Blog

  • «Կրթված գողերը․ ինչպես են դիպլոմներն ու իշխանությունը վերածվում շահույթի»

    1977թ-ին հինգ զինված հանցագործներ ներխուժեցին Բոստոնի կենտրոնական բանկ։ Հենց առաջին րոպեին գողերից մեկը բարձրաձայն հրամայեց բանկի աշխատողներին և հաճախորդներին․

    -Տիկնայք և պարոնայք, հիմար մի եղեք․ փողը պատկանում է պետությանը, իսկ ձեր կյանքը` միայն ու միայն ձեզ․ ավելորդ շարժումներ չանեք։

    Դրանից հետո բոլորը հանգիստ պառկեցին գետնին։ – Սա կոչվում է հանրային մտածելակերպի փոփոխություն-մանիպուլյացիա։

    Երբ թալանն ավարտվեց, գողերից կրտսերը՝ համալսարանական դիպլոմով և մագիստրոսի աստիճանով, դիմեց վեց դասարան ավարտած՝ ավազակախմբի ղեկավարին․

    -Փողերը չհաշվե՞նք արագ։

    -Հիմար ե՞ս, ինչ է․ այսքան փողը ժամերով չենք կարող հաշվել․ սպասենք մի քանի ժամ և երեկոյան լուրերը կասեն ճշգրիտ թիվը։- Սա կոչվում է փորձառություն, և այն դիպլոմից օգտակար է մեր օրերում։

    Ավազակների հեռանալուց հետո բանկի տնօրենը մասնաճյուղի կառավարչին ասաց.

    -Արագ, զանգիր ոստիկանություն։

    Կառավարիչը հակաճառեց․

    -Ինչու՞ ես շտապում։ Ոչ ոք չգիտի, թե ինչքան գումար են հափշտակել հանցագործները․ արի տասը միլիոն թաքցնենք և նախորդ յոթանասուն միլիոնի հետ պարզապես կգրենք ավազակների հաշվին։-Սա կոչվում է լողալ գետի հոսանքի հետ և իրավիճակը շրջել քո օգտին։

    Երեկոյան բոլոր ալիքներով հաղորդեցին․ «Բոստոնի ամենախոշոր բանկից գողացվել է 100 միլիոն դոլար։

    Ավազակները տասն անգամ հաշվեցին գողացված գումարը, սակայն այն քսան միլիոնից չէր անցնում, և վերջիններս զայրացան․ «Մենք կյանքի գնով գնացինք ռիսկի, բայց բանկը հինգ անգամ ավելին շահեց, և բանկի տնօրենի ձեռքերն էլ մնացին մաքուր։ Ո՞րն էլ լավ՝ լինել գո՞ղ, թե՞ կրթված տնօրեն։-Սա նշանակում է, որ իմացությունը ոսկուց թանկ է։

    Բանկի տնօրենի համար այդ օրը տոն էր․ «երջանիկ կողոպուտի» շնորհիվ նա փակեց իր բոլոր կորուստները ֆոնդային բորսայում և քառապատկեց իր ունեցածը։ -Սա կոչվում է «հնարավորությունից օգտվել գիտենալու արվեստ»։

    Աշխարհի լավագույն գողերը միշտ նստած են «բարձր աթոռների» վրա․ հանցագործների և նրանց միջև տարբերությունը միայն մեկն է․ վերջիններս դիպլոմներով՝ կրթված գողեր են․․․

    Սա «նոր» աշխարհն է!!!

     

    թարգմանությունը ռուսական կայքից

  • Վրաստանում երկրաշարժ է գրանցվել | Oratert.am



    Վրաստանում այսօր` սեպտեմբերի 4-ին, երկրաշարժ է տեղի ունեցել։ Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ 3.1 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Թբիլիսիից 53 կմ հեռավորության վրա՝ Գորի քաղաքում։

    Հաղորդագրության համաձայն` ցնցումներն զգացվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 11:55-ին։


    Հետևեք
     մեզ՝ այստեղ


  • Սիրանուշ Սահակյան․ Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ Բաքվի դատավճիռը ֆարս է, գործն արդեն ՄԻԵԴ-ում է | Հասարակություն

    Ռուբեն Վարդանյանի դատավճռի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ տեղի են ունեցել մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ, իսկ ողջ դատավարությունը եղել է ֆարս։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

    Իրավապաշտպանի փոխանցմամբ՝ դատավճռի արդյունքը լեգիտիմ չէ, և համապատասխան իրավական փաստարկներն արդեն ներկայացվել են ՄԻԵԴ, որտեղ գործին տրվել է համար, և այն քննվելու է դատարանի կողմից։ Սահակյանը նշել է, որ այդ դատավճռում խախտված են ոչ միայն իրավական ու բարոյական նորմերը, այլև մարդկային ողջամտության ու բանականության սահմանները, իսկ տեղ գտած «փաստերն ու ապացույցները» չեն տեղավորվում տրամաբանության տիրույթում։

    Նա ընդգծել է, որ Ռուբեն Վարդանյանին վերագրվել են մի քանի տասնյակ մեղադրանքներ, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն, քանի որ չի հաստատվել նրա մասնակցությունն իրեն վերագրված հանցանքներին։ Ավելին, Բաքվի դատարանի կողմից Վարդանյանի իրականացրած բարեգործություններն ու «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը որակվել են որպես հանցավոր գործունեություն, իսկ նախաձեռնության դափնեկիրներն ընկալվել են որպես հանցավոր կազմակերպության անդամներ։

  • ԱՄՆ-ն ցանկանում է Իրանի հետ ավելի համապարփակ համաձայնագիր կնքել. Financial Times





    ԱՄՆ իշխանությունները չեն ծրագրում վերադառնալ Իրանի հետ փոխըմբռնման հուշագրին, դրա փոխարեն այժմ նրանք պնդում են ավելի համապարփակ համաձայնագրի կնքում, որը կընդգրկի ոչ միայն նեղուցը, այլև Թեհրանի միջուկային ծրագիրը։ Այս մասին գրում է «Financial Times» թերթը՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին:

    «Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ չի վերադառնա հուշագրին… Փոխարենը… այժմ նա պնդում է ավելի համապարփակ համաձայնագիր, որը կընդգրկի ոչ միայն Հորմուզի նեղուցը, այլև Թեհրանի միջուկային ծրագիրը»,- պարբերականը մեջբերում է աղբյուրների խոսքերը:

    Աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն ցանկանում է գործարք կնքել, եթե Իրանը պատրաստ է դրան, սակայն չի շտապում: Նա հավելել է, որ խոսքը կարող է գնալ նոր գործարքի մասին:




    դիտվել է 136 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահի հետ |

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ:

    Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների հետագա զարգացմանը և երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Կարևորվել է առևտրատնտեսական կապերի ընդլայնումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:

    Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանում այս տարվա հոկտեմբերին կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) անցկացմանը և Սերդար Բերդիմուհամեդովին հրավիրել Հայաստան՝ մասնակցելու COP17-ի շրջանակներում կայանալիք առաջնորդների գագաթնաժողովին։

    Թուրքմենստանի նախագահը հրավերը սիրով ընդունել է։

  • Հայ գերիները Բաքվում պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացվածության պայմաններում. Սիրանուշ Սահակյան

    Հայ գերիները Բաքվում պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացվածության պայմաններում: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

    «Արտաքին աշխարհի հետ ֆիզիկական շփում նրանց մոտ գոյություն չունի, նրանք չեն տեսնում հարազատների, չեն տեսնում հյուպատոսական աշխատակիցների, չեն տեսնում անկախ բժիշկների, չեն տեսնում անկախ փաստաբանների, չեն տեսնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների, պահվում են արտաքին աշխարհից բացարձակ մեկուսացվածության պայմաններում:

    Նրանց այլ իրավունքներ նույնպես խախտվում են, զբոսանքի իրավունքը, մինիմալ երաշխիքները, որոնք պետք է պահպանվեն ցանկացած հաստատությունում պահվող անձի առնչությամբ, բայց գերագույն խնդիրը այն է, որ նրանք բացարձակ մեկուսացվածության մեջ են գտնվում»,- նշել է Սահակյանը:

  • Այսօր – 21:31 Շաբաթվա «գոհարները». Ուժեղ Հայաստան

    Այսօր – 21:31 Շաբաթվա «գոհարները». Ուժեղ Հայաստան

  • Արամ Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Փրկարարի օրվա առթիվ | Հասարակություն

    Փրկարար ծառայության տնօրեն, ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել մասնագիտական տոնի՝ Փրկարարի օրվա առթիվ։

    Իր ուղերձում Արամ Ղազարյանը նշել է, որ փրկարարի բարդ աշխատանքը կապված է մշտական ռիսկի հետ, որը պահանջում է տոկունություն, պրոֆեսիոնալիզմ ու դժվարին պայքար բնության տարերքի, արտակարգ իրավիճակների և աղետների դեմ։ Նա ընդգծել է, որ անկախ եղանակային և այլ պայմաններից՝ փրկարարները միշտ առաջինն են այնտեղ, որտեղ վտանգավոր իրավիճակներում հայտնված մարդկանց օգնելու և մարդկային կյանքեր փրկելու անհրաժեշտություն կա։

    ՆԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել ծառայողներին անձնվեր ու բարեխիղճ աշխատանքի համար և առանձնահատուկ երախտագիտություն հայտնել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված փրկարարների ընտանիքներին։ Ղազարյանը կրկին շնորհավորել է համակարգի աշխատակիցներին ու վետերաններին տոնի առթիվ՝ մաղթելով անփորձանք ծառայություն և անձնական երջանկություն։

  • Փաշինյա՛ն, քեզ թվում է՝ պրծա՞ր․ թող, տես՝ ոնց կանեմ․ Բագրատ Սրբազանի կոշտ խոսքը (video)

    Փաշինյա՛ն, քեզ թվում է՝ պրծա՞ր․ թող, տես՝ ոնց կանեմ․ Բագրատ Սրբազանի կոշտ խոսքը (video)

  • Թրամփը հրապարակել է հայ-ադրբեջանական խաղաղության մասին…

    Թրամփը հրապարակել է հայ-ադրբեջանական խաղաղության մասին…