2026 թվականի օգոստոսի 29-ին տեղի ունեցավ «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը։
2026 թվականի օգոստոսի 29-ին տեղի ունեցավ «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը։
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը գրել է.
«Այս տարի և Ուկրաինայում և ՌԴ֊ում հացահատիկի բերքը բավականին շատ է եղել , և քանի որ երկու պետություններն էլ նավահանգիստով արտահանելու խնդիր ունեն, դրա համար գները հասել են աննախադեպ նվազագույնի, մոտ 5 ռուբլու չափ։
ՀՀ֊ում արդեն կապված ՌԴ֊ում էժանացման հետ, ֆուռաժային ցորենի գինը իջել է 79 դրամի սահմաններում։ Բայց…Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել»։
Ադրբեջանը կոչ է արել արագացնել Իրանի տարածքում գտնվող երկաթուղային հատվածի շինարարության ավարտումը, որը պետք է բարձրացնի տարածաշրջանային տրանսպորտային երթուղու թողունակությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Ֆարզանե Սադեղի հետ հեռախոսազրույցում, փոխանցում Tasnimը։
Սադեղը անդրադարձել է գազի, էլեկտրաէներգիայի և տրանսպորտի վերաբերյալ համատեղ հանդիպումներին՝ ընդգծելով քննարկված հարցերը և դրանց արդյունքները քննելու և դրանց հետագա ընթացքը հետապնդելու համար համատեղ կոմիտե ստեղծելու անհրաժեշտությունը։
Իրանցի նախարարը նաև նշել է Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական վերջին ագրեսիայի ժամանակ Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքների կրած վնասը՝ նշելով, որ վնասված տրանսպորտային ուղիները շահագործման վիճակի վերականգնելու ջանքերը շարունակվել են՝ զուգահեռաբար իրականացվող նախագծերի անխափան իրականացմանը։
Մյուս կողմից, Մուստաֆաևը անդրադարձել է երկաթուղային նախագծերի առաջընթացին և ասել, որ ադրբեջանական կողմում երկաթուղային երթուղին առաջ է գնացել մինչև Աղբանդի շրջան։ Նա ընդգծել է, որ եթե Իրանի տարածքում գտնվող հատվածն ավարտվի, երթուղին կարևոր դեր կխաղա տրանսպորտային հզորությունների ավելացման գործում։
Ադրբեջանցի պաշտոնյան նաև անդրադարձել է պատերազմի ընթացքում Իրանի տրանսպորտային ենթակառուցվածքներին հասցված վնասին՝ գովաբանելով Իրանի կառավարության ջանքերն ու վճռականությունը՝ վերականգնելու և տարանցիկ երթուղիները գործունակ պահելու համար։
Երկու կողմերն էլ քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները և ընդգծել ռազմավարական և տնտեսական համագործակցության ընդլայնումը։
Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը։ Այս մասին Sputnik Արմենիա-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։
Ավելի վաղ ամերիկացի հայտնի վերլուծաբան Մայքլ Ռուբինը «The Armenian Mirror-Spectator»-ի համար գրված հոդվածում կոչ էր արել Հայաստանին ճանաչել Սոմալիլենդը։ Նրա կարծիքով՝ թե՛ Հայաստանը, թե՛ Սոմալիլենդը բախվում են Թուրքիայի թշնամական գործողություններին, որն աջակցում է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային և խաթարում է Սոմալիլենդի ինքնիշխանությունը։
Ռուբինը հայտարարել էր, որ ճանաչումը իբր թե շփման եզրեր կստեղծի Իսրայելի հետ, որը ճանաչել է Սոմալիլենդի անկախությունը, և կարող է իսրայելցի ստրատեգներին դրդել վերանայել Ադրբեջանի հետ դաշինքը։
«ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում Սոմալիլենդի ճանաչման հարց չկա»,–ասվում է ԱԳՆ պատասխանում։
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները ժամանել են Կիև, հայտնում է РБК-Украина-ն։
Սա նրանց առաջին այցն է Ուկրաինա։
Այցը տեղի է ունենում Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երեքժամյա հանդիպման հաջորդ օրը, որտեղ ամերիկացի բանակցողները քննարկել են հակամարտության ավարտի հնարավոր ուղիները։
Կիևում Ուիթքոֆին և Քուշներին դիմավորել են ուկրաինական բանակցային խմբի ներկայացուցիչները՝ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը, ԱԱԽ քարտուղար Ռուստեմ Ումերովը և «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։ Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նրանց հետ խորհրդակցություն էր անցկացրել և հայտարարել, որ ուկրաինական կողմը պատրաստել է իր առաջարկները։
Սա Ուիթքոֆի և Քուշների առաջին այցն է Ուկրաինայի մայրաքաղաք։ Ավելի վաղ նրանք բազմիցս այցելել էին Մոսկվա, սակայն չէին ժամանել Կիև։
Նախօրեին ամերիկացի ներկայացուցիչները բանակցություններ էին վարել Պուտինի հետ Կրեմլում։ Նրա օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ և կրել է «բովանդակային, կառուցողական» բնույթ։ Սպիտակ տանը հայտնել են, որ կողմերը քննարկել են պատերազմի դադարեցման ուղղությամբ հետագա քայլերի կոնկրետ ծրագրերը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուիթքոֆը և Քուշները իրենց հետ բերում են պատերազմը դադարեցնելու առաջարկ։ Միևնույն ժամանակ ամերիկյան ծրագրի բովանդակությունը հրապարակայնորեն չէր բացահայտվել։ Reuters-ը հաղորդել էր խաղաղ կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի «կոնկրետ առաջարկի» մասին։
Ամերիկացիների այցից առաջ Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը շահագրգռված է պատերազմի հնարավորինս շուտ ավարտմամբ, սակայն ակնկալում է անվտանգության երաշխիքներ և արժանապատիվ հետպատերազմյան խաղաղություն։ Ըստ նրա, բանակցությունների համար ուկրաինական առաջարկներն արդեն պատրաստ են։
Այցը տեղի է ունենում բանակցային գործընթացի ժամանակ օդային հարվածների ինտենսիվության ժամանակավոր նվազեցման վերաբերյալ պայմանավորվածությունների ֆոնին։ Կրեմլը ավելի վաղ հայտնել էր, որ Պուտինը հանձնարարել է սեպտեմբերի 6-ի կեսգիշերից երեք օրվա ընթացքում հարվածներ չհասցնել Կիևին։ Զելենսկին, իր հերթին, հայտարարել է ամերիկյան պատվիրակության այցի ընթացքում Մոսկվայի նկատմամբ համանման ռեժիմ պահպանելու Ուկրաինայի պատրաստակամության մասին։
news.am
ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփումն անվանել է ամենալավ և ամենահիշարժան պատմություններից մեկը, որը նա կկարողանա հիշել թոշակի անցնելուց հետո։ Այդ մասին Ուիթքոֆը հայտարարել է սեպտեմբերի 5-ին Կրեմլում Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք այսօր սպասում էինք այս հանդիպմանը, և այս աշխատասենյակի դռների ետևում էինք՝ պարոն Դմիտրիևը, պարոն Ուշակովը, Ջարեդը և ես: Եվ մենք խոսում էինք այն մասին, որ երբ անցնենք թոշակի, կունենանք շատ պատմություններ, որոնք կկարողանանք հիշել, և Ձեզ հետ շփումը կլինի ամենալավերից ու ամենահիշարժաններից մեկը»,— ասել է Ուիթքոֆը:
Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ Պուտինի հանդիպումը տեղի է ունենում Մոսկվայում՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորմանն ուղղված Վաշինգտոնի ջանքերի շրջանակում:
lurer.com
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-ի կեսօրից հետո, 7-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-21 մ/վ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-9-ը կնվազի 4-7 աստիճանով։
.jpg)
Երևան քաղաքում սեպտեմբերի 6-ի երեկոյան, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Սեպտեմբերի 8-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
.jpg)
Սեպտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, որոնց ընթացքում քամին կուժեղանա մինչև 17-20 մ/վրկ։ Տեղեկացնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հանրապետությունում սեպտեմբերի 5-6-ին, 8-ին և 10-ին կեսօրից հետո, իսկ 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Սեպտեմբերի 9-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևելյան և արևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպների ժամանակ՝ 18-21/վրկ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-9-ին կնվազի 5-8 աստիճանով։
Սեպտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ահազանգ է ստացվել «Ուիգմոր» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ իրենց մոտ տեղափոխված երեխան մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հերթապահ խումբը, ովքեր պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 8-ամյա Հ․ Մ․-ն է։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով։
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ամերիկայի Միացյալ Նահանգների պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը սպառնացել է ոչնչացնել Իրանի բոլոր նավթային տանկերները, եթե Իրանը շարունակի հարվածներ հասցնել ամերիկյան ռազմական նավերի: Հեգսեթն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Ամեն ինչ պարզ է։ Եթե Իրանը շարունակի կրակել ամերիկյան նավերի վրա, մենք կոչնչացնենք նրանց նավթային տանկերները։ Այն ամենը, ինչ նրանք պետք է անեն, ԱՄՆ ռազմածովային ուժերի վրա չկրակելն է»,- գրել է Հեգսեթը։
Պենտագոնի ղեկավարն այն կարծիքին է, որ Իրանի տանկերային նավատորմը անպաշտպան վիճակում է։ Նրա խոսքով՝ Իրանը չունի ոչ ռազմածովային, ոչ էլ ռազմաօդային ուժեր, որոնք ի վիճակի կլինեն պաշտպանել այդ նավերը։
Հեգսեթի հայտարարությունից հետո ԱՄՆ-ին նախազգուշացնող հայտարարությամբ է հանդես եկել Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի ներկայացուցիչը՝ շեշտելով, որ հաջորդ հարվածներն ավելի լուրջ են լինելու, քան նախկինում էին։
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն ավելի վաղ հայտնել էր իրանական երեք նավթային տանկերների հարվածներ հասցնելու մասին այն բանից հետո, երբ Իրանը Հորմուզի նեղուցում հարվածներ էր հասցրել: