Blog

  • Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի, որտեղ ՀՀ-ն անվերջ զիջում է, Ադրբեջանը՝ պահանջում





    ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը սահմռկեցուցիչ փաստեր է ներկայացրել ադրբեջանական բանտերում հայերի նկատմամբ իրականացված կտտանքների մասին:

    Բացի այն հանգամանքից, որ հայերը մշտապես թիրախավորվել են հայ լինելու և Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ համակարգային ձևով իրականացվող թշնամական ու ատելության քաղաքականության հետևանքով, նաև ծանր հալածանքների են ենթարկվում քրիստոնյա լինելու և քրիստոնեական խորհրդանիշներ կրելու համար:

    Անհերքելի փաստեր կան, որ Բաքվի բանտերում մարդկանց մարմիններին դաջված խաչերը վառելով հեռացրել են, ինչի մասին իրավապաշտպանը նախօրեին որոշ մանրամասներ է ներկայացրել:

    Երբ սրան գումարում ես Արցախի տարածքում ոչնչացվող կամ պղծվող եկեղեցիների, խաչքարերի և կրոնական այլ խորհրդանիշների թեման, խնդիրն առավել հրատապ է դառնում:

    Փաշինյանական խաղաղությունը հենց այս տեսքն ունի, որտեղ ՀՀ-ն անվերջ զիջում է, իսկ Ադրբեջանն անվերջ պահանջում, ոչնչացնում և թշնամություն սերմանում»:

     




    դիտվել է 83 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • Պուտինն այսօր կընդունի Ուիթքոֆին և Քուշներին․ Պեսկով

    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր կհանդիպի ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

    «Այո, նման հանդիպում այսօր նախատեսված է», — ասել է Պեսկովը:

    Հիշեցնենք, որ Ուիթքոֆի և Քուշների ինքնաթիռը «Վնուկովո»-ում վայրէջք է կատարել Երևանի ժամանակով 13:52-ին: Օդանավակայանում նրանց դիմավորել է արտասահմանյան երկրների հետ ներդրումային-տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը:

    Ինչպես սպասվում է, Մոսկվայից հետո Ուիթքոֆն ու Քուշները կայցելեն Կիև:

  • Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն ազատվել է աշխատանքից

    Ամենայն հայոց կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։   Նշենք, որ այդ գործով քրեական հետապնդումն իրականացրել և մեղադրական եզրակացությամբ գործը դատարան է ուղարկել հենց տվյալ դատախազը։

    Դատախազությունից հայտնում են, որ  աշխատանքից ազատումը որևէ կապ չունի կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործի հետ։

  • Ահասարսուռ մանրամասներ՝ Բաքվում խոշտանգվող ռազմագերիների վերաբերյալ (video)

    Ահասարսուռ մանրամասներ՝ Բաքվում խոշտանգվող ռազմագերիների վերաբերյալ (video)

  • Նոյեմբերյանում թալանել են ավագ էկոպարեկի տունը. գողացել են 12․000 ԱՄՆ դոլար, 1 մլն ՀՀ դրամ և ոսկեղեն

    Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, առանձնակի խոշոր չափի բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոյեմբերյանի բաժին է դիմել Տավուշի մարզի բնակավայրերից մեկի բնակիչ 39-ամյա Աիդա Բ.-ն և հայտնել, որ իր տանից գողություն է տեղի ունեցել։

    Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության համայնքային բաժնի ծառայողները՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

    Տեղում Աիդա Բ.-ն ոստիկաններին հայտնել է, որ իր տան բաց պատուհանից անհայտ անձը կամ անձինք մուտք են գործել տուն, տակնուվրա արել սենյակները և գողացել խոշոր չափի գումար և ոսկեղեն։

    Դեպքի փաստով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում բնակարանային գողության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

    Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ գողը կամ գողերը մուտք են գործել Աիդա Բ․-ի երկհարկանի առանձնատան հյուրասենյակի պատուհանից, ապա առաջին հարկում գտնվող ննջասենյակի զգեստապահարանից հափշտակել են 12 հազար ԱՄՆ դոլար, 1 միլիոն 100 հազար ՀՀ դրամ և ոսկեղեն։Իսկ տուժած Աիդա Բ.-ն աշխատում է ՀՀ Էկոպարեկային ծառայության Նոյեմբերյանի տեղամասում՝ որպես ավագ էկոպարեկ։

  • Էդուարդ Բաբայանը շնորհավորել է փրկարարներին մասնագիտական օրվա առթիվ – ԱՄԲԻՈՆ NEWS

    Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայան/Eduard Babayan-ը այցելել ՀՀ ՆԳՆ Կոտայքի մարզային փրկարարական վարչություն, շնորհավորել անձնակազմին Փրկարարի օրվա կապակցությամբ։

     

    📌Համայնքի ղեկավարը կարևորել է փրկարարների հանրօգուտ, պատասխանատու գործունեությունը և Աբովյանի համայնքապետարանի աշխատակազմի հետ արդյունավետ համագործակցությունը։

     

    📍Համայնքի ղեկավարի կողմից համակարգի մի խումբ աշխատակիցներ մասնագիտական օրվա և բարեխիղճ ծառայության համար պարգևատրվել են պատվոգրերով։

  • Առգրավվել են ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ





    Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները սեպտեմբերի 2-ի երեկոյան օպերատիվ տեղեկություն ստացան, որ մայրաքաղաքի Գոգոլի փողոցում զինված անձինք վիճաբանում են։

    Համայնքային ոստիկաններն անմիջապես մեկնեցին դեպքի վայր։ Նկատելով իրավապահներին՝ վիճաբանության մասնակիցները դիմեցին փախուստի, սակայն նրանց փախուստը կարճ տևեց։

    Ժամը 18․10-ին երեք երիտասարդ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև սառը զենք և հրազեն ապօրինի կրելու կասկածանքով ձերբակալվեցին և տեղափոխվեցին Քանաքեռ-Զեյթունի բաժին։

    Կիևյան փողոցի բնակիչ 20-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին գաղտնի փականով դանակ և մարտական ատրճանակ։ Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ 19-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին լիցքավորված ինքնաձիգ և գաղտնի փականով դանակ։

    Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։

    Ձեռնարկվում են միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու և մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։

    Նախաքննությունը շարունակվում է։




    դիտվել է 105 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • Թբիլիսյան խճուղում բшխվել են «Tesla»-ն և «Lexus RX350»-ը․ վթարից հետո «Lexus RX350»-ում հրդեհ է բռնկվել

    Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։15-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում, թիվ 15/1 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 21-ամյա Արամ Հ․-ի վարած «Tesla» մակնիշի և 25-ամյա Սամվել Չ․-ի վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վթարից րոպեներ անց «Lexus RX350»-ում հրդեհ է բռնկվել։

    Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

    Փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։

    Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

  • Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 1344-ի





    Նեպալում տեղի ունեցած ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 1344-ի, հաղորդում է «Սինհուա»-ն՝ հղում անելով ոստիկանությանը․ նախկինում հայտնել էր 1287 մահվան մասին։

    «Ոստիկանության վերջին տվյալների համաձայն՝ շաբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 5:00-ի հայտնաբերվել է 1344 դի», – նշվում է հրատարակության մեջ։




    դիտվել է 88 անգամ


    Լրահոս

    Ամենաընթերցվածները



    Շուտով



    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


    Սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոլանդ Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը


    Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը


    Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը

  • Ցանկացած հեղափոխություն հնարավորություն է․ Նիկոլ Փաշինյան |

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին: Գիրքը 2018 թվականի հայաստանյան թավշյա, ոչ բռնի հեղափոխության ներքին խոհերի, կազմակերպական մանրամասների և պատմական տեղաշարժերի բացառիկ վավերագրություն է: Հեղինակն անձնական փորձի, քաղաքական վերլուծության և փաստերի համադրությամբ բացում է այն դռները, որոնց հետևում ձևավորվեց համաժողովրդական շարժումը։ Գրքում մանրամասն ներկայացված են փողոցի պայքարի մարտավարությունը, քաղաքացիական անհնազանդության ակցիաների կազմակերպման դժվարություններն ու հաղթանակի հասնելու որոշիչ հանգրվանները։

    Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և մեջբերել Մաո Ցզե Դունի խոսքերը, երբ նրան հարցնում են Ֆրանսիական Մեծ հեղափոխության մասին. «Այդ մասին վաղ է հետևություն անել»: 

    «2018 թվականին հեղափոխությունից հետո, իմ հետևությունները հեղափոխության վերաբերյալ ամեն շաբաթ փոխվում են: Արմեն Գրիգորյանի գրքի ընթերցումը, ի դեպ մինչև վերջ չեմ կարդացել, նորից իմ առաջ բերեց հարցը՝ իսկ ես ի՞նչ կարծիքի եմ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության մասին: Իսկապես, հիմա արդեն լիովին համաձայն եմ Մաո Ցզե Դունի հետ՝ այդ մասին դեռ վաղ է հետևություններ անել»,- ասել է վարչապետը:

    Վարչապետի խոսքով՝ հետևություն անել ընդհանրապես պետք չէ, որովհետև ցանկացած հեղափոխություն հնարավորություն է. «Ընդ որում՝ հնարավորություն է բոլորի համար: Այստեղ հարցը հետևյալն է, թե մեզնից յուրաքանչյուրն այդ հնարավորությունից ինչպե՞ս է օգտվում և ինչպե՞ս է օգտվել: Այսօր էլ է հեղափոխությունը հնարավորություն»:

    Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հեղափոխությունը հաջողության պատմություն է, ինչի մասին էլ է դեռ վաղ հետևություն անել: 

    «Հեղափոխությունը կյանքի հետ ամենօրյա առնչություն ունենալու մասին է, որովհետև երբ ասում ենք՝ ժողովրդավարություն, նկատի ունենք, որ ցանկացած քաղաքացի ամեն օր առնչվում է կյանքի հետ: Ոչ ժողովրդավարությունը և ժողովրդավարությունը սրանով են տարբերվում, ինչքան մարդն ավելի հաճախ է կյանքի հետ առնչվում, այնքան երկիրն ավելի ժողովրդավար է, ինչքան քիչ է կյանքի հետ առնչվում, այնքան ավելի պակաս ժողովրդավար է»,- ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ այդ համատեքստում հեղափոխությունը հաջողության պատմություն է, քանի որ քաղաքացուն կապել է կյանքի, իրականության հետ:

    Վարչապետի կարծիքով՝ հեղափոխության ամենամեծ մարտահրավերն այն է, թե ինչպես անել, որ այն չհասնի զրոյական կետին, այսինքն՝ հասնի այն կետին, որից սկսել է։ «Իմ ամենամեծ տպավորությունը մեր հեղափոխության մասին թողել է այն, երբ ես 2018 թվականին արդեն վարչապետի պաշտոնում`շփվելով այլ երկրների ղեկավարների հետ, զարգացած երկրի երկարամյա մի ղեկավար ասում է՝ գիտես, մեր երկրին էլ է այդպիսի հեղափոխություն պետք: Եվ ես ուզում եմ իմ ելույթը ավարտել արձանագրումով, որ մեր երկրին էլի է հեղափոխություն պետք»,- ամփոփել է Նիկոլ Փաշինյանը: