Սեպտեմբերի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։20-ի սահմաններում Հայանիստ-Էջմիածին ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ, 58-ամյա Մխիթար Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի, Արարատի մարզի բնակիչներ՝ 37-ամյա Արմեն Հ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 38-ամյա Արմեն Դ․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։
Լոնդոնի «Չելսին» դիտարկում է Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպան Պաբլո Բարիոսին ձեռք բերելու տարբերակը: Ինչպես հաղորդում է իսպանական Sport.es պարբերականը, անգլիական ակումբը ցանկանում է տրանսֆերն իրականացնել գալիք ձմռանը և պատրաստ է 23-ամյա ֆուտբոլիստի համար վճարել տպավորիչ 100 միլիոն եվրո։
Աղբյուրի փոխանցմամբ՝ լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն երիտասարդ իսպանացուն համարում է դաշտի կենտրոնն ուժեղացնելու գլխավոր թիրախը՝ ակումբից հեռացած Էնցո Ֆերնանդեսին փոխարինելու նպատակով։ Սպասվում է, որ հունվարին «Չելսին» պաշտոնական առաջարկ կուղարկի մադրիդյան ակումբին։
Չնայած խոշոր առաջարկին՝ «Ատլետիկոյի» ղեկավարությունը չի շտապում վաճառել ֆուտբոլիստին։ Բարիոսի գործող պայմանագրի ժամկետը իսպանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի ամառ, իսկ նրա հրաժարագինը կազմում է աստղաբաշխական 500 միլիոն եվրո։
Նշենք, որ նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալի գնահատմամբ՝ Բարիոսի տրանսֆերային արժեքը ներկայումս կազմում է 55 միլիոն եվրո։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել և հանրությանը ներկայացնել Արդարադատության նախարարության պաշտոնատար անձանց ունեցվածքները և դրանք ներկայացնել հանրությանը։ Այս անգամ ուսումնասիրել ենք ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի հայտարարագիրը։
Գևորգ Քոչարյանը ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել է 2025 թվականի մարտի 17-ին՝ ՀՀ վարչապետի որոշմամբ։
Մինչ նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցնելը՝ 2020-2025 թվականներին Քոչարյանը եղել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ավագ դատախազ։ 2019-2020 թվականներին աշխատել է ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում՝ որպես դատախազ, իսկ 2016-2019 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի դատահաշվապահական և տնտեսագիտական փորձաքննությունների բաժնի փորձագետ։
Ինչ վերաբերում է ունեցվածքին, ապա 2025 թվականի սկզբում Գևորգ Քոչարյանի հայտարարագրում առկա են եղել հողամաս և բնակարան Երևանում՝ համատեղ սեփականության իրավունքով։ Սակայն տարվա ընթացքում բնակարանը վաճառվել է։ Մասնավորապես, 2025 թվականի դեկտեմբերի 30-ին այն օտարվել է 9 մլն 575 հազար դրամով։ Տարվա վերջում որպես անշարժ գույք հայտարարագրված է մնացել հողամասը։
Քոչարյանը նաև ունի 2016 թվականի արտադրության Maserati մակնիշի ավտոմեքենա։ Այն ձեռք է բերել 2023 թվականի մարտի 31-ին՝ գնման միջոցով։
Պաշտոնյան 2025 թվականին ձեռք է բերել նաև 1 մլն դրամի պարտատոմսեր՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ՓԲԸ-ից։
Բանկային ավանդների մասով տարվա վերջում Քոչարյանն ունեցել է երկու՝ 15 հազարական ԱՄՆ դոլարի ավանդ, ինչպես նաև 5 մլն դրամի ավանդ։ Միաժամանակ, տարվա սկզբում հայտարարագրված են եղել 13 հազար դոլարի և 4 հազար եվրոյի ավանդներ, որոնց համապատասխան մնացորդը տարվա վերջում զրոյական է նշված։
Կանխիկ դրամական միջոցները նույնպես փոփոխվել են։ Տարվա սկզբում Քոչարյանը հայտարարագրել էր 350 հազար դրամ, 15 հազար դոլար և 5 հազար եվրո կանխիկ գումար, իսկ տարվա վերջում՝ 500 հազար դրամ, 3 հազար դոլար և 2500 եվրո։
Բանկային հաշիվների մնացորդները տարվա վերջում կազմել են 56 հազար 866 դրամ, 8 դոլար և 3 եվրո։
Գևորգ Քոչարյանի 2025 թվականի հայտարարագրում ընդհանուր եկամուտը կազմել է 43 մլն 514 հազար 142 դրամ։ Դրանից ՀՀ դատախազությունից ստացած աշխատանքի վարձատրությունը կազմել է 9 մլն 157 հազար 252 դրամ, իսկ Արդարադատության նախարարությունից ստացածը՝ 14 մլն 938 հազար 590 դրամ։
Բացի աշխատավարձից, հայտարարագրում որպես եկամուտներ ներառված են բնակարանի վաճառքից ստացված 9 մլն 575 հազար դրամը, բանկային ավանդների դիմաց ստացված 474 հազար 826 դրամի տոկոսները, այլ եկամուտներ, ինչպես նաև 2 մլն դրամի նվիրատվություն։
Պաշտոնյան տարվա ընթացքում ունեցել է նաև մի շարք խոշոր ծախսեր։ Հանգստի նպատակով ճանապարհածախսի և կեցության համար ծախսել է 2 մլն 400 հազար դրամ, վարկի մարմանն ուղղել է 3 մլն 296 հազար 537 դրամ, իսկ անշարժ գույքի վերանորոգման համար ծախսել է 2 մլն 500 հազար դրամ։
Միևնույն ժամանակ, 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Քոչարյանի վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 21 մլն 415 հազար 837 դրամ։ Դրանցից ամենախոշոր պարտավորությունը՝ 16 մլն 530 հազար 729 դրամ, կապված է կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի հետ։
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրության համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի հայտարարագրում առկա են Երևանում հողամաս, 2016 թվականի Maserati, բանկային ավանդներ, պարտատոմսեր, կանխիկ և բանկային միջոցներ։ Նրա 2025 թվականի հայտարարագրված ընդհանուր եկամուտը կազմել է 43.5 մլն դրամից ավելի, իսկ տարվա վերջում վարկային պարտավորությունները՝ 21.4 մլն դրամից ավելի»։
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ նախկին նախագահ, շաբաթներ առաջ ԱԽՔ նշանակված Ալեն Սիմոնյանն Անվտանգության խորհրդի աշխատակազմ է տեղափոխել խորհրդարանի իր յուրայիններին, որոնք կա՛մ սեփական դիմումի համաձայն էին ազատվել, կա՛մ Ռուբեն Ռուբինյանի հրամանով։
ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Առաքելյանը Սիմոնյանի խորհրդական է նշանակվել, օգնական Աշխեն Հայրապետյանը՝ նույնպես, խոսնակ Մովսես Հարությունյանն էլ նոր աշխատավայրում խոսնակի պարտականություններն է ստանձնել։
Բայց Արմեն Գրիգորյանի կադրերը հիմնականում մնացել են, միայն մի քանիսն են իրենց դիմումների համաձայն հեռացել` Գրիգորյանի խոսնակը, օգնականը, խորհրդականներ։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
դիտվել է 133 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը
Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի ժողովրդական արտիստի կոչում է շնորհել երգիչ Միխայիլ Շուֆուտինսկուն։ Ինչպես հայտնում է «Կոմերսանտ»-ը, երկրի ղեկավարը համապատասխան հրամանագիրը ստորագրել է սեպտեմբերի 3-ին։
Շուֆուտինսկին ծնվել է Մոսկվայում 1948 թվականին։ 1981-ին ընտանիքով արտագաղթել է ԱՄՆ, իսկ 2003-ին վերադարձել է Ռուսաստան և մշտական բնակություն հաստատել այնտեղ։ 2013 թվականին արտիստին շնորհվել էր Ռուսաստանի վաստակավոր արտիստի կոչում։
Շուֆուտինսկուն ամենամեծ ճանաչումը բերել է Իգոր Կրուտոյի երաժշտությամբ և Իգոր Նիկոլաևի հեղիանակած «Третье сентября» երգը, որը դարձել է նրա ամենահայտնի հիթերից մեկը։
Պուտինը Ռուսաստանի հերոսի կոչում է շնորհել նաև «Ռոսկոսմոս»-ի տիեզերագնաց Ալեքսեյ Զուբրիցկուն։ 2025 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին նա մասնակցել է Միջազգային տիեզերակայան կատարած արշավախմբին և երկու անգամ դուրս եկել բաց տիեզերք։
«Գազպրոմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ, Ռուսաստանի նախկին վարչապետ Վիկտոր Զուբկովն արժանացել է Աշխատանքի հերոսի կոչման, իսկ մարզական մեկնաբան Գեորգի Չերդանցևին շնորհվել է Ռուսաստանի վաստակավոր լրագրողի կոչում։
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին վերստին առաջին պլան եկավ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հարցը: Բիշքեկում ամփոփիչ ասուլիսի ժամանակ, երբ Փաշինյանի հետ հանդիպման համատեքստում նաև այդ ռազմաբազայի հետ կապված հարց տրվեց ՌԴ նախագահին, նա մասնավորապես ասաց. «Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք»:
Դրանից հետո կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում նույն թեմայով ու արդեն նաև Վ.Պուտինի ասածի հետ կապված հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Մենք այս ընթացքում ոչ մի անգամ Ռուսաստանի ռազմական բազայի հարցը չենք բարձրացրել, և այնպես էլ չէ, որ մենք համարում ենք, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է։ Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, մենք չենք առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել։ Բայց մենք այս ընթացքում այդ հարցերը երբեք չենք բարձրացրել»:
Այս հայտարարությունները բավականին ուշագրավ, հաճախ նաև հիմնավորված ենթադրությունների ու մեկնաբանությունների առիթ տվեցին: Նախ՝ Փաշինյանի հայտարարությունը, թե՝ ինքը (իրենք) երբեք նման հարց չի բարձրացրել, մեղմ ասած՝ անհամոզիչ է հնչում: Առավել ևս, որ ոչ մեկ անգամ, ամենից նկատելին՝ ուղիղ 1 տարի առաջ ակնհայտորեն փաշինյանամետ շրջանակների կողմից 102-րդ ռազմաբազայի դեմ ու այն դուրս հանելու պահանջով ակցիա կազմակերպվեց: Ի դեպ, նաև կոնտր-ակցիա եղավ այն ժամանակ: Այսինքն, այնպես չէ, որ նման հարց չէր արծարծվում, ու մեկ էլ Վլադիմիր Պուտինը հանկարծակի որոշեց դրա մասին խոսել:
Երկրորդը (եթե դա չհասկացողներ են մնացել)՝ Պուտինի ակնարկը բավական թափանցիկ էր: Իսկ ակնարկն այն էր, որ պետք չէ փորձել ռազմաբազայի հարցով Ռուսաստանին շանտաժի ենթարկել: Սա այն դեպքը չէ:
Փաշինյանի վերջին հայտարարությունը ևս բավականին ուշագրավ է: Տեսեք, նա այնպես է իր ասելիքը ձևակերպում, որ այս խնդրահարույց թեման հերթական անգամ փորձում է գցել Ռուսաստանի «գրպանը»: Ասում է, դե, «մենք այս հարցը չենք բարձրացնում», բայց եթե ռուսները ուզում են դուրս գան, թող գնան, դեմ չենք:
Պա՞րզ է: Այսինքն, ինչ էլ լինի, բնականաբար, եթե Ռուսաստանը 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերի, ապա վաղը, մյուս օրը անվտանգության ապահովման խնդիրներ են ծագելու: Դա՝ անխուսափելիորեն: Իսկ երբ այդ խնդիրները ծագեն, Փաշինյանն ու քպականները կասեն՝ տեսա՞ք, ռուսները մեզ լքեցին, թողեցին, գնացին, բա էդպիսի դաշնակի՞ց է լինում, այս, այն: Ինչ-որ բան (ինչ-որ բաներ) չի՞ հիշեցնում:
Նույն «հեղինակային», այսպես ասենք՝ փաշինյանական մոդելն է կիրառվել նաև Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահների սևացման հարցում: Փաշինյանը 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Արցախը ճանաչեց ադրբեջանական տարածք, ինչով փաստի առաջ կանգնեցրեց Ռուսաստանին: Ու ստացվեց, որ ռուսական խաղաղապահ ուժերը ներխուժել են ադրբեջանական տարածք ու ներադրբեջանական խնդիրներով են փորձում զբաղվել: Ի դեպ, դա ոչ մեկ անգամ հիշեցրել է նաև նույն ՌԴ նախագահ Պուտինը: Նույն փաշինյանական սխեման է կիրառվում նաև ՀԱՊԿ-ի անդամակցության (երևի արդեն՝ չանդամակցության) ու ԵԱՏՄ-ի հետ կապված հարցերում: Ինքը՝ Փաշինյանը, հստակ քայլ չի անում (անդամության «սառեցումը» քայլ չի, կիսաքայլ է), ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտարարություն չի անում, փոխարենը, բացահայտորեն սպասում է, որ Հայաստանին հեռացնեն: Այսինքն՝ որ հետո էլի մեղքն այլոց վրա բարդի: «Շատ գոհ կլինեմ, եթե ՀԱՊԿ-ում որոշեն Հայաստանը հեռացնել կազմակերպությունից: Համենայնդեպս, մեզ կազատեն դուրս գալ-չգալու երկընտրանքից»,-ասել էր նա:
ԵԱՏՄ-ի հետ կապված էլ: Նախ՝ անում են քայլեր, որոնք հստակ գիտեն, որ խնդիրներ են ստեղծելու, իսկ երբ խնդիրները իսկապես ծագում են, սկսում են թնկթնկալ, թե ԵԱՏՄ-ն իր կանոնները չի պահում, այս, այն:
Ինչևէ: Նորություն չէ, որ Փաշինյանը խնդիրներ հարուցելու և պատասխանատվությունն ու մեղքն այլոց վրա բարդելու մեծ վարպետ է: Բայց դա՝ երկրի ներսում և յուրային լսարանի առաջ: Մինչդեռ արտաքին հարաբերություններում ու հատկապես Ռուսաստանի հետ կապված այդ հնարքներն այլևս չեն գործում: Նաև այդ՝ թույլ քողարկված ակնարկը կար Պուտինի արած հայտարարության մեջ:
Բայց ինչո՞ւ է ծագել 102-րդ ռազմաբազայի հարցը: Սա արդեն հռետորական հարցադրում է թվում, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման այն գիծը, որը վարում է Փաշինյանի իշխանությունը, անխուսափելիորեն հասնելու էր նաև այդ կետին: Այդ ամենն, ըստ էության, շարունակությունն է Փաշինյանի իշխանության արտաքին «գարանտների», արտաքին դերակատարների առաջ ստանձնած հանձնարարականները, եթե կուզեք՝ պատվերները կատարելու ընթացքի:
Մի կողմից՝ թուրք-ադրբեջանական պատվերներն են, մյուս կողմից՝ Արևմուտքի պատվերները: Այդ երկու խումբ պատվերներն էլ հստակ են ու հիմնականում՝ հայտնի: Թուրքադրբեջանականները հանրահայտ են ու բազմիցս արծարծված: Դրանք հանգում են Հայաստանի՝ որպես պետության ապասուբյեկտայնացմանը, պարզ ասած՝ կազմալուծմանը, ալիևյան «սահմանադրություն» ընդունելուն, նոր տարածքների հանձնմանը, Հայ եկեղեցու դեմ պատերազմին, ազգային գործիչներին «փակելուն» և այդպես շարունակ:
Իսկ ի՞նչ է ուզում Արևմուտքը, կամ ասենք՝ Եվրոպան: Այստեղ ևս Փաշինյանին ուղղված պահանջները միանգամայն ակնհայտ են: Արևմուտքն ուզում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ մտնի ակտիվ հակամարտության մեջ, ուզում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ խզի բոլոր հնարավոր կապերը՝ տնտեսական, ենթակառուցվածքային, ռազմաքաղաքական, հումանիտար: Ինչպես Վրաստանին էին պարտադրում, ու ինչի մասին վրաց պետական գործիչները բացեիբաց հայտարարեցին:
Այդ արտաքին պատվերների կատարման համատեքստում են նաև ընդդիմադիրների նկատմամբ տոտալ բռնաճնշումները, հետապնդումները, կալանավորումները: Առաջին հերթին՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի: Բայց ոչ միայն նրա, նաև՝ ազգային այն ուժերի ու գործիչների, որոնք դեմ են Հայաստանը երկրորդ Ուկրաինայի վերածելու արևմտյան արկածախնդիրների սև ծրագրերին:
Իրականում Ռոբերտ Քոչարյանի, նրա որդու, Գագիկ Ծառուկյանի, նախքան այդ էլ՝ Սամվել Կարապետյանի, Անդրանիկ Թևանյանի, Արմեն Աշոտյանի, Ավետիք Չալաբյանի, ազգային այլ գործիչների նաև Հայ առաքելական եկեղեցու և նրա բարձրաստիճան հոգևորականների դեմ հալածանքները աշխարհաքաղաքական հակամարտության ատրիբուտ են կամ դրսևորում: Այստեղ ոչ մի հակակոռուպցիոն-մակակոռուպցիոն ու նման այլ խնդիրներ չկան:
Ընդամենը խնդիր է դրված՝ մեկուսացնել բոլոր այն ուժերին ու գործիչներին, որոնք չեն ցանկանում, որ Հայաստանը վերածվի «երկրորդ Ուկրաինայի» կամ թուրք-ադրբեջանական «հանձնարարությունները» կատարող երկրի:
Այսինքն, այդ բոլոր «գործերը» արտաքին պատվերների շրջանակում են, էությամբ բացարձակ քաղաքական են, այս պարագայում՝ աշխարհաքաղաքական:
Նաև այդ պատվերի հանգամանքով է պայմանավորված, որ նույն «մարդասեր, դեմոկրատ» Եվրոպայի բարձրաստիճան չինովնիկները բացարձակապես անտարբեր են, որ Հայաստանը, նաև իրենց աջակցությամբ, վերածվում է բացօթյա համակենտրոնացման ճամբարի, յուրօրինակ գետտոյի:
Բայց նրանց ի՞նչ: Նրանց չի հետաքրքրում, թե ինչ կլինի Հայաստանի հետ: Նրանց հետաքրքրում է միայն, որ Ռուսաստանի համար վատ լինի:
Հանրությանն էլ Փաշինյանն ու ՔՊ-ն «կերակրում» են «դեպի Եվրոպա գնալու» հեքիաթներով: «Եվրոպա գնալու» խոսույթը պարզապես կեղծիք է: Չկա նման հեռանկար: Շատ հեռավոր ժամկետում չկա: Փոխարենը կա Ռուսաստանի հետ թշնամանալու հանձնարարություն ու շատ մոտակա «ապագա»՝ իր ծանրագույն հետևանքներով»։