ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կատարի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Մանսուր Աբդուլլա Սալեմ Սաադ ալ Սուլայթինին։Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։
Հանդիպման սկզբում դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների առկա բարձր մակարդակի վերաբերյալ և պատրաստակամություն հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը։Հանդիպման ընթացքում հատկապես ընդգծվել է միջխորհրդարանական կապերի շարունակական խորացման և փոխայցելությունների ակտիվացման կարևորությունը։
Կողմերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային խնդիրներին ու զարգացումներին, ինչպես նաև քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Սեպտեմբերի 4-6-ի կեսօրից հետո, 7-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարև
Փաշինյանը նախօրեին հայտարարեց, որ ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման առումով առարկություն չունի, և որ դրա ներկայությունը ՀՀ-ում կենսական անհրաժեշտություն չէ:
Մոսկվան իր ռազմական ներկայությունը ՀՀ-ում ներկայացնում է ոչ միայն տվյալ ռազմաբազայի, այլև սահմանապահ զորքերի միջոցով:
Եթե դուրս է գալիս ռազմաբազան, ապա ժամանակի հարց է նաև սահմանապահ զորքերի դուրսբերումը, ընդ որում՝ չի բացառվում, որ Մոսկվան չի էլ սպասի պաշտոնական Երևանի նախաձեռնությանը, գրել է նախկին պատգամավոր Տիգրան ԱԲրահամյանն իր ֆեյսբուքյան էջում՝ հավելելով.
«Մի կողմ դնելով թեմայի աշխարհաքաղաքական հանգամանքը՝ մի պարզ հարց եմ ուզում հասկանալ. իսկ ո՞վ է պահելու հայ-թուրքական և հայ-իրանական հսկայական սահմանը ՌԴ-ի դուրս գալուց հետո: Վարժական հավաքների մասնակիցնե՞րը, «Պաշտպան հայրենյաց»-ի խմբե՞րը, թե՞ կրճատված ժամկետային ծառայողները»։
դիտվել է 205 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ուղերձ է հղել Փրկարարի օրվա առիթով։
Ուղերձում ասվում է․
«Շնորհակալ եմ յուրաքանչյուր փրկված կյանքի համար․
Փրկարար ծառայության սիրելի՛ ծառայողներ,
Շնորհավորում եմ մասնագիտական տոնի՝ Փրկարարի օրվա առթիվ։
Փրկարար լինելը կոչում է՝ պահանջող արհեստավարժություն, անձնվիրություն և պատրաստակամություն՝ վտանգելու սեփական կյանքը հանուն մեկ այլ կյանքի։
Փրկարարը ցանկացած իրավիճակում կանգնած է քաղաքացու կողքին՝ վայելելով հանրային բարձր վստահություն, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ կանգնած է փրկարարի կողքին։
Այս տրամաբանությունն է դրված Փրկարար ծառայության բարեփոխումների հիմքում։ Մեզ համար բարեփոխումը միայն կառուցվածքային կամ ինստիտուցիոնալ փոփոխություն չէ։ Մեր նպատակը ժամանակակից, տեխնիկապես հագեցած և պրոֆեսիոնալ ծառայություն ունենալն է, որտեղ գնահատվում է ծառայողի աշխատանքը, ապահովվում են արժանի վարձատրություն, սոցիալական երաշխիքներ և անվտանգ աշխատանքային պայմաններ։
Շարունակվող ատեստավորման գործընթացը հենց այս քաղաքականության կարևոր բաղադրիչներից է։ Մենք ուզում ենք ունենալ համակարգ, որտեղ գիտելիքը, պատրաստվածությունն ու լավ աշխատանքը ոչ միայն պահանջվում, այլև գնահատվում են՝ մասնագիտական առաջխաղացման, բարձր վարձատրության, սոցիալական երաշխիքների ապահովման միջոցով։ Եվ այսօր հարյուրավոր փրկարարներ արդեն իսկ ստանում են արժանի վարձատրություն։
Շարունակում ենք նաև Փրկարար ծառայության լայնածավալ տեխնիկական վերազինումը։ Փրկարարական ստորաբաժանումները համալրվում են նոր հրշեջ-փրկարարական և արագ արձագանքման մեքենաներով, ժամանակակից հատուկ տեխնիկայով, փրկարարական գործիքներով և նոր հանդերձանքով։ Այս աշխատանքը շարունակական է լինելու։
Բարելավվում են նաև ծառայողների աշխատանքային պայմանները։ Վերջին շրջանում շահագործման են հանձնվել նոր և բարեկարգված ենթակառուցվածքներ, իսկ առաջիկա օրերին կգործարկվի նաև Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի նորակառույց վարչական համալիրը՝ ստեղծելով ժամանակակից և պատշաճ ծառայողական պայմաններ։
Միաժամանակ շարունակելու ենք զարգացնել վաղ արձագանքման, կանխարգելման, քաղաքացիական պաշտպանության և ճգնաժամային կառավարման կարողությունները, ներդնել նոր տեխնոլոգիաներ ու գործելակարգեր, բարձրացնել մասնագիտական կրթության և վերապատրաստման որակը։
Սիրելի՛ փրկարարներ,
Շնորհակալ եմ ձեր խիզախության, դժվարին ու պատասխանատու ծառայության, յուրաքանչյուր փրկված կյանքի և օգնության կարիք ունեցող քաղաքացուն հասնելու պատրաստակամության համար։
Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում նաև ձեր ընտանիքներին, որոնք ձեզ հետ կիսում են այս ծառայության պատասխանատվությունը, անհանգստությունն ու ծանրաբեռնվածությունը։
Կրկին շնորհավորում եմ Փրկարարի օրվա առթիվ։
Մաղթում եմ ձեզ առողջություն, անվտանգ ծառայություն և մասնագիտական առաջընթաց՝ շարունակելով ամեն օր գերազանցել առաջին հերթին ինքներդ ձեզ»։
Ի պատիվ պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի Չեխիայի նախագահ Պետր Պավելի անունից տրվել է պաշտոնական ճաշ:
Նախագահ Վահագն Խաչատուրյանի բաժակաճառը.
«Ինձ համար մեծ պատիվ և առանձնակի հաճույք է գտնվել Չեխիայի Հանրապետությունում: Նախևառաջ, թո՛ւյլ տվեք իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ մեծարգո՛ պարոն նախագահ, և Չեխիայի բարեկամ ժողովրդին՝ ջերմ ընդունելության, բարձր հյուրընկալության և անկեղծ բարեկամական վերաբերմունքի համար։
Հայաստանի և Չեխիայի հարաբերություններն ունեն պատմական ամուր հիմք։ Մեր ժողովուրդների միջև կապերը ձևավորվել են դեռևս Հայաստանի անկախությունից շատ առաջ և ժամանակի ընթացքում անցել են տարբեր փուլերով՝ պահպանելով իրենց կարևոր տեղը երկու ժողովուրդների հիշողության մեջ։
Հայ-չեխական կապերի զարգացման գործում նշանակալի դեր է ունեցել մշակութային փոխազդեցությունը. չեխ հասարակության շրջանում հետաքրքրություն է ձևավորվել Հայաստանի պատմության, մշակույթի և գրականության նկատմամբ, իսկ հայ մտավորականներն ու հասարակական գործիչները կապեր են հաստատել Չեխիայի մշակութային և գիտական շրջանակների հետ։
Դեռևս 19-րդ դարում՝ 1843թ․ Կովկասում ճանապարհորդող չեխ բնագետ և Պրահայի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Կոլենատին Թիֆլիսում հանդիպում է հայ ականավոր գրող, լուսավորիչ, մանկավարժ և հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանին։ Երկու մեծ մտավորականների հանդիպումն այսօր մեզ համար խիստ խորհրդանշական է, այն առումով, որ հայ-չեխական շփումները ձևավորվել են դեռևս այն ժամանակ, երբ մեր երկրների միջև ոչ միայն չկային ժամանակակից հասկացողությամբ դիվանագիտական հարաբերություններ, այլև չկար Հայաստան պետությունը:
20-րդ դարում այդ կապերը հարստացան նաև մարդասիրական և մշակութային կարևոր բովանդակությամբ։ Հայ-չեխական բարեկամության պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի չեխ գրող և ճանապարհորդ Կառել Հանսան։ 1922թ․ Մերձավոր Արևելքում նա հանդիպեց Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին, և, վերադառնալով Չեխոսլովակիա հրատարակեց «Արևելքի սարսափները» գիրքը, հանդես եկավ դասախոսություններով և նախաձեռնեց հայ որբերին աջակցելու աշխատանքներ։
Գրականության ոլորտում հայ-չեխական առնչություններում ամենագեղեցիկ անուններից մեկը Լյուդմիլա Մոտալովան է։ Չեխ հայագետն ու թարգմանիչն իր կարճ կյանքի ընթացքում հսկայական աշխատանք կատարեց հայ գրականությունը չեխ ընթերցողին ներկայացնելու համար։ Նա թարգմանեց Իսահակյանի, Թումանյանի, Չարենցի, Բակունցի, Սևակի, Հրանտ Մաթևոսյանի և բազմաթիվ այլ հայ հեղինակների ստեղծագործությունները։ Նրա ամուսինը՝ լրագրող և գրող Յիրժի Սկումալը, նույնպես խորը հետաքրքրություն ուներ Հայաստանի և հայ գրականության նկատմամբ։ 1971թ․ նա հասավ մինչև հանճարեղ Պարույր Սևակի հայրենի Չանախչի գյուղ՝ հայ մեծ բանաստեղծի հետ հանդիպելու և նրան իր ստեղծագործության չեխերեն թարգմանությունը հանձնելու համար։
Այդ հանդիպումն այսօր ունի նաև առանձնահատուկ նշանակություն։ Ընդամենը երեք օր անց Պարույր Սևակը ողբերգական վթարի հետևանքով հեռացավ կյանքից։ Սակայն նրա խոսքը շարունակեց իր ճանապարհը դեպի Չեխիա՝ Մոտալովայի թարգմանությունների և Սկումալի նման մարդկանց նվիրվածության շնորհիվ։
Հայերի ներկայությունը Պրահայում, սակայն, սահմանափակված չի եղել միայն գրականությամբ։ Այսօր հայ-չեխական մշակութային երկխոսությունը շարունակում է զարգանալ նոր ձևերով։ Հայ և չեխ արվեստագետները, երաժիշտները, գրողները, գիտնականներն ու մշակութային կազմակերպությունները շարունակում են ստեղծել համագործակցության նոր հնարավորություններ։
Պատմամշակութային հարուստ ժառանգությունն իր յուրահատուկ արտահայտությունն է գտնում նաև երկու մայրաքաղաքների դիմագծում։ Պրահան հայտնի է որպես «հարյուր աշտարակների քաղաք», իսկ Երևանը՝ որպես «վարդագույն քաղաք»։ Թեև դրանք ունեն տարբեր գույներ և ճարտարապետական ուրվագծեր, երկու մայրաքաղաքներն էլ կարողացել են դարերի հարուստ ժառանգությունը ներդաշնակորեն համադրել ժամանակակից և ստեղծարար ոգու հետ։
Թերևս ավանդույթի հենց այս ներդաշնակ համադրությունն է երկու ժողովուրդներին կապող ամենագեղեցիկ կամուրջներից մեկը։
Ես պատկանում եմ մի սերնդի, ում մանկության շրջանում Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները», իսկ ավելի հասուն տարիքում Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխությունը» եղել են այսպես կոչված սեղանի գրքեր. ում տներում մշտապես հնչել են Բեդրժիխ Սմետանայի «Վաճառված հարսնացուն» ու Անտոնին Դվորժակի «Նոր աշխարհ»՝ 9-րդ սիմֆոնիան: Այս հողում են աշխարհ եկել հանճարեղ Գրեգոր Մենդելն, Զիգմունդ Ֆրոյդն ու շատ այլ մեծեր:
Պատմամշակութային մեր հարուստ առնչությունները Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո ստացան նոր՝ միջպետական բովանդակություն՝ վերածվելով քաղաքական, միջխորհրդարանական, տնտեսական, կրթական և մշակութային համագործակցության կայուն ուղղությունների, իսկ երկկողմ հարաբերությունները տարիների ընթացքում ձեռք են բերել ընդգրկուն և բազմաբովանդակ բնույթ։
Բարձր ենք գնահատում Չեխիայի հետ քաղաքական երկխոսության զարգացումը և այն ուշադրությունը, որը Չեխիան ցուցաբերում է Հայաստանի ու տարածաշրջանի նկատմամբ։ Ավելին՝ ՀՀ–ԵՄ հարաբերությունների խորացման ճանապարհին Չեխիան կարևոր գործընկեր և վստահելի կամուրջ է, որն իր աջակցությամբ նոր հնարավորություններ է ստեղծում մեր եվրոպական օրակարգի առաջմղման համար։
Համոզված եմ, որ առաջիկա տարիներին կարող ենք առավել լիարժեք օգտագործել Հայաստան-Չեխիա հարաբերությունների ներուժը՝ ընդլայնելով առևտրատնտեսական կապերը, խթանելով ներդրումային համագործակցությունը, զարգացնելով համագործակցությունը էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, գիտության և կրթության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում։
Այսօր այստեղ՝ Պրահայում, ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը հանձնառու է շարունակել Չեխիայի Հանրապետության հետ իր հարաբերությունների կայուն զարգացումը: Նաև ավելի քան վստահ եմ, որ ժամանակի փորձությունն անցած երկու ժողովուրդների բարեկամությունը շարունակելու է ամրապնդվել և նոր բովանդակությամբ հարստանալ՝ առավել տեսանելի դառնալով նաև մեր քաղաքացիների առօրյա կյանքում։
Թո՛ւյլ տվեք այս հանդիսավոր առիթով բաժակ բարձրացնել՝
Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև բարեկամության և գործընկերության հետագա ամրապնդման համար,
մեր ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի, վստահության և բարեկամության համար,
Հայաստանի և Չեխիայի խաղաղության, կայունության, բարեկեցության և առաջընթացի համար։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛ Չեխիայի Հանրապետությունը, կեցցե՛ Հայաստան-Չեխիա բարեկամությունը»:
Ի՞նչ են սովորում ադրբեջանցի դպրոցականները․․․Այս ադրբեջանցի երեխաներին հավաքել են, որ պատմեն վտանգավոր հեքիաթներ այն մասին, որ հարևանությամբ գտնվող Հայաստանը իրենց «պատմական հողն է», իբր իրենք էդ հողի հետ կապված «իրավունքներ» ունեն։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:
«Ադրբեջանի քաղաքային համայնքների ազգային ասոցիացիայի և Նարիմանովի քաղաքապետարանի նախագահ, «Արևմտյան Ադրբեջան» զավթողական անունը կրող համայնքի տնօրենների խորհրդի անդամ, համայնքի Նարիմանովի կազմակերպության նախագահ Թամրազ Թաղիևը այս երեխաներին ուղղված իր խոսքում ընդգծել է, որ Իլհամ Ալիևի «Արևմտյան Ադրբեջանը մեր պատմական հողն է…» գաղափարը համայնքի գործունեության հիմնական սկզբունքներից մեկն է։
Այս նյութը երեկ իր կայքում տեղադրել է Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալությունը։ Նյութում նշված է, որ այս քննարկման համար հյուրընկալվել է 70 աշակերտ։
Սա պետական քաղաքականություն է, որը փաստում է, որ Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության Հայաստանի հետ, Ադրբեջանի մեծ հաշվով իր սերունդը պատրաստում է ապագա պատերազմի։
Սա ցավալի է, բայց ազդակ է, որը չի կարելի անտեսել։ Դրա համար եմ ասում՝ ես չեմ ուզում, որ մեր այսօրվա անգործության գինը վճարեն մեր սերունդները․․․»,- գրել է նա:
ԱՄՆ հարավային հրամանատարության հաղորդմամբ, ԱՄՆ զինված ուժերը Արևելյան Խաղաղ օվկիանոսում խլել և ոչնչացրել են Էկվադորի թմրամիջոցների կարտելի կողմից օգտագործվող նավը։ Գործողությունը իրականացվել է Էկվադորի կառավարության հետ համակարգված և համագործակցությամբ, նշված է հրամանատարության X-ում հրապարակված տեղեկությունում։
Ըստ նույն աղբյուրի, նավը ծառայում էր որպես լողացող վառելիքի կայան և օգտագործվում էր Արևելյան Խաղաղ օվկիանոսի միջազգային ջրերով թմրանյութերի մաքսանենգ տեղափոխման համար։ Հետախուզությունը հաստատել է, որ այն գործել է «Լոս Չոներոս» թմրամիջոցների կարտելի շահերից ելնելով։
Նավում գտնվողները հանձնվել են Էկվադորի իշխանություններին։ Նավի որոնումն ու մաքրումն ավարտելուց հետո ԱՄՆ զինվորականները այն խորտակել են։
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Կարեն Դերենիկի Դավթյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
14 անշարժ գույք, որոնցից 9-ը գտնվում են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում,
Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 1 անշարժ գույքի գնման իրավունք,
8 տրանսպորտային միջոց,
10 իրավաբանական անձանցում մասնակցություն,
105 միլիոն 171 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ,
124 միլիոն դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ «իրանական ռեժիմը փլուզման եզրին է, իսկ նրա տապալումը կարող է իրականություն դառնալ մոտ ապագայում»։ Ինչպես փոխանցում է AFP գործակալությունը, այս մասին նա ասել է հինգշաբթի օրը՝ Իսրայելի ռազմական ղեկավարության մասնակցությամբ կայացած միջոցառման ժամանակ։
«Այս ռեժիմն այժմ եզրագծին է։ Այն ավելի թույլ է, քան երբևէ, և պայքարում է իր գոյատևման համար»,— նշել է Նեթանյահուն։
Նրա խոսքով՝ Իսրայելն ի զորու է վերջնականապես վերացնել Իրանից եկող վտանգը։ «Համոզված եմ, որ մենք կարող ենք մեկընդմիշտ վերացնել այս սպառնալիքը, այսինքն՝ տապալել այդ ռեժիմը։ Սա մեր առջև ծառացած գլխավոր խնդիրն է, և դրա լուծումը մոտ է։ Դա անհնարին չէ, այն միանգամայն իրագործելի է»,— ասել է վարչապետը։
Նեթանյահուի այս հայտարարությունը հնչել է Իրանի ուղղությամբ ամերիկյան հարվածների վերսկսման ֆոնին։ Ի պատասխան՝ Թեհրանը հարվածներ է հասցրել Պարսից ծոցի երկրներում, Հորդանանում և Իրաքյան Քուրդիստանի ինքնավար մարզում գտնվող ԱՄՆ-ի դաշնակիցներին, սակայն Իսրայելին չի հարվածել։
«Այն, որ նրանք մեզ չեն հարվածում, պատահականություն չէ։ Նրանք հարձակվում են բոլորի վրա, բացի մեզնից»,— ասել է Նեթանյահուն։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանությունները գիտակցում են «մեր հզորությունը, մեր զենքի ուժն ու մեր վճռականությունը»։
Նեթանյահուն տասնամյակներ շարունակ Իրանը որակել է որպես գոյաբանական սպառնալիք Իսրայելի համար։ Փետրվարի վերջին Իսրայելն ԱՄՆ-ի հետ համատեղ ռազմական գործողություն էր սկսել Իրանի դեմ, սակայն ապրիլին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անսպասելիորեն հայտարարեց հրադադարի մասին։ Այս շաբաթ Վաշինգտոնը կրկին հարվածներ է հասցրել Իրանին և ուժեղացրել տնտեսական ճնշումը Թեհրանի նկատմամբ։
Նեթանյահուի հայտարարությունը հնչել է նաև Իսրայելում հոկտեմբերի 27-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Որոշ հարցումների համաձայն՝ վարչապետը զիջում է ընդդիմությանը, որի ներկայացուցիչները նրան մեղադրում են Իրանի հարցում վարվող քաղաքականության ձախողման մեջ։