարգացման՝ ինչպես պաշտպանության, այնպես էլ հարձակման առումով։

  • Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն. նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը. Դավիթ Անանյան

    Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն։ Նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը և երկիրը դնում մրցակցող արտաքին ուժերի շահերի բախման կիզակետում: Այս մասին գրել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

    «Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինին վստահեցնում էր, որ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին որևէ ծանուցում չի ներկայացրել, իսկ եվրոպական ուղղությունը Ռուսաստանի դեմ չէ։

    Ընդամենը երկու օր անց նա հայտարարեց, որ ռուսական 102-րդ ռազմաբազան այլևս կենսական անհրաժեշտություն չէ, Հայաստանը չի առարկի, եթե Ռուսաստանը որոշի հեռանալ, իսկ Հայաստանի երկաթուղու ռուսական կոնցեսիոն իրավունքները երրորդ կողմին փոխանցելը լավագույն տարբերակը կլինի։

    Սակայն նույն հայտարարությունների շարքում Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանը սպասում է «Ռոսատոմի» առաջարկին՝ նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ։

    Հենց այստեղ է ամբողջ քաղաքականության հակասությունը։

    Ռազմական ներկայության հարցում Ռուսաստանը ներկայացվում է որպես այլևս ոչ անհրաժեշտ ուժ, երկաթուղու հարցում՝ որպես հեռացման ենթակա կառավարիչ, ԵԱՏՄ-ի դեպքում՝ որպես դեռևս անհրաժեշտ շուկա, իսկ ատոմային էներգետիկայում՝ որպես հնարավոր երկարաժամկետ ռազմավարական գործընկեր։

    Ռուսաստանի հետ «սիլիբիլիները», հետևաբար, չեն ավարտվել։ Դրանք պարզապես դարձել են ընտրովի, գործարքային և հանրությունից փակ։

    Նոր ատոմակայանը սովորական տնտեսական պայմանագիր չէ։ Դրա ընտրությունը տասնամյակներով որոշելու է Հայաստանի տեխնոլոգիական կախվածությունը, միջուկային վառելիքի մատակարարումը, սպասարկման համակարգը, մասնագիտական կարողությունները և արտաքին ֆինանսական պարտավորությունները։ Հնարավոր չէ միաժամանակ հանրությանը պատմել ռուսական ռազմավարական ներկայության ավարտի մասին և երկրի հաջորդ էներգետիկ հենասյունը կրկին կառուցել Ռուսաստանի հետ՝ առանց բացատրելու, թե որն է ամբողջական պետական ռազմավարությունը։

    Նույն անորոշությունն է նաև անվտանգության ոլորտում։ Տեսակետ կա, որ Ռուսաստանի ձևավորած անվտանգային համակարգը ձախողվել է, իսկ Մոսկվայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ բազմիցս եղել է կոշտ, անհեռատես և տնտեսական կախվածությունները քաղաքական ճնշման վերածող։

    Բայց «ձախողված» դաշնակցից հեռանալը դեռ ազգային քաղաքականություն չէ։ Ազգային քաղաքականություն կլիներ, եթե իշխանությունը ցույց տար՝ ռուսական ռազմաբազայի հնարավոր հեռացումից հետո ո՞ր իրական ուժն է պաշտպանելու Հայաստանը, ի՞նչ պարտադիր միջազգային երաշխիքներ են ձեռք բերվել և ինչպե՞ս է փակվելու անվտանգային բացը։ ԵՄ դիտորդական առաքելությունն անզեն քաղաքացիական կառույց է, իսկ հայ-ամերիկյան փաստաթղթերը Հայաստանի պաշտպանության պայմանագրային պարտավորություն չեն պարունակում։

    Նույնը վերաբերում է տնտեսությանը։ Ռուսաստանի շուկային շարունակում է բաժին ընկնել Հայաստանի արտաքին առևտրի զգալի մասը, Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս չի եկել, ռուսական գազը շարունակում է կենսական դեր ունենալ, իսկ երկաթուղային ամբողջ համակարգը դեռ ռուսական կառավարման ներքո է։ Իշխանությունը չի ներկայացրել ո՛չ այդ կախվածությունների փոխարինման ժամանակացույցը, ո՛չ անցման արժեքը, ո՛չ արտահանողների և աշխատատեղերի պաշտպանության ծրագիրը։

    Այս ամենը հետևողական արևմտամետ քաղաքականություն էլ չէ։ Փաշինյանը Արևմուտքին փոխանցում է ռուսական ներկայությունը սահմանափակելու պատրաստակամության ազդակ, Մոսկվային՝ ԵԱՏՄ-ում մնալու և էներգետիկ համագործակցությունը շարունակելու հավաստիացում, իսկ Հայաստանի հանրությանը՝ «այլընտրանքներ ստեղծելու» պատմություն։

    Արդյունքում քաղաքականության առանձին քայլերն օբյեկտիվորեն համընկնում են տարբեր արտաքին կենտրոնների շահերի հետ։ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն շահագրգռված են Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության կրճատմամբ։ Թուրքիան և Ադրբեջանը՝ տարածաշրջանի հաղորդակցային ու անվտանգային համակարգից Ռուսաստանի մասնակի դուրսմղմամբ։ Ռուսաստանը, իր հերթին, պահպանում է Հայաստանի վրա ազդելու տնտեսական և էներգետիկ լծակները։

    Միայն հայկական ազգային շահն է մնում առանց հստակ ձևակերպման, չափելի արդյունքի և պարտադիր երաշխիքի։

    Խնդիրը Ռուսաստանին հակադրվելը չէ։ Միանգամայն հասկանալի և անհրաժեշտ կլիներ Ռուսաստանի շահերին հակադրվել՝ Հայաստանի ինքնիշխանությունը, անվտանգությունը և տնտեսական անկախությունն առաջ տանելու համար։ Բայց այսօր տեսնում ենք այլ պատկեր: Ռուսաստանի շահերը հետ են մղվում այնտեղ, որտեղ դա ձեռնտու է երրորդ ուժային կենտրոններին, և պահպանվում այնտեղ, որտեղ իշխանությանը դեռ անհրաժեշտ են ռուսական ռեսուրսները։

    Սա արտաքին քաղաքական հավասարակշռություն չէ։ Սա չապահովագրված աշխարհաքաղաքական սակարկություն է։

    Փաշինյանը Հայաստանը չի տանում ռուսական կախվածությունից դեպի ազգային ինքնուրույնություն։ Նա հին կախվածությունները ընտրողաբար պահպանում է, դրանց կողքին ձևավորում նորերը և երկիրը դնում մրցակցող արտաքին ուժերի շահերի բախման կիզակետում»,- նշել է նա։

  • Պատերազմում ոտքը կորցրած Արման Բեգյանն ու բլոգեր Մաշ Թորոսյանը սպասում են իրենց առաջնեկին

    Պատերազմում ոտքը կորցրած Արման Բեգյանն ու բլոգեր Մաշ Թորոսյանը սպասում են իրենց առաջնե
  • Նիկոլ Փաշինյան․ «Պետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ» | Քաղաքականություն

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Դիլիջանում ընթացող «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026-2031» թեմայով աշխատաժողովին հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով ոլորտում ճանապարհային քարտեզ ձևավորելու անհրաժեշտությունը։

    Իր ելույթում վարչապետը կատարել է մի շարք առանցքային արձանագրումներ՝ նշելով, որ այսօր Հայաստանում չկա որևէ բնակավայր, որն ազատ լինի խմելու և ոռոգման ջրի հետ կապված էական խնդիրներից։ Ըստ կառավարության ղեկավարի՝ վարելահողերի և այգիների միայն փոքր մասն ունի ոռոգման հասանելիություն, իսկ օգտագործվող տեխնոլոգիաներն ու որակը չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին, ինչի հետևանքով հազարավոր հեկտարներով հողատարածքներ մնում են ամայի։ Փաշինյանը նաև մտահոգություն է հայտնել, որ օգտագործված ջրի մաքրումը երկրում ոչ թե կանոն է, այլ բացառություն, ինչն առաջացնում է բնապահպանական ու առողջապահական բազմաթիվ խնդիրներ։

    Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանում ձևավորվում են անհրաժեշտ քանակությամբ ջրային ռեսուրսներ, և հիմնական խնդիրն այդ պաշարների արդյունավետ կուտակումն ու բաշխումն է։ Ըստ նրա՝ առաջնահերթություններից է հասնել նրան, որ առանց մաքրման որևէ քանակության օգտագործված ջուր բնություն չբացթողնվի, ապահովվի խմելու ջրի շուրջօրյա հասանելիությունը բոլոր բնակավայրերում, ինչպես նաև առավելագույնս օգտագործվի ջրի էներգետիկ պոտենցիալը։

  • ԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումներըԴատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ Անկախության 35-ամյակինՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՊարեկները՝ առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատվածՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՓրկարար

    ԱԺ նախագահը և Կատարի դեսպանը քննարկել են տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումներըԴատախազությունը պահանջում է Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 20-ից ավելի անշարժ և շարժական գույքեր, շուրջ 230 միլիոն դրամՎրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ Անկախության 35-ամյակինՀՀ նախագահը բանախոսությամբ է հանդես եկել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՊարեկները՝ առաջադրանքի բնույթով պայմանավորված, կարող են ծառայություն իրականացնել նաև առկայծող փարոսիկներն անջատվածՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 8-րդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՓրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձըՄսի վաճառք՝ սպանդանոցում փորձաքննության ենթարկվելու վերաբերյալ կեղծ փաստաթղթերով. նախաքննությունն ավարտվել էՆրանց առաքելությունը սկսվում է այնտեղ, որտեղ մարդու սեփական ուժերն այլևս չեն բավականացնումԱրարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները.Այս այցը պատեհ հնարավորություն է՝ մեր երկրների բարեկամական հարաբերությունները նոր բովանդակությամբ ու հավակնոտ օրակարգով համալրելու համար. Վահագն Խաչատուրյանը՝ Չեխիայի նախագահինԱվելի քան 20 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, արտադրական նոր հզորություններ. նախարարն այցելել է նորաստեղծ գործարանՀԷՑ-ը 16 արևային ինքնավար էներգաարտադրողների մոտ խախտումներ է հայտնաբերել․ վնասը գնահատվում է շուրջ 2 մլրդ դրամՈրևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր չունեմ ոչ ներկա, ոչ նախկին, ոչ էլ որևէ քաղաքական ուժի հետ. Նարեկ ՆալբանդյանՎարչապետն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հարցեր 40 քաղաքացուց 7.9 մլն դրամի բջջային հեռախոսներ և կենցաղային իրեր գողանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. կա կալանավորվածԱլեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-ՍուլայտինինՏեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիտոստոդուլիդիսի հետ59 քաղաքացուց խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ. դատախազը գործը դատարան է հանձնել ԵԱՀԿ ԽՎ նախագահը շնորհավորել է Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերումների կապակցությամբ6 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավարներՓաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տեղափոխելու մասինԱտոմակայանի հարցը մեզ համար աշխարհաքաղաքական ընտրություն չէ, մեզ անհրաժեշտ է գին-որակ լավագույն հարաբերակցություն. Նիկոլ ՓաշինյանՀայ–իրանական սահմանին կգործեն մաքսային հսկողության պարզեցված ընթացակարգեր2026 թվականի առաջին կիսամյակում հաստատված սպանության բոլոր դեպքերը բացահայտվել են․ ՆԳՆԵթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Մարիա ԶախարովաԱհա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում. Արտյոմ ԿարապետյանՄհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպան Օլիվիե ԴըկոտինյիինՎստահ եմ՝ համատեղ ջանքերով ՀՀ-ի և Վիետնամի միջև գործընկերությունը կզարգանա և կամրապնդվի. Փաշինյանը՝ Վիետնամի վարչապետին«Ուժեղ Հայաստան»-ի աջակիցները Սանահին կայարանում հայհոյել են մեքենավարին, հարվածել, խոչընդոտել աշխատանքըԳրեթե հասանք նախորդ տարվա արտահանման ծավալին. Գևորգ ՊապոյանԱլեն Սիմոնյանը դատարանում հաղթել է «Մեդիահաբ» լրատվականինԴավիթ Իվանյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալԵՄ խորհուրդը հավանություն է տվել հայկական ապրանքների արտահանման շուրջ 80%-ի ազատականացմանը ՀԷՑ-ի կենտրոնական պահեստում իրականացվել են լայնածավալ բարեկարգման աշխատանքներՀՀ-ն որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ. Նիկոլ ՓաշինյանԱննա Բաբաջանյանը և Քրիստինա Թաթարյանը նշանակվել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներԱրամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնումԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնակատարներ Արաքսիա Սվաջյանը և Արթուր Մարտիրոսյանը ազատվել են զբաղեցրած պաշտոններիցԱնուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահԳագիկ Խաչատրյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ի սեփական նախաձեռնությամբ անմիջապես սկսվել է հարցի քննարկման ընթացակարգՊահանջվում է անվավեր ճանաչել Աչաջուր համայնքի գյուղապետարանի շենքում և մշակույթի տանը գտնվող անշարժ գույքերի օտարման գործարքները. Դատախազության պետշահերի հայցն ընդունվել է դատարանի վարույթԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել էՍեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԿոնֆլիկտի շրջանում ՀՀ-ՌԴ հարաբերություններն այլ իմաստ ունեին․ պետք է նայել իրավիճակին թարմ հայացքով․ ՓաշինյանՕֆշորային շղթա՝ Սամվել Կարապետյանի հայտարարագրում. Պանամայից մինչև Լազուրե ափ. ՏեսանյութԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիայի փորձի համար«Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են թմրանյութերի նմանավող զանգվածներ և այլ արգելված իրերՀՀ ԱԺ նախագահը և ԵՄ դեսպանը քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման հարցերՔրեական ենթամշակույթի դեմ պայքարը շարունակվում է․ Լոռու մարզի ոստիկանների հերթական բացահայտումըԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ընկերությանը պատկանող լցակայանի գործունեությունըԳագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան. ՔԿԱԳՆ-ն պաշտոնապես վերանվանվել է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունՔրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել էՌուսաստանը մշտական կապի մեջ է հայ գործընկերների հետ երկաթուղիների հարցերով. ԲելոզյորովՀարավային Կովկասը վերածվում է խաղաղության տարածաշրջանի. ԱլիևՀայաստանի Հանրապետությունը կիսում է աշխարհի բազմաբևեռության տեսլականը. վարչապետը՝ ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանըԳագիկ Խաչատրյանից և որդիներից պահանջվում է բռնագանձել 93 անշարժ գույք, 17 միլիարդ 761,5 մլն դրամՆոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Արսեն Թորոսյանը Երևանի Մանկան տան 3 սանի ուղեկցել է առաջին դասարան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև հանդիպում է ունեցել Վիետնամի փոխնախագահ Վո Թի Ան Սուանի հետ«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է դրոնով ներնետված արգելված իրերի փաթեթՀայաստանի և Սլովակիայի միջև փոխշահավետ համագործակցությունը առավել ակտիվ ընթացք է ստացել․ Նիկոլ Փաշինյանը՝ Սլովակիայի վարչապետինՏավուշի մարզի Բերքաբեր գյուղից մոտ 1 կիլոմետր դեպի արևելք կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆԵրթևեկության կազմակերպման փոփոխություն Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկումՎարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին Անկախության օրվա առթիվՆիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունըՄՍԾ-ն զբաղվում է Գայանե Միրզոյանի դեպքովԲիշքեկում կայացել է Ռեջեփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հանդիպումըԲիշքեկում հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ ՀաջիևըՆոր ուսումնական տարին հայտարարվել է Ընթերցանության տարի․ Ժաննա Անդրեասյանի ուղերձը սովորողներինԱյսօր սեպտեմբերի 1-ն է՝ Գիտելիքի և դպրության օրըCOP17-ի հետհաշվարկը սկսված է․ Երևանում տեղադրվել է խորհրդանշական թիթեռըԱրարատում փոստային գրասենյակից գումար գողացած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է․ ՆԳՆԲիշքեկում մեկնարկել են Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերը․ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել բացմանըՌուսաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստվում է լայնածավալ հարվածների Ուկրաինայի էներգետիկ ոլորտինԻնչ են քննարկել Բիշքեկում ՀՀ վարչապետն ու Ադրբեջանի նախագահը. մանրամասներԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահմանին «Ախուրիկ» անցակետ և Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրյան» կայարանՆոր կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումիցՈւրախ եմ, որ առաջիկայում Երևանում առիթ կունենանք քննարկելու երկկողմ օրակարգի զարգացմանն առնչվող հարցերը. ՀՀ վարչապետը՝ Ղրղզստանի նախագահինԴեսպանահավաքին ներկայացվել են Կառավարության 2026-31թթ․ տնտեսական քաղաքականության առանցքային առաջնահերթություններն ու ծրագրերըՆիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստանի ՀանրապետությունԴժբախտ պատահար Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում․ կա մեկ զոհԱլեն Սիմոնյանը Ռուսաստանի կործանումը չի ցանկացել. «Ժողովուրդ» օրաթերթը պետք է հերքում տարածի«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾԽուլիգանություն Նոր Նորքում. հայտնաբերվել է ատրճանակ, տուժածներ չկանԱյսօր Սևանա լճի օրն էԱԳՆ ղեկավար կազմը և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարներն այցելել են ՀՀ-Թուրքիա սահմանի «Մարգարա» անցակետԱԳՆ-ում քննարկվել են հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման հարցերՎարչապետի երկու օգնականները վերանշանակվել են114 կեղծ գրասենյակ, փողերի լվացում և ընտրողների շահագրգռում. Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի գործն ուղարկվել է դատարան Տարեվերջին ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր ուղղությունները թվայնացված են լինելու. նախարարԱրտյոմ Սուջյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնումԳարեգին Խաչատրյանը վերանշանակվել է ՔՏՀԱՏՄ ղեկավարի, իսկ Վաղարշակ Մատիկյանը՝ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնումԼենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններումԿամո Ցուցուլյանը վերանշանակվել է ՀՀ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնումՄհեր Գրիգորյանը դեսպանների հետ քննարկել է Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներըՊուտինը Բիշքեկում կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ․ ՏԱՍՍ Վճռաբեկ դատարանը «գողական աշխարհի» վերաբերյալ շրջադարձային որոշում է կայացրելԳյումրիում ՀՀ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ մեկնարկել է օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանների աշխատաժողովը

  • Հոկտեմբերին Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր





    2026 թվականի հոկտեմբերին Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից։

    Սեպտեմբերի 3֊ին` նախապատրաստական աշխատանքների շրջանակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը մեկնել է Թբիլիսի, հանդիպել Վրաստանի մշակույթի նախարարի տեղակալ Գիորգի Միրցխուլավայի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը։ Կողմերը քննարկել են Հայաստանի մշակույթի օրեր ծրագրի կազմակերպմանն առնչվող հարցեր, անդրադարձել երկկողմ մշակութային կապերի զարգացման նոր հնարավորություններին։

    Նախարարի տեղակալն այցելել է նաև Թբիլիսիի Զաքարիա Պալիաշվիլու անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, հանդիպել թատրոնի գեղարվեստական ղեկավար Բադրի Մայսուրաձեի հետ:

    Վրաստանում Հայաստանի մշակույթի օրեր ծրագիրը կմեկնարկի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գալա-համերգով, որը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին։

    Նախատեսվում է նաև Երվանդ Քոչարի աշխատանքների ցուցադրություն, որը կգործի հոկտեմբերի 7-ից նոյեմբերի 8-ը:




    դիտվել է 170 անգամ


    Լրահոս


    Բանտարկյալների այս սարսափելի պատկերը տեսեք․․․ սա ձե՛ր երեսպաշտությունն է․ Րաֆֆի Հովհաննիսյան (video)



    #ՈՒՂԻՂ․ «Պուտինը օգնեց Նիկոլին, որ մանևրի․ ասեմ՝ ինչու»․ վերլուծաբան Հայկ Այվազյան (video)



    Հոկտեմբերին Վրաստանում կանցկացվեն Հայաստանի մշակույթի օրեր



    Աշոտիկն ուրա՞, գտեք․ ինչի՞ է Նարեկ Նալբանդյանը ներվայնացրել Աշոտ Փաշինյանին (video)



    Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից. ԿԳՄՍՆ



    Բաքվում հայ գերիների զանգերը վերահսկվում են և կարող են հարկադիր ընդհատվել, նրանք բացարձակ մեկուսացված են



    «Նիկոլը խաղամոլի պես խաղադրույք է արել Պուտինի առաջ»․ Րաֆֆի Հովհաննիսյան (video)



    Օմանը հրաժարվել է Իրանի հետ Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնագրից



    Կաթողիկոսի բանակի ընկերները՝ եպիսկոպոսնե՞ր ու արքեպիսկոպոսնե՞ր. մի քիչ լրջություն, պարո՛ն Փաշինյան. Տեր Վրթանես Բաղալյան



    Արաբկիրում ու Քանաքեռ Զեյթունում վթարային ջրանջատում է



    «Նստեք տեղներդ»․ ինչը երեկ հունից հանեց Բագրատ Սրբազանին (video)



    Ռուբեն Վարդանյանի գործն արդեն համար ունի և քննվելու է ՄԻԵԴ-ում. Սիրանուշ Սահակյան



    Կրթել չստացվեց, որոշել է պատժել․ «Հրապարակ»



    Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը, այն ճանաչվել է վտանգավոր արտադրանք



    Իրանը հարձшկվում է բոլորի վրա, բայց ոչ մեզ վրա․ նրանք գիտեն մեր ուժը․ Նեթանյահու



    «Աննա Հակոբյանը թեմաների մեջ է ընկել»․ Էդգար Ղազարյան (video)



    Ուկրաինական անօդաչու սարքերը զանգվածային հարձակում են իրականացրել Սոչիի ուղղությամբ



    Նիկոլը կիջնի, ճակատին գրած՝ «Ես ծախել եմ Հայաստանը»․ ի՞նչ է առաջարկել Ալիևին․ Հովհաննես Իշխանյան (video)



    Հայտնի է՝ երբ կհրապարակվի Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով որոշումը



    Իսկ ո՞վ է պահելու հայ-թուրքական և հայ-իրանական հսկայական սահմանը ՌԴ-ի դուրս գալուց հետո. Աբրահամյան



    Փաշինյա՛ն, քեզ թվում է՝ պրծա՞ր․ թող, տես՝ ոնց կանեմ․ Բագրատ Սրբազանի կոշտ խոսքը (video)



    Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի մոտալուտ հաղթանակի մասին



    ԱՄՆ-ն ցանկանում է Իրանի հետ ավելի համապարփակ համաձայնագիր կնքել. Financial Times



    Երևանում ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը «Mercedes GL»-ով հայտնվել է արգելապատնեշի վրա



    Իրանի դեմ պայքարում Թուրքիան, Ադրբեջանը աջակցություն են ցուցաբերում ԱՄՆ-ին․ Վենս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը